Կենսաբանական սպառնալիքներ․ Երկրների և միջազգային կազմակերպությունների պատասխանատվությունը(2)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i137956-Կենսաբանական_սպառնալիքներ_Երկրների_և_միջազգային_կազմակերպությունների_պատասխանատվությունը(2)
Հարգարժան ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Կենսաբանական սպառնալիքներ. Երկրների և միջազգային կազմակերպությունների պատասխանատվությունը» հաղորդաշարի հերթական թողարկումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 10, 2021 13:28 Asia/Tehran

Հարգարժան ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Կենսաբանական սպառնալիքներ. Երկրների և միջազգային կազմակերպությունների պատասխանատվությունը» հաղորդաշարի հերթական թողարկումը։

Այս հաղորդաշարի ընթացքում կքննարկենք կենսաահաբեկչական հարձակումների ժամանակ հասարակության առողջության առջև ծառացող մարտահրավերները և այս հարցի վերաբերյալ մարդասիրական ու մարդու իրավունքների միջազգային մոտեցումները։ Նախորդ թողարկման ընթացքում  խոստացանք այսօր քննարկել զանգվածային ոչնչացման զենքերի, հատկապես՝ կենսաբանական ու քիմիական զենքերի վերաբերյալ Ռուսաստանի և  ԱՄՆ-ի  գործունեությունն ու քաղաքականությունը։ Ընկերակցեք մեզ։

*** 

1991-ին Խորհրդային Միության փլուզումից հետո,  Խորհրդային միության զինտեխնիկան ու  զանգվածային ոչնչացման զենքերն անցան Ռուսաստանի Դաշնության տրամադրության տակ: Ռուսաստանը նախ իրականացրեց սպառազինությունների վերահսկման համաձայնագիրը և մասնակցեց «Ռազմավարական զենքի կրճատման և սահմանափակման ծրագրին», որի ընթացքում կրճատեց իր զինանոցի մի մասը: Ռուսաստանի միջուկային զենքի պաշարները դարձել են ավելի թափանցիկ, և այժմ այդ երկրում իրականացվում է   զինանոցի արդիականացման   ու վերակառուցման նախագիծը: Միջուկային ոլորտում Խորհրդային Միության միջուկային զենքի ծրագիրը սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, և երկիրը  1949 թվականին հաջողությամբ ավարտեց միջուկային փորձարկումը: Ռուսաստանը NPT- ի անդամ է, միևնույն ժամանակ ունի  միջուկային զենքի մեծ պաշարներ: Կենսաբանական ոլորտում Խորհրդային Միությունը 1920-1928 թվականներին «կենսաբանական գործոններ»-ի  միջոցով իրականացրեց իր վիրուսային և կործանարար ծրագիրը: Այնուամենայնիվ,  1972 թվականին Դաշնությունը միացավ «Կենսաբանական զենքի արգելման մասին» կոնվենցիային և 1975 թվականին վավերացրեց այն: Ռուսաստանը 1992-ին բացահայտորեն խոստովանեց, որ իրականացնում  էր կենսաբանական զենքերի հարձակողական և հակահարձակողական կործանարար ծրագրեր:

         

  ԱՄՆ-ն և Ռուսաստանն ստեղծեցին  կենսաբանական լաբորատորիաներ

   

*** 

Սառը պատերազմի տարիներին Խորհրդային Միությունն ուներ աշխարհում քիմիական զենքի ամենամեծ զինանոցը: Զինանոցում  կային մեծ քանակությամբ ռումբեր և հրթիռներ, որոնք պարունակել են ֆոսգենի՝ խեղդող  նյութեր,  բշտիկներ առաջացնող նյութեր, մանանեխի գազ և նեյրոհաղորդիչներ: Մոսկվան նաև հաջողության է հասել իր քիմիական զենքի կործանարար ազդեցության մեծացմանն ուղղված հետազոտական ​​աշխատանքներում և կարողացել է  հինգ անգամ մեծացնել նյարդաքիմիական գազերի հզորությունը: Չնայած  կենսաբանական զենքի վերաբերյալ  Ռուսաստանի գործունեությունն թափանթիկ չէ, Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հետևում է այս հարցում զարգացումներին: Չինաստանում Քովիդ-19 վիրուսի բռնկումից և շատ երկրներում դրա արագ տարածումից հետո, Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որում հայտարարեց, որ Պենտագոնը Վրաստանում Ռուսաստանի հետ սահմանին ստեղծել է կենսաբանական զենքի լաբորատորիաներ՝ վտանգ ներկայացնելով Մոսկվայի և Պեկինի  համար: 

Ռուսաստանի  պաշտոնյաները համոզված են, որ մարդասիրական գործունեության անվան տակ  գործող Վրաստանում, Ռուսաստանի սահմանի մոտ գտնվող ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաները խախտում են միջազգային կանոններն ու կոնվենցիաները: Վրաստանի  տարածքում  միջազգային կանոններն ու կենսաբանական համաձայնագրերը խախտող ԱՄՆ գործողությունների վերաբերյալ Ռուսաստանի մտահոգությունները հաստատվել են Վրաստանի հետախուզության նախկին նախարարի կողմից Մոսկվային տրամադրված տվյալների վերլուծությունից հետո: Տվյալները հաստատում են, որ աֆրիկյան ժանտախտի համաճարակը, որ վերջին 10 տարվա ընթացքում ԱՄՆ լաբորատորիաների կողմից տարածվել է Վրաստանի հետ Ռուսաստանի սահմանային շրջաններում, 55 միլիարդ դոլարի ուղղակի և անուղղակի վնաս  է պատճառել Ռուսաստանին:

«ԱՄՆ-ն աշխատում է  խաղաղանպատակ հետազոտությունների անվան տակ ամրապնդել իր կենսաբանական և քիմիական կարողությունները՝ շրջանցելով միկրոբային և քիմիական զենքի օգտագործման արգելման մասին պայմանագրի որոշ դրույթներ», - ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության  մեջ:

 

*** 

Հարգելի ունկնդիրներ, շարունակելով մեր հաղորդումը կանդրադառնանք կենսաբանական և քիմիական զենքը որպես գործիք օգտագործելու ԱՄՆ-ի  քաղաքականությանը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Բրիտանիան և Ճապոնիան  ունեցել են կենսաբանական զենքի լայնածավալ ծրագրեր: Այդ ժամանակահատվածում ՝ 1941 թ.-ին, ԱՄՆ-ի պատերազմի ժամանակի նախարարը նախագահին կոչ արեց ստեղծել «Կենսաբանական զենքի ազգային հետազոտությունների  համար գիտությունների ազգային ակադեմիա»: ԱՄՆ կենսաբանական զենքի ծրագիրը սկսվել է Ֆրանկլին Ռուզվելտի կողմից՝ 1943 թ.-ին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, ԱՄՆ-ի կենսաբանական զենքի ծրագիրը  դրվեց ռազմական գործունեության հիմքի վրա, և  կենսաբանական զենքերի արտադրությունը հաստատություններից տեղափոխվեցռազմական լաբորատորիաներ: Մինչև 1950 թվականը ԱՄՆ  կենսաբանական զենքի հիմնական օբյեկտները գտնվում էին Մերիլենդ նահանգի Քեմփ Դեթրիկ քաղաքում՝ բանակի քիմիական հետազոտությունների և ինժեներական բաժնի հսկողության ներքո:

1950 թվականից հետո ԱՄՆ կենսաբանական զենքի ծրագրերը շարունակվեցին  այնքան ժամանակ, մինչև 1969 թ.-ին Հարվարդի համալսարանն իր կատարած հետազոտության արդյունքում հայտարարեց, որ  կենսաբանական զենքի ծրագիրը չի բխում ԱՄՆ ազգային անվտանգության շահերից, քանի որ այն նման հնարավորություն է ընձեռում նաև մրցակիցներին: Հասարակական բողոքներից և ԱՄՆ կործանարար կենսաբանական գործունեության մասին զեկույցի հրապարակումից հետո, Նիքսոնի վարչակազմը ստիպված եղավ դադարեցնել առերևույթ կենսաբանական զենքի ծրագիրը և  1972 թ. ստորագրել «Մանրէաբանական  (կենսաբանական)  և թունավոր  նյութեր պարունակող զենքի մշակման, արտադրության և կուտակման արգելման և դրա ոչնչացման մասին» կոնվենցիան։ Կենսաբանական զենքի ծրագրի սկզբից ՝ 1943 թվականից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը, Միացյալ Նահանգները հարյուր միլիոնավոր դոլարներ է ծախսել կենսաբանական զենքի վրա, հատկապես հետազոտության և մշակման ոլորտում: Նիքսոնի օրոք  կենսաբանական զենքի արտադրության ծրագրի առերևույթ դադարեցման  հայտարարության ժամանակ, այդ ոլորտի տարեկան բոյւջեն  կազմում էր մոտ 300 միլիոն դոլար:

ԱՄՆ կենսաբանական զենքերը ՝ ընդդեմ միջազգային հանրության անվտանգության

 

***

Սառը պատերազմի գաղտնիքների վերաբերյալ  «Կորեա, անհայտ պատերազմ» և «ԱՄՆ և կենսաբանական պատերազմ» երկու գրքերի տեղեկությունների հիմամբ, բազմաթիվ հետազոտություններ են կատարվել Կորեական պատերազմում Միացյալ Նահանգների կործանարար կենսաբանական գործունեության վերաբերյալ։ Այդ հետազոտությունների արդյունքում հաստատվել է 1952 թվականին Վաշինգտոնի կողմից կենսաբանական զենքի կիրառումը: Գոյություն ունեն նաև բազմաթիվ ապացույցներ այն մասին, որ Վաշինգտոնը կենսաբանական զենք է   օգտագործել Կուբայի դեմ։ Ամերիկացի տեսաբան Նոամ Չոմսկիի հայտարարության համաձայն՝ ԱՄՆ կենսաբանական զենք է օգտագործել Կուբայի ժողովրդի դեմ։ 1962 թվականին ԿՀՎ գործակալները աղտոտեցին Կուբա արտահանված շաքարի խմբաքանակը, ինչպես նաև  իրականացրեցին  կուբայական հնդկահավերին Նյուքասլ հիվանդությամբ վարակելու նախագիծը: 1971 թվականին Կուբայի արևմուտքում խոզերի աֆրիկյան ժանտախտի բռնկումից հետո, այդ երկրի կառավարությունն ԱՄՆ-ին ճանաչեց ստեղծված կենսաբանական ճգնաժամի պատասխանատուն, Վաշինգտոնին մեղադրելով Կուբայի վրա կենսաբանական հարձակման մեջ:

Կարելի է ասել, որ գերտերությունները մեծ դեր են ունեցել  կենսաբանական զենքի կործանարար  օգտագործման գործընթացի ձևավորման հարցում:  Ռազմական շահագործման նպատակով  դեռ վաղ ժամանակներից  են կիրառվել կենսաբանական զենքեր,  բայց  գերտերությունների կողմից դրանց զարգացման գործընթացը մեկնարկել է  հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Ներկայումս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներն ունեն ամենաշատ կենսաբանական տեխնոլոգիաներն ու սարքավորումները: ԱՄՆ-ն ունի շատ ընդարձակ ծրագիր կենսաբանական զենքի արտադրության և օգտագործման վերաբերյալ։ Ինչպես նշվեց, Վաշինգտոնը  մեծ քանակությամբ կենսաբանական զենք է օգտագործել Կորեայի և Կուբայի պատերազմներում, ինչպես նաև Պարսից ծոցի առաջին և երկրորդ պատերազմներում:

Չնայած 1970-ականներին Նիքսոնի կարգադրությամբ Միացյալ Նահանգներն առերևույթ  հայտարարում է իր կործանարար կենսաբանական ծրագրի ավարտի մասին, սակայն թվում է, որ նա դեռ շարունակում է այլ եղանակներով կենսաբանական զենք  օգտագործել, ինչն այլ երկրների աչքից չի վրիպում: Որպես օրինակ, Ռուսաստանի Պաշտպանության նախարարության 2020 թ. փետրվարի զեկույցում ասված է. «ԱՄՆ-ը 30 ռազմական լաբորատորիաներում փորձարկում է իրականացրել  Ռուսաստանի մի քանի քաղաքացիների վրա, որպեսզի նրանց օգտագործի  Ռուսաստանի սահմանի մոտակայքում կենսաբանական զենքեր ստեղծելու համար: Վրաստանում  գտնվող ԱՄՆ  Լոգար  կենտրոնի վերաբերյալ փաստաթղթերը նույնպես ցույց են տալիս, որ որոշ ամերիկյան անօդաչու թռչող սարքեր մանրէներ  են  տեղափոխում»:

Չնայած դեռ չի ապացուցվել, որ կորոնավիրուսը  տեխնածին կենսաբանական զենք  է, սակայն  Ռուսաստանում և որոշ երկրներում, քաղաքական գործիչները և կենսաբանները կարծում են, որ կորոնավիրուսը Միացյալ Նահանգների ստեղծած կենսաբանական զենքն է, որը տարածվել է ԱՄՆ ռազմական լաբորատորիաների միջոցով: Այս կապակցությամբ ՌԴ Դումայի փոխնախագահ Վլադիմիր Ժիրինովսկին ԱՄՆ-ին մեղադրեց կորոնավիրուսի տարածման մեջ, ասելով՝ «ԱՄՆ-ն աշխարհում կորոնավիրուսի տարածման գլխավոր մեղավորն է, Վաշինգտոնը վախենում է, որ  տնտեսապես  չկարողանա հաղթահարել Չինաստանին կամ գոնե լինել այդ երկրի մակարդակում: Այդ երկիրն ակտիվ է կենսաբանական զենքի արտադրության գործում։


Վրաստանում և որոշ այլ երկրներում ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների կասկածելի գործունեությունը 

 

*** 

Ընդհանուր առմամբ,  հաշվի առնելով Չինաստանի հետ ԱՄՆ հարաբերությունների վիճակը, ինչպես նաև կորոնավիրուսի տարածման ժամանակահատվածը, մեծապես հաստատվում  է այն մոտեցումը, որ կորոնավիրուսը կարելի է համարել ԱՄՆ-ի կենսաբանական զենքը: Չինաստանի վրա ԱՄՆ-ի կենսաբանական հարձակման հետքերը կարելի է գտնել ավելի վաղ տարիներին: 2019-ին Չինաստանի արտգործնախարարությունը հայտարարություն էր տարածել՝ պահանջելով  Միացյալ Նահանգներից բացատրություն տալ Վուհանում ԱՄՆ հյուպատոսարանում թաղված կենսաբանական թափոննեի վերաբերյալ, որոնք հայտնաբերել էին Չինաստանի անվտանգության աշխատակիցները: Չինաստանի կառավարությունը հայտնել է, որ գտել է 8 տարա, որոնք պարունակում էին  կենսաբանական պիտակներ՝ ծածկված  երկշերտ բրեզենտով։ Դրանք  հյուպատոսարանում թաղված էին  1,5 մետր խորության վրա:

Հարգելի ունկնդիրներ, կենսաբանական պատերազմի, դրա տեսակների և տեխնիկայի մանրամասն ուսումնասիրությունը բարդ աշխատանք է մի քանի պատճառներով։ Այդ պատճառներից են՝ իրադարձությունների ոչ ճշգրիտ գրանցումը, համաճարակային հիվանդությունների դիտավորյալ կամ ոչ-դիտավորյալ լինելու փաստի բացակայությունը, թերի զեկույցները կամ կառավարությունների կողմից փաստաթղթերի թաքցնելը: Բայց այն ինչ պարզ է, և  ինչպես նշվեց, հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, գերտերությունները, հատկապես Միացյալ Նահանգները և Անվտանգության խորհրդի մյուս անդամներն ընդլայնեցին իրենց   ռազմական և կենսաբանական փորձարկումները, չնայած պնդում էին, որ  հավատարիմ են մնալու «Մանրէաբանական (կենսաբանական) և թունավոր նյութեր պարունակող զենքի մշակման, արտադրության և կուտակման արգելման և դրա ոչնչացման մասին» կոնվենցիային։

Հարգելի ունկնդիրներ, այս  թողարկման ընթացքում  անդրադարձանք  կենսաբանական զենքերի վերաբերյալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի գործունեությանն ու քաղաքականությանը։ Հուսանք այն արժանացել է Ձեր ուշադրությանը։ Այս հաղորդաշարի վերաբերյալ ձեր տեսակետները հայտնելու համար կարող եք մեզ զանգահարել 22013761 անփոփոխ հեռախոսահամարով։ Մեր էլեկտրոնային փոստի հասցեն է՝ Armenianradio@ ws.irib.ir։ Այսօր այսքանը, Մնացեք խաղաղությամբ։