Էներգիայի փոխանցման գծերը՝ տնտեսության և քաղաքականության գործոն (16)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i138884-Էներգիայի_փոխանցման_գծերը_տնտեսության_և_քաղաքականության_գործոն_(16)
Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Հաղորդաշարի նախորդ թողարկման ընթացքում անդրադարձանք Կովկասից և Անատոլիայից դեպի Եվրոպա էներգիայի փոխանցման նախագծերի, ներառյալ TANAP նախագծի վերաբերյալ Ռուսաստանի մոտեցմանը : Այսօր կխոսենք TANAP նախագծի վերաբերյալ Միացյալ Նահանգների, Իրաքի Քրդստանի շրջանի և Սիոնիստական ​​ռեժիմի մոտեցման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2021 09:36 Asia/Tehran

Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Հաղորդաշարի նախորդ թողարկման ընթացքում անդրադարձանք Կովկասից և Անատոլիայից դեպի Եվրոպա էներգիայի փոխանցման նախագծերի, ներառյալ TANAP նախագծի վերաբերյալ Ռուսաստանի մոտեցմանը : Այսօր կխոսենք TANAP նախագծի վերաբերյալ Միացյալ Նահանգների, Իրաքի Քրդստանի շրջանի և Սիոնիստական ​​ռեժիմի մոտեցման մասին:

Չնայած ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավված չէ TAP և TANAP էներգիայի փոխանցման նախագծերում, և  ամերիկյան ոչ մի ընկերություն չի մասնակցում էներգահաղորդման երկու խողովակագծերի կառուցմանը, սակայն Վաշինգտոնը հստակ քաղաքական աջակցություն է ցուցաբերել TANAP- ին: 2014-ի սեպտեմբերին ԱՄՆ ժամանակի պետքարտուղար Ջոն Քերին շնորհավորել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Եվրահանձնաժողովի  ժամանակի նախագահ Խոսե Ջոզեֆ Մանուել Բարոզոյին ՝ TANAP գազատարի գործարկման կապակցությամբ: ԱՄՆ-ի ժամանակի էներգետիկայի նախարար Ամոս Հոխշտեյնը,  գազատարի բացման արարողության ժամանակ ասել էր.«Որեւէ նախագիծ երբեք իմ ուշադրությունը չի գրավել այնքան, որքան Տրանսադրիատիկ գազատարը(TAP): ԱՄՆ-ը միշտ աջակցել է TAP գազատարին ՝ նպատակ ունենալով Ադրբեջանի Հանրապետության բնական գազը տեղափոխել եվրոպական շուկաներ»:

TAP  և TANAP նախագծերին ԱՄՆ-ի քաղաքական աջակցության պատճառը կարող ենք համարել Վաշինգտոնի ավանդական քաղաքականության շրջանակում Ռուսաստանին վերացնելու կամ ԵՄ էներգիայի մատակարարման գործում նրա դերը նվազեցնելու փորձեր,որոնց իրականացման դեպքում  եվրոպական երկրներն ավելի մեծ հնարավորություն կունենան՝ հակադրվելու, հատկապես դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, ուկրաինական ճգնաժամին և Ղրիմի թերակղզու հարցերով Ռուսաստանի քաղաքականությանը:

Եվրասիայի հարցերով փորձագետ Դեկտոր Վալի Քուզեգար Քալեջին, կարծում է որ «ԱՄՆ-ի աջակցությունը  TAP ,  TANAP և TAPI  նախագծերին, իրականանում է երկու մոտեցումների շրջանակում։ Մեկը «Մեծ Կենտրոնական Ասիա» ծրագիրն  է, իսկ մյուսը ՝ «Մետաքսի նոր ճանապարհ» նախագիծը, որը սկսվել է Բարաք Օբամայի օրոք և չի փոխվել Թրամփի և Բայդենի վարչակազմերի օրոք: «Նպատակը Կենտրոնական Ասիայի և ենթամայրցամաքի աշխարհաքաղաքական և տնտեսական ինտեգրման ստեղծումն է և այն Կովկասին միացնելը ՝ կենտրոնանալով տարածաշրջանում Ռուսաստանի մեկուսացման վրա»:

 ԱՄՆ-ի աջակցությունը  TAP և TANAP և TAPI  նախաձեռնություններին Իրանին և տարածաշրջանում Ռուսաստանին մեկուսացնելու նպատակով

Իրաքի Քրդստանի տարածքն ԱՄՆ-ի կողմից աջակցվող TAP և TANAP գազատարների ապագայում հնարավոր դերակատարներից է: Տարածքի բնական գազի պաշարները գնահատվում են 45 միլիարդ խորանարդ մետր: Իրաքի Քրդստանի տարածաշրջանի և Իրաքի կենտրոնական կառավարության միջև լարվածության աճը և տարաձայնությունները, ինչպես նաև տարածաշրջանի սերտ կապերը Թուրքիայի կառավարության հետ, տարածաշրջանի ղեկավարներին դրդել են ավելի ընդլայնել նավթի և բնական գազի արտահանումը: Իրաքյան Քրդստանի տարածքի պաշտոնյաները ասում են, որ իրենք Թուրքիայից Եվրոպա բնական գազ արտահանելու ծրագիր ունեն: Թվում է, որ եթե Իրաքյան Քրդստանի շրջանից դեպի Թուրքիա գազի փոխանցման խողովակաշարը գործարկվի, այդ ուղին կմիացվի TAP և TANAP խողովակաշարերին: Վերջին տարիներին Բաղդադը ցույց է տվել, որ գործնական և կոշտ արձագանքներ է ցուցաբերելու էներգետիկ պայմանագրեր կնքելիս Իրաքի Քրդստանի տարածքի կամայական գործողություններին:

Իրանն ապահովելով Թուրքիայի գազի կարիքների գրեթե մեկ հինգերորդը այդ երկրի ամենակարևոր առևտրային գործընկերներից մեկն է: 1996-ին Իրանն ու Թուրքիան ստորագրեցին գազի փոխանցման մասին 25-ամյա պայմանագիր: Հարևան երկրին գազ մատակարարելուց բացի, որը, ըստ եվրոպական անկախ հետազոտական ​​ինստիտուտների, Իրանը Եվրոպային անհրաժեշտ գազի արդյունավետ և անվտանգ մատակարարման լավագույն տարբերակն է, բայց ԱՄՆ-ը խափանում է այս գործընթացը: ԱՄՆ-ը փորձում է իրանական գազը փոխարինել Ադրբեջանի Հանրապետության և Իրաքի Քրդստանի շրջանի գազով, իսկ Թուրքիան իր էներգետիկ ռեսուրսները դիվերսիֆիկացնելու ռազմավարություն է իրականացնում TAP և TANAP  նախագծերով:

Առևտրի փորձագետ Սեյեդ Ջալալ Էբրահիմին կարծում է, որ Թուրքիան գազ է գնում ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Ադրբեջանի Հանրապետությունից և Իրանից, բայց ԱՄՆ-ից հեղուկացված բնական գազ ներմուծելով փորձում է խափանել արտահանվող գազի գինը:

Իրանական գազի արտահանում Թուրքիա

 

Սիոնիստական ​​ռեժիմը 2009-ին հայտարարեց, որ Հայֆա նավահանգստի արևմուտքում և հարավ-արևմուտքում հայտնաբերել է գազի հանքեր, որոնք գնահատվում են մոտ 800 միլիարդ բարել: «Թամար» գազի հանքավայրն իր գործունեությունը սկսել է 2013 թ.-ին, իսկ «Լեվիաթան» հանքավայրի շահագործումը սկսվել է 2019-ի դեկտեմբերին: Սիոնիստական ​​ռեժիմը այդ գազային դաշտերով փորձում է մտնել գազ արտահանողների խումբ: Թել Ավիվը դեմ է TAP և TANAP նախագծերին և Ադրբեջանի Հանրապետությունից Թուրքիայի տարածքով Եվրոպա գազի տեղափոխմանը: Բայց նա փորձում է ցույց տալ  որ այդ նախագծերի  կողմնակից է: Իսրայելի նախկին արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանն ասել է.«Իսրայելն իր բնական գազը կարտահանի Եվրոպա և կկառուցի 30 միլիարդ դոլար արժողությամբ գազատար `հարավային Կիպրոսի և Հունաստանի հետ Եվրոպա գազ արտահանելու համար»:

Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի միջև գազի տեղափոխման համաձայնագրի բացասական ազդեցությունը TANAP ծրագրի վրա 

2018-ի մայիսին Նիկոսիայում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի և Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսի միջև ձեռք բերված համաձայնությունից հետո նախատեսվում է, որ Եվրոպա գազ  փոխադրող խողովակաշարը կսկսվի Հայֆայից , ապա կանցնի  Կիպրոսի հարավից և  Հունաստանից կձգվի դեպի Իտալիա: Հունաստանը, Սիոնիստական ​​ռեժիմը և Կիպրոսի հունական մասը, 1880 կմ գազատարի կառուցմամբ, փորձում են Սիոնիստական ​​ռեժիմի և, հնարավոր է Եգիպտոսի գազի պաշարները տեղափոխել Եվրոպա: Սիոնիստական ռեժիմը, Հունաստանը և Կիպրոսի հունական հատվածը, Եգիպտոսը, Արևելյան Միջերկրական ծովի գազի էներգետիկ ֆորում են ստեղծել որպես դաշինք Թուրքիայի դեմ: Նրանք սուր քննադատության ենթարկելով Միջերկրական ծովի արևելքում Թուրքիայի հետախուզական գործունեությունը արգելափակել են Թուրքիայի անդամակցությունը գազի ֆորումին:

Միջերկրական ծովի արևելքում հետախուզական գործունեության համար պատժամիջոցներ կիրառելով Թուրքիայի դեմ, Եվրամիությունը փաստացի աջակցել է Թել Ավիվին և Աթենքին: Սա եւս տնտեսական, անվտանգության և քաղաքական մարտահրավեր է ուղղված TAP և TANAP խողովակաշարերի դեմ: