Էներգիայի փոխանցման գծերը՝ տնտեսության և քաղաքականության գործոն (4)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i129956-Էներգիայի_փոխանցման_գծերը_տնտեսության_և_քաղաքականության_գործոն_(4)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ այս հաղորդման ընթացքում քննարկելու ենք Աֆղանստանի ու Պակիստանի կողմից TAPI նախագծի խողովակաշարի հետ կապված տնտեսական ու քաղաքական շարժառիթները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2020 10:12 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ այս հաղորդման ընթացքում քննարկելու ենք Աֆղանստանի ու Պակիստանի կողմից TAPI նախագծի խողովակաշարի հետ կապված տնտեսական ու քաղաքական շարժառիթները:

TAPI նախագիծը տարածաշրջանային սակավաթիվ նախագծերից է, որտեղ Աֆղանստանի համար նույնպես կարևոր դրիք է նկատի առնվել: Աֆղանստանցիները մտածում են այդ երկրից խողովակաշարի անցման մաքսային եկամուտից միլիոնավոր դոլարներ վաստակելու և նոր աշխատատեղերր ստեղծելու մասին: Աֆղանստանցիները այս ճանապարհով կարող են նաև ապահովել երկրին անհրաժեշտ գազի մի մասը: 2018թ. փետրվարին TAPI խողովակաշարի կառուցման աշխատանքների մեկնարկի համար կայացած նիստին Աֆղանստանի ժամանակի Հանքերի ու նավթի նախարար Դավուդ Շահ Սաբան այս նախագիծը համարել է Աֆղանստանի ենթակառուցվածքային նախագծերի սկզբնկետը: Նա ասաց.«Աֆղանստանին հատկացված գազի մի մասը կօգտագործվի Հարաթում էլեկտրաթներգիա արտադրելու համար և ըստ կայացած համաձայնություններից մեկի՝ Աֆղանստանը կարող է վաճառել իր ավելցուկային գազը: TAPI-ի ուղղությամբ նույնպես կառուցվելու է էլէկտրափոխանակման հոսքագիծ՝ Թուրքմենստանից Պակիստան: Աֆղանստանը հուսով է, որ TAPI խողովակաշարի նախագծի լիարժեք գործադրմամբ այս երկրի տնտեսությունը միանա տարածաշրջանային ու արտատարածաշրջանային տնտեսությանը: TAPI-ի համաձայնագրի ստորագրման արարողության ընթացքում Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի արտահայտությունները վկայում են այս մասին: Նա հույս է հայտնել, որ Թուրքմենստանի գազը Հնդկաստան ու Պակիստան տարանցելու ֆոնին կարողանա վերածվել Չինաստանի համար տարանցիկ  ուղու:

TAPI գազի փոխանակման խողովակաշարի նախագիծը

Չնայած որ նախատեսվում է TAPI խողովակաշարը տնտեսական կապվածություն առաջացնի խողովակաշարի ճանապարհին գտնվող երկրների միջև, սակայն այն երբեմն լարվածության առաջացման գործոն է հանդիսացել Պակիստանի ու Աֆղանստանի միջև: Դժվարություններից կարելի է նշել խողովակաշարի կառուցման համար Թալիբանի համաձայնությունն ստանալու նպատակով վերջիններիս հետ բանակցությունը: Պակիստանի ՊՆ Խաջե Մոհամմեդ Ասեֆը հայտարարել է, որ իր երկիրը TAPI խողովակաշարի անվտանգության ապահովման համար կօգտագործի Թալիբանի վրա իր ազդեցությունը: Դրա դիմաց Աֆղանստանի կառավարությունը հանդես գալով մի հաղորդագրությամբ այս հայտարարությունը համարեց Աֆղանստանի ներքին հարցերին անպատասխանատու միջամտություն ու դատապարտեց այն, հայտարարելով.«TAPI-ի հարցում Թալիբանի աջակցության ապահովումը պետք է լինի Աֆղանստանի իշխանության ղեկավարությամբ քաղաքական համաձայնության մի մասը, ոչ թե Թալիբանի ու Պակիստանի միջև կնքված գործարք»: Տարածաշրջանային հարցերի հետազոտող ու վերլուծաբան Ֆարզադ Ռամազանի Բունեշը համոզված է.«TAPI գազատարի Աֆղանստանից անցնելը տարածաշրջանային ու համաշխարհային մի քանի երկրների իրական շահերը կապում է իրար և շահակից երկրները ստիպված են ուշադրություն դարձնել իրենց շահերին: Այս ոլորտում նաև ավելի է ապահովվում Աֆղանստանի անվտանգությունը: Շատերը կարծում են, որ խողովակաշարը Աֆղանստանից դեպի Պակիստան ու Հնդկաստան անցնելով նվազեցնում է Աֆղանստանում բացասական դերակատարություն ունենալու հարցում Պակիստանի շարժառիթները: Ի դեպ Քաբուլը ակնկալում է, որ TAPI նախագիծը Աֆղանստանում երկրների շահերի բախման փոխարեն նրանց կխրախուսի վարել  հանդուրժողականության քաղաքականություն:

Թուրքմենստանից Հնդկաստան TAPI խողովակագծի ուղին

Պակիստանը երրորդ երկիրն է, որ գտնվում է TAPI գազատար խողովակաշարի ուղղության վրա: Պակիստանում գազի արդյունահանման փոքր ծավալները այս երկրում հետաքրքրություն է առաջացրել իր անհրաժեշտ գազը հարևան երկրներից հայթայթելու այդ թվում Իրանից Խաղաղության խողովակաշար կոչվող գազատարի և Թուրքմենստանից TAPI խողովակաշարի միջոցով: 2015թ. Պակիստանի ժամանակի վարչապետ Նավազ Շարիֆի արտահայտությունները  վկայում էին պակիստանցիների համար TAPI խողովակաշարի կարևորության մասին: Նա ասել է, որ Պակիստանը մեծ կարևորություն է տալիս այս խողովակաշարին ու հավատարիմ է նախագծի իրականացման հարցում: Նա հավելել է, որ այս նախագծի կատարելագործմամբ Պակիստանը կկարողանա օգտագործել Թուրքմենստանի գազը և հաղթահարել էներգետիկայի հարցում այն ճգնաժամը, որ Պակիստանը առճակատվում է նրա հետ:

TAPI խողովակաշարի միջոցով գազի փոխանակման հսկայական նախագիծը

Այնուամենայիվ, Պակիստանի կառվարությունը TAPI խողովակաշարի շահագործման  համար բազմաթիվ բարդությունների ու մարտահրավերների առաջ է կանգնած: TAPI խողովակաշարի մեծ մասը անցնում է Պակիստանից ու այդ երկրի Բելուչեստան նահանգից, մի տարածաշրջան, որտեղ բելուչ անջատողականները ազգային պաշարների այդ թվում բնական գազի անարդար բաշխման դեմ բողոքելու պատրվակով ընդվզել են կենտրոնական կառավարության դեմ: Պակիստանի բանակը բազում գործողություններ է իրականացրել այս տարածաշրջանում ապստամբությունները ճնշելու համար: Բայց այնուամենայնիվ Բելուչեստան նահանգի անջատողականնների գործողությունների հարցով վախն ու մտահոգությունները լիովին չեն վերացել: Բելուչները 2015թ. դեկտեմմբերի 30-ին, «Չինաստան-Պակիստան» միջանցքի կառուցումը մեկնաբանում էին Բելուչեստան նահանգը լուսանցք մղելու համար Նավազ Շարիֆի կողմից իրականացվող քայլ: Այդ իսկ պատճառով TAPI խողովակաշարի նախագծի բացման արարողությանը ունեցած ելույթում Նավազ Շարիֆը նշել էր.«Մենք հավատում ենք, որ Բելուչեստանը մեծ բաժին ունի այս նահանգում հայտնաբերված բնական պաշարներից»: Փաստորեն այս հայտարարությունները Պակիստանի ժամանակի վարչապետի կողմից տարվող ջանքեր էին TAPI խողովակաշարի կառուցման նախագծի իրագործման համար բելուչների համաձայնությունն ստանալու նպատակով:

Պակիստանի առջև ծառացած երկրորդ կարևոր մարտահրավերը Թալիբան խմբի կողմից խափանարար գործողություններն են, որոնք իվիճակի են գործողություններ իրականացնել Աֆղանստանի ու Պակիստանի տարածքների խորքում: Այդ պատճառով էլ Պակիստանի ժամանակի ՊՆ Խաջե Մոհամմեդ Ասեֆը 2015թթ. դեկտեմբերին հայտարարեց, որ Աֆղանստանում TAPI խողովակաշարի անվտանգության ապահովման հետ կապված կան մտահոգություններ, որոնք օր առաջ պետք է լուծում ստանան և այս կապակցությամբ էլ բանակցություններ են անցկացվել Թալիբան խմբի հետ: Մոլլա Օմարի մահից հետո Թալիբան խմբում ենթաբաժանումներ առաջանալուց բացի, Թալիբանի պակիստանցի ու աֆղանստանցի անդամների միջև առաջացած տարաձայնությունները նույնպես դժվարություններ են ստեղծում: Բացի այդ, Աֆղանստանի ու Թալիբան խմբի միջև խաղաղության բանակցությունների անորոշ ընթացքը պատճառ է դարձել Պակիստանի կառավարությունն ու բանակը Թալիբանի սպառնալիքների դեմ դժվարությամբ կարողանան ապահովել TAPI խողովակաշարի անվտանգությունը: Չնայած որ Թալիբանը սերտ հարաբերություններ ունի Պակիստանի բանակի ու անվտանգության կառույցների հետ, սակայն նրանց մասնատումը արգելում է նրանց միաբանությունը և կամ էլ Թալիբանի լիարժեք համերաշխությունը Պակիստանի հետ TAPI խողովակաշարի նախագծի հարցում:

TAPI գազի խողովակաշարի համատեղ նախագիծը

Մյուս դժվարությունը TAPI-ի ուղղության երրորդ բաժնում, այսինքն Պակիստանի տարածաշրջանում, այս երկրի տարաձայնություններն են TAPI-ի նպատակակետ հանդիսացող երկիր Հնդկաստանի հետ: Հնդկաստանի ու Պակիստանի միջև հին ու ավանդական տարաձայնություններ գոյություն ունեն Քաշմիրի հարցում, ինչը ավելի է խստացել 2016թ.: Դուրանդ սահմանագծի վերաբերյալ Աֆղանստանի ու Պակիստանի տարաձայնությունները նույնպես ավելի է բարդացրել խնդիրը: Բացի այդ Աֆղանստանի կողմից Պակիստանին ուղղված մեղադրանքը առ այն, որ Իսլամաբադը աջակցում է ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը, TAPI Խողովակաշարի նախագծի գործադրման հարցում դժվար պայմաններ է ստեղծել Պակիստանի կառավարության համար: Պակիստանի կառավարության ֆինանսական անբարենպաստ ու թույլ պայմանները նույնպես Պակիստանի համար բարդացրել էեն  գործը: Այս նախագիծը Պակիստանի համար տնտեսապես արդարացված կլինի միայն այն դեպքում, երբ նպատակակետ երկիրը Հնդկաստանի նման մի երկիր լինի, որպեսզի Պակիստանը կարողանա ստանա տարանցման գումարը: Իրականում Թուրքմենստանից Հնդկաստան գազի խողովակագծի անցումը Պակիստանից այս երկրին իվիճակի կդարձնի այս ճանապարհով ու ավելի էժան գնով ապահովել իր կարիքները և դրա զուգընթաց, որպես տարանցիկ երկիր էներգետիկայի գլոբալ առևտրի հարցում նույնպես կբարձրացնի Պակիստանի ռազմավարական դիրքը: