Ծանոթանալ՝մրգերին և բանջարեղենին(4)
Այս հաղորդման ընթացքում կխոսենք քաղցրահամ և շատ հատկություններ ունեցող արմավի մասին: Ընկերակցեք մեզ:
Ողջույն ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Ծանոթանալ մրգերին և բանջարեղենին» հաղորդաշարի հերթական հաղորդումը,որի ընթացքում ներկայացնելու ենք արմավը ,գիտական անունով Lifra Daety Phoenix- ը:Համեղ ու քաղցրահամ պտուղ է ,բազամթիվ հատկություններով ,որի ծառը կոչվում է արմավենի (Palm):Այս օգտակար և էներգիայով լի պտուղին ծանոթանալու համար ընկերակցեք մեզ :
Արմավենին մարդու կողմից ճանաչված ամենանվիրական ու ամենահին մրգատու ծառերից է:Արմավենու մասին անդրադարձը , կրոնական գրքերում , բուդդայական աղոթքներում և սուրբ գրքերում , ինչպիսիք են՝սուրբ Ղուրանը և Թորան, բացահայտում են այս օգտակար բերքի կարևորությունն ու արժեքը:Կրոնական որոշ ասույթներում, արմավը հիշատակվում է ,որպես դրախտային պտուղ և սուրբ Ղուրանում մի քանի անգամ նշվել է արմավենի բառը: «Մարիամ»սուրահում ,որը վերաբերում է Հիսուս Քրիստոսի հայտնությանը ,22-րդ և 24-րդ այաներում ակնարկվել է արմավենուն ու արմավին:
Արմավենու սկզբնավորումը վերադառնում է երկրաբանական երկրորդ ժամանակաշրջանին, բայց արմավի սննդային արժեքը և արմավենու մշակումը սկսվել է Քրիստոսի ծնունիդ վեց հազար տարի առաջ: Արմավենու հիմնական բնօրրանը հայտնի չէ: Որոշ գիտնականներ դրա հիմնական բնօրրանն են համարում Ասիան և Պարսից ծոցի ափամերձ տարածքները , իսկ մեկ այլ խումբ ,արմավի հիմնական կենտրոնն է համարում , Աֆրիկան կամ Հնդկական թերակղզին:Հնագիտական տվյալների համաձայն ՝ Իրանում արմավենու մշակումը սկսվել է ավելի քան վեց հազար տարի առաջ:Ներկայումս արմավը մշակվում և շահագործվում է բոլոր հինգ մայրցամաքներում և ավելի քան 30 երկրներում:Իհարկե, արմավենիների տեսականին հիմնականում տարածված է ՝հյուսիսային կիսագնդում և Իրանում, Պակիստանում, Իրաքում, Սաուդյան Արաբիայում և Պարսից ծոցի ափամերձ արաբական այլ երկրներում, ինչպես նաև հյուսիսային Աֆրիկայում և ԱՄՆ-ի շատ տարածքներում , նաև մասամբ նկատվում են հարավային կիսագնդում:
Իրանը աշխարհում արմավի ամենամեծ արտադրողներից մեկն է և տարեկան ,հազարավոր տոննա բարձրորակ արմավ արտադրելով ,զգալի մասը արտահանում է այլ երկրներ :Թարմ արմավը`կախված խոնավության տոկոսից բաժանվում է փափուկ, կիսաչոր և չոր մասերի :
Խուզեստան նահանգի հետ միասին Քերման նահանգը,որտեղ արտադրվում է Իրանի արմավի կեսից ավելին,Իրանի արմավի առաջին արտադրողն է , որն ունի նաև արտահանման բազմաթիվ շուկաներ:Քերման նահանգում տարեկան 300,000 տոննա արմավի արտադրությունը, որի մեկ չորրորդը արտահանվում է արտերկիր, հատկապես հարավ-արևելյան Ասիայի երկրներ, ինչպիսիք են ՝Մալայզիան, ապացուցում է այս նահանգի տնտեսության մեջ արմավի ռազմավարական նշանակությունը:Ներկայումս աշխարհում արմավի ցանքսատարածքը կազմում է մեկ միլիոն 100 հազար հեկտար , իսկ արտադրությունը կազմում է ավելի քան 8,5 միլիոն տոննա:Իրանը աշխարհում արմավի ցանքսատարածքի շուրջ 24 տոկոսը ունենալով արմավ արտադրող երկրորդ երկիրն է , իսկ Իրանում արտադրվում է 1,2 մլն տոննա արմավ, ինչը կազմում է աշխարհի արտադրության 10% -ը և արմավի համաշխարհային փոխանակման 15% -ը պատկանում է Իրանին:
Քիմիական բաղադրության առումով յուրաքանչյուր 100 գրամ արմավը պարունակում է 22-ից 26 տոկոս սախարոզ, 50 տոկոս գլյուկոզա, ջուր, ալբումինոիդ և պեկտիկ նյութեր:Բացի այդ, այն պարունակում է տարբեր վիտամիններ, ինչպիսիք են A - B - C - E և հանքանյութեր,յուրաքանչյուր 100 գրամ արմավը ունի նաև 314 կիլոկալորիա էներգետիկ արժեք:Արմավը շատ բուժիչ հատկություններ ունի:Արմավը պղնձի, մագնեզիումի, սելենիոմի և մանգանի հարուստ աղբյուր է:Այս բոլորը անհրաժեշտ են ոսկորների առողջությունը պահպանելու և օստեոպորոզի հետ կապված հիվանդությունները կանխելու համար:Արմավը հարուստ է k վիտամինով ,որը կարևոր դեր է խաղում արյան մակարդելիության գործում և նպաստում է նյութափոխանակությանը։
Այս միրգն իր մագնեզիումի շնորհիվ հակաքաղցկեղային է և օգտակար է նաև լսողության, տեսողության, մեջքացավի , հոդացավերի, կրծքավանդակի և թոքերի բուժման համար:Իր մագնեզիումի պարունակության շնորհիվ, արմավը ուժեղացնում է մարմնի մկանային էներգիան և բարձրացնում մարմնի ընդհանուր ուժը:Այն նաև խթանում է հիշողությունը ֆոսֆորի և մագնեզիումի պարունակության շնորհիվ:
Չոր արմավը հարուստ է երկաթով:Երկաթի պակասությունը տարածված է, և շատերը , որոնց սննդակարգը երկաթ չի պարունակում , հաճախ հոգնած են:Չորացած արմավում երկաթի և ածխաջրերի մեծ քանակության համադրությունը կարող է օգտակար էներգիա ապահովել:
Արմավը իր լորձանյութի և պեկտիկ նյութերի`շնորհիվ բուժիչ հատկություն ունի հազը թեթեւացնելու, արյան հյուսվածքների և կրծքավանդակի հիվանդությունները բուժելու համար:Այդ նպատակով հիսուն գրամ արմավը պետք է եփել մեկ լիտր ջրի մեջ և առավոտյան, կեսօրին և գիշերը պատրատված հյութից խմել մեկ բաժակ: Նման եփուկի օգտագործումը օգտակար է նաև հոդերի փափկության և մեջքի ցավերի համար:Արմավի մեջ պարունակվող B վիտամինները շատ արդյունավետ են էներգիայի արտադրության և փոխանցման, սաղմի աճի , սպիտակուցների նյութափոխանակության և սրտանոթային ու լյարդի հիվանդությունների բուժման համար:

Արմավը բավարար էական նյութեր և կատալիտիկ տարրեր ունենալու բերումով հեշտացնում է մարսողությունն ու ներծծումը։ Քանի որ արմավը հարուստ է ածխաջրերով, ուստի դրանք օգնում են մարսել այլ ուտելիքներ ևս: Արմավի մեջ կալիումի առկայությունը ոչ միայն ախորժաբեր է, այլև արդյունավետ է հոգնածությունը և քաղցը վերացնելու համար և ազդում է մկանների ու հյուսվածքների ամրապնդմանը:Արմավի մեջ ցելյուլոզայի առկայությունը նույնպես կանխում է փորկապությունը, այդ իսկ պատճառով ,արմավը ամենաբնական և լավագույն լուծողականներից է:Արմավը այն քաղցր պտուղներից է , որի սահմանափակ սպառումը թույլատրվում է նաև շաքարախտով հիվանդներին:Հարկ է նշել, որ նշված բոլոր առավելություններով հանդերձ ՝ արմավի օգտագործման չարաշահումը արդյունավետ չէ լյարդի և փայծաղի համար, ինչպես նաև բարձրացնում է արյան ճնշումը և առաջացնում գիրություն:
Իր սննդային բարձր արժեքի պատճառով արմավը Իրանի շատ տարածքներում,չի պակասում իրանական սեղաններից:Անհրաժեշտ է նշել, որ արմավի օգտագործումն իր ուրույն տեղն ունի իրանցիների կրոնական և սգո արարողություններում:Իհարկե, այն տարածքներում , որտեղ աճեցվում է արմավ, տարատեսակ ուտեստներ են պատրաստում արմավից, այդ թվում ՝ հալվա, թթու և մուրաբաներ:Իրանի շատ տարածքներում արմավի թանձր հյութը , արդեի(մի տեսակ հալվայի) հետ իր սննդային բարձր արժեքի պատճառով օգտագործվում է որպես նախուտեստ կամ հիմնական ուտեստ: Հատկանշական է ,որ խոհարարության ժամանակ ,կամ հրուշակեղեն թխելու համար արմավը կարելի է օգտագործել շաքարավազի փոխարեն: Իրանի որոշ տարածքներում ,որտեղ աճեցվում է արմավը ,ինչպես՝ Քերմանում արմավից պատրաստում են զանազան քաղցրավենիքներ:Արմավենու բոլոր մասերը օգտագործելի են,ինչպես՝ ծղոտը և ճյուղերը օգտագործվում են տեղական խսիրե տնակների (քափար)-ների պատրաստման,նաև փռվածքների,աղոթքի համար փոքրիկ փռվածքներ(՝սաջադեի),զամբյուղի,հովահարների,ցախավելների,թոկերի, ուտեստի ծածկույթների և շատ ուրիշ իրերի համար:
Հարգելի ունկնդիրներ ,նկատի առնելով արմավի զարմանահրաշ հատկությունները, խորհուրդ է տրվում այս օգտակար միրգը ներառել ձեր սննդակարգում:Հուսանք այսօրվա հաղորդումը Ձեր հավանությանը արժանացած լինի :Մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: