Ղարաբաղյան հակամարտությանն արտաքին միջամտությունների բացասական հետևանքները
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i127027-Ղարաբաղյան_հակամարտությանն_արտաքին_միջամտությունների_բացասական_հետևանքները
Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության երեք տասնամյակների ընթացքում, զոհվել են տասնյակ հազարավոր զինվորականներ ու քաղաքացիական անձինք:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 18, 2020 12:12 Asia/Tehran

Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության երեք տասնամյակների ընթացքում, զոհվել են տասնյակ հազարավոր զինվորականներ ու քաղաքացիական անձինք:

Վերջին տարիներին այս հակամարտությունը մարդկային մեծ  կորուստներ և ֆինանսատնտեսական ծանր վնասներ է պատճառել հակամարտող կողմերին: Անկախ Ղարաբաղի պատկանելիության հարցով Բաքվի ու Երևանի միջև գոյություն ունեցող տարաձայնությունից, պետք է ասել, որ խնդրի չկարգավորվելու գլխավոր պատճառը օտարների միջամտությունն է եղել:

Այդ հարցում երկու երկրների ղեկավարները միմյանց են մեղադրում: Օրինակ Հայաստանի կառավարությունը Բաքվին մեղադրում է օտար ուժերին ղարաբաղյան հակամարտության մեջ ներքաշելու հարցում: Հայաստանի ռազմական դատախազությունը հայտարարել է, որ քրեական գործ է հարուցել ղարաբաղյան հակամարտության մեջ օտար գործակալների ներկայության կապակցությամբ:

Ավելի վաղ, Հայաստանի կառավարությունը հայտարարել էր, որ տեղեկություններ կան Հադրութում օտարերկրացի վարձկանների ներկայության և նրանց միջոցով տասնյակ հայ մարտիկների զոհվելու մասին: Հայաստանի դատախազությունն ավելի մանրամասն չի անդրադարձել այդ վարձկանների ինքնությանը: Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն՝ գնդապետ Կարեն Սարգսյանը ևս ռազմական սարքավորումների պատկերներ հրապարակելով հայտարարել է, որ  Ստեփանակերտում հայտնաբերվել են մեծ քանակությամբ իսրայեական և թուրքական ռազմական սարքավորումներ, զենքեր ու զինամթերքներ: Ղարաբաղի փրկարարական խմբերը շարունակում են չպայթած ականների ու ռումբերի հայտնաբերման աշխատանքը:

Նման մեղադրանքները ցույց են տալիս, որ արտաքին միջամտությունները անարդյունավետ չեն եղել Իլհամ Ալիևի կառավարությանը խրախուսելու պատերազմը շարունակելու և Լ.Ղ-ի հակամարտությանը վերջ դնելու համար  ոչ խաղաղ ճանապարհներ ընդունելու հարցում:

Երևանի կառավարության նման, Ադրբեջանը նույնպես նման մեղադրանքներ է ուղղել Հայաստանին: Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է Ղարաբաղի պատերազմում քուրդ աշխարհազորայիններից օգտվելու, Սիրիայի հայերին գաղթեցնելու և գրավյալ տարածքներում թմրանյութի ցանքսով ու վաճառքով զբաղվելու մեջ:

Փոխադարձ այս մեղադրանքները վկայում են այն մասին, որ Երևանի ու Բաքվի միջև ընթացող այս հակամարտության մեջ, մի շարք այլ պետություններ ուղղակի կամ անուղղակի դերակատարություն ունեն: Վերջին ամիսների ընթացքում Թուրքիայի կառավարությունը մեծ աջակցություն է ցուցաբերել Իլհամ Ալիևի կառավարությանը: Լրատվական ու բանավոր հովանավորությունից զատ, Թուրքիայի նախագահից անկախ որոշ քաղաքական շրջանակներ և Անկարայի պաշտոնատարներ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը միջազգային մասշտաբով Բաքվի կառավարության խոսնակ են համարում:

Վերջին ամիսների Թուրքիայի կառավարության վարքագծի այս փոփոխությունը ցույց է տալիս, որ Թուրքիայի իշխող կուսակցության պաշտոնյաները Ադրբեջանին  համարում են մեծ հնարավորություն, որը կարող է փոխհատուցել Թուրքիայի բոլոր ձախողումները Սիրիայում, Իրաքում և աշխարհի այլ մասերում:

Այս կապակցությամբ կարելի է անդրադառնալ Եվրամիությանը ներկայացրած Թուրքիայի նախագահի խնդրանքին: Եվրոպական խորհրդի նախագահ՝ Չարլզ Միշելի հետ հեռախոսազրույցում, Ռեջեբ Թայիբ Էրդողանը Եվրամիությանը կոչ է արել աջակցել Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության ընթացքում: Հայաստանին մեղադրելով ադրբեջանական տարածքների դեմ հարձակման մեջ, Էրդողանն ասել է.«Եվրամիությունը պետք է համախմբված դիրքորոշում ընդունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ»:

*********

Ավելի վաղ, Բրյուսելում կայացած նիստում, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ՝ Տոյվո Կլաարը դժվար բնութագրելով Լ.Ղ.-ի հիմնահարցի կարգավորումը, կարևորել է այս հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակվելը: 

Այս բոլորը վերջին ամիսներին Թուրքիայի կառավարության քաղաքականությունների չնչին օրինակներ էին: Թուրքիայի նախագահն այն պայմաններում է Եվրոպական խորհրդի նախագահին խնդրանք ներկայացրել, երբ  Եվրամիության ղեկավարները սովորաբար բացասաբար են արձագանքում Անկարայի պաշտոնատարների դիմումներին: Այնպես որ այս օրերին Թուրքիայի հետ համագործակցությունը վերջին 70 տարում ամենացածր մակարդակում է գտնվում: Հարց է ծագում, որ չնայած Անկարայի պաշտոնատարները տեղյակ են իրենց խնդրանքների նկատմամբ եվրոպական կառույցների բացասական արձագանքի մասին, ինչու՞ է Թուրքիայի նախագահը այս և նման նորությունները հրապարակում լրատվամիջոցներում:

Անկարայի ղեկավարների նման քայլերը ցույց են տալիս, որ Թուրքիայի պաշտոնյաները այլ նպատակներ են հետապնդում, քան Ադրբեջանի հետ երկկողմ համագործակցությունը: Փաստորեն, չնայած ակնհայտ ձախողումներին, թուրք պաշտոնյաները, կարծես, փորձում են հավակնել որ ռազմական ներկայություն ունեն ոչ միայն Իրաքում, Սիրիայում, Միջերկրական ծովի արևելքում և Աֆրիկայի որոշ մասերում, այլ նաև Միջին Ասիայում ու Կովկասում նույնպես ասելիք ունեն:

***********

Թուրքիայի դիրքորոշումների հետ կապված, Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար՝ Ժոզեֆ Բորելը պահանջել է անհապաղ դադարեցնել բախումները և առանց նախապայմանի բանակցություններ անցկացնել:Միջազգային շատ կառույցներ, այդ թվում ՄԱԿ-ը նույնպես կողմերին հրադադարի և բանակցության կոչ են արել: ԻԻՀ-ը նույնպես հակամարտող կողմերին ծրագիր ներկայացնելով, փորձել է նպաստել ադրբեջանա-հայկական հակամարտության լուծմանը: Այդ կապակցությամբ Ադրբեջանում և Ուզբեկստանում Իրանի նախկին դեսպան, քաղաքական հարցերի փորձագետ՝ Մոհսեն Փաք Այինի կարծիքով, եթե ​​Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին Իրանի ներկայացրած ծրագիրը, որի դրույթները դեռ չեն հրապարակվել, ուղղված է Ադրբեջանին համոզելու, որ այդպիսով կարելի է վերջ դնել այդ երկրի ութ գրավյալ քաղաքներից յոթի օկուպացիային, ապա թվում է, որ այդ ծրագիրն ընդունելի կլինի պատերազմող կողմերի համար:

Ինչ վերաբերում է Թուրքիայի որոշ բացասական և ազդեցիկ տեղաշարժերին, փորձագետները պնդում են, որ Թեհրանն ու Մոսկվան պետք է այդ առումով լուրջ և անհրաժեշտ նախազգուշացումներ տան երկու պատերազմող երկրներին, իսկ՝ Թուրքիային հիշեցնել, որ տարածաշրջանում իրենց ազգային շահերին սպառնացող ցանկացած պատերազմի սրացման համար Թուրքիան պետք է ընդունի պատասխանատվությունը և հետևանքները:

Մինչ օրս Թուրքիայի կառավարությունը ներգրավվել է մի քանի ճակատներում: Թուրքիայի միջամտությունները Սիրիայում, Լիբիայում, Իրաքում, Կիպրոսի կղզում և միջերկրածովյան բոլոր երկրների հետ լարվածությունը, իսկ վերջերս՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմում ներգրավվածությունը, կարծես վեր են Թուրքիայի հնարավորություններից: Անկասկած, Թուրքիան ի վիճակի չի լինելու երկարաժամկետ շարունակելու իր միջամտությունները այդ տարածքներում: