Ռուսաստանի քաղաքական իրադարձությունները 2020 թվականին և Պուտինի դիրքի ամրապնդումը
2020 թվականին Ռուսաստանում քաղաքական կարևոր իրադարձություններ տեղի ունեցան :Իրադարձությունների առանցքն էին կազմում՝ Ռուսաստանի Սահմանադրության բազմաթիվ բարեփոխումները և այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի իշխանությունը շարունակվելու համար մեխանիզմների ստեղծումը: Սահմանադրության բարեփոխումների կողմնակիցները դա համարում էին Ռուսաստանի հասարակության մեծամասնության համար տնտեսական ,քաղաքական և նույնիսկ կրոնական սպասված բարեփոխումների սկիզբը:
Ռուսաստանում, քաղաքական իրադարձությունների գործընթացը մեկնարկեց 2020 թվականին այդ երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրաժարականով և տեխնոկրատ քաղաքական գործիչ՝ Միխայիլ Միշուստինի վարչապետ ընտրվելով: Հաջորդ փուլը, Ռուսաստանի սահմանադրական բարեփոխումների զգայուն հարցն էր ,որի համար այդ երկրի ժողովրդին կոչ արվեց ներկայացնել իր առաջարկությունները: Ռուսաստանի Սահմանադրական բարեփոխումների համար այդ երկրի ժողովրդի և սոցիալական կազմակերպությունների կողմից ներկայացվեցին ավելի քան հազար առաջարկություններ: Այդ քայլի նախաձեռնողը Պուտինն էր ,ով պնդում էր ,որ այդ երկրի ժողովուրդը և հասարակակաայդ երկրի Սահմանադրական բարեփոխումների համՊետդումայի պատգամավորներից և երկրի մի շարք իրավաբաններից: Աշխատանքային խումբը բաղկացած էր 75 հոգուց ,որոնք ընտրվել էին Պուտինի կողմից ,և բազմաթիվ նիստեր գումարելուց հետո 36 գլխի տակ մշակեցին Ռուսաստանի Սահմանադրական բարեփոխումների համար ներկայացված առաջարկությունների փաթեթը: Սահմանադրության բարեփոխումների փաթեթը հաստատվեց Ռուսաստանի օրենսդիր խորհրդարանում և իվերջո 2020թվակավի հունվարի 1-ի հանրաքվեից հետո այդ երկիրը նոր փուլ մտավ: Ռուսաստանի Սահմանադրության բարեփոխման ոլորտում կարևորագույն հարցը 2024-ին կայանալիք ընտրություններում Վլադիմիր Պուտինի նախագահ վերընտրվելն է:
Ընտրության իրավունք ունեցող ավելի քան 108 միլիոն ռուսներ երկրում և արտերկրում մոտ մեկ շաբաթ ժամանակ ունենին «այո» կամ «ոչ» քվեարկելու այդ երկրի սահմանադրական նոր փոփոխություններին:Հանրաքվեին մասնակցեցին ընտրողների 65 տոկոսը: Ընտրություններին մասնակիցների 78 տոկոսը կողմ էին ,որ Պուտինը ևս երկու շրջան մասնակցի Նախագահական ընտրություններին: Այսպիսով նա 16 տարի ,այսինքն մինչև 2036 թվականը կարող է զբաղեցնել նախագահի պաշտոնը:
Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության փոփոխությունները, որոնք հաստատվել էին քաղաքացիների կողմից համառուսաստանյան քվեարկության ընթացքում, պաշտոնապես ուժի մեջ են մտել 2020 թ․հուլիսի 4-ից:Ռուսաստանի Սահմանադրության մեջ ընդհանուր 206 փոփոխություն է կատարվել,ըստ որի այդ երկրի 98 օրենք ևս պիտի բարեփոխվի: Փաստաթղթում նշված է.«Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությունը ժողովրդական քվեարկությամբ հաստատվել է 1993 թվականի դեկտեմբերի 12-ին ,իսկ բարեփոխումները հանրաքվեի միջոցով հաստատվել են 2020թվականի հուլիսի մեկին»: Օրենքում հստակ ասվում է ,որ բարեփոխումները ուժի մեջ կմտնեն միայն քաղաքացիների մեծամասնության հովանավորության դեպքում ,այսինքն՝ ընդհանուր հանրաքվեին մասնակիցների ավելի քան 50 տոկոսի համաձայնությամբ։ Պուտինը ևս մի քանի անգամ շեշտել էր, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն միայն այն դեպքում, եթե դրանք հաստատվեն քաղաքացիների կողմից համապետական քվեարկությամբ։ Ռուսաստանի Սահմանադրության նոր բարեփոխումերը 46 հիմնական առանցքներ ունեն,որոնց թվում են՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և պաշտպանության ոլորտները,ընտանիքի հիմնարար արժեքների պաշտպանությունը, կենսաթոշակառուների և պետական ու ոչ պետական կառույցների պաշտոնյաների սոցիալական երաշխիքները, հասարակության համար որակյալ և մատչելի բժշկական ծառայությունները, կառավարության բոլոր մարմիններում, Պետական Դումայում և Սենատում երկքաղաքացիների ներգրավվածության արգելքը, ազգային ինքնիշխանության իրավունքը, էլիտաներին հովանավորելը,ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը,պաշտպանական արդյունաբերության ամրապնդումը, ազգային և բնական ժառանգության պահպանումը, ռուբլին, որպես Ռուսաստանի մնայուն արժույթ ընդունելը , ազգային տնտեսության ենթակառուցվածքների ամրապնդումը և ինքնաբավությունը :Այս բարեփոխումները Վլադիմիր Պուտինի նախագահության ժամկետի երկարաձգումից բացի, Ռուսաստանի օրենսդրությունը գերադասում է միջազգային իրավունքից և անօրինական է համարում համասեռամոլների ամուսնությունը:
Արևմուտքը,ինչպես Եվրոպան, այնպես էլ ԱՄՆ-ը,բացասաբար են արձագանքել Պուտինի պաշտոնավարման ժամկետի երկարացմանը `կասկածի տակ դնելով Ռուսաստանում 2020 թվականի հուլիսի հանրաքվեի արդյունքները:Որոշ վերլուծաբաններ,Ռուսաստանի Սահմանադրության բարեփոխումների հետ արևմուտքի հակառակության պատճառներից են համարում ՝Ռուսաստանում համասեռամոլների ամուսնության արգելքը,Ռուսաստանի սահմանների փոփոխման առումով որևէ քայլի արգելքը, և այդ երկրի պետական պաշտոնյաների երկքաղաքացիություն կամ բազմաքաղաքացիություն ունենալու արգելքը:Միաժամանակ արևմուտքը խիստ դժգոհ է Պուտինի իշխանության շարունակմանը ,քանի որ Պուտինը դեմ է արևմուտքի հեգեմոն գործընթացին ու քաղաքականություններին և փորձում է Ռուսաստանի միջազգային իմիջը բարելավել և քանի որ Սահմանադրության բարեփոխումը նպաստավոր ենթահող է ստեղծել նրա ուժի հարատևման համար ,ուստի բացասական մոտեցում են դրսևորել:Ռուսաստանի սոցիալական խորհրդի նախկին անդամ և լրագրող Մաքսիմ Շեւչենկոյի խոսքով.«ԱՄՆ-ը և իր դաշնակիցները այն պատճառով են դեմ Ռուսաստանի Սահմանադրության բարեփոխմանը ,որոնց են միացել նաև Ռուսաստանի կառավարության ընդդիմադրիր արևմտամետ ուժերը ,քանի որ Վլադիմիր Պուտինը հնարավորություն է ունենալու ևս երկու շրջան լինել այդ երկրի նախագահ»:
Թեև Ռուսաստանի Սահմանադրության բարեփոխումների գործընթացի սկզբում ,Վլադիմիր Պուտինը կտրականապես հերքում էր ,որ ներկայի շրջանը ավարտվելուց հետո շարունակելու է իր նախագահությունը,սակայն այս մասին նրա տեսակետը աստիճանաբար փոխվեց:Կարծես թե՝Պուտինը, որպես հզոր և ազդեցիկ նախագահ,հակառակ իր նախկին մոտեցմանը, այն եզրակացության է հասել , որ եթե 2024 թվականի նախագահական ընտրություններում,Ռուսաստանի նախագահ ընտրվի քաղաքական մեկ այլ գործիչ , կարող է իրավիճակը ըստ իր ցանկացածի չընթանա ,ուստի նա եզրակացրել է,որ վստահելին հետևյալն է ,որ ինքը կրկին ուժը ստանձնի : 68- ամյա Վլադիմի Պուտինը, ով Բորիս Ելցինի հրաժարականից հետո առաջին անգամ 1999 թվականին դարձավ Ռուսաստանի նախագահ ,այժմ շուրջ երկու տասնյակ է ինչ Կրեմլում ուժի աթոռին է նստած : Նա հայտարարել է, որ 2024-ին կորոշի ՝ նոր ժամկետով կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում,թե ոչ :
Ռուսաստանի Սահմանադրական բարեփոխման առումով ուշադրության արժանի կետը Պուտինի ակնհայտ ջանքըն է՝ Ռուսաստանի տարբեր բնագավառներում հիմնարար և մնաույն փոփոխություններ ստեղծելու համար:Ըստ երևույթին ,հենց այնպես որ 1980ականներին Չինաստանի ժամանակի նախագահ Դենգ Շիաոպինգը ,Չինաստանում հիմնարար բարեփոխումներ իրականացնելով ,հիմնական փոփոխությունների հիմքը դրեց ,Պուտինը ևս ցանկանում է ,որ Սահմանադրական բարեփոխումներով ,այդ երկրի վարչապետին փոխելուց հետո երկրորդ քայլը վերցնի Ռուսաստանի ուժի կառույցների և իշխանական համակարգի սկզբունքային բարեփոխումների համար: Նա լավապես գիտի ,որ եթե ցանկանա ռուսական ազգայնական հակումներին կառչելով Ռուսաստանին համաշխարհային ուժի ասպարեզ վերադարձնել ,որպեսզի հետ չմնա միջազգային այլ գերուժերից ,հատկապես Չինաստանից և ԱՄՆ-ից, անհրաժեշտ է,որ Սահմանադրական բարեփոխումներից հետո բարեփոխել Ռուսաստանում իշխանության չորս հիմնասյունները,այսինքն ՝ «Միացյալ Ռուսաստանի կուսակցությունը» , բանակը,Անվտանգության դաշնային ծառայությունը և ֆինանսական օլիգարխիան, որը բյուրեղացել է ՝ ի տես Ռուսաստանի նավթա-գազային արդյունաբերության, բանկերի և ԶԼՄ-ների շրջագծերում:Թեև մինչ այժմ, որոշ բարեփոխումներ են կատարվել, մասնավորապես ՝ կապված Ռուսաստանի բանակին և Դաշնային անվտանգության ծառայության ոլորտում ,սակայն ակնկալվում է, որ փոփոխությունները տարածվելու են ինչպես Ռուսաստանի իշխող կուսակցության, այնպես էլ իշխող վերնախավի վրա, որը հայտնվել է որպես ֆինանսական օլիգարխիա:
Վլադիմիր Պուտինը,որպես Ռուսաստանի Դաշնության նախագահ վերջին երկու տասնամյակի ընթացքում շատ կարևոր դեր է խաղացել այս երկրի իրադարձություններում և նկատի առնելով ,որ նրա նախագահությունը շարունակվելու է մինչև 2024 թվականը ,ակնկալվում է, որ նա աշխարհի ամենամեծ երկրում առանցքային դեր կկատարի ոչ միայն մինչ այդ, այլ նույնիսկ դրանից հետո :Այնուամենայնիվ, Պուտինի առողջական վիճակի մասին որոշ բացասական լուրեր շրջանառվել են հավանաբար նրան փոխարինողների կողմից ։ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին վերջերս մի ելույթի ընթացքում ,որպես Ռուսաստանի նախագահի հավանական փոխարինողներ է ներկայացրել վարչապետ Միխայիլ Միշուստինին, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինին, Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին, հաշվեքննիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինին, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սուբիանին,Թոլայի տարածքի հրամանատար Ալեքսեյ Դիոմինին և ուրիշներին: Սակայն Կրեմլը բացասաբար է արձագանքել Պուտինին փոխարինողների մասին լուրերին ու ենթադրություններին: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ,դեկտեմբերի 29-ին ունեցած ելույթի ընթացքում կտրականապես անհիմն է համարել Վլադիմիր Պուտինի փոխարինողների մասին քաղաքական գործիչների ենթադրությունները: