Կենսաբանական սպառնալիքներ․ Երկրների և միջազգային կազմակերպությունների պատասխանատվությունը (6)
Հանուն բարեգութ Աստծո։ Հարգարժան ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Կենսաբանական սպառնալիքներ. Երկրների և միջազգային կազմակերպությունների պատասխանատվությունը» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կանդրադառնանք կենսաբանական զենքերի և մարդու իրավունքների ոլորտներում Միացյալ Նահանգների, Բրիտանիայի և Ֆրանսիայի գործունեությանը։ Ընկերակցեք մեզ։
Շատ երկրներում կենսաբանական կործանարար զենքեր արտադրելու, օգտագործելու և այդ զենքերի հետ կապված հետազոտական ծրագրեր իրականացնելու հնարավորություն կա։ Այդ մասին են վկայում Սիրիայի ճգնաժամի հետ կապված իրադարձությունները և ԻԼԻՊ-ի կողմից քիմիական զենքերի օգտագործումը։ Որոշ ահաբեկչական խմբավորումներ նույնիսկ փորձել են արտադրել ու կիրառել այդ զենքեր: Բայց գերտերությունների ազդեցությունը միջազգային համակարգի մակարդակում ավելի մեծ է, քան աշխարհի մյուս դերակատարներինը: Ուստի մենք մտադիր ենք այս թողարկման ընթացքում քննարկել Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Բրիտանիայի մոտեցումները։ Քանի որ կենսաբանական զենքի արտադրությունը, պահպանումը և օգտագործումը համարվում են մարդու իրավունքների ոտնահարումներ՝ հումանիտար ծանր հետևանքներ ունենալու պատճառով։
---
Արևմտյան երկրները, ներառյալ՝ Միացյալ Նահանգները և Բրիտանիան, շատ երկար պատմություն ունեն մարդու իրավունքների խախտումների և ռազմական հանցագործությունների ոլորտում: Հիրոսիմայում և Նագասակիում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ առաջին անգամ միջուկային ռումբ է օգտագործել Միացյալ Նահանգները : Սիրիայի օրինական կառավարությանը հակադրվող ահաբեկչական ուժերին և ԻԼԻՊ-ին աջակցելը, ինչը հանգեցրեց թաքֆիրական խմբավորումների աճին և Եմենի ժողովրդին կոտորելու հարցում Սաուդյան Արաբիայի հանցագործությունների անտեսումն ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Ֆրանսիայի մարդու իրավունքների սև վկայականի մեկ այլ մասնիկն են: Բնականաբար, մարդու իրավունքների ոլորտում բացասական վարկանիշ ունեցող երկրների կենսաբանական գաղտնի գործունեությունը սպառնալիք է ողջ աշխարհի համար: Կենսաբանական վտանգավոր զենքեր արտադրելու և օգտագործելու ԱՄՆ-ի գործունեության մասին ռուս գիտնական և կենսաբան Իգոր Նիկոլինն ասում է․ «Ամերիկացիներն առերևույթ հավատարիմ են մի շարք համաձայնագրերի, բայց իրենց երկրում աղետները կանխելու համար, նրանք այդ լաբորատորիաները դուրս են բերել իրենց երկրից։ Մենք գիտենք, որ ինչ-որ բան է տեղի ունեցել, օրինակ՝ սիբիրախտի վիրուսը 2001 թվականին արտահոսել է ԱՄՆ բանակի ինֆեկցիոն հիվանդությունների հետազոտական ինստիտուտից: Ամերիկացիները նաև հրաժարվել են ստորագրել մանրէաբանական զենքի չտարածման մասին պայմանագիրը, ասելով, որ չեն գործադրի այն»: Ավելի վաղ, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել էր․«Պենտագոնը կենսաբանական լաբորատորիաներ է կառուցում ամբողջ աշխարհում, որոնք նախատեսված են կենսաբանական զենքեր արտադրելու համար, ինչը խիստ մտահոգիչ է»:
ԱՄՆ-ից բացի, որոշ եվրոպական երկրներ ևս ունեն մարդու իրավունքների ոտնահարման երկար պատմություն: Օրինակ, Ֆրանսիան մարդու իրավունքների պաշտպանության վաղեմի հավակնորդներից է, բայց Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ֆրանսիայի կողմից մուսուլմանների հավատամքի ու հագուստի ազատության, և փոքրամասնությունների, ներառյալ՝ գնչուների իրավունքների խախտումը և ծագումով աֆրիկացիների նկատմամբ ցուցաբերվող խտրական վերաբերմունքը:
Ֆրանսիայի կառավարության նախկին նախարար Ժերար Լոնգն ասում է․-«Ֆրանսիայի կառավարությունը Եմենի պատերազմում կայուն դերակատարություն ունենալուց բացի, նաև մեղադրվում է արդիական զենքերի կիրառման եղանակը սովորեցնելու նպատակով կենտրոն ստեղծելու մեջ։ Սաուդյան Արաբիան այդ զենքերն օգտագործում է Եմենի խաղաղ քաղաքացիների դեմ։ Ինչպես Միացյալ Նահանգները, Ֆրանսիան ևս կենսաբանական զենքեր օգտագործելու պատմություն ունի։
18-րդ դարում՝ ֆրանս-հնդկական պատերազմի ժամանակ (1754-1767), Ֆրանսիան ծաղկախտը, որպես զենք օգտագործեց Հնդկաստանի դեմ: Ներկայումս Ֆրանսիայի կողմից քիմիական, ֆոսֆորային և կասետային ռումբերի արտադրությունը ցույց է տալիս, որ կենսաբանական զենքերի ոլորտում այդ երկրի համար կա գաղտնի գործունեության հնարավորություն:
---
Բրիտանիան մարդու իրավունքների պաշտպանության հավակնորդներից է, որն ընդունել է մարդու իրավունքների կոնվենցիաները, բայց որոշ դեպքերում մեղադրվում է մարդու իրավունքների ոտնահարման մեջ: ՄԱԿ-ի ռասայական խտրականության դեմ պայքարի կոմիտեի 2016 թվականի հոկտեմբերին հրապարակած զեկույցի համաձայն, երկրում աճում են ռասիստական հանցագործությունները: 2015-ի ահաբեկչության դեմ պայքարի օրենքը նաև ընդլայնել է անվտանգության ուժերի ներխուժումը մարդկանց անձնական կյանքի տարածք: Կանանց և երեխաների նկատմամբ բռնությունը մարդու իրավունքների մեկ այլ խնդիր է Բրիտանիայում: Բրիտանիան ինչպես Միացյալ Նահանգները և արևմտյան որոշ երկրներ, գործունեություն է ծավալում կենսաբանական զենքի հետազոտման, մշակման և արտադրության ոլորտում: ԱՄՆ-ի և Բրիտանիայի քաղաքականությունը ամբողջ աշխարհում կենսաբանական լաբորատորիաների կառուցումն է: Վրաստանն այն երկրներից է, որտեղ Միացյալ Նահանգները և Բրիտանիան հիմնել են կենսաբանական լաբորատորիաներ:
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ծագումով ամերիկացի խորհրդական Ջեֆրի Սիլվերմանն այս կապակցությամբ ասում է․-«Ներկայումս ԱՄՆ-ի և Բրիտանիայի մի քանի կենսաբանական զենքերի լաբորատորիաներ գործում են Վրաստանում։ Թբիլիսիի արվարձանում գտնվող Ռիչարդ Լոգարի անվան կենսաբանական զենքերի լաբորատորիայից բացի, գործում է նաև Էլիավա կենտրոնը։ Քոբուլեթիի տարածքում կա նաև մի լաբորատորիա։ Աջարիայում Բրիտանիայի պաշտպանության նախարարության վերահսկողության տակ գտնվող ևս մի կենտրոն կա: Այս կենտրոններից բացի, Վրաստանում գործում է 11 փոքր փոխապակցված լաբորատորիաների ցանց»:
Սիլվերմանը, որին Sputnik գործակալությունը ներկայացրել է որպես Վրաստանում կենսաբանական զենքի լաբորատորիաների վտանգավոր գործունեությունը բացահայտող առաջին անձը, ասել է․ «Թբիլիսիի արվարձանում գտնվող ԱՄՆ Լոգար կենսաբանական փորձարկման կենտրոնը բաղկացած է երկու սեկտորից, որոնցից մեկը սկզբից վրացական անձնակազմին չէր թույլատրվում ներս մտնել և միայն ամերիկացիներին էր թույլատրվում աշխատել այնտեղ»: Նշելով, որ այդ բոլոր կենտրոնները կապված են ԱՄՆ-ի ռազմական ծրագրերի հետ, Սիլվերմանը հավելել է․ «2014 և 2015 թվականներին ես ուսումնասիրություն եմ անցկացրել այս ոլորտում և այդ կապակցությամբ բոլոր փաստաթղթերն իմ տրամադրության տակ են»: Սիլվերմանի խոսքով, մի շարք լաբորատորիաներ պատկանում են ԱՄՆ ռազմածովային ուժերին, որոնք կողմերի համաձայնագրով չեն ստեղծվել, այլ վրացական իշխանություններին ստիպել են ստորագրել այդ կենտրոնների գործունեության վերաբերյալ փաստաթղթերը:
Պատասխանելով այն հարցին թե ինչո՞ւ ԱՄՆ-ն այդ երկիրն է ընտրել իր կենսաբանական կենրտոնների գործունեության համար, Սիլվերմանն ասել է ․ «Այս երկիրը ռազմավարական դիրք ունի քանի որ գտնվում է Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի հարևանությամբ: Վրաստանը չի միացել կենսաբանական զենքի արգելման մասին կոնվենցիային և այդ երկիրը չնայած կենսաբանական զենք չունի, սակայն ԽՍՀՄ-ի ժամանակ ուներ հետազոտական սեկտորներ, որտեղ պահում էին վտանգավոր պաթոգեններ։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, այդ սեկտորները մնացին Վրաստանում և ամերիկացիները հայտարարեցին, որ կստանձնեն դրանց պահպանման պատասխանատվությունը, որպեսզի պաթոգենները չընկնեն ուրիշների ձեռքը։ Եվ այդպիսով Վրաստանը դարձավ մեծ լաբորատորիա։
---
Հզոր երկրները հավատարիմ չեն քիմիական, մանրէաբանական և կենսաբանական զենքի տարածումն արգելելու հետ կապված միջազգային կոնվենցիաներին և օրենքներին, որի պատճառը իրավական բացերի կամ պարտադիր նորմերի բացակայությունն է, քանի որ 1925 թ.-ին 108 երկրներ համաձայնեցին Ժնևի օրակարգում ներառել կենսաբանական զենքի օգտագործման արգելքը։ Նրանք ստորագրեցին մի արձանագրություն,որի թափանցիկության բացակայության պատճառով գրեթե անհնար է իրագործել այն: Օրինակ, այդ միջազգային արձանագրության ոչ մի կետում նշված չէ երկրների գաղտնի կենսաբանական կենտրոնների ստուգումը: Ինչը պատճառ դարձավ, որ մի շարք երկրներ, այդ թվում ԱՄՆ-ն, Ճապոնիան, Ֆրանսիան, Կանադան, Բրիտանիան, Չինաստանը և Ռուսաստանը, օգտագործելով իրավական ոլորտում առկա բացը, չդադարեցնեն իրենց կենսաբանական զենքի ընդլայնումը: Այս բոլոր երկրներից Միացյալ Նահանգները միակ երկիրն է, որը չի ստորագրել կենսաբանական զենքի չտարածման պայմանագիրը: Մի երկիր, որը 1949 թվականից սկսած կենսաբանական զենք է փորձարկում տարբեր նահանգներում, ինչպես նաև ԱՄՆ-ից դուրս:
Մարդու իրավունքների և բնապահպանության ոլորտներում գերտերությունները ցանկալի գործունեություն չեն ունեցել։ Փաստորեն նրանք ինչպես մարդու իրավունքների,այդպես էլ կենսաբանական զենքերի օգտագործման հարցում շահադիտական մոտեցում են ցուցաբերում,ինչը բարդացնում է կենսաբանական զենքերի դեմ համաշխարհային պայքարը։
Հարգելի ունկնդիրներ ավարտվեց մեր այս հաղորդումը: Շնորհակալություն Ձեզ, որ շարունակում եք մնալ այս հաղորդաշարի ունկնդիրը: Դուք կարող եք ձեր տեսակետները հայտնել հաղորդաշարի վերաբերյալ։ Հայերեն ռադիոժամի էլեկտրոնային փոստի հասցեն է՝ [email protected] և հեռախոսահամարը՝ 22013761։ Մինչ նոր հանդիպում մնացեք խաղաղությամբ։