Սիոնիստական ռեժիմին բոյկոտելու համաշխարհային շարժում(4)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i139784-Սիոնիստական_ռեժիմին_բոյկոտելու_համաշխարհային_շարժում(4)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք «Սիոնիստական ռեժիմին բոյկոտելու համաշխարհային շարժում» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք BDS շարժման հիմնական նպատակներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 02, 2021 10:37 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք «Սիոնիստական ռեժիմին բոյկոտելու համաշխարհային շարժում» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք BDS շարժման հիմնական նպատակներին:

BDS շարժման հիմնադիրներն ու աջակիցները որդեգրել են հանրային կարծիքի աստիճանական ու շարունակական փոփոխության ռազմավարություն: Նրանք համոզված են, որ պետք է համալսարանական, գիտական, տնտեսական ու մշակութային բոլոր ոլորտներում բոյկոտել Սիոնիստական ռեժիմին: BDS շարժումն իր պաշտոնական կայքի մեջ ներկայացրել է համալսարանական, գիտական, տնտեսական ու մշակութային բոյկոտի նպատակները և պարզաբանել է այս երեք մեթոդների գործնականացման հետ կապված մեխանիզմները և այս շրջանակներում հետապնդում է իր նպատակները: 2020թ. հուլիսի 9-ին, իր հիմնադրման 15-րդ տարեդարձին BDS շարժումը ներկայացրեց այն 15 պատճառները, որոնց հիմունքներով կարելի է  աջակցել այս շարժմանը:

Սիոնիստական մանկասպան ռեժիմին բոյկոտելու համաշխարհային շարժումը

Իսրայելի ռեժիմին բոյկոտող շարժման ամենամենծ թվով կողմնակիցներին և այդ ռեժիմի դեմ ամենամեծ արշավը գուցե կարողանանք տեսնել համալսարանական ու գիտական բոյկոտի շարժման մեջ: օկուպացման ու ռասիստական գործունեության առումով Իսրայելական համալսարանները այս ռեժիմի ամենահիմնական մեղսակիցներն են: Համալսարանները ծավալուն մասշտաբով տարածում են սիոնիզմի գաղափարախոսությունը և նրա գաղափարական հիմունքները: «Պաղեստինցիների արշավ իսրայելական գիտական ​​և մշակութային բոյկոտի համար» շարժումը PACBI-ը հիմնադրվել է BDS շարժման ստեղծումից  մի տարի առաջ, այսինքն 2004 թվականին: Համալսարանական կառույցներն ու միությունները և հատկապես ուսանողական միությունները մեծ մասամբ ողջունել են այս շարժմանը:

«Պաղեստինցիների արշավ իսրայելական գիտական ​​և մշակութային բոյկոտի համար» շարժումը կոչ է անում բոյկոտել համալսարանական քարոզչական նախագծերը, որ Իսրայելը այլոց ներկայացնում է այսպես կոչված ժողովրդավարության դրախտ Արևմտյան Ասիայում անունով, կամ էլ այս ռեժիմի հանցագործությունները այդ թվում Գազայի պաշարումը արդարացնում է որպես Իսրայելի պաշտպանությանն ուղղված քայլ անհիմն պատճառաբանությամբ: Համալսարանական բոյկոտն իր մեջ ներառում է Իսրայելում գործող համալսարանական հաստատությունների բոյկոտումը և ոչ թե ուսանողների ու դասախոսների դեմ պատժամիջոցների կիրառումը: Որպես օրինակ բրիտանացի մեծ ֆիզիկոս ու գիտնական Սթիվեն Հոքինգը 2009թ. Սիոնիստական ռեժմի բանակի 22-օրյա ագրեսիայի ժամանակ դատապարտեց Սիոնիստական ռեժիմի հանցագործությունը և ի պաշտպանություն Պաղեստինի՝ գիտական բոյկոտի ենթարկեց Իսրայելի ռեժիմին:

Իսրայելի համալսարանների կամ գործընկեր ընկերությունների հետազոտական ու զարգացման նախագծերի բոյկոտումը, Սիոնիստական ռեժիմի պաշտոնատարների կամ համալսարանի ներկայացուցիչների կողմից նախատեսված վայրերում կազմակերպված դասախոսությունների կամ բանավեճերի բոյկոտը BDS  շարժման գործունեության մաս են կազմում: Այս շարժման կողմից նույնպես հետապնդվում է Սիոնիստական ռեժիմի պաշտոնատարների ձեռամբ մրցանակներ ստանալու կամ Սիոնիստական պարբերականներում հոդվածների տպագրումը բոյկոտելու հարցը:

2018թ. քիմիայի նոբելյան մրցանակակիր Ջորջ Սմիթը աշխարհի տարբեր վայրերի 19 այլ գիտնականների ընկերկցությամբ մի բաց նամակով աշխարհի բոլոր ուսանողներին կոչ էր արել պաղեստինիցի աշակերտների և ուսանողների ուսում ստանալու իրավունքը պաշտպանելու համար չմասնակցել 2020թ. օկուպացված տարածքներում անցկացվող ֆիզիկայի օլիմպիադային և բոյկոտի ենթարկել այս օլիմպիադան: Սմիթը այս կապակցությամբ ասել է.«Ես մեկն եմ այն անհամար անհատներից, որ աջակցում են բոյկոտի քաղաքացիական շարժմանը, չներդրման ու BDS շարժմանը և այս ընթացքը կշարունակվի մինչև բոլոր պաղեստինցիների հայրենիք վերադարձը: Օկուպացված Պաղեստինում ֆիզիկայի օլիմպիադայի բոյկոտումը «Պաղեստինի կողմից Իսրայելի մշակութային ու համալսարանական բոյկոտի» շարժման մի մասն է: Ես համոզված եմ, որ Իսրայելին գիտական բոյկոտի ենթարկելու իմ քայլը լիովին համապատասխանում է իմ գիտական հանձնառություններին ու ոչ մի կերպ չի հակասում իմ գիտական գործունեությանը: Բոլոր նրանք ովքեր մասնակցում են Իսրայելում անցկացվող այս օլիմպիադային նրանց մեղսակիցներն են: Իսրայլեի քարոզչամեքենան այս կարգի միջազգային ծրագրերի իրականացմամբ փորձում է առավելագույն օգուտը քաղել ու Իսրայելի ռեժիմին ներկայացնել որպես լիարժեք Լիբերալ դեմոկրատական ռեժիմ: Սա այն դեպքում, երբ իրականում Իսրայելը ճնշող ու ագրեսոր ռեժիմ է, որը ոտնահարել է պաղեստինցիների իրավունքները»:

2018թ. քիմիայի նոբելյան մրցանակակիր և BDS շարժման աջակից Ջորջ Սմիթը

Մինչ այժմ BDS շարժմանը աջակցում են աշխարհի տարբեր միություններ ինչպես ԱՄՆ-ի հետազոտությունների միությունը, ԱՄՆ-ի մարդաբանության ասոցիացիան, Հարվարդի մի շարք ուսանողական միություններ այդ թվում այս համալսարանի իրավաբանության ֆակուլտետի ուսանողական միությունը, «Հարվարդը օկուպացված Պաղեստինից դուրս» կոչվող միությունը և աֆրիկյան գրականության միությունը: Սիոնիստական ռեժիմի համալսարանական բոյկոտի շարժման հավակնորդները ընդգծում են, որ այս ռեժիմի գիտական ու համալսարանական կառույցները արդարացնելով ռեժիմի օկուպացիոն ու պաղեստինցիների ռասայական զտման գործընթացը ինչ-որ կերպ մասնակից են այս ռեժիմի հանցագործություններին: Այս շարժումը նույնպես շեշտում է, որ առևտրական մեծ ընկերությունները և սիոնիստական ռեժիմի տնտեսական բաժնի ներդրողները նույնպես սիոնիստների մեղսակիցներն են՝ իրականցվող ճնշումների ու խտրականությունների հարցում: Այդ իսկ պատճառով Իսրայելի տնտեսական բոյկոտը կամ այդ ռեժիմի հետ համագործակցող ընկերություններին բոյկոտելը BDS շարժման հիմնական նպատակներից մեկն է համարվում:

BDS շարժման ակտիվիստների և աջակիցների օրակարգում են՝ գրավյալ տարածքներում օտարերկրյա ներդրումների կասեցումը կամ կրճատումը, ռեժիմի գլոբալ վարկավորումը կանխելը և Սիոնիստական ռեժիմի հետ տարածաշրջանի և աշխարհի տնտեսական, առևտրային և ֆինանսական համագործակցության զարգացման կանխելը: BDS-ն ընդգծում է, որ եթե այդ պատժամիջոցները կիրառվեն, օկուպանտ ռեժիմը ստիպված կլինի ավելի մեծ ուշադրություն դարձնել Պաղեստինի ժողովրդի իրավունքներին: Տնտեսական պատժամիջոցների ամենաարդյունավետ միջոցներից մեկը Սիոնիստական ​​ռեժիմի հետ Veolia & Orange և CHR ընկերությունների պայմանագրի չեղարկումն է, որոնք լիովին բացառեցին սիոնիստական ​​բնակավայրերի կառուցման գործին իրենց մասնակցությունը: BDS-ի տնտեսական էմբարգոյի մեկ այլ նվաճում է իսրայելական արտադրության ապրանքների շրջափակումը տարածաշրջանի երկրներում, ներառյալ եվրոպական որոշ երկրներում:

Թել Ավիվի ջանքերը ամերիկացիների շրջանակում Սիոնիստական ​​ռեժիմի բոյկոտի ալիքի տարածմանը դիմակայելու համար

Իսրայելի ռեժիմը Հարավային Կորեայի հետ միասին շոշափելի դերակատարություն ունի համաշխարհային հետազոտության ​​և զարգացման ներդրումներում: Ազգային ՀՆԱ-ի շուրջ 4.5 տոկոսը ապահովվում է այս ճանապարհով: Սա ցույց է տալիս, որ այս ռեժիմը շոշափելի բաժին ունի համաշխարհային ապրանքների արտադրության գործում և եթե այն հաջողությամբ բոյկոտի ենթարկվի սիոնիստական ռեժիմի տնտեսությունը կհայտնվի խիստ ճգնաժամային իրավիճակի մեջ : Իհարկե, գլոբալ տնտեսության կախվածությունը կարելի է համարել BDS շարժման տնտեսական նպատակների արագ առաջխաղացման հիմնական խոչընդոտը:

Հարգելի ունկնդիրներ, BDS- ի գործունեության վրա դրական ազդեցություն ունենալու համար առաջին քարոզչական անհրաժեշտությունը այս շարժման քաղաքացիական նպատակների ներկայացումն է: Պաղեստինյան գաղափարախոսության համահունչ հասարակական կարծիքի, կազմակերպությունների և հաստատությունների մեծ մասը չգիտի իսրայելական ռեժիմը բոյկոտելու համաշխարհային շարժման գործունեության մասին: Ուստի այս հաղորդման ընթացքում փորձեցինք ներկայացնել BDS շարժման նպատակներից մեկը՝ սիոնիստական ​​ռեժիմի դեմ գիտական ​​և տնտեսական պատժամիջոցներ կիրառելու քայլը: