Արժեքների դրսևորումը սրբազան պաշտպանության ժամանակ(1.Հատուկ հաղորդում Սրբազան պաշտպանության շաբաթվա առիթով)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i125641-Արժեքների_դրսևորումը_սրբազան_պաշտպանության_ժամանակ(1.Հատուկ_հաղորդում_Սրբազան_պաշտպանության_շաբաթվա_առիթով)
Այս օրերին Իրանում նշվում է սրբազան պաշտպանության շաբաթը: Այս կապակցությամբ ձեզ ենք ներկայացնում «Արժեքների դրսևորումը սրբազան պաշտպանության ժամանակ» հաղորդաշարը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 18, 2020 21:03 Asia/Tehran

Այս օրերին Իրանում նշվում է սրբազան պաշտպանության շաբաթը: Այս կապակցությամբ ձեզ ենք ներկայացնում «Արժեքների դրսևորումը սրբազան պաշտպանության ժամանակ» հաղորդաշարը:

1980 թ. Իրաքի բաասական ռեժիմը, գերտերությունների աջակցությամբ, հարձակում իրականացրեց Իրանի դեմ ու պատերազմ հայտարարեց իսլամական հեղափոխության դեմ:

 

Իրանի ժողովուրդը, որ բռնատիրության դեմ երկարատև պայքարից հետո ի վերջո ազատություն էր ձեռք բերել, միահամուռ կերպով կանգնեց Իրաքի ռեժիմի դեմ: Արդյունքում, իրանցիները օտար ուժերին դուրս մղեցին իրենց երկրի տարածքից: Իրանցի մարտնչողները քաջագործություններ ու հերոսություններ կերտեցին և աշխարհն  ականատես եղավ իրանցի կանանց ու տաղամարդկանց զոհաբերություններին:

Պատերազմից անցել է 40 տարի և այն հերոսները, որ մարտնչեցին պատերազմի ժամանակ, ստեղծեցին արժեքներ, որոնք մինչ օրս շարունակում են գոյատևել: Պաշտպանությունը սրբազան ու արժեքավոր հասկացություն է: Երբեմն ժողովուրդներն իրենց անկախության ու տարածքային ամբողջականության պահպանության համար կանգնում են ոտքի՝ զենքով պաշտպանելու իրենց անկախությունը: Նման պայքարը ոչ միայն դատապարտելի չէ, այլ յուրաքանչյուր ժողովրդի պատմության պանծալի էջերից է:  

Իրանի ժողովրդի դիմադրությունն Իրաքի բաասական ռեժիմի ու նրա հովանավորների դեմ, այդ օրինակներից է: Այս պայքարն Իրանի պատմության պանծալի էջերից է և այդ պատճառով կրում է Սրբազան պաշտպանություն անունը: Իսլամը օրինական է համարում բռնության դեմ ժողովուրդների պայքարը: Իսլամն արդարատենչ ու բռնատիրությանը դեմ կրոն է: Իսլամի տեսակետից, ուրիշների իրավունքների նկատմամբ ոտնձգությունը հանցագործություն է, իսկ դրա դեմ պայքարողը համարվում է մոջահեդ, ով հանուն Աստծու, ոտքի է ելել իր երկիրը պաշտպանելու համար:

Աստված այս կապակցությամբ Ղուրանում ասում է. «Հանուն Աստծու կռվեք նրանց դեմ, ովքեր ձեր դեմ են կռվում: Պատերազմի ժամանակ մի անցեք աստվածային սահմանները, քանի որ Աստված ոտնձգիչներին չի սիրում»․( Բաղարա սուրահ 190-րդ այա):

Մոջահեդները կարևոր դիրք են գրավում  իսլամում և նրանց նկատմամբ հարգանքն անշուշտ կարևոր է մուսուլմաննների համար: Այս  հարգանքը գալիս է ջիհադից, քանի որ ջիհադը մեծ արժեք է և համարվում է իսլամի գագաթնակետը: Մոջահեդները համարվում են Աստծու մերձավորներ:

Մուսուլմանների առաջնորդ իմամ Ալին այս կապակցությամբ ասում է . «Ջիհադը դրախտի դռներից մեկն է, որ Աստված բացել է  իր մերձավորների համար»:

Աստված Ղուրանի Նեսա սուրահի 95-րդ այայում ասում է. «Երբեք նույնը չեն այն հավատացյալները, որ առանց հիվանդ լինելու կամ որևէ անհանգստություն ունենալու, հրաժարվել են ջիհադից: Նրանց չի կարելի հավասար դասել նրանց հետ, ովքեր հանուն Աստծու ջիհադ արեցին իրենց կյանքի ու հարստության հաշվին: Աստված այս մոջահեդներին, ավելի վեր է դասում նրանցից, ովքեր ջիհադ չարեցին և այդ խմբերից յուրաքանչյուրին տալու է իրենց վարձատրությունը»:  

Իրանի օդանավակայանների ռմբակոծության լուրը 1980թ․ աշնան սկզբին, երբ սկսվեց պատերազմը, անակնկալի բերեց իրանցիներին: Հեղափոխության իմաստուն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին սրբազան պաշտպանության առաջին օրն այսպես է նկարագրում. «Պատերազմի ու դրա սկսվելու մասին շատ է խոսվել: Սակայն պետք է  նշել, որ ամենահիշարժանն  այն պահն էր, երբ մենք իմացանք, որ Իրաքը հարձակում է իրականացրել Իրանի դեմ: Ինչպես հիշում է  Իրանի ողջ ժողովուրդը, պատերազմը սկսվեց 1980թ․ ամռան վերջին օրը: Ես այդ օրը օդակայարանի մոտ գտնվող  մի գործարանում ելույթ էի ունենալու: Սակայն հանկարծ լսվեց պայթյունի ահավոր ձայն: Պահակազորի եղբայրները, որ ուղեկցում էին ինձ, դուրս գնացին և վերադարձան ու ասացին, որ  մի քանի կործանիչներ ռմբակոծել են Մեհրաբադի օդանավակայանը և մի շարք այլ տարածքներ: Բնականաբար ես իմ ելույթով պետք է բարձրացնեի աշխատավորների տրամադրությունը: Ելույթից անմիջապես հետո մեկնեցի Թեհրան ու պաշտոնյաների հետ քննարկեցինք ստեղծված իրավիճակը: Մեզ համար պատերազմն անսպասելի էր և իհարկե ցանկացած անսպասելի բան նաև զարմանալի է: Իսկ Իրանի ժողովրդի համար, որ ավելի քիչ էր ինֆորմացված Իրան-Իրաք խնդիրների մասին, դա ավելի անսպասելի էր»:

Այաթոլլահ Խամենեին պատերազմի ճակատում

 

 Այդ օրը Սադդամը գնացել էր բանակի հրամանատարական կենտրոն, որպեսզի գործողությունների սենյակից հետևի Իրանի դեմ պատերազմի մանրամասներին: Այդ օրը նա անվանել էր. «Կայծակի օր»: Նա իր գլխին կրել էր կարմիր գլխադիր և դրա վրա կապել էր փամփուշտների  պարկուճներ: Իրաքի պաշտպանության նախարար Ադնան Խեյրոլլահը նրան ասել էր. «Տեր, մեր երիտասարդները 20 րոպե առաջ թռիչք կատարեցին»: Սադդամը պատասխանել է. «Կես ժամից կկոտրենք Իրանի մեջքը»:

Իհարկե արագ հաղթանակի վերաբերյալ Սադդամի կանխատեսումը միայն երազանք էր: Այն պատերազմը, որ սկսեց նա, տևեց 2887 օր, 1200 ռազմական ճակատով և ընթացավ  80 կմ խորքով երկու երկրների սահմանամերձ շրջաններում: Պատերազմի ընթացքում, միլիոնավոր իրանցի երիտասարդներ հերոսապատումներ կերտեցին՝ երկիրը պաշտպանելու համար: Սրբազան պաշտպանության 89 տարիները հերոսության, դիամդրության, նվիրվածության ու քաջագործության պատմություն էր: Իրանին պարտադրված ութամյա պատերազմը միասնական դարձրեց մի ժողովրդի, որը մեծ գին էր վճարել ազատ ապրելու համար և այնպիսի մեծ հավատքով շարունակեց պայքարել, որ պատերազմից կյանքի կոչվեցին այնպիսի արժեքներ, ինչպես՝ արժանապատվությունը, քաջությունը, սերը, խիզախությունը, նախաձեռնողությունը: Երկրի հարավային ու արևելյան սահմանները երկար ժամանակ վերածվեցին Իրանի ժողովրդի զավակների ամենավեհ զոհասեղանին: Սակայն նրանց հավատքը և մեծ հոգին այս հողը վերածեցին սրբազան վայրի, որի վրա  մինչ օրս տարածված է նրանց ներկայության ստվերը և հողն իր բույրը նրանցից է ստացել: