Առողջապահական հանդես (24․Աչքի հիվանդություններ Բ մաս)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i125953-Առողջապահական_հանդես_(24_Աչքի_հիվանդություններ_Բ_մաս)
Ողջույն ձեզ թանկագին բարեկաներ: Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք աչքերի որոշ տարածված հիվանդությունների մասին: Այս հաղորդման ընթացքում կքննարկենք այլ հիվանդություններ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 26, 2020 09:16 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկաներ: Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք աչքերի որոշ տարածված հիվանդությունների մասին: Այս հաղորդման ընթացքում կքննարկենք այլ հիվանդություններ:

Պացիենտի աչքի կլինիկա դիմելու ամենատարածված պատճառներից մեկը աչքերի ռեֆրակցիոն թերություններն են, որոնք ներառում են մոտկատեսությունը, հեռատեսությունը, աստիգմատիզմը և պրեսբիոպիան (տարիքային հեռատեսություն): Շատ կարևոր է, որ անչափահասների մեջ աչքի հիվանդությունները ախտորոշվեն ու համապատասխան բուժում ստանան մինչև 9 տարեկան հասակը, ինչը ԱՀԿ-ի հորդորներից մեկն է: Ռեֆրակցիոն թերությունների ուշ հայտնաբերումը կարող է հանգեցնել ամբլիոպիայի և բարձր տարիքներում անվերադարձ հետևանքներ թողնել տեսողության վրա: Այն ժամանակ երբ աչքի ձևը արգելում է առարկաների պատկերը հայտնվի ցանցաթաղանթի վրա առաջանում են ռեֆրակցիոն բարդություններ: Ակնագնդի նախորդ հետին երկարության փոփոխությունը, եղջերաթաղանթի փոփոխությունը և կամ էլ տարիքի բարձրացման հետևանքով եղջերաթաղանթի ու ոսպնյակի փոփոխությունները կարող են ռեֆրակցիոն թերությունների պատճառ հանդիսանալ:

Մոտկատեսությունը համարվում է տարածված ռեֆրակցիոն թերություններից մեկը: Այս դեպքում աչքին մոտիկ գտնվող իրերը պարզ երևում են, սակայն աչքերից հեռու գտնվող իրերը մշուշոտ են երևում: Մոտկատեսությունը տեղի է ունենում այն աչքերում, որ պատկերը ցանցաթաղանթի վրա ձևավորվելու փոխարեն ձևավորվում է թաղանթի առջևում: Ուժեղ մոտկատեսությունը կարող է աչքի լուրջ վնասվածքների այդ թվում ցանցաթաղանթի պատռման, գլաուկոմայի և կատարակտի պատճառ դառնալ: Գլխացավը, աչքի հոգնածությունը, աչքերի շեղումը և հեռու գտնվող իրերը տեսնելու դժվարությունը ինչպես հեռուստացույց դիտելը, գրատախտակն ու ճանապարհատրանսպորտային նշանները պարզ չտեսնելը և այլն մոտկատեսության որոշ նշաններից են համարվում:

Հեռատեսությունը նույնպես մի այլ ռեֆրակցիոն բարդություն է, որ հիվանդը հեռու գտնվող իրերն ավելի պարզ է տեսնում քան մոտիկները: Որոշ հիվանդներ տեսողության խնդրիներ չունեն հատկապես նրանք, ովքեր երիտասարդ են: Մյուս կողմից նրանք ովքեր տառապում են սուր հեռատեսությամբ գուցե չկարողանան թե՛ մոտիկ և թե՛ հեռու գտնվող իրերը լավ տեսնել: հեռատեսությունը տեղի է ունենում այն աչքերում, որ իրերի պատկերը կազմվում է ցանցաթաղանթի հետևում: Նրանք ովքեր իրենց ծնողները հեռատես են,ավելի մեծ է հեռատես  դառնալու ռիսկը : Գլխացավը, աչքի հոգնածությունը, աչքի շեղումը, մշուշոտ տեսողությունը, հատկապես մոտիկ իրերին նայելիս, այս հիվանդության տարածված ախտանշաններից են համարվում:

Աստիգմատիսմ հիվանդության ընթացքում ստեղծվում են պայմաններ, որ աչքը չի կարողանում ցանցաթաղանթի առջևում ու հետևում լուսային ճառագայթները մի կետի վրա կենտրոնացնել: Գլխացավը, աչքի հոգնածությունն ու շեղումը, բոլոր տարածություններում մշուշոտ ու ոչ պարզ տեսողությունը, մեքենավարության դժվարությունը, հատկապես գիշերները, աստիգմատիսմի ախտանշաններից են համարվում:

Պրեսբիոպիան կամ աչքերի ծերացումը տեսողության տարածված այլ բարդություններից է, որ տեղի է ունենում տարիքի բարձրացումով: Երիտասարդ հասակում ձեր աչքի ոսպնյակը փափուկ ու ճկուն է: Հետևաբար աչքի ոսպնյակը հեշտությամբ փոխում է իր ձևը, որպեսզի դուք կարողանաք ձեր հայացքը կենտրոնացնել հեռու և մոտիկ իրերի վրա: 40 տարեկանից հետո ոսպնյակն ավելի է պնդանում: Այս պատճառով էլ ոսպնյակը չի կարողանում անցյալի նման իր ձևը փոխել: Ոսպնյակների ֆունկցիայի խանգարումը պատճառ է դառնում Լույսի ճառագայթները կենտրոնանան ցնացաթաղանթի հետևում: Այս խնդիրը պատճառ է դառնում, որ մոտիկ իրերը լավ չտեսնվեն: Գրքի մանր տառերի կարդալու դժվարությունը, կարդալու համար օրաթերթը ավելի հեռու պահելը, մոտիկ իրերը տեսնելու հարցում խանգարումները, գլխացավը և աչքի հոգնածությունը պրեսբիոպիայի նշաններից են համարվում:

Ակնաբույժը աչքերը լիարժեք զննելով կարող է ախտորոշել ռեֆրակցիոն թերությունները: Այն պացիենտները, որ այս դժվարություններն ունեն սովորաբար տեսողությունից գանգատ ունենալու պատճառով դիմում են ակնաբույժի: Ռեֆրակցիոն թերությունները բուժելու համար օգտագործում են ակնոցներ, կոնտակտային լինզաներ կամ էլ կիրառում են վիրահատման մեթոդը: Հնարավոր չէ ասել, որն է ռեֆրակցիոն թերությունների բուժման ամենալավ միջոցը, քանի որ այն կախված է աչքերից ու ձեր ապրելակերպից:

Աչքի տարածված այլ հիվանդություններից մեկն էլ հավկուրությունը կամ հեմերալոպիան  է,որը տեսողության խանգարում է, և այդ դեպքում աչքը չի կարողանում իրեն համապատասխանեցնել աղոտ լույսով միջավայրերի մեջ, ինչպես գիշերները: Հավկուրությունը ինքնիստինքյան մի հիվանդություն չի համարվում, այլ մի խնդիր է, որ առաջանում է ակնային մի խանգարման արդյունքում: Հավկուրությամբ տառապող անձինք հնարավոր է գիշերը մեքենավարության ժամանակ ճանապարհատրանսպորտային նշանները տեսնելու և մեքենավարության դժվարություն ունենան ու նույնպես հնարավոր է լուսավոր միջավայրից մութ վայր գնալու դեպքում աչքը ավելի շատ ժամանակ կարիք ունենա միջավայրի հետ հարմարվելու համար: Հավկուրությունը առաջանում է մի քանի հիվանդությունների ու բարդությունների հետևանքով: Գլաուկոման, կատարակտը, Ա վիտամինի պակասը, մոտկատեսությունը այդ հիվանդություններից են:

Համակարգչով աշխատելու հետևանքով առաջացած աչքի խնդիրները՝ համակարգչային համախտանիշը կամ CVS-ը տեսողության խնդիրների շարք է և այն անձինք, որ երկար ժամանակ աշխատում են համակարգչով ունենում են այս խնդիրը: Մարդու աչքը տպագրված տառերն ավելի լավ է տեսնում քան համակարգչի էկրանին ցուցադրվող տառերը: Աչքի հոգնածությունը, աչքի չորությունը, այրոցը, արցունքահոսությունը, իրերը մշուշոտ տեսնելը և պարանոցի ու ուսերի հատվածում ցավը համակարգչային համախտանիշի նշաններից են համարվում:

Համակարգչի հետ աշխատելիս աչքի չորության ու այրոցների կարևոր պատճառներից մեկը աչքերը թարթելու պակասն է: Այս բարդությունը կանխարգելելու համար փորձեք դիտմամբ թարթել աչքերը: Համակարգչային համախտանիշի կանխարգելման այլ մեթոդներից մեկն էլ այն է, որ համակարգչի էկրանի կենտրոնը 10-20 սանտիմետր ավելի ցածր լինի ձեր աչքերից, և էկրանի հեռավորությունը աչքերից 50-60 սանտիմետր լինի ու 5-10 րոպե մեկ նայեք հեռու մի կետի: Համակարգչի մոնիտորը դրեք այնպիսի տեղ, որ պատուհանի լույսի կամ սենյակի լուսավորության ուղղության մեջ չլինի: Եթե ստիպված եք շարունակ նայել մի էջի գրության ու մոնիտորին փորձեք գրված էջը դնել ամենամոտիկ տարածության վրա մոնիտորի հետ նույն բարձրությամբ: Կարգավորեք մոնիտորի լուսավորությունն ու կոնտրաստը: Մոնիտորի լուսավորությունը պետք է համահունչ լինի սենյակի լուսավորության հետ: Համակարգչով աշխատելիս փորձեք պարանոցը պահել ուղիղ, իսկ ուսերը ետ: Եթե այս խորհուրդները պահպանելով հանդերձ դարձյալ հայտնվում են CVS-ի ախտանշանները կարող եք օգտագործեք համակարգչի հետ աշխատելու հատուկ ակնոցներ, քանի որ երբեմն տեսողության խնդիրները միջին աստիճանի են: 

Աչքերի հիվանդություններից մեկն էլ ակնագարուկն է: Այս Հիվանդության ընթացքում կոպի եզրին ցավոտ, կարմրավուն, այտուցվածություն է առաջանում և հնրավոր է այն նման լինի բշտիկի: Ակնագարուկը առաջանում է այն ժամանակ, երբ բակտերիաները թափանցում են թարթիչների արմատները, ինչը պատճառ է դառնում խցանվի ու աղտոտվի կոպերի ճարպագեղձը: Ակնագարուկը հատկապես տարածված է մանուկների մոտ: Եթե այն 10-14 օրվա ընթացքում չվերանա պետք է դիմել բժշկի:

Կոպի անկումը կամ պտոզը նույնպես աչքերի հիվանդություններից է համարվում: Կոպերի անկումը կարող է չնչին լինել կամ էլ լիովին ծածկել աչքերի բիբը: Որոշ դեպքերում Պտոզը կարող է խանգարել բնական տեսողությունը ընդհուպ մինչև տեսողության լիովին կասեցում: Կոպերի անկումը կարող է խանգարել մեկ կամ երկու աչքերին, կարող է լինել ժառանգական և հայտնվել ծնված օրվանից կամ էլ ավելի բարձր տարիքներում: Կոպերի անկումը մեծահասակների ու երեխաների մեջ հնարավոր է բուժել վիրահատության ճանապարհով և այս բուժումը արտաքին տեսքի բարելավումից բացի կարող է տեսողության բարելավման պատճառ դառնալ:

Տրախոման աչքի բակտերիալ ինֆեկցիա է, որ կարող է առաջացնել այնպիսի հետևանքներ ինչպիսին է կուրությունը: Այս հիվանդությունը Կլամիդիա Տրախմիատիս բակտերիայի միջոցով է առաջանում: Տրախոման հնարավոր է կանխարգելել և հաճախ այն առաջանում է հիգենիայի կանոնները չհարգելու պատճառով: Երեսը մաքուր չպահելը այն հիմնական պատճառն է, որ կարող է հնարավորություն ստեղծել ինֆեկցիայի տարածման համար: Տրախոման երբեմն ճանաչվում է, որպես ավազոտ աչք: Տրախոմայի ընթացքում թարթիչները շրջվում են դեպի աչքը քսվում են եղջերաթաղանթի թափանցիկ մասին և քերծելով վնասում այն: Այս դեպքը իվերջո հանգեցնում է եղջերաթաղանթի անթափանցիկության ու աչքի հիվանդության: Այս վարակիչ հիվանդությունը դեռևս տարածված է տեղաբնիկ հասարակություններում: Տրախոման չբուժելու դեպքում կրկնվող ինֆեկցիաներն ու բորբոքումը առաջացնում են եղջերաթաղանթի վերք և հանգեցնում նրան, որ թարթիչները շրջվում են դեպի աչքի ներսը ՝ յուրաքանչյուր հարվածով վնասելով եղջերաթաղանթը։

Գունաշփոթության կամ դալտոնիզմ հիվանդության ընթացքում անձը անկարող է զանազանել գույների հատուկ երանգները և ավելի ծանր դեպքերում անհատը առհասարակ անկարող է տեսնել գույները: Շատ քիչ թվով մարդիկ են լիովին դալտոնիկ: Մեծ թվով անձինք գունաշփոթություն ունեն կարմիր ու կանաչ գույները զանազանելու մեջ, ինչը դալտոնիզմի ամենատարածված տեսակներից է ու կամ էլ դեղին ու կապույտ գույների զանազանության մեջ, որ ավելի քիչ տարածված է: Լիովին դալտոնիկ անձինք իրերը սև ու սպիտակ են տեսնում կամ էլ մոխրագույն ստվերի մեջ: Գույների տեսողությունը տեղի է ունենում ցանցաթաղանթում առկա գունազգայուն բջիջների միջոցով:

Գունակուրությունը սովորաբար ժառանգական հիվանդություն է, որ փոխանցվում է մորից տղային, սակայն որոշ դեպքերում առաջանում է տեսողության նյարդի կամ ցանցաթաղանթի վնասվելու հետևանքով: Դիաբետը, գլուկոմը, ցանցաթաղանթի հյուծվեը, ալցհեյմերը, պարկինսոնը, ալկոհոլից խիստ կախվածությունը, արյան քաղցկեղը, մանգաղաբջջային սակավարյունությունը և այլն, այն հիվանդություններն են որ ազդեցիկ են գունակուրության առաջացման մեջ: Գունակուրությունը չի բուժվում, սակայն եթե դա առաջացել է այլ հիվանդության կամ աչքը վնասվելու պատճառով հնարավոր է բուժումներն ընդունելուց հետո գույների տեսողությունն էլ բարելավվի: Ակնաբույժները տարբեր մեթոդներ ունեն այս թերությունը ախտորոշելու համար: Ամենատարածված թեստը գունավոր աղյուսակների և գծապատկերների օգտագործումն է:

Իշիհարա գունային թեստը, որով քննարկվում է կարմիր-կանաչ գունակուրությունը

Չոր աչքի համախտանիշը մի հիվանդություն է, ինչի դեպքում աչքերի սահուն շարժումն ապահովելու համար բավարար արցունք չի արտադրվում: Այս համախտանիշը մեծահասակների մեջ տարածված դժվարություն է: Արցունքը ջրի, ճարպային յուղի, սպիտակուցի ու էլեկտրոլիտի բարդ խառնուրդ է, որ մի շերտով պատում է աչքի մակերեսը, նվազեցնում է աչքի ինֆեկցիայի ռիսկը, աչքը մաքրում է արտաքին նյութերից ու փոշուց և պարզ ու մաքուր է պահում աչքի մակերեսը: Երբ երկար ժամանակ նայում ենք համակարգչի էկրանին կամ գտնվում ենք օդափոխման սենյակում կամ ինքնաթիռում հնարավոր է աչքի չորության խնդիր ունենանք: Այս խնդիրը հնարավոր է բուժել աչքի կաթիլների օգտագործմամբ, ապրելակերպի փոփոխությամբ և ավելի լուրջ դեպքերում՝ վիրահատությամբ:

Աչքի ալերգիան նույնպես աչքի հիվանդություններից է համարվում: Ոմանք գարնան եղանակին ալերգիա են ունենում: Ալերգիայի նշաններն են փռշտոցը, հազը, հոսող քիթը և արցունքը: Աչքի ալերգիան, որ կոչվում է ալերգիկ շաղկապենաբորբ մի հակազդեցություն է ներքին ու արտաքին միջավայրի ալերգիկ նյութերին: Բույսերի ծաղկափոշին, փոշին և թեփը կարող են ալերգիա առաջացնել: Հարգելով որոշ պարգաներ օրինակ ձեռքով աչքերին չդիպչելը, օճառով ձեռքերի լվացումը, կոնտակտային լենզաների լվացումն ու հականեխումը, ընդհանուր կոսմետիկա չօգտագործելը և ուրիշների կոնտակտային լենզաները  չօգտագործելը, կարելի է նվազեցնել այս ախտանշանները:

Աչքի հիվանդությունները կանխելու համար անհրաժեշտ է, որ վեց տարեկանից ցածր երեխաները 2 տարին մեկ և դրանից բարձր տարիքով անձինք աչքի լիարժեք զննության համար ամեն տարի դիմեն ակնաբույժի: