Հայացք՝ շաբաթվա իրադարձություններին
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i139988-Հայացք_շաբաթվա_իրադարձություններին
Բարև Ձեզ սիրելի բարեկամներ: Ներկայացնում ենք «Հայացք շաբաթվա իրադարձություններին» հաղորդումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 05, 2021 07:21 Asia/Tehran

Բարև Ձեզ սիրելի բարեկամներ: Ներկայացնում ենք «Հայացք շաբաթվա իրադարձություններին» հաղորդումը:

ՀԳՀԾ-ի անդամ երկրների ներկայացուցիչները անցյալ երեք շաբաթների ընթացքում ,Վիեննայում գումարած նիստերի ժամանակ  խորհրդակցություններ են անցկացրել այս համաձանագրի  ակտիվացման և համաձայնագրին,ԱՄՆ-ի հավանական վերադարձի շուրջ:

«Հայացք՝ շաբաթվա իրադարձություններին»հաղորդաշարի առաջին հատվածու խոսենք այդ մասին:

ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի բանակցությունների երրորդ փուլը կայացավ անցյալ երեքշաբթի օրը Վիեննայում: Իրանի արտգործնախարարի քաղաքական հարցերով տեղակալ Սեյեդ Աբբաս Արաղչին ,Վիեննայում ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստի ավարտին ,«Փրես .Թի.վի»-ին տված հարցազրույցի ընթացքում ընդգծելով ,որ բանակցությունների ընթացքը ճիշտ ուղու վրա են ,հստակեցրել է.«Մենք կենտրոնացել ենք աշխատանքային եռյակ խմբերի վրա:Միջուկային և պատժամիջոցների չեղակման երկու խմբերը ,կսկսեն գրառումները իսկ երրորդ աշխատանքային խումբը  պետք է քննարկումներ անցկացնի  մակրո-բանավեճերի և   ճշմարտության ստուգման բանավեճերի ինչպիսության մասին ,որպեսզի հնարավոր լինի մակրո մակարդակում  ճիշտ լուծումներ գտնել»:

 Այս բանակցությունները շարունակվեցին և շաբաթ օրը, տեղի ունեցավ ՀԳՀԾ-ի  համատեղ հանձնաժողովի նիստը, մասնակցությամբ՝ Իրանի և 4 + 1-ի պատվիրակությունների ղեկավարների ,որի նպատակն էր  քննարկումներով  հանրագումարի բերել միջուկային,պատժամիջոցների և ձեռք բերված պայմանավորվածությունների եռյակ մասնագիտական խմբերի աշխատանքների արդյունքերը :

Համենայն դեպս դեռ կան դժվարություններ: Ինչպես Արաղչին է հիշատակել ,դեռևս վաղ է արդյունքների մասին կանխատեսումներ անել: Իրանի Իսլամական հանրապետության արտգործ նախարարի քաղաքական հարցերով տեղակալը շեշտելով ,որ Իրանը չի ընդունելու որ բանակցությունները ապարդյուն անցնեն ,հստակեցրել է,որ եթե զգանք ,որ բանակցող կողմերը անհրաժեշտ լրջությունը չեն դրսևորում ,կդադարեցնենք բանակցությունները:

---

Անցյալ շաբաթ  տեսակապի միջոցով տեղի ունեցավ Իրանի և Թուրքիայի  միջև տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի 28-րդ նիստը , մասնակցությամբ  երկու երկրների համատեղ տնտեսական հանձնաժողովի ղեկավարներ ՝Իրանի Հանր.նախագահի գրասենյակի ղեկավար Մահմուդ Վաեզիի,  և Թուրքիայի Էներգետիկայի եւ բնական ռեսուրսների  նախարար Ֆաթեհ Դոնմեզի:

Իրանն ու Թուրքիան վերջին տարիներին ընդլայնել են տնտեսական և առևտրային կապերը ՝ նպատակ ունենալով ապրանքաշրջանառությունը հասցնել տարեկան 30 միլիարդ դոլարի:Տվյալները, սակայն, ապացուցում են , որ դրանք դեռ շատ հեռու են այս նպատակին հասնելու համար:

Այս մասին Իրանի առևտրի պալատի դիվանի անդամ Ղոլամ Հոսեյն Ջամիլին ասում է.«Թուրքիան ,Իրանի  չորրորդ առևտրական գործընկերն է և ներկա պայմաններում պետք է փորձ կատարվի ,որպեսզի երկու երկրների համատեղ ներդրումները ,չնայած Իրանի էժան և մասնագիտացած մարդուժի և  Թուրքիայի սարքավորումների ու տեխնիկական գիտության,ոչ միայն մուտք գործեն  ազատ գոտիներ և Իրանի տնտեսություն, այլ նաև երրորդ երկիր ևս: Մի շարք ոլորտներ, ինչպիսիք են՝ պետրոքիմիան, հագուստը, էլեկտրաէներգիայի և էներգիայի արտադրությունը,  նաև պլաստմասսայի արդյունաբերությունը, այն բնագավառներն  են, որտեղ երկու երկրները կարող են համատեղ ձեռնարկություններ ստեղծել և համատեղ արտադրված ապրանքներ արտահանել տարածաշրջանի երկրներ»:

Թուրքիայում ,Իրանի դեսպան Մոհամմադ Ֆարազմանդը նույնպես ասել է.« Շահագործման համար պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել  առկա տնտեսական որոշ պոտենցիալներին: Իրանի ու Թուրքիայի ակտիվիստները հնարավորություն ունեն ,որ այլ երկրներում ,իշարս՝ Իրաքում  համատեղ գործակցությամբ իրականացնեն հաջող նախագծեր»:

Իրանն ու Թուրքիան պատմամշակութային ընդհանրություններից բացի ,անդամակցում են տարածաշրջանային մի շարք կազմակերպությունների ,իշարս ԷԿՕ-ին և ԴԻ 8-ին,որոնք երկու երկրների պոտենցիալները շահագործելով կարող են առավել զարգացնել տնտեսական հարաբերությունները:

---

Իրանի ԱԳՆ Մոհամմադ Ջավադ Զարիֆն անցյալ շաբաթ  տարածաշրջանային ուղևորության շրջանակներում այցելել է չորս երկրներ՝Կատար, Իրաք,Օմանև Քուվեյթ: Տարածաշրջանային այցի ընթացքում, քննարկվել են կարևոր հարցեր երկկողմ,դիմադրության առանցքի,նաև Սիրիայի իրադարձությունների ու տարածաշրջանում Իսրայելի տեղաշարժերի  վերաբերյալ:

Զարիֆը ,Իրաք այցի ընթացքում հանդիպում ունենալով Իրաքի ԱԳՆ Ֆուադ Հոսեյնի հետ ասել է.«Այս տարածաշրջանում մենք միշտ միմյանց կողքի ենք լինելու: Ուրիշները կգնան ,սակայն մենք կմնանք տարածաշրջանում և մեր հարաբերությունները  պետք է  կառուցենք բարիդրացիության , միմյանց ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու , միմյանց ներքին գործերին չմիջամտելու և  բարեկամության ու  եղբայրության  հիման վրա, և սա եղել ու  կշարունակվի մնալ որպես   Իսլամական Հանրապետության քաղաքականությունը տարածաշրջանում»:

Իրաքի վարչապետ Մոստաֆա Ալ-Քազեմին ևս Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման  ընթացքում ,շեշտելով ,որ Իրանի նկատմամբ Իրաքի հայացքը լոկ  հարևանության շրջագծում չէ ,այլ Իրանը Իրաքի ռազմավարական գործընկերն է ,անդրադարձավ ԻԼԻՊ-ի դեմ պատերազմում Իրաքին ցուցաբերած Իրանի աջակցությանը և ավելացրեց.«Իրանի այդ դիրքորոշումը հավերժ կհիշվի պատմության մեջ»:

--- 

Թեհրանի դիտանկյունից ,տարածաշրջանի երկրներն իրենց անվտանգությունը արտատարածաշրջանային երկրների ,կամ արդիական զենքերի միջոցով ապահովելու փոխարեն ,հարևանների հետ ամուր հարաբերություններով և առանց օտարներին կառչելով  կարող են կայուն և երկարատև անվտանգության հասնել:

Կատարի էմիր Շեյխ Թամիմ Բեն Համադ Ալե Սանին ,2020 թվականի Հունվարին Թեհրան այցի ընթացքում ասել էր.«Համոզված ենք ,որ այս տարածաշրջանում անվտանգության պահպանման համար պետք է համագործակցենք տարածաշրջանում ազդեցիկ երկիր՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ և Պարսից ծոցի տարածաշրջանում անվտանգության որևէ համագործակցություն  անիմաստ է առանց Իրանի ներկայության»:

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ևս Օման այցի ընթացքում ,Մասկաթում հանդիպում  ու  բանակցություն է ունեցել Օմանի սուլթանի տեղակալ Ֆահադ Բեն Մահմուդի,այդ երկրի արտգործնախարար  Բադր ալբո Սաիդիի,Օմանի սուլթանի գրասենյակի նախարար Սոլթան Բին Մոհամմադ Ալ-Նաամանիի և նախկին արտգործնախարար Յուսեֆ բին Ալավիի հետ: 

Տարածաշրջանային խնդիրները, ինչպես նաև տրանսպորտի և տարանցման ոլորտներում երկկողմ համագործակցությունը եղել են Իրանի և Օմանի արտգործնախարարների բանակցության թեմաները:

Իրանի արտգործնախարարը նաև իր թվիթերյան գրառման ընթացքում անդրադառնալով  Սանայի բանակցությունների պատվիրակության նախագահ և Եմենի «Անսար Ալլահ» շարժման խոսնակ Աբդոլ Սալամ Սալահի և Օմանի պաշտոնյաների հետ իր բանակցություններին նշել է.«Բանակցությունները կենտրոնացել էին տարածաշրջանային ու միջազգային համագործակցությունները ընդլայնելու վրա»:

Զարիֆը շարունակելով Պարսից ծոցի տարածաշրջանի պաշտոնատարների հետ իր հանդիպումները ,հինգշաբթի օրը Քուվեյթում հանդիպում է ունեցել այդ երկրի վարչապետ Շեյխ Սաբահ Ալ-Խալեդ  Ալ-Համադ Ալ-Սաբահի հետ:

Քուվեյթի վարչապետը ,Զարիֆի  հետ հանդիպմանը ողջունելով   Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի Քուվեյթ կատարած այցը և  կարևորելով երկու երկրների պաշտոնատարների բանակցությունների անհրաժեշտությունը, ակնարկել է  երկկողմ  համագործակցությունների  ընդլայնման համար  առկա կարողություններին, և ներկայացրել է Քուվեյթի տեսակետները տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ և կարևորել Իրաքի դիրքը:

Շեյխ Սաբահ Ալ-Խալեդ  Ալ-Համադ Ալ-Սաբահը  նաև ողջունելով Վիեննայում շարունակվող բանակցությունները ,հույս է հայտնել ,որ բանակցությունները դրական արդյունքի կհասնեն:

Մոհամմադ Ջավադ Զարիֆը իր թվիթերյան գրառմամբ ընդգծել է.«Միևնույն ժամանակ, որ փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին արժանագույնս ղեկավարում է ՀԳՀԾ-ի վերականգնման բանակցությունները ,ես ավարտում եմ Պարսից ծոցի ափամերձ երկրներ կատարած իմ այցը Քուվեյթով,  վարչապետ Շեյխ Սաբահ Ալ-Խալեդի և արտաքին գործերի նախարար դոկտոր Շեյխ Ահմադ Նասերի հետ հանդիպմամբ» :

Զարիֆն ընդգծելով, որ տարածաշրջանային պաշտոնյաների հետ իր բանակցությունների առանցքում եղել է Հորմուզի (Հույսի) խաղաղության նախագիծը, հավելել է.«Երկու ուղղությամբ՝թե՝Վիեննայի և թե՝ տարածաշրջանի առումով կան դրական տեղաշարժեր»:

Սիրելի ունկնդիրներ ավարտվեց «Հայացք՝ շաբաթվա իրադարձություններին»հաղորդաշարի հերթական համարը:Մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: