Կենսաբանական սպառնալիքներ․ Երկրների և միջազգային կազմակերպությունների պատասխանատվությունը (3)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i138282-Կենսաբանական_սպառնալիքներ_Երկրների_և_միջազգային_կազմակերպությունների_պատասխանատվությունը_(3)
Հարգարժան ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Կենսաբանական սպառնալիքներ. Երկրների և միջազգային կազմակերպությունների պատասխանատվությունը» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կանդրադառնանք կենսաբանական զենքերով իրականացվող նոր պատերազմների բնութագրերին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 14, 2021 10:38 Asia/Tehran

Հարգարժան ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Կենսաբանական սպառնալիքներ. Երկրների և միջազգային կազմակերպությունների պատասխանատվությունը» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կանդրադառնանք կենսաբանական զենքերով իրականացվող նոր պատերազմների բնութագրերին։

Ռազմական նոր տեխնոլոգիաների և գիտական ​​տեսանկյունից երկրների զարգացման հետ մեկտեղ, պետությունների միջև վեճերն ու բախումները ևս իրականացվում են  նոր ձևերով: Մարդկության պատմության ընթացքում պատերազմները կատարելագործվել են: Այս  գործընթացն ազդել է պատերազմների ձևավորման վրա: Սառը պատերազմի ավարտից և միջազգային համակարգի կառուցվածքում նոր պայմանների ի հայտ գալուց հետո, պատերազմի ուսումնասիրությունների մի զգալի մասը կենտրոնացավ ապագայում այս երևույթի բնույթի և որակի վրա: Հետազոտողները ապագայաբանության (Միջազգային անվանումը՝ ֆուտուրոլոգիա՝ մարդկության ապագայի մասին պատկերացումներ) շրջանակներում, նշել են, որ 21-րդ դարում նոր պատերազմների յուրահատկությունը    պատերազմի ժամանակ պետությունների մարտավարության փոփոխությունն է և նրանց կողմից  փափուկ միջոցների կիրառումը։ Նոր պատերազմներում մեծ նշանակություն են ստանում կիբեր միջավայրում իրականացվող հարձակումները, հեռակառավարվող թռչող սարքերի և լրտեսության միջոցների օգտագործումը: Սակայն  գերտերությունների ուշադրության կենտրոնում է կենսաբանական զենքը։ 

*** 


Գերտերությունների ռազմական լաբորատորիաներում կենսաբանական զենք է արտադրվում

 

Աշխարհի դեմ ուղղված  կենսաբանական սպառնալիքների վտանգը նրանում է, որ վիրուսաբանության գիտությունն ու հարաբերական հմտությունը բավարար են կենսաբանական զենքերի արտադրության և կիրառման համար, և որ կործանարար մանրեների արտադրության վերաբերյալ նվազագույն գիտելիքներ ունեցող երկրները կարող են ստեղծել կենսաբանական զենք: Այս վիրուսների հումքը հեշտությամբ հասանելի է, այն կարելի է առանձնացնել հիվանդի մարմնից և մեկ այլ միջավայրում զննել և գենետիկ մանիպուլյացիայի միջոցով  ուժեղացնել այն: Այս վիրուսների արտադրությունը մեծ գումարներ չի պահանջում  և այն հեշտությամբ կարող է փոխանցվել շահառու պետությունների և միջազգային մաֆիայի գաղտնի համագործակցության միջոցով: Կորոնավիրուսի  տարածման աղբյուրի շուրջ բարձրացված սկանդալը ցույց է տալիս, որ դժվար է կամ նույնիսկ անհնար է գտնել  որոշ կենսաբանական հարձակումների աղբյուրը: Վերջապես, կենսաբանական զենքը հարմար գործիք է  ահաբեկչական խմբավորումների կործանարար գործունեության համար:

Կենսաբանական զենքի միջոցով տարածվող համաճարակները փոխանցվում են տարբեր ձևերով: Այս համաճարակները կարող են ունենալ բնական ծագում, այսինքն` բնական ճանապարհով փոխանցվել մարդկանց և կենդանիներին, կամ դրանք կարող են առաջանալ մարդու ոչ միտումնավոր միջամտությամբ, օրինակ` կոյուղիների աղտոտմամբ, ինչը կարող է հանգեցնել վարակիչ հիվանդության: Համաճարակները կարող են ունենալ կասկածելի ծագում, կամ տարածվել հատուկ նպատակներով: Միտումնավոր կերպով ստեղծվող կենսաբանական սպառնալիքները բաղկացած են երկու մասից. Բիոտեռորիզմ, որում ներառվում է կենսաբանական  գործոնների օգտագործումը՝  անձին կամ հասարակությանը սահմանափակ չափով վնասելու համարի սկ կենսաբանական հարձակումներում լայնամասշտաբ տարածվում են կենսաբանական գործոնները, որոնց նպատակն է ընդհանուր վնաս հասցնել  որևէ երկրի զինված ուժերին, խաղաղ բնակչությանը, գյուղատնտեսական  ու անասնապահական ռեսուրսներին և պարենային ենթակառուցվածքներին։

*** 

Գերտերությունների  ռազմական լաբորատորիաները` կենսաբանական զենքեր ստեղծելու նպատակով


Կենսաբանական զենքը, որն արտադրվում  է կենսաբանորեն կործանարար նյութերի օգտագործմամբ, կարող է բացասական ազդեցություն ունենալ  բույսերի, բնական ռեսուրսների և կլիմայի վրա: Բնական ռեսուրսներին սպառնացող վտանգների դեպքում կենսաբանական զենքի մանրէները կարող են աղտոտել օդը, սնունդը, ջուրը և շրջակա միջավայրը՝ հարուցելով համաճարակներ մարդկանց և կենդանի արարածների համար: Բույսերի վրա կենսաբանորեն կործանարար գործոնների ազդեցությունը հեշտությամբ կարելի է դիտարկել բուսականության, հազվագյուտ բույսերի տեսակների ոչնչացման և  անապատային տարածքների ավելացման գործընթացն ուսումնասիրելու միջոցով։ Մանրէների լայն տեսականի կարող է օդով աղտոտել  երկար տարածությունները: Կենսաբանական զենքի այս մանրէներից ամենատարածվածը սնկերն են, որոնք ազդում են բույսերի և մարդկանց վրա և  օդը  օգտագործում են որպես բուծման  հարթակ:

Կենսաբանական հարձակման  վերաբերյալ պետք է ասել, որ ջրի մեջ կենսաբանական մանրէների ազդեցությունը շատ լայն է: Օրինակ, մեկ գրամ Կլոստրիդիումի տոքսինի արտանետումը կարող է վեց ժամվա ընթացքում սպանել ութ միլիոն մարդու: Կենսաբանական զենքի օգտագործումը կարող է լինել ուղղակի կամ անուղղակի։  Նույնիսկ  տարիներ անց դրանք ազդել են կենդանիների տեսակների վրա, վտանգել նրանց բնական կարգը,  և ամբողջությամբ ոչնչացրել անհետացման եզրին գնտվող տեսակները։ 

*** 

Ինչպես նշեցինք, կենսաբանության ոլորտի զարգացումը մի կողմից, և գերտերությունների կողմից գիտական ​​հետազոտությունների արդյունքների չարաշահումը մյուս կողմից, պատճառ են դարձել, որ կենսաբանական գործոնները վերածվեն մահացու զենքի՝ մարդու և շրջակա միջավայրի համար: Այս հարցը միաժամանակ լուրջ վտանգ է ներկայացնում հասարակության անվտանգության և ազգային  ու  հանրային առողջության համար: Իրանում Խաղաղության ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի գիտաշխատող Մոնիրե Օրուջին համոզված է․-«Որոշ գերտերություններ կամ խոշոր բազմազգ ընկերություններ, որոնք հաշվետու չեն որևէ կազմակերպության `աշխարհի որոշակի տարածաշրջանի հանքային և տնտեսական ռեսուրսների շահագործման և մրցակցին վերացնելու համար, այդ տարածքում  հիվանդության հարուցիչներ ստեղծելով հասնում են իրենց  նպատակներին: Նրանք ի վերջո բժշկական միջոցառումներ ձեռնարկելով և  ֆինանսական օգնություն տրամադրելով, փորձում են բարձրացնել իրենց ժողովրդականության վարկանիշը, որպեսզի հասնեն   աշխարհագրական այդ  տարածքում  իրենց ազդեցությունը մեծացնելու  նպատակին։  Քանի որ կենսաբանական զենքերն անտեսանելի են և ունեն երկարաժամկետ ազդեցություններ, և խլում են մեծ թվով զոհեր, հետևաբար  մարդկանց մոտ  առաջացնում են անվերահսկելի  վախի, անապահովության ու տագնապի զգացում»։ 

Մեծ տերությունների կենսաբանական զենքը  միջոց  է նոր պատերազմների համար

Կենսաբանական զենքերի օգտագործումը կարող է հանգեցնել ճգնաժամերի, և  ազդել  աշխարհի, մարդկանց և կենդանիների կենսաբանական էկոհամակարգի վրա: Եթե Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չկարողանա հաղթահարել աշխարհը սարսափի մատնած Քովիդ-19-ի նման վիրուսները, դրանք կարող են դրանք լուրջ պատուհաս դառնալ մարդկության համար: Այս տեսանկյունից, անկախ նրանից, թե ով է պատասխանատու այս մահացու վիրուսի արտադրության և տարածման համար, դա կհանգեցնի սոցիալական ու տնտեսական փլուզման, մահացությունների, և  աղքատության տարածման։ Ուստի անհրաժեշտ է  ուժեղացնել պետությունների  կենսաբանական գործունեության միջազգային և իրավական վերահսկողությունը:

Ավարտվեց մեր հերթական հաղորդումը։ Հաղորդաշարի վերաբերյալ ձեր տեսակետները հայտնելու համար կարող եք մեզ զանգահարել 22013761 հեռախոսահամարով։ Մեր էլեկտրոնային փոստի հասցեն է՝ Armenianradio@ ws.irib.ir։ Այսօր այսքանը, Մնացեք խաղաղությամբ։