Հեղափոխության գերագույն առաջնորդի տեսակետները. Բուժքույրերն աստվածային բարության հրեշտակներ են
Երբեմն բուժքրոջ ժպիտը վերակենդանացնում է դեպրեսիվ հիվանդի ոգին:
Աստծո որոշ հրեշտակներ երկրի վրա են մարդկային կերպարանքով: Նրանք սպիտակ համազգեստներով կանգնում են հիվանդի մահճակալի մոտ և սրտցավությամբ ամոքում նրանց վիշտն ու ցավը: Այս երկրային հրեշտակները բուժքույրերն են: Նրանց ձեռքերը լի են սիրով, նրանց սրտերը համբերատար և անսասան են, իսկ ժպիտները հանգստացնում են հիվանդների մտահոգ ու հոգնած աչքերը:

2020թվականի դեկտեմբերի 20-ը՝ սուրբ Զեյնաբի ծննդյան բարեբաստիկ տոնն է: Այդ մեծահոգի տիկնոջ պատվին, ով իր անզուգական կարեկցանքով բուժեց երեխաների վիշտը և իմամ Սաջադի բուժքույրն էր գերության դժնդակ օրերին, Իրանում այս բարեբաստիկ օրն անվանվել է բուժքրոջ օրը: Այաթոլլահ Խամենեին այս բարեբաստիկ օրը հարգելով սուրբ Զեյնաբի անունն ու հիշատակը, բոլորի ուշադրությանն է հանձնում բարեգութ բուժքույրերի բարության և նրանց կարևոր ու սիրալիր աշխատանքի վրա: Այս տարի ևս հեղափոխության առաջնորդը հեռուստատեսային ուղիղ եթերով շնորհավորելով բուժքրոջ օրը, բուժքույրերին անվանեց հիվանդների գթության հրեշտակը և ընդգծեց. «Սա իրականություն է և ոչ չափազանցություն»:
Անցյալ տարիներին ևս այաթոլլահ Խամենեին խոսելով բուժքույրերի մասին, նրանց նկարագրել է որպես աստվածային բարության հրեշտակներ, առանձնահատուկ հարգանք տածելով այս սրտացավ խավի նկատմամբ: Բուժքույրերի օրվա առիթով, հեղափոխության առաջնորդն անդրադառնալով նրանց անգնահատելի աշխատանքին, ասել է.«Բուժքույրը գործ ունի ինչպես հիվանդի մարմնի, այնպես էլ նրա հոգու հետ: Հիվանդի մարմնի դեպքում, բուժքույրը համարվում է բժշկի գործընկերը, աջակիցը և գործակիցը: Հիվանդի ֆիզիկական ապաքինման հարցում կարևոր դեր ունի բուժքույրը: Իսկ հիվանդի հոգեվիճակի դեպքում, բուժքույրը համարվում է հիվանդին կարեկցողը և հանգստացնողը, ինչը շատ կարևոր է: Բուժքույրերն օգնում են հիվանդի ապաքինմանը: Նրանք ժպիտով, ջերմ բառերով, կարեկցանքով և ջերմ վերաբերմունքով հիվանդի մոտ լավ զգացողություն առաջացնելով, դրական են ազդում նրա հոգեկան աշխարհի վրա»:
Հիվանդն ունի խնամքի կարիք, որովհետև ունի ցավ: Երբեմն հիվանդն ունի խորը վերքեր, ցավոտ կոտրվածքներ և այնպիսի հիվանդություն, որը թուլացրել է նրան և նա ունի օժանդակության ու խնամքի կարիք: Երբ հիվանդը մնում է անօգնական և նույնիսկ ամուսինը, երեխաները և հայրն ու մայրը նրա մոտ չեն, Աստծուց հետո նրա հույսը բուժքույրն է: Նա աստվածային բարի հրեշտակի պես գալիս է և արձագանքում հիվանդի ցավերին, դժվարություններին ու ֆիզիկական ու հոգեկան կարիքներին:
Այաթոլլահ Խամենեին, անդրադառնալով հիվանդների ապաքինման հարցում բուժքրոջ կարևոր դերակատարությանն ասել է. «Բուժքույրերը, բժիշկների գործընկերներն են ...Բուժքրոջ կարիքը ունեցող հիվանդը, եթե ունենա ամենալավ բժիշկն անգամ, առանց բուժքրոջ օգնության դժվար կապաքինվի: Բուժքույրը կարևոր և անժխտելի դեր է խաղում հիվանդի ապաքինման գործում: Եթե չլինի բուժքույրը, որոշ դեպքերում բուժումն անարդյունավետ կլինի»:
Հիվանդը, ֆիզիկական ու հոգեկան թուլության պատճառով, երբեմն դառնում է անհույս, հոգնած ու անտրամադիր: Մինչդեռ ֆիզիկական ապաքինման գործընթացում հիվանդին անհրաժեշտ է ամուր հոգեվիճակ: Բուժքույրն իր բարությամբ, այգեպանի նման, որը վերակակենդանացնում է թոշնած ծաղիկներն ու կոտրված ճյուղերը, հիվանդին նվիրում է հույսի ու ապաքինման բույրը: Երբեմն սրտաբեկ հիվանդին ուղղված բուժքույրի մի ծիծաղն անգամ նրան կրկին կյանքի է վերադարձնում: Ո՞վ է տեսնում այդ ժպիտը: Ո՞վ է հաշվի առնում այն: Այաթոլլահ Խամենեիի տեսանկյունից, Աստված տեսնում է այս տառապանքներն ու նեղությունները ու չի մոռանում դրանք:
Այաթոլլահ Խամենեին մարդկանց կարեկցանքն ու բարությունը միմյանց նկատմամբ համարում է իսլամի և Սուրբ Ղուրանի գեղեցիկ ուսմունքներից և ընդգծում.«Բուժքույրը փարատում է վիշտը, բարձրացնում է հոգեվիճակը և բարի է: Իսկ դրանք համարվում են իսլամական վեհ արժեքներ: Իսլամում կարեկցանքը, բարությունը և գթությունը շատ կարևոր են: Սուրբ Ղուրանում ասվում է.«...(Ֆաթհ սուրա,29-րդ այա) այսինքն ՝ նրանք բարի են և ողորմած միմյանց հանդեպ, որը ոչ միայն հիվանդությունների, այլ բոլոր մարդկանց մասին է: Բոլորը պետք է միմյանց վերաբերվեն կարեկցանքով և բարությամբ, և բուժքույրը այդ քայլը իրականացնում է»: Անդրադառնալով բուժքույրերի ծառայություններին և ծանր աշխատանքին, ԻԻՀ առաջնորդն ասում է.«Բուժքույրերը այդ աշխատանքի համար նախապատրաստում են իրենց և իրենց հոգեկան աշխարհը: Նրանք հոգնում են, սակայն դիմանում են: Եվ երբ անհրաժեշտ է ժպտալ հիվանդին, նրանք ժպտում են: Սա իսլամի կարևորագույն արժեքներից և հորդորներից է: Մարդու վշտերը ամոքելու ուղղությամբ ջանքը, մարդկային կյանքի ամենագեղեցիկ քայլերից է»:
Կորոնավիրուսի ծանր օրերին և անցյալ մեկ տարվա ընթացքում, բուժանձնակզմի և բուժքույրերի աշխատանքը խիստ ծանր էր: Այդ հրեշտակները ստիպված եղան վիրուսի դեմ պխայքարի համար հագնել հատուկ հագուստ: Նրանց երեսը ծածկված էր դիմակով և հատուկ ակնոցներով: Սակայն համավարակը նրանց չստիպեց հրաժարվել հիվանդներին օպգնելուց: Այաթոլլահ Խամենեին, անդրադառնալով կորոնավիրուսի ժամանակաշրջանին և այս օրերին բուժքույրերի աննախադեպ ծառայություններին, ասել է.«Հիվանդանոցներում մեր բուժքույրերը այնպիսի քայլեր իրականացրին, այնպիսի տեսարաններ ստեղծեցին, այնպիսի աշխատանք ծավալեցին, որ զարմացրեցին բոլորին: Բուժքրոջ աշխատանքը ծանր և լարված աշխատանք է, իսկ երբ այս դժվարությանը և սթրեսին ավելացավ համավարակի և վարակվելու վտանգը , նրանց աշխատանքն ավելի բարդացավ: Մեր բուժքույրերը կորոնավիրուսի ժամանակաշրջանում շատ ծանր աշխատանք տարան, վտանգելով սեփական կյանքը և անտեսելով վարակվելու վտանգը»:
Բուժքույրերի ծանր աշխատանքը, հատկապես կորոնավիրուսի համաճարակի օրերին, բացահայտվեց ժողովրդի համար և բուժքույրերն արաժանացան ավելի մեծ սիրո ու հարգանքի: Մարդիկ ծաղիկներ էին նվիրում բուժքույրերին, շնորհակալական գրառումներ անում համացանցում, իրենց շնորհակալությունը հայտնելով նրանց աշխատանքի համար: Այաթոլլահ Խամենեին այդ մասին ասում է.«Այս ժամանակաշրջանում իրականացված զոհաբերությունները, ավելի մեծացրին ժողովրդի հարգանքն բուժքույրերի նկատմամբ: Առաջ մարդիկ շատ լուրջ չէին վերաբերվում բուժքորջ աշխատանքին, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, նրանք հասկացան այդ մասնագիտության կարևորությունը ու թե ինչ մեծ գործ են կատարում բուժքույրերը»:
Այաթոլլահ Խամենեին անդրադառնալով բուժքույրերի նկատմամբ երկրի պաշտոնյաների կարևորագույն պարտականություններին, ներկայացրեց ամենակարևոր խնդիրներից մեկը՝ «բուժքույրական ծառայությունների սակագների մասին» օրենքի իրականացումը: Նա հայտարարել, որ այս օրենքը օգնելու է բուժքույրերի օգտին: Այաթոլլահ Խամենեին դժգոհություն է հայտնել պաշտոնյաներից ՝ օրենքը չկիրառելու պատճառով և շեշտել.«Անհրաժեշտ է իրագործել այս օրենքը»:
Հեղափոխության առաջնորդը խոսքն ուղղելով պատասխանատուներին շեշտեց, որ աշխատանքի վերցնեն 30.000 բուժքույրերի: Նա արդեն միք անի տարի խոսում է այդ մասին և հետամուտ է բուժքույրերի աշխատանքի ու վարձատրման հարցերին: Իհարկե, Առողջապահության նախարարությունը վերջերս այդ կապակցությամբ քայլեր ձեռնարկեց, բայց հեղափոխության առաջնորդը հորդորել է այդ կապակցությամբ ավելի լուրջ և արդյունավետ քայլեր անել: Անդրադառնալով բուժքույրերի աշխատավարձի և աշխատանքային պայմանների բարելավմաննն առաջնորդն ասել է.«Մեր բուժքույրերի պայմանները պիտի լինեն այնպիսին, որ նրանք առանց մտահոգության կարողանան շարունակել իրենց աշխատանքը, նրանց ընտանիքները ևս պիտի վստահ լինեն ,որ իրենց երիտասարդը, կինը կամ տղամարդը, ով հիվանդանոցում ծառայություն է մատուցում, այս աշխատանքում հաջողություններ է արձանագրելու»:
Այաթոլլահ Խամենեին վշտակցելով այն ընտանիքներին, որոնք կորոնավիրուսի պատճառով կորցրել են իրենց բուժքույր հարազատներին, անձնազոհ բուժքույրերի համար Աստծուց հայցել է հոգու խաղաղություն, ողորմություն և արքայություն: Նա սիրելի բուժքույրերի համար Աստծուց հայցել է ամենաբարին, ամենալավը,առողջություն և երջանկություն՝ երկրային ու երկնային կյանքում: