Ճշմարտություն և վիրտուալ աշխարհ(3)
Ժամանակի զգացողության կորուստը վիրտուալ աշխարհի առանձնահատկություններից է, որը գրավում է շատերին: Իրական աշխարհում ամեն ինչ ժամանակ ունի: Սակայն վիրտուալ աշխարհում հստակ ժամանակ գոյություն չունի:
Առաջին հաղորդավար
Բարև Ձեզ, ներկայացնում ենք «Ճշմարտություն և վիրտուալ աշխարհ» հաղորդաշարի հերթական թողարկումը և հիմա Ձեզ կհաղորդենք մի լուր:

Երկրորդ հաղորդավար
Այս ձայնը երբեք այլևս չեք լսելու: Այսուհետ երբեք գիշեր չի լինելու: Միշտ ցերեկ է լինելու և դուք ամեն պահի կարողանալու եք կատարել ձեր անձնական ու հասարակական գործերը: Կարող եք գնալ շուկա, աշխատավայր կամ դասարան: Կարող եք գիրք կարդալ, ռադիո լսել, կինո գնալ, կամ զրուցել ձեր ընկերների հետ:
Առաջին հաղորդավար
Բարի եք եկել անժամանակ աշխարհ: Շաբաթվա յոթ օրերին կարող եք օգտվել այս աշխարհի հնարավորություններից: Այստեղ կարող եք ազատվել ժամանակի իշխանությունից և պարտավոր չեք լինի ձեր աշխատանքի համար սպասել, որպեսզի լույսը բացվի: Վիրտուալ աշխարհում կյանքն ավելի արագ է և կարող եք երկարացնել ձեր կյանքը:

Երկրորդ հաղորդավար
Արդյոք այս լուրը հաճելի՞ է: Թե՝ անհանգստացաք, որ այլևս չեք կարող լսել գիշերվա ձայնը: Ժամանակի զգացողության կորուստը վիրտուալ աշխարհի զգացողություններից է և շատերին դա հիացնում է: Իրական աշխարհում ամեն ինչ ժամանակ ունի: Սակայն վիրտուալ աշխարհում ժամանակն անիմաստ է: Մենք այստեղ կարող ենք ավելի հեշտ ձեռք բերել որևէ ծառայություն կամ ապրանք, ճանաչել վարորդին, իմանալ մեքենայի ուղղությունը և այլն: Իսկ ապրանք գնելը հեշտացել է: Մենք կարող ենք ապրանքները համեմատել իրար հետ, առցանց կրթություն ստանալ, օգտվել ինտերնետային գրադարաններից և ունենալ հազարավոր հնարավորություններ, առանց ժամանակի սահմանափակության:
Առաջին հաղորդավար
Այս ամենը բարձրացրել է կյանքի արագությունը: Ըստ երևույթին, վիրուտալ աշխարհի ժամանակից դուրս վիճակը երկրացրել է մեր կյանքը: Մենք ժամանակ չենք վատնում խցանումների մեջ, իսկ վիրտուալ ժամանակն իրական ժամանակի նման միակողմանի ուղղություն չէ: Իրական աշխարհում ժամանակը սկսվում է մի կետից և ավարտվում մյուսում և այս ժամանակը բոլորի համար հավասար է: Սակայն վիրտուալ աշխարհում այդպես չէ: Վիրտուալ աշխարհում հնարավոր է ժամանակը հետ տալ և փոխել ուղղությունը կամ մնալ նույն կետում:
Երկրորդ հաղորդավար
Ի դեպ, վիրտուալ աշխարհում ժամանակը բոլորի համար հավասար չէ: Իրական աշխարհում որոշակի երևույթի հետ շփվելու համար անհրաժեշտ է, որ անձինք, ովքեր ցանկանում են շփվել, հատուկ ժամանակում ու վայրում, հայտնվեն իրար մոտ: Սակայն վիրտուալ աշխարհում դրա կարիքը չկա: Ժամանակը վիրտուալ աշխարհում ունի իր իմաստը և այն տարբեր է վիրտուալ աշխարհից:
Առաջին հաղորդավար
50 տարի առաջ գիտնականները գուշակեցին, թե 2018թ աշխարհն ինչպիսին է լինելու: Նրանք կանխաստեսել էին, որ մարդիկ միևնույն ժամանակ կարող են լինել իրենց տեղում ու կապ ունենալ այլ մարդկանց հետ: Սակայն խոսեցին նաև դրա հետևանքների մասին: Ներկա դրությամբ, այդ կանխագուշակումներն իրականություն են դարձել, սակայն մարտահրավերները չեն լուծվել:

Երկրորդ հաղորդավար
Նա, ով առանց բավարար ճանաչողության այս աշխարհ է մտնում, նման է մարդու, որ չունի նորմալ սննդային ռեժիմ: Թույլ տվեք ավելի լավ օրինակ ներկայացնել:Նա նման է երեխայի, ով չի ճանաչում ուտելիքները և մի մեծ սառնարան ուտելիք ունի: Այս երեխան հաստատ մարսողության խնդիրներ կունենա: Այդ սառնարանի ու վիրտուալ աշխարհի միջև գոյություն ունի տարբերություն: Այսինքն՝ վիրտուալ աշխարհը մուտք չի գործում մեր ստամոքս, այլ ուղիղ կապի մեջ է մեր նյարդային համակարգի ու ուղեղի հետ: Եթե չլինի բավարար քանակությամբ տեղեկատվություն, այդ հաճելի ազատության կապակցությամբ, որը չունի ժամանակ, դա պատճառ կդառնա, որպեսզի մեզ տեսնենք մի շատ բազմազան ու հետաքրքիր վիճակում, որ ունի բազմաթիվ հնարավորություններ և հիանանք այդ ամենով: Եթե այս մշտական հասանելի աշխարհը օգտագործելու հարցում մեր անելիքը չծրագրենք կառընչվենք այնպիսի բացասական երևույթների հետ, ինչպես՝ անքնություն, մեկուսացում, սթրես, ընկճախտ, ագրեսիա։

Առաջին հաղորդավար
Հիշո՞ւմ եք Իքիքո Մուրիի հիվանդներին: Մարդիկ, ովքեր 20 տարի իրենց տնից դուրս չեն գալիս և ոչ մի կապ չունեն հասարակության հետ: Նման մարդիկ նման են Ալիսին՝ զարմանահրաշ աշխարհում: Նրանք հայտնվել են զարմանահրաշ աշխարհում, այն տարբերությամբ, որ Ալիսն ի վերջո գտնում է վերադարձի ճանապարհն իսկ նրանք մնում են վիրտուալ աշխարհում:
Երկրորդ հաղորդավար
Վիրտուալ աշխարհից կախվածությունը ժամանակի զգացողությունը կորցնելու հետևանքներից է: Նրանք, ովքեր առանց գիտակցելու մուտք են գործում այդ աշխարհ, չգիտեն, թե ինչպես պետք է այդ վիճակից օգտվել, ինչն առաջացնում է խնդիրներ: Մեր օրերում կախվածությունը մեդիա դաշտից և խելացի հեռախոսներից այնքան լուրջ է, որ համալասրաններում կան հատուկ մասնագիտություններ և գործում են կլինիկաներ, որոնք օգնում են բուժվել ինտերնետային խաղերից, հեռախոսներից ու վիրտուալ աշխարհից գոյություն ունեցող կախվածությունից:

Առաջին հաղորդավար
Բարձրյալն Աստված մեր կյանքի ժամերը բաժանել է երկու մասի: Գիշերը՝ հանգստանալու, ցերեկը՝ աշխատելու համար: Մեր արարումը հիմնված է այդ բաժանումների վրա: Սակայն նրանք, ովքեր ստեղծել են վիրտուալ աշխարհը, անպայման չէ, որ մարդակենտրոն գաղափարներ են ունեցել: Երբեմն տրվում է հնարավորություն, որ մարդիկ կեսգիշերից մինչև առավոտյան ժամը վեցը արթուն մնան և նրանց կյանքի ամբողջ համակարգը խաթարվում է: Տեխնոլոգիական ոլորտի մասնագետներն այդ վնասները կանխելու նպատակով առաջարկում են լուծումներ: Դրանցից մեկն այն է, որ պետք է սահմանել համացանցում անցկացվելիք հստակ ժամանակ: Մասնագետները նշում են, որ համացանցում երեք ժամից ավելին կապվածություն է առաջացնում, հինգ ժամից ավելին՝ կախվածություն:
Իհարկե, այստեղ խոսքն ընդհանուրի մասին է, ոչ թե միայն սոցիալական ցանցերի: Շատերը վիրտուալ աշխարհից մեծ օգուտներ են քաղում և այս երեք կամ հինգ ժամը նրանց չի վերաբերում: Խոսքը գնում է համացանցում անիմաստ շրջելու մասին:

Երկրորդ հաղորդավար
Հիմա կան գործիքներ, որոնք օգնում են հասկանալ թե արդյոք մարդն ունի՞ կախվածություն վիրտուալ աշխարհից: Որպես օրինակ, համացանցից կարելի է ներբեռնել մի հարցաթերթիկ, որը բաղկացած է 20 հարցից: Հարցերին պատասխանելով, մարդը կարող է հասկանալ, որ արդյոք կախվածություն ունի՞ համացանցից: ժամանակի ծրագիրը նույնպես օգնում է այս հարցում: Այն ցույց է տալիս, թե դուք քանի ժամը մեկ եք մուտք գործել ինտերնետ և յուրաքանչյուր հավելվածից որքան ժամանակ եք օգտվել: Այս ծրագիրը թույլ կտա ճանաչել ձեզ և որոշել, թե որքան է ձեզ անհրաժեշտ մուտք գործել վիրտուալ աշխարհ:Ձեզ հաջողություն ենք մաղթում: