Իսլամաֆոբիան արևմուտքում (114)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին ԱՄՆ-ում իսլամաֆոբիայի տարածմանը և ի պատասխան այս ամենին մուսուլմանների մարդասիրական մոտեցումներին:
Արևմուտքում կորոնավիրուսի տարածումը իսլամատյացության ու իսլամաֆոբիայի նվազեցման պատճառ չի դարձել: Իսլամատյացները նույնիսկ կորոնավիրուսի տարածումը օգտագործում են մուսուլմաններին բռնության ենթարկելու համար: Նրանք մուսուլմաններին մեղադրում են կորոնավիրուսի տարածման մեջ: Կարևորելով կորոնավիրուսի հետևանքով առաջացած ատելությանը դիմակայելու անհրաժեշտությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասել է.«Արտերկրացիների նկատմամբ ատելության զգացումը պողոտաներում ու վիրտուալ միջավաայրում ավելացել է և մուսուլմանները այս պանդեմիայի տարածման պատճառով հարձակումների ու բռնությունների են ենթարկվում»: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը աշխարհի ժողովրդին կոչ է արել որտեղ էլ, որ լինեն դիմակայեն ատելությանը, միմյանց հետ վարվեն արժանապատվության ու մարդասիրության հիմունքներով և առիթը պատեհ համարեն միասնության արժեքները տարածելու համար: Անտոնիո Գուտերեշը նույնպես լրատվամիջոցների ու սոցիալական ցացերին կոչ է արել հեռու մնալ ռասիզմի դրդող ու կանաց դեմ ատելություն առաջացնող նյութերի հրապարակումից ու վարվել մարդկային իրավունքների միջազգային օրենքների համաձայն: ԱՄՆ-ն արևմտյան այն երկրներից է, որ ամենից առավել բախվում է ռասայական խտրականության խնդրին: ԱՄՆ-ն, առավել քան որևէ երկիր, ձևավորվել է տարբեր ռասաներից ու էթնիկ խմբերից: Միգրացիայի ու միգրանտների հիմքի վրա ձևավորված երկրում ռասիզմը բազում դժվարություններ է առաջացրել բազմամշակույթ ու բազմառասա ԱՄՆ-ում: ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածումը բազում դժվարություններ է առաջացրել այդ թվում ավելի է խորացրել այդ երկրում ռասաների մեջ առկա ճեղքվածքը: ԱՄՆ-ում բոլորից առավել ռասայական խտրականություն է իրականացվում ծագումով չինաստանցիների, Արևելյան Ասիայի փոքրամասնությունների ու սևամորթների նկատմամբ, ինչը դեռ շարունակվում է: Որոշ հաղորդումները խոսում են այն մասին, որ իպատասխան կորոնավիրուսի հետևանքով առաջացած այլատյացության՝ ծագումով ասիացի ամերիկացիները դիմել են հրազեն գնելու քայլի: ԱՄՆ-ի պատմության մեջ այլատյացությունը երկար անցյալ ունի, որը գործադրվել է շատ խմբերի ու ռասայական փոքրամասնությունների դեմ,որի վառ օրինակն է 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո ծավալուն իսլամատյացությունը: Հետևաբար սկսած երկու տասնամյակ սրանից առաջ ու մինչ այժմ մուսուլմաններն ու արաբները մեղավոր են ճանաչվել ԱՄՆ-ում կատարված ամենավատ ահաբեկչական հարձակումների մեջ:

ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշը 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո պատերազմ հայտարարելով ահաբեկչության դեմ բազում սահմանափակումներ առաջացրեց մուսուլմանների համար: Մահմեդական բժիշկներն ու փոքր բիզնեսի տերերը, որոնք տարիներ շարունակ ծառայել էին իրենց համայնքներում, դարձել էին պատժամիջոցների և դիվերսիոն արշավների թիրախ: Աշակերտները, որոնց անունները եղել են Մուհամմադ, Հուսեյն և իսլամական այլ անուններ ամիսներ շարունակ ֆիզիկական և մտավոր բռնության էին ենթարկվում: Հիջաբ կրող կանայք վախենում էին հայտնվել հասարակության մեջ, քանի որ մուսուլմանների դեմ ատելության հանցագործությունները կտրուկ աճել էին: Սպանվեցին տաքսիստներ և բենզալցակայանների տերերը: Նրանցից ոմանք սիքեր էին որոնք մուսուլմաններին նմանության պատճառով են կորցրել իրենց կյանքը: Ամերիկյան քաղաքական համակարգը, կամա թե ակամա, չկարողացավ չեզոքացնել մուսուլմանների դեմ ռասիզմը, և այս գործընթացը շարունակվեց, մինչև դարձավ ամերիկյան հասարակության խնդիրներից մեկը: Կարծես, կորոնավիրուսի պանդեմիան դարձել է այլ սեպտեմբերի 11: Այս անգամ հիվանդության դեմ պայքարի պատրվակով մեղադրում և պատժում են ռասայական և կրոնական փոքրամասնություններին, հատկապես մուսուլմաններին: Սակայն իսլամաֆոբիային դիմակայելու համար մուսուլմանների վերաբերմունքը մարդասիրության ու կարքիավոր մարդկանց օգնության ցուցաբերումն է: Այս թեմայով հաղորդման մեջ «Հաֆինգտոն Փոստ» օրաթերթը գրել է.«Մուսուլման բժիշկները ոչ միայն կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում են, այլ նաև պայքարում են իսլամաֆոբիայի դեմ: Չնայած ԱՄՆ-ի առողջապահության ոլորտում մուսուլման բուժանձնակազմի թվաքանակի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան, բայց ճշմարտությունն այն է, որ մուսուլմանները կազմում են բժշկական անձնակազմի զգալի մասը, հատկապես Նյու Յորքում և Միչիգանում: Հասարակական քաղաքականությունների հաստատության կողմից հրապարակված տվյալների համաձայն Նյու Յորքի բժիշկների 10 տոկոսը մուսուլման են, որ տարեկան շուրջ 5 մլն. հիվանդների են զննում»: Հաֆինգտոն Փոստը գրել է.«Միչիգանում նույնպես բժիշկների 15 տոկոսը մուսուլմաններ են, որ շոշափելի դերակատարություն են ունեցել կորոնավիրուսի տարածման օրերին վարակվածներին օգնելու հարցում»: ԱՄՆ-ի հիվանդանոցների մուսուլման բուժանձնակազմը այս դժվարին պայմաններում այն դեպքում է ծառայում կորոնավիրուսով վարակվածներին, երբ մուսուլմանները ենթարկվում են ճնշումների, որոնք առաջացել են աջակողմյան ծայրահեղական կայքերի ու խմբերի կողմից տարածված սխալ տեղեկություննեի ու սադրիչ քայլերի հետևանքով: Որոշ ժամանակ առաջ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը առանց որևէ պատճառի ու ապացույցի առկայության հայտարարեց, որ մուսուլմանները չեն հարգում սոցիալական հեռավորության կանոնները: Թրամփի հայտարարությունները միայն միտված էին մի անգամ ևս ամերիկացիների սրտում մուսուլմանների նկատմամբ վախ առաջացնելուն: Բժիշկ ուռուցքաբան և Հյուսիսային Ամերիկայի բժիշկների իսլամական միության փոխնախագահ Մարիամ Հոսեյնը այս կապակցությամբ ասել է.«Չնայած այն հարձակումներին, որոնց ենթարկվում են ԱՄՆ-ի մուսուլման բժիշկները, նրանք շարունակում են որպես մուսուլմաններ ու ԱՄՆ-ի քաղաքացիներ ծառայել այս երկրի հասարակությանը, որպեսզի պայքարեն ոչ միայն կորոնավիրուսի դեմ, այլ նաև այս երկրում առկա իսլամաֆոբիայի դեմ»:
Չնայած Թրամփի ու այլ իսլամատյացնեի կողմից մահմեդականների հասցեին կորոնավիրուսի կանխարգելման հարցով հնչեցված մեղադրանքներին, ամերիկացի մահմեդականները օգնում են կարիքավորներին՝ դրանով հանդերձ որ Ռամադան բարեբաստիկ ամսվա ընթացքում մզկիթները փակ են: ԱՄՆ-ի Մինեսուտա նահանգի իսլամական բարեգործական կազմակերպությունները այս նահանգի ժողովրդին սննդով ապահովելու հարցում ավելացրել են իրենց ջանքերը: ԱՄՆ-ի Մինեսուտա նահանգի «Star Tribune» օրաթերթը մի հաղորդմամբ հայտարարել է.«Մուսուլման կամավոր կին «Էմինաթա Քայթան» Կոլումբիա Հայթզ թաղամասում այս կերակուրները դնում է իր ավտոմեքենայում, որպեսզի դրանք հասցնի կարիքավորներին»: Այս հաղորդման մեջ ասված է.«Քայթան ու այլ կամավորները այս նահանգի ծոմ պահողների համար օրական 100-ից 150 իֆթարի կերակուր են պատրաստրում»: Տեխաս նահանգի Իրվինգ քաղաքի իսլամական համայնքը մեկն է իսլամական կառույցներից ու կազմակերպություններից, որոնք համագործակցում են՝ բուժանձնակազմին, դպրոցի աշխատակազմին ու ոստիկանության ուժերին սննդով ապահովելու համար: Dallas News-ի հաղորդմամբ Իրվինգ քաղաքում իսլամական 20 կազմակերպություններ միացել են իրար և կերակուրների կապոցներ են պատրաստում կորոնավիրուսի ճգնաժամի ընթացքում հիվանդանոցների անձնակազմերի և խոցելի ու կարիքավոր անհատներին բաժանելու համար: Հյուսիսային Տեխաս նահանգում առաջնորդության զարգացման ակադեմիայի գործադիր տնօրեն Ռայեդ Օմար Սաբիթն ասել է.«Վերջերս մուսուլմանների կողմից կատարված օգնություններից մեկը իսլամական առիթների համար բաժանվող կերակուրների կողքին դիմակների նվիրումն է: Նրանք փորձում են ինչ-որ կերպ փոխարինել կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում պայքարող անհատների կրած նեղությունները»: Նա ասել է.«Մենք որոշել ենք պաշտպանել նրանց, ովքեր պաշտպանում են մեզ: Կերակուրները բաշխվում են Իրվինգ իսլամական կենտրոնի կամավորների, Դալլաս – Ֆորտ Ուորթի ամերիկացի մուսուլմանների ու այլ կրոնական կազմակերպությունների օգնությամբ»: