Աջ ծայրահեղական հոսանքները և իսլամաֆոբիայի տարածումը Եվրոպայում
Եվրոպական երկրներում, մասնավորապես՝ Շվեդիայում իրականացված վերջին հակաիսլամական գործողությունները, և Charlie Hebdo պարբերականի կողմից իսլամի մարգարեի ծաղրանկարները վերահրատարակելու քայլը, ցույց են տալիս, որ հակաիսլամական շարժումներն ակտիվացել են: Քայլեր, որոնք ղեկավարվում են աջ ծայրահեղականների կողմից և որոնք ավելացել են 2008թ տնտեսական ճգնաժամից հետո և կորոնավիրուսի տարածման հետևանքով:
Դրանց պետք է ավելացնել նաև էմիգրանտների հոսքը դեպի Եվրոպա, որոնց մեծ մասը մուսուլմաններ են: Աջակողմյան կուսակցությունները, շարժումներն ու դրանց հարող անձինք փորձում են Եվրոպայում մուսուլմաններին որպես ահաբեկիչներ ներկայացնել, ավելի դժվարացնելով վերջիններիս կյանքը: Եվրոպական երկրների կառավարությունները նույնպես, ուղղակի կամ անուղղակի ձևով տարածում են իսլամաֆոբիա:
Տնտեսական, քաղաքական ու հասարակական Սեթա հիմնադրամը 2019թ. սեպտեմբերին հայտարարեց, որ ծայրահեղ աջերի ի հայտ գալը Եվրոպայում, շատ ավելի է մեծացրել իսլամաֆոբիան, ինչը սպառնում է Եվրոպայի քաղաքական ու հասարակական անվտանգությանը:
Քաղաքագետ Նոսրաթոլլահ Թաջիկն ասում է. «Եթե սրանից առաջ մուսուլմաններն Արևմուտքում իրենց անվտանգ էին զգում, հիմա նման զգացողություն չունեն: Մյուս կողմից, Ֆրանսիայում, Հունաստանում, Շվեդիայում, Դանիայում գործող աջակողմյան խմբերն ավելի են ամրապնդում իրենց դիրքերը: Նման խմբերից է Փեքիդան Գերմանիայում: Այս խմբերը կարողանում են գրավել ծայրահեղ երիտասարդներին և ճնշում գործադրել մուսուլմանների նկատմամբ»:
Եվրոպական մամուլի կողմից նույնպես իսլամաֆոբիա է տարածվում: ԶԼՄ-ները փորձում են ցույց տալ, թե մուսուլմանների տեղաշարժը դեպի Եվրոպա, վտանգում է եվրոպացիների անվտանգությունը: Եվրոպական երկրներում, հատկապես Ֆրանսիայում, Գերմանիայում ու Բրիտանիայում, ԻԼԻՊ-ի գործողությունները պատճառ են դարձել, որ եվրոպական երկրներում մտածեն պայքարել իսլամի դեմ ու թույլ չտալ, որ այն տարածվի Եվրոպայում:
Այդ ծայրահեղ խմբերի քայլերից մեկը տեղի ունեցավ օգոստոսի 28-ին: Երեք ծայրահեղականներ, Շվեդիայի Մալմո քաղաքում հրկիզեցին Ղուրանը, ինչը բողոքի ալիք բարձրացրեց: Ցույցերին մասնակցեց մոտ 300 հոգի: Ծայրահեղ աջերի այս քայլը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Ռասմուս Փալուդանին, ով Դանիայի Հարդլայն աջ ծայրահեղական կուսակցության ղեկավարն էր, թույլ չտվեցին Մալմոյում նիստ կազմակերպել: Ավելի վաղ, նա իր կողմնակիցներին կոչ էր արել հրկիզել Ղուրանը և օգոստոսի 28-ին պետք է Մալմոյում կազմակերպել հակաիսլամական ցույց: Ավելի վաղ նա ինքը հրկիզել էր Ղուրանի մի հատոր և տեսանյութը տեղադրել համացանցում:
Սեպտեմբերի 10-ին նույնպես Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի մուսուլմանաբնակ թաղամասերից մեկում, ծայրահեղականները նորից այրեցին Ղուրանը: Դրանից հետո, ֆրանսիական Շառլի Էբդո պարբերականը հրապարակեց իսլամի մարգարեի ծաղրանկարները: Պարբերականն այդ քայլն իրականացրել է Ֆրանսիայի դատարանում 13 տղամարդկանց ու կանանց դատական նիստի նախօրեին: Հիշյալ անձինք մեղադրվում են 2015 թ․-ի հունվարին այդ պարբերականի գրասենյակի վրա հարձակում իրականացնելու մեջ։
Պարբերականը հրապարակելով ծաղրանկարները, գրել էր. «Այս նկարները պատմություն են, որը չի կարելի նորից գրել կամ ջնջել: Այլ խոսքով, այս քայլն իսլամի նկատմամբ թշնամական վերաբերմունքի շարունակությունն էր և նպատակ ուներ խեղաթյուրել իսլամի մարգարեի երկնային կերպարը:
Իսլամի մարգարեի 12 ծաղրանկարներն առաջին անգամ հրապարակվել էին 2005թ դանիական թերթում: 2006թ Charlie Hebdo-ն հրապարակել էր դրանք: Աշխարհի տարբեր երկրների մուսուլմաններն այս քայլը դատապարտող բողոքի ցույցեր անցկացրեցին, սակայն պարբերականն անտեսեց այդ բողոքները: 2015թ Charlie Hebdo -ի գրասենյակը ենթարկվեց զինված հարձակման, ինչը առիթ հանդիսացավ տարբեր խմբավորումների, մասնավորապես՝ «Ազգային ճակատ» կուսակցության համար՝ իսլամի դեմ նոր պատերազմ հայտարարելու համար:
Դեպքից անցել է 5 տարի և արևմտյան պարբերականը, կրնելով իր քայլը, փորձում է նորից բարձրացնել իսլամաֆոբիայի ալիքը, ցույց տալով իր ատելությունը մուսուլմանների նկատմամբ:
ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, այս կապակցությամբ հայտարարել է. «Ֆրանսիական պարբերականի աններելի ու մեծ մեղքը, որն անարգել է իսլամի մարգարեի վեհ ու լուսավոր կերպարը, ևս մեկ անգամ ցույց է տալիս արևմտյան աշխարհի քաղաքական ու մշակութային ապարատի թշնամությունն իսլամական համայնքի նկատմամբ:
Եվրոպական երկրների որոշ ղեկավարների հայտարարությունը, թե դա խոսքի ազատության դրսևորում է, խիստ դատապարտելի է: Նրանք նպատակ ունեն այդպիսով շեղել Միջին Արևելքի ժողովուրդների ուշադրությունն այն նպատակներից, որ ԱՄՆ-ն ու Սիոնիստական ռեժիմը ցանկանում են իրականացնել տարածաշրջանում»:
Իսլամական հեղափոխության առաջնորդի այս խոսքերն ուղղված են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որը մուսուլմանների բողոքի ցույցերից հետո հայտարարեց. «Ես այստեղ եմ որպեսզի պաշտպանեմ ազատությունները»:
Ֆրանսիան այն երկրներից էր, որ քրեականացրել է հոլոքոսթի մերժումը: Իսկ վիրավորանքը, որ հասցվել է Charlie Hebdo -ի կողմից ՝ խոսքի ազատության անվան տակ, հակասում է միջազգային իրավունքին, որն արգելում է ուրիշների հավատալիքներն ու կրոնները ծաղրելը: Փորձագետները Մակրոնի այս հայտարարությունը մերժում են, ասելով, որ դա իրականում ատելության խոսքը պաշտպանելու քայլ է և հարց է ծագում, թե արդյոք Charlie Hebdo-ի այդ քայլը բացի ատելություն սերմանելն ու իսլամի և մուսուլմանների նկատմամբ ատելությունը տարածելը և իսլամի վերաբերյալ ոչ իրական պատկեր ներկայացնելն ինչ նպատակ է ունեցել: Իսկ եթե այս գործընթացը շարունակվի, որի արդյունքում, ինչպես տեսանք անցած տարի Դանիայում և այս տարի Շվեդիայում Ղուրան են հրկիզել, նման ծայրահեղ խմբերն ավելի հանդգնորեն կիրականացնեն իրենց քայլերը:
Այսպիսով, եթե այս իրավիճակը շարունակվի, եվրոպական երկրներում բնակվող մուսուլմանները, հատկապես այն երկրներում, որտեղ ծայրահեղ աջերն ավելի ակտիվ են, կենթարկվեն խտրության ու բռնությունների: Աֆղանցի փորձագետ Աբդուլ Լաթիֆ Նազարի ասելով. «Այս ատելի քայլը ոչ միայն մուսուլմաններին է վիրավորում, այլ ավելի է տարածում ծայրահեղությունը: Իսկ Ֆրանսիայի կառավարությունից մուսուլմանների պահանջն այն է, որ խոսքի ազատության պատրվակով մուսուլմանների դեմ վիրավորական քայլեր չկատարեն: Այստեղ հատկապես կարևոր են այն անձանց քայլերը, որոնք դեմ են նման հակամարդկային գործողություններին: Օրինակ Շվեդիայի կաթողիկոս Անթե Ջաքիլեն, այդ երկրի եկեղեցու ղեկավարներից մի քանիսի հետ միասին դատապարտեց այդ քայլն այն անվանելով վայրենաբարո քայլ: Կաթողիկոսը հայտարարեց, որ այս պահին երկրին անհրաժեշտ է միասնություն»:
Ընդհանրապես Եվրոպայում, հատկապես Բրիտանիայում, Ֆրանսիայում ու Գերմանիայում աճել են մուսուլմանների դեմ ուղղված հանցագործությունները, խտրությունը և մզկիթների հրկիզումը: Փորձագետների ասելով, իսլամաֆոբիան Արևմուտքում միայն աշխատավայրերում տարածված չէ, այլ հասել է ահաբեկչության մակարդակի: Ավստրիայում գործող կազմակերպությունը, որը փաստեր էր հավաքում մուսուլմանների նկատմամբ կիրառվող ռասիստական վերաբերմունքի մասին, 2018թ հայտարարել է, որ մուսուլմանների դեմ հարձակումներն աճել են 74 տոկոսով: Իսկ Ֆրանսիայում CCIF կազմակերպությունը հայտարարել է, որ նման բռնությունները Ֆրանսիայում աճել են 50 տոկոսով: Բրիտանիայում հարձակումներն աճել են 40 տոկոսով: Միևնույն ժամանակ 50 տոկոսով աճել են նաև մուսուլմանների սրբավայրերի դեմ հարձակումները:
Թրամփի կամ Մակրոնի հայտարարությունները կարող են խրախուսել ծայրահեղ աջերին՝ ավելացնել իրենց հարձակումները: Ռասիզմի դեմ պայքարի գծով Եվրախորհրդի փորձագետները վերջերս հրապարակված զեկույցում հայտարարելով, որ իսլամաֆոբիան ավելի է տարածվել, նշել են, որ եվրոպացի քաղաքական գործիչների հայտարարությունները նման իրավիճակի համար խթան են հանդիսանում: Ըստ երևույթին դա արվում է, որպեսզի նվազեցվի մուսուլմանների ներկայությունը Եվրոպայում: Այդ գործիչները կամ լռում են, կամ պաշտպանում այն գործողությունները, որոնք ուղղված են մուսուլմանների դեմ: