Սիոնիստական ռեժիմին բոյկոտելու համաշխարհային շարժում(3)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i138286-Սիոնիստական_ռեժիմին_բոյկոտելու_համաշխարհային_շարժում(3)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք «Սիոնիստական ռեժիմին բոյկոտելու համաշխարհային շարժում» հաղորդաշարի հերթական թողարկումը: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք BDS շարժման նպատակների, գործառույթների ու ձեռքբերումների մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 14, 2021 10:45 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք «Սիոնիստական ռեժիմին բոյկոտելու համաշխարհային շարժում» հաղորդաշարի հերթական թողարկումը: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք BDS շարժման նպատակների, գործառույթների ու ձեռքբերումների մասին:

Ինչպես նախորդ հաղորդման ընթացքում ասացինք Հարավային Աֆրիկայում ռասիզմի ու ապարտեիդի դեմ քաղաքացիական պատերազմների շարժումները BDS շարժման հիմնական շարժառիթն են եղել: Չնայած Սիոնիստական ռեժիմի կողմից BDS-ը որպես հակահրեական շարժման մի մասը ներկայացնելուն ուղղված ջանքերին, BDS-ը գործունեություն է ծավալել իրավական, քաղաքացիական ու անզեն պայքարի ռազմավարությամբ՝ հիմնվելով որոշված նպատակների ու շոշափելի ձեռքբերումների վրա: Ողջ աշխարհում տնտեսական միությունների, համալսարանական կենտրոնների, ուսանողական միությունների, եկեղեցիների, կրոնական կենտրոնների ու հավասարության ձգտող շարժումների հետ կապի միջոցով այս շարժումը կարողացել է գլոբալ մասշտաբով տարածել Սիոնիստական ռեժիմի հակամարդկային գործունեության մասին տեղեկությունները: Այս հաղորդման ընթացքում կփորձենք ներկայացնել ԱՄՆ-ում այս շարժման իրավական հիմնական աջակիցներին և ուղեկիցներին:

BDS շարժմանը ցուցաբերվող համաշխարհային աջակցությունը

ԱՄՆ-ում BDS շարժման իրավական հիմնական աջակիցներ ու ուղեկիցներ են համարվում հետևյալ կառույցները՝ «Արդարություն՝ հանուն Պաղեստինի», «Հրեաների խաղաղության ձայնը» և ժողովրդական «Code Pink: Կանայք հանուն խաղաղության» կառույցը: Բրիտանիայում այս շարժման ուղեկիցներն են՝ «Պաղեստինի հետ միասնութան արշավը», ու նաև «War on Want»(Պատերազմ հանուն ցանկության) կազմակերպությունը, որը շատ մոտիկ հարաբերություններ ունի «Արդարություն հանուն Պաղեստինի» կազմակերպության հետ: Արդարություն հանուն Պաղեստինի կառույցը նաև ճանաչված է SJP հապավումով: Այն իր գործունեությունը սկսել է 1993թ. Կալիֆորնիայի Բրեքլիի համալսարանից և մասնաճյուղեր ունի ԱՄՆ-ում, Կանադայում և Նոր Զելանդիայում: Այս կառույցը հօգուտ պաղեստինցիների՝ Սիոնիստական օկուպանտ ռեժիմի մշակութային բոյկոտի ակտիվ աջակիցներից է:

Հիշյալ կառույցների մեջ «War on Want»-ը կամ աղքատության դեմ պատերազմը ընդհանուր առմամբ արդարության հաստատման ու աշխարհում պատերազմի հետևանքով աղքատության ու անարդարության կանխարգելման նպատակներով հիմնադրված կազմակերպություն է: Չնայած որ այս կազմակերպությունը մասնավորապես Պաղեստինի աջակցության համար չի հիմնադրվել, սակայն հակադրվել է Պաղեստինի ժողովրդի նկատմամբ Սիոնիստական ռեժիմի կողմից գործադրվող խտրականությանն ու անարդարությանը:

Հրեաների խաղաղության ձայնը կազմակերպությունն էլ Պաղեստինին աջակցող մշակութային այլ կառույցներից է, որ համաձայն է Սիոնիստական ռեժիմի մշակութային ու տնտեսական բոյկոտի ենթարկելուն: Այս կառույցի կենտրոնը գտնվում է Կալիֆորնիայի Օկլենդում, որ իր ձախամետ դիրքորոշմամբ գործունեություն է ծավալում 1996թ. իվեր: Հրեաների խաղաղության ձայնը կառույցի ուշադրությանն արժանացած ամենակարևոր խնդիրը Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայի և Ղոդսի օկուպացիային վերջ տալն է: Այս կազմակերպությունը բացահայտ կերպով իրեն համարում է հակասիոնիստական և այդ իսկ պատճառով էլ Սիոնիստական ռեժիմի կողմից համարվում է հրեաատյաց կազմակերպություն: Նոամ Չամսկին Հրեաների խաղաղության ձայնը կազմակերպության ամենահայտնի աջակիցներից է: Ողջունելով երկու անկախ երկիր ստեղծելու գաղափարը Չամսկին ասում է.«Աշխարհի բոլոր երկրները համարյա համաձայն են այս խնդրի հետ, սակայն ԱՄՆ-ն վետո դրեց սրա հետ կապված բանաձևի վրա»: 1980-ականներին նույնպես նման մի բանաձև ներկայացվեց: Դարձյալ ԱՄՆ-ն վետոյի ենթարկեց այն: Այժմ բավարար ժամանակ չունենք պատմական փաստերը վերանայելու, սակայն ԱՄՆ-ն շարունակ արգելափակում է երկու անկախ երկրների ձևավորման ճանապարհը:

Նոամ Չամսկին ողջունում է BDS շարժումը

Code Pink կամ Կանայք հանուն խաղաղության կառույցը նաև գտնվում է այն հայտնի կազմակեպությունների շարքում, որոնք դեմ են ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների այդ թվում Սիոնիստական ռեժիմի ու Սաուդյան Արաբիայի ռազմատնչական մոտեցումներին: Սկսած 2002 թվականից Code Pink-ը իր անդամներին հավաքագրել է վիրտուալ կապի միջոցով: Այս կառույցը դեմ է օկուպացիայի այդ թվում Գազայի պաշարմանը և լրջորեն քննադատում է անչափահասների ձերբակալման հարցում սիոնիստների կողմից գործադրվող բռնությունները: Այս կառույցը պաշտոնապես հայտարարել է, որ աջակցում է BDS շարժմանը և Պաղեստինի ու հատկապես Գազայի ժողովրդին աջակցելու համար 7 պատվիրակություն է գործուղել այս տարածաշրջան: Պաղեստինին ցուցաբերած աջակցության հարցում այս կազմակեպության բացառիկ քայլերից է եղել Կահիրեյում բազմահազարանոց քաղաքացիների մասնակցությամբ ցույցի անցկացումը: Այս կազմակերպությունն էլ սովորականի պես Սիոնիստական ահաբեկիչ ռեժիմի կողմից մեղադրվել է միջազգային ահաբեկչության հետ համագործակցելու մեջ և Թել Ավիվը Code Pink-ը համարում է հակահրեական կազմակերպություն:

PSC հապավումով «Պաղեստինի հետ համերաշխության  արշավը» կազմակերպության կենտրոնատեղին գտնվում է Բրիտանիայի Ուելսում: Այս կառույցը հիմնադրվել է 1982թ. Իսրայելի ու Լիբանանի միջև տեղի ունեցած առաջին պատերազմի ընթացքում: Այս կառույցը աստիճանաբար իր գործունեությունը կենտրոնացրեց Պաղեստինի աջակցության և օկուպանտ ռեժիմի հակամարդկային գործունեության հակադրության շուրջ: Այս կառույցն իր ուշադրությունը կենտրոնացրել է պաղեստինցիների վերադարձի իրավունքի պաշտպանության վրա: Կառույցը Իսրայելին համարում է Հարավաֆրիկյան Հանրապետության ապարտեիդի ռեժիմին հավասար մի ռեժիմ և հենց այս պատճառով էլ համագործացում է BDS շարժման հետ:

Սիոնիստական ռեժիմին բոյկոտելու կողմնակիցները համախմբվել են Բրիտանիայի մեծ բանկերից համարվող «Բարքլիզ» բանկի դիմաց

BDS շարժման մեծ թվով աջակիցներ համոզված են, որ շարժման հիմնական պահանջը Գազայի և Հորդանանի արևմտյան ափի պաշարմանը վերջ տալն ու անօթևանների վերադարձն է: Նրանք, Սիոնիստական ռեժիմի կողմից Պաղեստինի արաբ քաղաքացիներին ու սիոնիստ հպատակներին հավասար իրավունք շնորհելու մասին հայտարարությունը համարում են  անհիմն: BDS շարժումը կառավարվում է Պաղեստինի ներսից և Բարղուսին ինչ-որ տեղ համարվում է այս ժողովրդական անկախ կազմակերպության հիմնադիրը: Իսրայելի ռեժիմը մեծ ջանքեր է գործադրել այս շարժման տարածումը կանխարգելելու համար, սակայն քանի որ այս շարժումը հետապնդում է օրինական ու իրավական նպատակներ և համարվում է հասարակական արդիական շարժումների մի մասը և չունի վերից վար հստակ դասակարգում դրա պատճառով էլ Սիոնիստական ռեժիմը չի կարողացել կանխարգելել այս շարժման տարածումը Պաղեստինի սահմաններից դուրս: BDS շարժման ժամանկակից կառուցվածքի բերումով հանրահայտ անձանց, բարձրակարգ դիվանագետների կամ ազդեցիկ անձանց կողմից ցուցաբերված աջակցությունը հանգեցրել է շարժման գլոբալ տարածման և դրա արդյունքում ավելացել է Սիոնիստական ռեժիմին բոյկոտելու շարժմանը միացող անձանց քանակը:

BDS շարժման կողմնակիցների հանրահավաքը

Հարգելի ունկնդիրներ BDS շարժումն առաջացել է խտրականության ու օկուպացիային դիմակայելու հարցում պատմական տեսությունների հիման վրա: Այս շարժումը պնդում է, որ որպես քաղաքական ու բարոյական հանձնառություն Սիոնիստական ռեժիմը չի հարգում մարդկային միջազգային իրավունքները և այդ ռեժիմին բոյկոտելը համարում է պաղեստինցիների իրավունքների վերականգնման միակ ելքը: Հաղորդման ընթացքում ներկայացրինք այս ժողովրդական շարժման իրավական աջակիցներին: Հուսով ենք այն արժանացել է ձեր ուշադրությանը: