Փետրվարի 21-ը` Մայրենի լեզվի միջազգային օրն է
(last modified Sun, 21 Feb 2021 09:20:59 GMT )
Փետրվար 21, 2021 12:50 Asia/Tehran

1952 թ.-ին Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայի տարբեր համալսարանների ուսանողներ բենգալերենի պաշտպանությանն ուղղված ցույցեր անցկացրեցին: Բանգլադեշն այն ժամանակ հայտնի էր, որպես Արևելյան Պակիստան և դեռ չէր անկախացել: Արևմտյան Պակիստանում իշխում էր ուրդու լեզուն, իսկ արևելյանում՝ բենգալերենը։ Ուսանողները բենգալերենը Պակիստանի երկրորդ ազգային լեզու ճանաչելու համար խաղաղ ցույցեր կազմակերպեցին:Ոստիկանությունը կրակ բացեց ցուցարար ուսանողների ուղղությամբ: Մի խումբ ուսանողներ զոհվեցին:

Բանգլադեշի անկախացումից հետո ուսանողական շարժման հիշատակին և Բանգլադեշի կառավարության առաջարկով  ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջին անգամ կարևորեց մայրենի լեզուն աշխարհում, իսկ 1999 թ. նոյեմբերի 17-ին՝ փետրվարի 21-ը հայտարարեց Մայրենի լեզվի միջազգային օր: Մայրենի լեզվի օրը փաստորեն մաս է կազմում աշխարհի ժողովուրդների բոլոր լեզուները խթանելու, պահպանելու և պաշտպանելու ավելի լայն ծրագրի, որն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2007 թվականի մայիսի 16-ին: 2000 թվականից ի վեր ամեն տարի շատ երկրներ նշում են Մայրենի լեզվի միջազգային օրը նպատակ ունենալով բարձրացնել հասարակության իրազեկությունը լեզվական և մշակութային բազմազանության վերաբերյալ: 

Մասնագետների կարծիքով, մայրենի լեզուն ամենահզոր միջոցն  է տարբեր հասարակությունների շոշափելի ու ոչ նյութական ժառանգությունը պահպանելու և զարգացնելու համար: Այլ կերպ ասած, լեզուն արտացոլում է այն մարդկանց մշակույթը, ովքեր խոսում են այդ լեզվով: Մայրենի լեզուն մի երեւույթ է, ինչպես կենդանի էակ, որը ապրում է մարդկանց հետ, օգնում նրանց վերապատմել աշխարհը,  աճում ու փոխվում է և երբեմն նույնիսկ մահանում: Ցանկացած լեզվի մահ նշանակում է մարդկային մշակույթի մի անկյունի կորուստ:

Եվրոպական փոքր լեզուների լրատվական ծառայության խմբագիր Դեյվիդ Հիքսը ասում է.«Լեզվական բազմազանությունը կենսաբազմազանության մի մասն է»: «Երբ կենդանիներն անհետանում են, դա վնասում է մեր մոլորակին, բայց ես կարծում եմ, որ եթե մի օր այլ լեզուներն անհետանան և մնան միայն անգլերենն ու ֆրանսերենը կամ չինարենը, մեր աշխարհն ավելի աղքատ կլինի»:

Մայրենի լեզուն շատ կարևոր է ինքնության, հաղորդակցության, սոցիալական ինտեգրման, կրթության և զարգացման հարցում: Մայրենի լեզուն միայն խոսելու լեզու չէ, այլ նաև հույզերի, զգացմունքների և կյանքի լեզու է: Մայրենի լեզուն մարդու ներքին լեզուն է և մտածողության գործընթացը նախ տեղի է ունենում անհատի ներքին լեզվով, այնուհետև թարգմանվում է բանավոր լեզվով: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հասարակական խմբերում երկլեզուները ավելի շատ ունակություն ունեն հուզական տեղեկատվություն մշակելու և իմաստ ստանալու, եթե նրանք լավ են սովորել իրենց մայրենի լեզուն:

Թերեւս հնարավոր է կապ  գտնել նաև մայրենի լեզվի և անհատների հարաբերությունների միջև: Մայրենի լեզուն դեր է խաղում  մարդկանց միջեւ հուզական կապ ստեղծելու գործում և կա փոխկապակցվածություն հուզական հարաբերությունների և մարդկանց  անհատականության միջև: Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան ասում էր «Եթե ինչ-որ մեկի հետ խոսում ենք նրա համար հասկանալի լեզվով, ապա նա հասկանում է, բայց եթե նրա հետ խոսում ես իր մայրենի լեզվով, ապա ձեր խոսքը նա զգում է սրտով»:

Մայրենի լեզուն մեծ  ազդեցություն ունի  յուրաքանչյուր անձի անհատականության ձևավորման վրա: Լեզվաբանները, կենսաբաններն ու հոգեբանները կարծում են, որ մայրենի լեզվի մեղեդին, գույնն ու գեղեցկությունը փոխանցվում են երեխային մոր արգանդում գտնվելու պահից: Նորածնի հետ լույս աշխարհ  եկած ժառանգության մի մասը պահվում է մայրենի լեզվով: Ըստ այդմ, երեխան ավելի շուտ ու ավելի շատ է արձագանքում մոր ու հայրիկի, քան մեկ ուրիշի ձայնին: Ընդհանուր և մասնագիտացված խորհուրդը բոլոր նրանց, ովքեր հոգ են տանում երեխաների մասին այն է որ երեխաների հետ շփվելու համար հրամայական լեզվի փոխարեն օգտագործել մայրենի լեզուն:

Այսօր տեղական լեզուները գնալով անհետանում են գլոբալիզացիայի պատճառով, այնպես որ այդ լեզուներից մեկը անհետանում է յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ: Երբ լեզուներն անհետանում են, անհետանում է մշակութային բազմազանությունը, և մարդիկ կորցնում են իրենց ավանդույթները, մտածողության և ինքնադրսևորման յուրօրինակ ձևերը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատմամբ, աշխարհում գոյություն ունեցող շուրջ 6000 լեզուներից ավելի քան 3000-ը անհետանում են: Այս լեզուները դեռ օգտագործվում են շատ փոքր խմբերի կողմից, բայց նրանցից գրեթե ոչ մեկը գոյատևելու հնարավորություն չունի: Լեզուների 96 տոկոսը խոսում են աշխարհի բնակչության միայն 4 տոկոսը: Խաղաղ օվկիանոսի Պապուա Նոր Գվինեա կղզիներում, կա ավելի քան 800 լեզու, որոնց մի մասը պատկանում է 200-ից պակաս բնակչության: Այս կղզիների ընդհանուր բնակչությունը յոթ միլիոնից պակաս է: Այս 6000 լեզուներից միայն մի քանի հարյուրն է օգտագործվում կրթության համակարգում և հանրային ոլորտում, իսկ հարյուրից էլ պակասն է օգտագործվում վիրտուալ աշխարհում: Երկրագնդի բնակչության միայն 40 տոկոսն է կրթված այն լեզվով, որը նրանք խոսում են և հասկանում են:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարծում է, որ պետք է ջանքեր գործադրել, որպեսզի լայն տարածում չունեցող լեզուները համատարած լեզուների կողքին գոյատևելու հնարավորություն ունենան: Հաշվի առնելով լեզվի դերը ազգերի և ժողովուրդների անհատական ​և մշակութային ինքնության ձևավորման գործում, այս ջանքերը կարող են ավելի ծաղկեցնել համաշխարհային մշակույթը: Մայրենի լեզուն ձևավորում է մարդկանց մտքերը և ինքնությունը: Մայրենի լեզուն միակ լեզուն է, որը սովորում ենք զգացողությամբ, որի համար այլընտրանք չկա: Յուրաքանչյուր մարդու կյանքի ամենազգայուն պահերին մայրենի լեզվով ձեւավորվում են  նրա ենթագիտակցական մտքերն ու անձնական մտահոգությունները:

ֆրանսիացի հայտնի գրող Ալֆոնս Դաուդեն անդրառնալով մայրենի լեզվի կարևորությանն ասում.«Ցանկացած ժողովուրդ, որը մոռանում է իր մայրենի լեզուն նման է այն բանտարկյալի, որի բանտի բանալին կորել է»: Առանց հարգելու լեզվական բազմազանությունը, որը ճանապարհ է բացում բոլոր մշակույթների պատշաճ ընկալման համար, չի հաստատվի հավաստի երկխոսություն կամ արդյունավետ միջազգային համագործակցություն: ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարծում է, որ մայրենի լեզուն պետք է հաշվի առնեն բոլոր կառավարությունները, իսկ մայրենի լեզվի վրա հիմնված կրթությունը պետք է դիտարկվի դեռ վաղ տարիքից:

Մայրենի լեզվի կրթության կարևորությունից ելնելով, 2021 թ.-ի մայրենի լեզվի  միջազգային օրվա թեմա ընտրվել է.«Բազմալեզվության խթանում՝ կրթության և հասարակության մեջ ներառման համար», բոլոր հասարակություններին ցույց տալու համար, որ մայրենի լեզուները կարող են առաջ տանել կայուն զարգացման նպատակները:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարևորում է բազմալեզու կրթությունը և լեզվական բազմազանությունը և այն ներկայացնում է որպես կայուն զարգացման նախապայման, որը մշակութային առումով կարևոր է և ծառայում է մշակութային բազմազանությանը: Մայրենի լեզվի վրա հիմնված կրթությունը պետք է սկսվի ամենավաղ տարիներից, քանի որ մանկության վաղ խնամքը և կրթությունը ուսուցման հիմքերն են:

Այդ պատճառով բազմալեզու կրթությունը, հատկապես տարրական կրթության ոլորտում, գրավել է շատ երկրների ուշադրությունը:

 

Մայրենի լեզվի միջազգային օրվա տոնակատարությունն իրականում հնարավորություն է ստեղծում բոլոր մարդկանց և համայնքներին հիշեցնելու այդ լեզուների կարևորությունն ու գործառույթը, որպեսզի դրանք չմոռացվեն և երկրների մշակույթը, ժառանգությունը և պատմությունը մնան անձեռնմխելի: Մայրենի լեզվի միջազգային օրը շեշտում է, որ մարդիկ պետք է հպարտանան իրենց մայրենիով։