Իսլամը և փոքրամասնությունների իրավունքները (8.Բնակության , դատական ​​պաշտպանության և սոցիալական արդարության իրավունք)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i124459-Իսլամը_և_փոքրամասնությունների_իրավունքները_(8.Բնակության_դատական_պաշտպանության_և_սոցիալական_արդարության_իրավունք)
Հարգելի ունկնիրներ, ձեզ ենք ներկայացնում հաղորդաշարի հերթական թողարկումը, որում կանդրադառնանք իսլամական հասարակության մեջ կրոնական փոքրամասնությունների իրավունքներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 18, 2020 22:44 Asia/Tehran

Հարգելի ունկնիրներ, ձեզ ենք ներկայացնում հաղորդաշարի հերթական թողարկումը, որում կանդրադառնանք իսլամական հասարակության մեջ կրոնական փոքրամասնությունների իրավունքներին:

Կրոնական փոքրամասնություններն իսլամական հասարակության մեջ ունեն բնակության, դատական ​​պաշտպանության և սոցիալական արդարության իրավունք։

 Ահզաբ սուրահի 27-րդ այայում, Ղուրանն այս կապակցությամբ ասում է. «Աստված ձեզ որպես ժառանգություն տվեց նրանց հողերը, տներն ու հարստությունը և մի երկիր, որտեղ դեռևս ոտք չէիք դրել: Աստծու զորությունն անսահման է»:

Այան ասում է, որ այլ կրոնի հետևորդները,  որոնք փախան իսլամի զորքից ու իրենց տներն ու հարստությունը թողեցին, եթե հրաժարվեն պատերազմել իսլամի զորքի դեմ ու ցանկանան մնալ իսլամական երկրներում, նրանց տները կվերադարձվեն:

Դատական մարմինն իսլամական համակարգի կարևոր մարմիններից է, որը հետևում է կրոնական ու սահմանադրական օրենքների գործադրմանը: Եվ ոչ մուսուլման հավատացյալները որոնք ընդունվում են որպես քաղաքացիներ, նույնպես կարող են օգտվել այդ դատարանին դիմելու իրավունքից: Իսլամը դեմ է  փոքրամասնությունների իրավունքների ոտնահարմանն ու նրանց նկատմամբ բռնության գործադրմանը: Այս օրենքը հաստատվել է հենց այդ պատճառով:

Ասում են, որ մի օր, իմամ Ալին մի հրեայի հետ գնաց դատավորի մոտ ու ասաց. «Այս զրահը իմն է, այն ոչ վաճառել եմ և ոչ էլ նվիրել: Սակայն հրեան պնդում է, որ այն պատկանում է իրեն»:

Դատավորը կանչեց երկու արդար վկայի, իսկ իմամ Ալին ասաց Ղամբարը և Հուսեյնը վկա են: Դատավորն ասաց, որ Ալիի ու նրա որդու վկայությունն  ընդունելի չեն և բավարարեց հրեայի պահանջը: Երբ վերջինս տեսավ թե ինչ տեղի ունեավ, ու իսլամական դատարանը վճիռ կայացրեց իմամ Ալիի դեմ, իսլամ ընդունեց և խոստովանեց, որ զրահն  իսկապես պատկանում էր իմամ Ալիին: Նա ասաց. «Սաֆեյնի պատերազմի ժամանակ ձեր զրահն  ընկավ ուղտից և ես այն վերցրեցի»:

Մաեդե սուրահը նույնպես անդրադառնում է իսլամական դատարաններին և թե ինչպես պետք է դրանք իսլամի շրջանակներում քննեն կրոնական փոքրամասնությունների դատական հայցերը:

Մաեդե սուրահի 42-րդ այան ասում է. «Ով մարգարե, Աստված ում ցանկանա կպատժի եւ նույնիսկ դու չես կարող Աստծո զայրութի դեմ որևէ բան անել: Նրանք, ում սիրտը չի մաքրագործել Աստված , այս աշխարհում նախատինքներով կբեռնավորվեն և հանդերձյալում էլ զարհուրելի պատիժների կենթարկվեն: Նրանք լսում են քո խոսքերը, որպեսզի դրանք ժխտեն և  արգելված կերակուրներով են սնվում; Եթե քեզ իրավարար կարգեն, նրանց միջև վճիռ կայացրու, կամ հեռացիր նրանցից:Երբ հեռու լինես, չարությունը չի կարող քեզ վնասել: Բայց եթե ստանձնես ձեռքդ առնել կշիռը, արդարությամբ դատիր նրանց: Աստված սիրում է արդարադատներին»:

Կրանագետները վճիռ են կայացրել, որ իսլամական դատավորության ժամանակ, պետք է իսլամական ուսմունքների համաձայն  վճիռ կայացվի, կամ թույլատրվի որպեսզի տվյալ կրոնական փոքրամասնության կրոնական դատավորները կայացնեն վճիռը: Իսկ վկայությունն ինչպես որ մուսուլմանների համար է ընդունված, նրանց դեպքում նույնպես ընդունված է: Այստեղ շատ կարևոր է,  որ Աստված իր մարգարեին ասում է. «Նրանց նկատմամբ արդար եղիր և երբեք միակողամանի դատավաճիռ մի կայացրու»:

ԻԻՀ Սայմանադրության 14-րդ հոդվածն ասում է, որ դատական արդարությունը պետք է երաշխավորվի բոլորի համար և բոլորը հավասար իրավունքներ ունեն օրենքի առջև:

Մոմթահենե սուրահի 8-րդ այան ասում է. «Աստված ձեզ բնավ չի արգելում բարի ու արդար լինել նրանց հանդեպ, ովքեր չեն պայքարել ձեր դեմ և ովքեր չեն վտարել ձեզ ձեր ընտանեկան բույներից: Աստված սիրում է  արդարամիտներին»:

Սահմանադրւթյան համաձայն, կառավարությունը և մուսուլմանները պարտավոր են բարյացակամ լինել ոչ մուսուլմանների նկատմամբ և մարդկային վերաբերմունք ցուցաբերել նրանց նկատմամբ: Իհարկե, խոսքը նրանց մասին է, որ իսլամի դեմ և Իրանի նկատմամբ սադրիչ քայլերի չեն դիմում:

Ի վերջո, պետք է ասել, որ Իրանում յուրաքանչյուր մուսուլման պարտավոր է բարի լինել ոչ մսուսուլման փոքրամասնությունների նկատմամբ, իսկ հակառակը նշանակում է հակասահմանադրական քայլ կատարել:

ԻԻՀ հիմնադիր իմամ Խոմեյնին արդարություն էր պահանջում վճիռ կայացնելու  հարցում, մուսուլմանների  ու ոչ մուսուլմանների, կամ մուսուլմանների  միջև ծագած խնդիրների լուծման ժամանակ: Նա նշում էր, որ հատուցումը պետք է հիմնված լինի արդարության վրա և որևէ չարաշահում տեղի չունենա:

Իհարկե այստեղ օրենքը հատուցման համար որոշակի չափ է սահմանել մուսուլմանների ու ոչ մուսուլմանների համար, որ պետք է նկատի ունենալ օրենքի կիրառման դեպքում:

Արդարությունը բոլորի իրավունքն է: Եվ մուսուլմանների և ոչ մուսուլմանների, որ ապրում են իսլամական երկրում: Իսլամ կրոնում խիստ կարևորվում է արդարության իրացումը բոլոր ժողովուրդների մեջ, մի կողմ թողներով նրանց  հավատքը:

Ղուրանի բազմաթիվ այաներում խոսվում է արդարության մասին և ասվում. «Աստված ձեզ պատվիրել է հավատարիմ լինել նրանց ովքեր ձեզ վստահել են և երբ վճիռ եք կայացնում, արդար լինեք»: Նեսա սուրահ 58:

Հենց այդ պատճառով, պատմական աղբյուրների համաձայն, երբ իմամ Ալին դաշինք է կնքում, Եգիպտոսի իր վստահելի անձանց ասում է, որ պետք է արդար լինել և բռնել բռնության ենթարկվածի կողմը, իսկ բռնատերի նկատմանբ լինել խիստ: Ղուրանը մուսուլմաններին պատվիրում է չազդվել բռնությունից, որ թշնամիները կիրառում են իրենց նկատմամբ և բռնությանը բռնությամբ չպատասխանել: Իսկ այլ հավատքի մարդկանց նկատմամբ պետք է ուշադիր լինել, ու հավատարիմ՝ խաղաղության պայմանին: Պետք է նաև ուշադիր լինել, որպեսզի մուսուլմանների ու ոչ մուսուլմանների միջև լինի խաղաղ համակեցություն: Աստված Մոմթահենե սուրահի 8-րդ այայում մուսուլմաններին ասում է. «Աստված ձեզ բնավ չի արգելում բարի ու արդար լինել նրանց հանդեպ, ովքեր չեն պայքարել ձեր դեմ և ովքեր չեն վտարել ձեզ ձեր ընտանեկան օջախներից: Աստված սիրում է  արդարամիտներին»: