Windows 10-ը համակարգիչներում կտեղադրվի առանց օգտատիրոջը հարցնելու
Microsoft կորպորացիան փոփոխել է իր օպերացիոն համակարգի թարմացման կարգը: Հիմա արդեն մինչեւ Windows 10 թարմացումը երաշխավորության կարգավիճակ է ստացել: Այս մասին գրում է MSInsider-ը:
Սա նշանակում է, որ հնացած Windows 7 եւ 8.1 օպերացիոն համակարգերի օգտատերերի մոտ համակարգի թարմացումը կարող է ավտոմատ սկսվել: Հարկ է նշել, սակայն, որ օգտատերերը կարող են նախապես հրաժարվել Windows 10-ից՝ Windows-ի կարգավորման բաժնում անջատելով ավտոմատ թարմացման գործառույթը:
Իսկ եթե Windows-ի հին տարբերակների օգտատերերը չհասցնեն անջատել ավտոմատ թարմացման գործառույթը եւ պատահաբար հաստատեն Windows 10-ի թարմացումը, ապա կարող են Windows 10-ի տեղադրումից հետո 31 օրվա ընթացքում հետ վերադառնալ իրենց նախկին օպերացիոն համակարգին: Այս մասին գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն: