Կոնորավիրուսի դեմ պայքարին ուղղված համաշարհային ջանքեր
Սպուտնիկ պատվաստանյութի առաջատարությունը․ Անվստահություն Ֆայզեր պատվաստանյութի նկատմամբ:
Աշխարհն արդեն մեկ տարուց ավելի պայքարում է մահաբեր կորոնավիրուսի դեմ: Կորոնավիրուսը աշխարհում տարածվել է 2019-ի դեկտեմբերից ու մինչ այժմ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է ավելի քան 105 միլիոնի, որից առնվազն 2,3 միլիոն մարդ մահացել է:
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի բռնկման սկզբից դեղագործական ընկերությունները սկսեցին հետազոտել և փորձարկել կորոնավիրուսի պատվաստանյութը: Աշխարհի խոշորագույն ներքին և արտասահմանյան դեղագործական ընկերություններն այժմ հայտարարել են պատվաստանյութերի արտադրության վերջնական տեսքի մասին և անցել են կլինիկական փորձարկումների փուլ: Այնուամենայնիվ, բժշկական համայնքը դեռ համաձայն չէ որոշ պատվաստանյութերի օգտագործման հարցում` ռիսկերի և կողմնակի ազդեցությունների պատճառով:
Պատվաստումը պարզապես առևտրային խնդիր չէ, այն կենսական նշանակություն ունի: Covid 19-ում մենք գործ ունենք կորոնավիրուսների ընտանիքի նոր վիրուսի հետ, և այս վիրուսը դեռ շատ անհայտ կողմեր ունի:
Մի քանի ամիս առաջ Ռուսաստանի Առողջապահության նախարարությունը Sputnik անվան տակ գրանցեց աշխարհում կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը:
Պատվաստանյութը մշակվել է Գամալիա կենտրոնում և անցել է կլինիկական փորձարկումների երրորդ փուլ Բելառուսում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Վենեսուելայում և այլ երկրներում:
Ռուսական պատվաստանյութի մանրամասն ուսումնասիրությունները հաջողություն են ցույց տալիս ներարկողների 96% -ի մոտ:
Հետազոտողները ասում են, որ Sputnik V պատվաստանյութի անվտանգությունը հինգ անգամ ավելին է, քան նմանատիպ պատվաստանյութերը, ինչպես է Pfizer պատվաստանյութը, և դա երաշխավորում է, որ պատվաստվածների 96 տոկոսը չի վարակվի կորոնավիրուսով:
Sputnik պատվաստանյութի արտադրման համար օգտագործվում է մարդու մոտ ցրտառություն առաջացնող վիրուսների երկու տեսակ, որոնք կորոնավիրուսից գեներով առաջացնում են մակերեսային սպիտակուց և մուտք են գործում մարմին: Մակերեսանման այս սպիտակուցը կապվում է մարդու բջիջների ընկալիչների հետ՝ թույլ տալով վիրուսին մտնել բջիջ և բազմանալ:
«Պատվաստվածների մոտ ամենայն հավանականությամբ, առաջանում է քթարտադրություն, հազ և մեղմ ջերմություն, և կորոնավիրուսը չի մտնում թոքեր»,- ասել է Ռուսաստանում «Գամալիա» մանրէաբանության և իմունաբանության կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինզբուրգը,:
Ավելի քան 50 երկրներ դիմել են ընդհանուր առմամբ 1,2 միլիարդ դեղաչափ պատվաստանյութեր ստանալու համար, որոնք նախատեսվում է արտադրել Բրազիլիայում, Չինաստանում, Հարավային Կորեայում, Հնդկաստանում և այլ երկրներում:
«Sputnik V» կոչվող ռուսական պատվաստանյութի առաջին բեռնվածքը Իրան է հասել հինգշաբթի օրը: Սննդամթերքի և դեղերի վարչությունում դեղերի և կենսաբանական նյութերի արտադրության և ներմուծման իրավասության ճանաչման իրավական հանձնաժողովը արտակարգ լիցենզիա է տրամադրել Իրանում Sputnik V պատվաստանյութի համար:
Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի խոսքով՝ ռուսական Sputnik V պատվաստանյութը գրանցվել է ավելի քան 16 երկրներում, այդ թվում՝ Իրանում:
Ռուսաստանի ուղղակի ներդրումների ընկերության (RDIF) հետ կնքված պայմանագրի համաձայն որոշվել է այս պատվաստանյութը արտադրել Իրանում ռուսական կողմի հետ համատեղ:
Եվրոպայում Հունգարիան առաջին երկիրն է, որը արտակարգ լիցենզիա է տրամադրել ռուսական կորոնավիրուսի պատվաստանյութը ներարկելու համար: Ըստ պաշտոնական վիճակագրության, աշխարհում ավելի քան 1,5 միլիոն մարդ պատվաստվել է Sputnik V պատվաստանյութով: Արգենտինան և ԱՄԷ-ն 11 երկրների շարքում են, որոնք վճռականորեն համաձայն են պատվաստանյութի ներքին օգտագործման հետ:
Գերմանիայի կանցլերը նաև պատվաստանյութերի հետազոտման Փոլ-Ռիչի ինստիտուտին առաջարկել է հովանավորել ռուսական պատվաստանյութը: Ռուսաստանը նաև հայտարարել է Sputnik պատվաստանյութի 100 միլիոն չափաբաժին Եվրամիություն մատակարարելու պատրաստակամության մասին: Քանի որ պարզվել են այս պատվաստանյութի արդյունքները, այժմ Ռուսաստանը արտոնագիր ստանալու համար դիմել է Դեղերի եվրոպական գործակալությանը:
Sputnik V պատվաստանյութը 4,91 տոկոս արդյունավետ է՝ առաջին դոզայի ներարկումից 28 օր անց:
Sputnik պատվաստանյութը վերջին ամիսներին առաջատար դիրքում է և դա այն դեպքում, երբ ամերիկյան Pfizer պատվաստանյութը, ամերիկյան Moderna պատվաստանյութը և Բրիտանական Օքսֆորդի ինստիտուտի պատվաստանյութը` օգտագործելով լրատվամիջոցները և գովազդային միջավայրը հայտնվել են հասարակության ուշադրության կենտրոնում:
Հետազոտողները այժմ կարծում են, որ պատվաստանյութը, որը արտադրվել է Գերմանիայի Բիվան Թեք ընկերության և նրա ամերիկացի գործընկեր Ֆայզերի կողմից, դժվար է ասել, թե որքանով է վիրուսի դեմ պաշտպանություն ապահովելու: Ամեն դեպքում, այս ժամկետը չպետք է գերազանցի հինգ ամիսը:
Միացյալ Նահանգներում սոցիալ-առողջապահական հետազոտություններ իրականացնող KFF-ի կողմից անցկացված հարցումը, ցույց է տալիս, որ ԱՄՆ-ում բժշկական անձնակազմի 29 տոկոսը դեմ է կորոնավիրուսի պատվաստանյութի ներարկմանը:
Իրանի պատվաստումների թիմերի փորձագետներից Դոկտոր Ղոլամռեզա Շոքրին այս անվստահության պատճառի մասին ասում է. «Բացահայտվել են Pfizer և Astrozenka պատվաստանյութերի վտանգավոր կողմնակի ազդեցությունները: Պատվաստանյութը կարող է մարմնին տալ հարաբերական պաշտպանվածություն, բայց պարզ չէ, թե ինչ կենսաբանական փոփոխություններ կլինեն մարմնում ներարկումից որոշ ժամանակ անց»:
Նա հավելել է.«Աշխարհը տարիներ շարունակ փորձում էր պատրաստել ՁԻԱՀ-ի վիրուսի պատվաստանյութ: Կարծում եք ինչո՞ւ դա նրանց չի հաջողվել: Չի հաջողվել քանի որ դա երկար գործընթաց է` բազմաթիվ փորձարկումներով և սխալներով»:
Օրինակ, Astrozenka- ի պատվաստանյութերի պլատֆորմը հիմնված է Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանում մշակված վիրուսի վրա: Նույն պլատֆորմը մի քանի տարի առաջ օգտագործվել էր ՄԻԱՎ-ի վիրուսի համար ՁԻԱՀ-ը կանխելու համար, ինչը մեծապես ձախողվեց կլինիկական փուլում:
Այդ ուսումնասիրության ընթացքում աֆրիկյան երկրներում ավելի քան 100 մարդ, ովքեր կլինիկական փորձարկումներ են անցել, պատվաստանյութ ստանալուց հետո վարակվել են ՁԻԱՀ-ով: Բայց այսօրվա ճգնաժամային աշխարհում մենք տեսնում ենք, որ հիշյալ ձախողված և վտանգավոր պլատֆորմը այս անգամ կրկին օգտագործվում է կորոնավիրուսի համար եվրոպական երկրների, այդ թվում `Միացյալ Թագավորության կողմից, և որպես Առողջապահական կազմակերպության էժան պատվաստանյութերից մեկը առաջարկվում է ավելի ցածր եկամուտ ունեցող երկրներին»:
Պաշտոնական զեկույցները ցույց են տալիս, որ Pfizer դեղագործական ընկերությունը իր գործունեության պատմության մեջ գրանցել է դեղամիջոցների ամենամեծ չարաշահումը:
ԱՄՆ արդարադատության նախարարության պաշտոնական կայքի համաձայն՝ վերջին 21 տարվա ընթացքում ընկերությունը կատարել է առողջության հետ կապված 10 հանցագործություն, այդ թվում է չհաստատված դեղագործական արտադրանքի տարածումը:
Շվեդական-բրիտանական Astrazenka ընկերությունը նաև իր գործունեության ընթացքում մի քանի խախտումներ ունի: Այս ընկերության հիմնական խախտումը չհաստատված դեղերի վաճառքի գովազդումն է եղել:
Որոշ երկրներում արտադրված պատվաստանյութերի նկատմամբ անվստահությունը, այն էլ կորոնավիրուսային համաճարակի ստեղծած զգայուն իրավիճակում հասկանալի է: Ստեղծված իրավիճակում պատվաստանյութերի մատակարարման վերաբերյալ Իրանի առողջապահության նախարարության քաղաքականությունը ներքին կարողությանն ապավինելն է: Միևնույն ժամանակ արտակարգ իրավիճակների պատճառով ԻԻՀ-ն ջանքեր է գործադրել՝ հուսալի աղբյուրներից սահմանափակ ծավալով պատվաստանյութեր հայթայթել, իհարկե նկատի առնելով անվտանգության և արդյունավետության ասպեկտները և մինչ այն պահը, որ արդյունավետ ու ապահով պատվաստանյութեր կարտադրվեն երկրում կամ էլ կներկայացվեն համաշխարհային մասշտաբով: Իրանում, ընդհանուր առմամբ, պատվաստանյութերի արտադրման 9 նախագիծ է հետապնդվում տարբեր հարթակներում: Shafa Pharmad կորոնավիրուսի պատվաստանյութը, համագործակցելով Իմամ Խոմեյնիի հրամանների գործադիր շտաբի հետ, գտնվում է կլինիկական ուսումնասիրությունների առաջին փուլում, իսկ Պաստերի ինստիտուտի պատվաստանյութը, որը պատրաստվել է Կուբայի հետ համագործակցությամբ, գտնվում է կլինիկական փորձարկման երրորդ փուլ մտնելու շեմին: Ռազի պատվաստանյութը նույնպես լիցենզավորված է կլինիկական ուսումնասիրության համար, և այլ պատվաստանյութերը գտնվում են նախակլինիկական կամ կենդանիների կենդանիների վրա փորձարկումների փուլում: