Սրբազան Պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (1)
Չնայած որ արդեն երեք տասնամյակ անցնում է Իրանի ժողովրդի Սրբազան պաշտպանության ավարտից, այդ տարիների սխրանքների հետ կապված չասված խոսքերը շատ են: Մտադիր ենք այս հաղորդաշարի ընթացքում ձեզ ներկայացնել ԻԻՀ-ի դեմ պարտադրյալ պատերազմի տարբեր հարթությունները:
1980թ. սեպտեմբերի 22-ին Իրաքի Բաասական ռեժիմը ցամաքային, օդային ու ծովային ծավալուն հրաձակումներ սկսեց Իրանի դեմ: Այս ագրեսիայի գործադրումից մի քանի օր հետո Սադդամը Բաղդադի հեռուստատեսության տեսախցիկի առջև պատռեց 1975թ. կնքված Ալժիրի սահմանային պայմանագիրը: Սադդամի ծավալուն հարձակումների ընթացքում ռմբակոծվեցին Թեհրանի, Ահվազի, Թավրիզի, Համադանի, Բուշեհրի ու Աբադանի օդանավակայանները: Սահմանային քաղաքների ինչպես Խոռամշահրի և Աբադանի բնակիչները տանկերի ու հրետանու կրակոցներից արթնացան քնից: Այսպիսով 8-ամյա մի պատերազմ պարտադրվեց ԻԻՀ-ի նոր համակարգին: Իրանի արևմտյան ու հարավային սահմանների դեմ Իրաքի հարձակումների խստացումից հետո ժողովրդի տարբեր խավեր ու էթնիկ խմբեր պատրաստակամություն հայտնեցին մեկնել պատերազմի ճակատ: Իսլամական հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնին դատապարտելով այս հարձակումը՝ Իրանի տարածքի դեմ Սադդամի ոտնձգության վերաբերյալ նախազգուշացրեց վերջինիս: Այդ հաղորդագրության մեջ ասված էր.«Սադդամը չկարծի, որ Իրանի կառավարությունն ու բանակը անկարող է պատասխանել այս քայլերին: Երբ ժամանակը գա ես կպատգամեմ ժողովրդին և Սադդամ Հոսեյնին ու նրա նմաններին կապացուցեմ, որ ԱՄՆ-ի այս հետևորդները հաշվի չեն գալիս և մենք միշտ համոզված ենք, որ այս կարգի քայլերի դեմ այնպիսի քայլեր վերցնենք, որ ագրեսորները ստանան իրենց արժանի պատասխանը, սակայն Աստված մի արասցե Իրաքի ժողովրդին ոչ մի վնաս չհասնի»: Այս ոտնձգությունը սկսվեց այն դեպքում, երբ ընդամենը 19 ամիս էր անցել իսլամական հեղափոխության հաղթանակից: Այդ ժամանակահատվածում իսլամական հանրապետությունը համակարգի կայացման ու ներքին ու արտասահմանյան սպառնալիքներին դիմակայելու փուլում էր գտնվում: Շահական համակարգի փլուզումից հետո Իրանի բանակը վերակառուցման փուլում էր: ԻՀՊԿ-ն նույնպես իր ձևավորման նախանական փուլերն էր անցնում: Սակայն Իրաքի Բաասական ռեժիմի ոտնձգությունից մեկ տարի անց ժողովրդական ծավալուն աջակցությամբ ԻՀՊԿ-ն ու բանակը հասան պատրաստվածության բարձր մակարդակի ու մի քանի անակնկալ ու հաղթական հարձակումներով Իրաքի բաասական ռեժիմին դրեցին պաշտպանողական վիճակում և օկուպացված որոշ շրջաններում ագրեսորներին հետ քշեցին ավելի հետ քան Իրաքի միջազգային սահմանները:
Պարտադրյալ պատերազմը, որ նախատեսված էր ծառայեր իսլամական հանրապետության նոր համակարգի կործանման համար, վերածվեց Իրանի ժողովրդի միասնության, համերաշխության ու հզորության կետի: ԻԻՀ-ի դեմ Սադդամի ռեժիմի 8-ամյա պարտադրյալ պատերազմը Իրանի իսլամական հեղափոխության պատմության մնայուն ու հերոսական դարաշրջաններից է: Իրանի ժողովուրդը մասնավորապես իրանցի երիտասարդները Սադդամի ռեժիմի դեմ 8 տարի տևած դիմադրության ընթացքում ռազմական նվազագույն հնարավորություններով երկրի ու հեղափոխության պաշտպանության հարցում աշխարհին իցույց դրեցին ամենամնայուն հերոսապատումներից և ամենաօրինակելի սխրագործություններից մեկը: Այս հերոսապատումն ու սխրագործությունը օրինակ ծառայեց աշխարհի ազaտագրական տարբեր շարժումների համար: Լիբանանում ու Պաղեստինում իսլամական դիմադրությունը ներշնչված էր իրանցի մուսուլման երիտասարդների նահատակությունից ու անձնուրացությունից: Տասնյակ հազարավոր իրանցի երիտասարդներ քաջության ու հերոսության բարձրակետի վրա նահատակվեցին իսլամական հեղափոխության վեհ գաղափարները պաշտպանելու ճանապարհին: Իրանցի երիտասարդները Իրանի ու իսլամական մեծ հեղափոխության պաշտպանության համար իրենց կյանքը նունիսկ չխնայեցին և հենց այս քաջագործություններն ու հերոսությունները թույլ չտվեցին Իրանի հողից նույնիսկ մի թիզը մնա թշնամու ձեռքում: Պատերազմը բոլոր երկրների համար ունի ավերիչ հետևանքներ, սակայն երբ մի երկիր ոտնձգության է ենթարկվում իր թշնամու կողմից և մի ժողովուրդ հատկապես նրա երիտասարդները ողջ էությամբ պաշտպանում են իրենց երկիրն ու համակարգը, այս պատերազմը հպարտության առիթ է դառնում այդ երկրի ու ժողովրդի համար: Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին այս կապակցությամբ ասում է.«Այս պատերազմը մի պաշտպանական պատերազմ էր: Պաշտպանական պատերազմը տարբերվում է հարձակողական պատերազմից: Պաշտպանական պատերազմում դրսևորվում է ժողովրդի նախանձախնդրությունն ու խոր հավատարմությունը իր վեհ իդյալների նկատմամբ»:
Արևմտյան ու Արևելյան բլոկների կողմից հովանավորվող ռեժիմի վայրենաբար ագրեսիայի դեմ Իրանի ժողովրդի 8-ամյա Սրբազան Պաշտպանությունը իրանցիների համար դարձավ ազգային հպարտության անվերջանալի աղբյուր: Իրանի ժողովրդի 8-ամյա սրբազան պաշտպանությունը պատճառ դարձավ,որ Իրանին ծնկի բերելու արևելքի ու արևմուտքի գերուժերի համատեղ սադրանքը դառնա Իրանի ժողովրդի կարողությունները ապացուցող մի հնարավորություն: Իրանցի երիտասարդների քաջագործությունները ցույց տվեցին, որ իշխանական մի համակարգ ունենալով ժողովրդի աջակցությունը, իսլամի իշխանոթյան հովանու ներքո և միասնությամբ կարող է հաղթել ցանկացած թշնամու: Իրանի ժողովուրդը ունենալով կարող ու իմաստուն առաջնորդություն, ազգային ու կրոնական շարժառիթներով կանգնեց ագրեսոր թշնամու դեմ և իցույց դրեց իր ազգային միասնությունը: Այս շարժառիթներն էին, որ ժողովրդին հանեց պատերազմի դաշտ: 8-ամյա պատերազմը արդար պաշտպանություն ու պատերազմ էր և այդ պատճառով էլ իդիմաց թշնամու տմարդի քայլերի՝ այդ թվում արգելված զենքերի օգտագործման ու քաղաքների ռմբակոծության ու հրթիռակոծման իրանցի զինվորները ոտքի տակ չդրեցին մարդկային նորմերը: Բոլոր երկրներում իրենց հայրենիքը պաշտպանելու համար ժողովրդի պայքարը հանդիսացել է ներշնչման աղբյուր հանձնառու և պատասխանատու արվեստագետների համար: Հպանցիկ հայացք նետելով արվեստի տարբեր ոլորտներին այդ թվում իրանական գրականությանը, կինոյին, նկարչությանն ու երաժշտությանը կարող ենք հասկանալ, որ ամենալավ ու բարձրագույն ստեղծագործությունները պատկանում են պաշտպանական ու սուրբ պատերազմներին: Այս հիմունքներով Սադդամի բաասական ռեժիմի դեմ Իրանի ժողովրդի 8-ամյա Սրբազան պաշտպանությունը հարուստ ու անվերջանալի աղբյուր է ազգային միասնության ու համերաշխության և ներշնչանքի աղբյորւ արվեստի ստեղծագործություններ արարելու համար: Իրանի ժողովրդի 8-ամյա Սրբազան պաշտպանությունը միայն իրանցիների համար ներշնչման աղբյուր չի եղել և իրանցի մուսուլման երիտասարդների սխրանքներն ու քաջագործությունները տարածվել են նաև Իրանի սահմաններից դուրս ու ներշնչանքի աղբյուր են հանդիսացել մեծ թվով ճնշված ու բռնահարված ժողովուրդների համար:
58 երկրի կողմից հովանավորվող թշնամու դեմ 8 տարի տևած պատերազմը, հատուկ պայմաններ ստեղծեց, որ շատ քչերն են դրա փորձն ունեցել: Այս հատուկ պայմանների պատճառով բռնահարվածության կողքին, այս անհավասար պատերազմում, իրանցի երիտասարդների քաջությունն ու սխարանքը ստացավ դյուցազնական երանգ ու մշտապես մնաց Իրանի ժողովրդի մտքերում: 8-ամյա Սրբազան պատշպանության զարգացումների վերընթերցումը շարունակ կարող է ոգեշնչել իրանցիներին ու նույնպես Իսալմն ու Իրանը սիրողներին ու աշխարհի ազտախոհներին, քանի որ այս 8-ամյա պատերազմը ամրապնդեց ԻԻՀ-ի դիրքը տարածաշրջանում ու միջազգային համակարգում:
Իրանի 8-ամյա Սրբազան պաշտպանության տարածաշրջանային ու արտատարածաշրջանային հետևանքների ընկալումը այնքան էլ դժվար բան չէ: Իրանի 8-ամյա Սրբազան պաշտպանության տարածաշրջանային ու միջազգային հարթությունները համեմատաբար ավելի ծավալուն են Բ աշխարհամարտից հետո տեղի ունեցած բոլոր պատերազմներից: Վերջին 400 տարվա ընթացքում բազում պատերազմներ են տեղի ունեցել Իրանի ու Օսմանական կայսրության միջև, որի մի մասնիկն էր համարվում Իրաքը: Սակայն երբեք չենք կարող այդ պատերազմները դասել այն ագրեսիայի շարքին, որ այս անգամ առերևույթ կատարվեց մի երկրի կողմից, որ իրականում հովանավորվում ու առաջնորդվում էր համաշխարհային ու տարածաշրջանային բոլոր ուժերի կողմից:
Կադրեր՝ 8-ամյա Սրբազան պաշտպանության օրերից
Ստրատեգների մեծ մասը համոզված է, որ Սադամի ռեժիմի դեմ Իրանի ժողովրդի 8-ամյա սրբազան պաշտպանությունը արդիական դասական բանակներով առաջին պատերազմն էր, որ աստվածային շարժառիթներով, ազգային միասնության ու միաբանության պահպանմամբ ու չհենվելով արտերկրյա ուժերին, հակառակ տիրակալների կամքին, իրանցիները կարողացան փոխել իրենց ճակատագիրը: Սակայն ինչո՞ւ և ինչպե՞ս սկսվեց Սադդամի ռեժիմի հակաիրանական ագրեսիան: Տարածքային վեճերը վաղուց իվեր գոյություն են ունեցել Իրանի ու Իրաքի միջև և այս խնդիրը Իրանի դեմ Սադդամի ռեժիմի ոտնձգության պատճառը չէր: Տարածքային ու սահմանային վեճերը միայն ծառայում էին որպես պատրվակ Սադդամի կողմից Իրանի դեմ ոտնձգության համար: Փաստորեն Իրանի դեմ Սադդամի ոտնձգության հիմնական պատճառը իսլամական հեղափոխության տարածաշրջանային ու համաշխարհային ազդեցությունը և հեղափոխության հաղթանակից հետո Իրանում տեղի ունեցած զարգացումներն էին: Իրանի իսլամական հեղափոխությունը փոփոխության մատնեց տարածաշրջանի ու աշխարհի մեծ թվով քաղաքական հավասարությունները: Այս փոփոխությունները երկու գերուժերի ու նրանց տարածաշրջանային արբանյակների վնասին էին: ԻԻՀ-ի դեմ Սադդամի պարտադրյալ պատերազմը իսլամական հեղափոխության տարածաշրջանային ու համաշխարհային հետևանքների նկատմամբ արձագանքներից մեկն էր: Թանկագին ուղեկիցներ հաջորդ համարում ավելի հանգամանորերն կանդրադառնանք այս թեմային: