Գրքի հմայքը(4)
Ընթերցանության վտանգները , ընթերցանության էությունից առավել արտացոլվում է ստեղծագործությունների ու տեքստերի նկատմամբ մեր մոտեցումներով: Եթե ընթերցանության հմտությունների մասին հստակ պատկերացում չունենանք ,հավանաբար կվնասվենք հապճեպ ու մակերեսային ընթերցանության պատճառով: Մեզ պետք են «ընթերցանության հմտություններ», որոնք ինքնին մաս են կազմում ավելի մեծ ընդհանրության , որը հայտնի է որպես «տեղեկատվական գրագիտություն»:
Թայվանում մի գրախանութ նոր միջավայր ստեղծելով ,այցելուների համար նոր հնարավորություն է ստեղծել : Վուգուան գրախանութը, որը գտնվում է Թայվանի Կաոսյունգ քաղաքում գտնվող Պիեր -2 արվեստի կենտրոնում, նույնքան արվեստի ցուցասրահ է, որքան գրախանութ:
Այս գրախանութում, բացառությամբ գրքերի յուրաքանչյուր շապիկի վրա լուսարձակի կենտրոնացած լույսերից, նաև որոշ սեղանների վրա դրված ընթերցանության լամպաներից բացի, սաստիկ խավար է տիրում, և այս մթության մեջ այցելուները պետք է գրախանութում իրենց ճանապարհը գտնեն :

Եզակի այս գրախանութի դիզայնը և կապիտալ ներդրումը կատարել է հայտնի դիզայներ և ճարտարապետ Շու Չի Քանգը ,ով շահել է ճարտարապետական մրցանակներ ,նախկինում նա նախագծել է Չինաստանում «Ֆանգսու» գրախանութը, որը տեղական լրատվամիջոցները բնութագրում էին ,որպես Չինաստանի ամենագեղեցիկ գրախանութը:
Բացարձակ մութ տարածքի և գրքերի համադրությունը , որոնց վրա քիչ լույս է սփռվում, այցելուների մոտ այն զգացողությունն է առաջացնում թե՝ գրքերը չերևացող միջավայրում կախված և լողուն վիճակում են :Այս գրախանութում կա 400 գրապահարան, որոնցից յուրաքանչյուրի վրա միայն մեկ գիրք է դրված:
Գրախանութի տնօրենը ասում է.«Գրախանութի նախագծման նպատակը հետևյալն է, որ այցելուները կարողանան ավելի ուշադիր կենտրոնանալ յուրաքանչյուր գրքի վրա»:
Հարկ է նշել, որ այս վայրում ցանկացած տեսակի լույսի օգտագործումն արգելված է, և սա գրախանութի միակ օրենքը չէ:
Մուտքի վրա զավեշտալի ձևով տեղադրված է կանոնների և օրենքների ցուցակը , որոնցից մի քանիսն են.՝
-Մի գոռացեք, եթե ինչ-որ մեկը ոտքով ճզմի ձեր ոտքի մատները, դուք ևս ճզմեք նրա ոտքը !
-- Եթե ինչ-որ մեկը ցանկանում է գնել ձեր ցանկացած նույն գիրքը, անմիջապես գնեք գիրքը կամ ստացեք նրա հեռախոսահամարը:
Վերջ իվերջո,այս գրախանութը ավելին է, քան պարզապես գիրք վաճառելու վայր:Գրախանութի տնօրենը ասում է .«Այստեղ Instagram- ի լուսանկարներ նկարահանելու վայր չէ:Այլ Ձեր ժամանակը անցկացնելու և ձեր հոգեկան վիճակին համապատասխան գիրք գտնելու վայր:Թեև մեր գրախանութում ընտրությունները սահմանափակ են և նման չէ այլ գրախանութներին,սակայն այցելուները գրքերի հետ կապ հաստատելու համար ավելի շատ ժամանակ են հատկացնում: Մութ տարածքը նրանց նպաստում է ,ընտրել այնպիսի գրքեր ,որոնց գնելու համար այլ գրախանութներում համարձակությունը չունեն»:
Ի՞նչ կարծիք ունեք գրախանութի մասին: Արդյոք թվում է թե՝ հազարավոր գրքերի միջից մի գիրք գտնելը դյուրին է ,կամ թե մի քանի հարյուր գրքի միջից մեկ գիրք ընտրելը:
Վստահաբար նման գրախանութ գնալու փորձը նոր է ու եզակի և կարող է մեզ կանգնեցնել սահմանափակ սակայն ուշիմ ընտրության դիմաց: Համենայն դեպս լուրին անդրադառնալու պատճառը հետևյալն էր ,որ ես և դուք մի հարցի առջև կանգնեցինք:Հարցը հետևյալն է.«Արդյ՞ոք եղել է մի գիրք ,որը կարղացել է փոխել մեր կյանքի ընթացքը կամ ճակատագիրը :Եվ արդյո՞ք ընթերցանության համար գիրք ընտրելը կարող է մի զգայուն ու կարևոր խնդրի վերածվել»:
Ըստ իս ,գիրք ընտրելն ուղղակի դեղատոմսի է նման:Յուրաքանչյուր մարդ պետք է ընտրի և կարդա որոշակի գրքեր ՝ ըստ իր հոգեկան վիճակի , նպատակների , երազանքների, նույնիսկ իր աշխատանքի և կրթության: Այսպիսով, գիրք ընտրելը շատ կարևոր է, և եթե իմանանք, թե ընթերցանության համար ինչպես ընտրել լավ գիրք , ավելի շատ գրքեր կընթերցենք:

Ընտրությունը հոգեբանական գործընթաց է, որը ներառում է տարբեր ընտրությունների ուժեղ և թույլ կողմերի մասին դատողությունը և նշանակում է դրանցից մեկը կամ մի քանիսը ընտրելը:Մեր յուրաքանչյուր քայլը ,կապված է մեկ ընտրության հետ: Մեր ընտրած յուրաքանչյուր քայլ կարող է մեզ համար հաջողություն կամ պարտություն արձանագրել: Մեր կյանքը լի է մեծ ու փոքր ընտրություններով ,որոնցից յուրաքանչյուրը խիստ դերակատար է անհատական ու հասարակական զանազան պայմաններում:
Մենք կախված ենք մեր ընտրությունից, և իրազեկ ընտրության հմտություններ կիրառելով կստանանք օգուտներ:Ոչ գիտակցաբար ընտրության հետևանքներից են՝ կյանքը և ժամանակը վատնելը և որոշումներ կայացնելիս կասկածելն ու զղջալը:Ընտրությունները, որոնք առանց ուսումնասիրության, խորհրդակցության և մտածելու են կիրառվում ,ավելի հավանական են , որ փոփոխության ենթարկվեն :
Գիրք ընթերցելն ու ընտրելը նույնպես ընտրություն է, որը պետք է կատարվի գիտակցաբար:Անհրաժեշտ է այս ուղղությամբ մի քանի փուլեր կիրառել ,որը սկսում ենք առաջին փուլից: Առաջին փուլում մի թուղթ վերցրեք և բացատրեք այն թեմայի մասին ,որ ցանկանում եք ընթերցել:
Ինչ՞ գիրք եք սիրում:Ո՞ր հեղինակին եք հավանում և արդյո՞ք կարդացել կամ հավանել եք նրա ստեղծագործությունները:Գրեք այն ամենը, ինչը ձեզ հետաքրքիր է եղել նախորդ ընթերցանությունների ժամանակ: Հետաքրքիր թեմաների մասին գրելով կարող եք ավելի ճշգրիտ գիտելիքներ ստանալ ձեր մասին:
Հիմա ժամանակն է կազմել ձեր նախընտրած հիմնական բառերի ցուցակը և գրադարանում փնտրել այդ հիմնական բառերը ՝ ձեր նախընտրած գիրքն ընտրելու համար:

Մտաբերեք Թայվանի «Վոգուան» գրախանութը:Մութ տարածություն, որտեղ միայն գրքերը միմյանցից որոշակի հեռավորության վրա են և մեզ դեպի իրենց են ձգում:Ուստի գրքից բացի պետք է մոռանանք ամեն ինչ: Օրինակ ՝ «Եթե մենք մեր տունը մթնացնենք և միայն գրքերը լուսավորված լինեն ,ավելի հեշտ է կենտրոնանալ դրանց գտնելու վրա»:
Մի հապաղեք:Փնտերք ձեր տանը:Լավ գրքերի մեծ մասը անձայն տան անկյուններում ,փոշոտվում են: Գուցե լինի մի գիրք ,որի մասին մենք մոռացել ենք:Ինչ լավ է, որ յուրաքանչյուր տուն ունենա մի գրադարան, որպեսզի դրա լույսը լուսավորի մեզ շրջապատող մթության մի անկյունը:
****
Հաջորդ քայլը հետևյալն է՝ դիմեք մեկի որպեսզի լավ գիրք ներկայացնի Ձեզ: Դուք կարող եք դիմել Ձեր ավագ քրոջը,մորը,հորը ,լավագույն ընկերոջը և նույնիսկ ուսուցչին: Ձեր ընկերները կամ ընտանիքը ,որոնց հետ ունեք ընդհանրություններ ,հաճախ գերազանց առաջարկություններ են ներկայացնում գրքի համար: Տեղական և փոքր գրախանութները ևս ,հաճախ գրքի համար լավ առաջարկություններ են ներկայացնում և եթե Ձեզ ճանաչեն ,նույնիսկ ավելի շատ կարելի է վստահել նրանց խորհուրդներին:
Օրաթերթերին, ամսագրերին, վիրտուալ միջավայրին և ինտերնետին դիմելը կարող է մեզ որոշակիորեն օգնել,գրքերի ընթերցանության, համառոտագրության կամ գրական քննադատության համար:Այս ԶԼՄ-ների մեծ մասում ներկայացվում են ամենավաճառվող գրքերը և հնարավոր է ինչ-որ չափով հասկանալ, թե որ գրքերն են ամենավաճառվողները և ինչու են դրանք այդքան ընդառաջվում:
Եթե Ձեր ճանաչած գրադարանը կամ գրախանութն ունի ինտերնետային կայքէջ կամ որևէ ինտերնետային կայք, բաժանորդագրվեք: Այսօր ընթերցանության համար լավ գիրք ընտրելու ամենադյուրին ճանապարհը համացանցն ու ինտերնետն են: Դուք կարող եք որոնիչների միջոցով գտնել որոշակի գիրք, հեղինակ կամ որևէ ընդհանուր թեմա ՝ որպես որոնման որոշակի ոճ:
Բայց անհրաժեշտ է հիշատակել մեկ կարևոր կետ.
Ընթերցողը երբեք չպետք է իրեն պարտական համարի որևէ գրողի կամ տեսակետի. Ազատությունը յուրաքանչյուր մարդու ամենակարևոր փրկարար արժեքն է:Սա չի նշանակում խառնաշփոթ ընթերցում և տարբեր թեմաներից մակերեսային անցում:Մենք հազարավոր տարիների գրավոր քաղաքակրթության ժառանգորդներն ենք, և երևի թե չասված ոչինչ չի մնացել :Ուրեմն անիվը կրկին չհայտնագործելու նպատակով ,ավելի լավ է մեր ճաշակին համահունչ խորանանք մի թեմայի մեջ: Միգուցե կարողանանք պեղել ինչ որ անիվ կամ նոր հայտնագործություն կատարել ,բայց եթե մենք կարդանք,մտապահենք և անցնենք , լավագույն դեպքում մենք դառնալու ենք կենդանի Վիքիպեդիա:

Առանց վերլուծելու կարողություն ունենալու, ընթերցանության ամենաընդհանրացած ու խորը վնասներից է վերածվել՝ գործիքի ,որը թեև ամեն ինչի մասին տեղյակ է ,սակայն ոչնչի մասին իրազեկ չէ: Սխալ վերլուծություն ունենալը շատ ավելի արժեքավոր է, քան չունենալը:Այդ պարագային գոնե շտկելու հնարավորություն կա: Անհրաժեշտ է հասկանալ, որ մեր գործը պարզապես տեղեկատվություն ընդունելը չէ, այլ դրանք մշակելը,իրադարձություն, որը եթե միաձուլվի ազատականության հետ, անտարակույս ընթերցանությունը կդարձնի արժեքավոր և նույնիսկ փրկարար:
Նորվեգիայի Բերգեն համալսարանի փիլիսոփայության դասախոս Լարս Սվենդսընը «Վախի փիլիսոփայություն» խորագրով իր գրքում ,վկայակոչելով գերմանացի սոցիոլոգ Ուլրիխ Բեքին գրել է.«Վտանգի աղբյուրն այլեւս տգիտությունը չէ, այլ գիտելիքն ու ճանաչողությունը:Նա համոզված է, որ գիտակցությունը պետք է կարողանա մեզ համար անվտանգություն ապահովել,բայց տեղեկատվությունը եթե անաղարտ չլինի ,կարող է անհատի և հասարակության համար վնասակար լինել: Այս հիմամբ եթե ընթերցանությունը ճիշտ և սկզբունքային ձևով չլինի ,ոչ միայն օգտակար չէ ,այլև վնասակար է լինելու»:
Մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: