Անգործունակությունը սառցակալած Տեխասում հանգեցրել է էներգետիկ ճգնաժամի
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i134824-Անգործունակությունը_սառցակալած_Տեխասում_հանգեցրել_է_էներգետիկ_ճգնաժամի
ԱՄՆ-ում աննախադեպ բևեռային ձմռան հետևանքով էներգետիկ ճգնաժամ է առաջացել Տեխասում: Ուշադրությունները սևեռել են այդ երկրում առկա կառուցվածքային խնդիրների վրա:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Մարտ 02, 2021 11:25 Asia/Tehran

ԱՄՆ-ում աննախադեպ բևեռային ձմռան հետևանքով էներգետիկ ճգնաժամ է առաջացել Տեխասում: Ուշադրությունները սևեռել են այդ երկրում առկա կառուցվածքային խնդիրների վրա:

Վերջին օրերին պետական ու նահանգային յուրաքանչյուր  ​​պաշտոնյա, ինչպես նաև քաղաքական և սոցիալական հոսանքներ փորձել են նման  աղետի պատասխանատվությունը բարդել մեկը մյուսի վրա:

Դաշնային կառավարության հզորացման տեսության  կողմնակիցները  նահանգային  պաշտոնյաներին են ներկայացնում անգործունակ ,իսկ նահանգների իրավունքների կողմնակիցները շեշտում են դաշնային կառավարության միջամտության կործանարար դերը:

Պետական ​​տնտեսության կողմնակիցները ևս ճգնաժամի պատճառն են համարում մասնավոր բաժնի  շահամոլությունը,իսկ մասնավոր տնտեսության կողմնակիցները ,քննադատում  են կառավարության պարտադրած քաղաքականությունները: Դեմոկրատականները ասում են ,որ տարիներ շարունակ հանրապետականները ղեկավարել են Տեխասը ,ուրեմն նրանք են ստեղծված իրավիճակի պատասխանատուն: Հանրապետականները  ևս ասում են ,որ այս ամենի պատճառը Վաշինգտոնում դեմոկրատականների լիբերալ մտածողությունն է:

Համենայնդեպս այն ինչ պարզ է  հետևյալն է, որ Տեխասում  ստեղծված դժոխային վիճակի համար բոլորն են մեղավոր, սկսած դաշնային կառավարությունից մինչև նահանգային կառավարություն, կառավարության միջամտության կողմնակիցներից , մինչև՝ ազատ տնտեսության կողմնակիցները, և ի վերջո ՝ հանրապետականներից մինչև դեմոկրատներ:Բայց միգուցե ոմանք, այդ թվում Տեխասի նահանգային կառավարությունը, նահանգին իշխող  հանրապետականները  ​​ և ջրի ու էլեկտրհոսանքի մատակարարման  մասնավոր ​​ընկերությունները,մյուսների համեմատ մեղքի ավելի մեծ բաժին ունեն: 

Իհարկե, նրանց  համար, ովքեր օրեր շարունակ բևեռային մահացու ցրտին զրկված են եղել ջրից և էլեկտրահոսանքից ,շատ էլ նշանակություն չունի, թե այս աղետում ինչքանով են դերակատար եղել երկրի ղեկավար կառույցները: Նրանց համար  կարևոր է  հատկապես   ճգնաժամային պայմաններում  ունենալ էլետկրահոսանք, ջուր և  ապրելու այլ հնարավորություններ:

Ամերիկացիները տարեկան  մեծ գումարներ են վճարում տեղական, նահանգային և դաշնային կառավարություններին ՝ հանրային ծառայություններից օգտվելու համար:Նրանք ընդհանրապես լավ օգտատերեր են եղել  հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների համար և փոխադարձաբար ակնակալում են հանգիստ կյանքով ապրել:

Բայց այն, ինչ օրերս տեղի ունեցավ Տեխասի կամ ԱՄՆ-ի  որոշ այլ քաղաքներում և փողոցներում, շատ հեռու է ԱՄՆ-ից սպասվող պատկերից, որն աշխարհում հանդես է գալիս,որպես   գերտերություն: 

Իհարկե, յուրաքանչյուր երկիր տառապում է բնական աղետներից, և  ԱՄՆ-ը  բնական աղետների  առումով, կարելի է ասել առաջատար է:Այնուամենայնիվ, ակնկալվում է , որ  «աշխարհի ամենահզոր տնտեսություն»և «աշխարհի ամենահզոր բանակ»տիտղոսակիր երկիրը  բնական աղետների պայմաններում ավելի լավ գործունեություն դրսևորի: Ավելի կարևորը հետևյալն է ,որ հսկայական ռեսուրսներ ունեցող ԱՄՆ-ից ակնկալվում է ,որ  նրա տնտեսական ենթակառուցվածքը, ինչպիսիք են՝ էլեկտրահաղորդման գծերը կամ խմելաջրի բաշխման ցանցերը, դիմակայուն լինեն բնական աղետների դիմաց: Մինչդեռ ԱՄՆ-ի  կառավարության պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, այդ երկրի ենթակառուցվածքներից շատերը մաշված են և չեն կարող դիմակայել բնական աղետների ճնշումներին:

Եթնակառուցվածքների մաշվածությունը պատճառ է դարձել ,որ ԱՄՆ-ի կառավարության մեջ ուշադրության արժանանան առաջնահերթությունները: Մինչդեռ վերջին կես դարվա ընթացքում ԱՄՆ-ի կառավարությունը տրիլիոնավոր դոլարներ է ծախսել աշխարհի տարբեր վայրեր ռազմական  խնդիրների և զորքի տեղաբաշխման համար,սակայն այդ երկրի ենթակառուցվածքների վերանորոգման համար պակասում են պետական ռեսուրսները:

Մի անգամ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը 2001-ի սեպտեմբերի 11-ի դեպքից  հետո ծախսել է գրեթե 7 տրիլիոն դոլար Արևմտյան Ասիայում սանձազերծած  պատերազմների վրա,բայց միևնույն ժամանակ, անհրաժեշտ գումար չի ունեցել շատ նահանգներում պետական դպրոցների պատուհանները վերանորոգելու համար,որպեսզի  ամերիկացի աշակերտները պաշտպանվեն  ամռան տապից կամ ձմռան ցրտից:

Անկախ սենատոր Բեռնի Սանդերսը քննադատել է  սենատի իր  գործընկերներին ՝ որոնք դեմ են կորոնավիրուսի ճգնաժամի նման տնտեսական և սոցիալական ճգնաժամերից տուժածների ֆինանսավորմանը և ասում է.«Մեծ ճգնաժամերի պայմաններում ,որոնց դեմ հանդիման են կանգնում աշխատավոր ընտանիքները ,իմ հանրապետական գործընկերները ,միանգամից մտահոգվում են բյուջեի բացի համար: Հետաքրքիր է :Ես այսպիսի մտահոգություններ չեմ լսել այն ժամանակ ,երբ  տրիլիոնավոր  դոլարներ հարկային զիջումներ էին նկատի առնվում  հարուստների համար, և անվերջ պատերազմների համար տրամադրվում էին սպիտակ չեկեր»:

Համաշխարհային կայսրության ընդլայնման վրա ԱՄՆ-ի դաշնային կառավարության հիվանդագին ուշադրությունը  երկիրը ներսից այնքան է թուլացրել, որ ի վիճակի չէ օգնել տասնյակ միլիոնավոր աղքատ ամերիկացիների և որոշ նահանգներ ,բնական աղետների հետևանքով կանգնած են փլուզման եզրին: Մինչդեռ եթե  ​​Արեւմտյան Ասիայի պատերազմների բյուջեի միայն կեսը պահվեր,ԱՄՆ-ի կառավարությունը իզորու կլիներ վերակառուցել ու վերանորոգել երկրի մաշված բոլոր  ենթակառուցվածքները: Սակայն աշխարհին տիրելու ԱՄՆ-ի  ռազմական կայսրության ծարավը ոչ միայն աղետաբեր է եղել այլ ժողովուրդների համար ,այլև անկարող դարձրել ԱՄՆ-ի ժողովրդին: