Գրքի հմայքը(4)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i142168-Գրքի_հմայքը(4)
Ընթերցանության վտանգները , ընթերցանության էությունից առավել արտացոլվում է ստեղծագործությունների ու տեքստերի նկատմամբ մեր մոտեցումներով: Եթե ընթերցանության հմտությունների մասին հստակ պատկերացում չունենանք ,հավանաբար կվնասվենք հապճեպ ու մակերեսային ընթերցանության պատճառով: Մեզ պետք են «ընթերցանության հմտություններ», որոնք ինքնին մաս են կազմում ավելի մեծ ընդհանրության , որը հայտնի է որպես «տեղեկատվական գրագիտություն»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 01, 2021 07:07 Asia/Tehran

Ընթերցանության վտանգները , ընթերցանության էությունից առավել արտացոլվում է ստեղծագործությունների ու տեքստերի նկատմամբ մեր մոտեցումներով: Եթե ընթերցանության հմտությունների մասին հստակ պատկերացում չունենանք ,հավանաբար կվնասվենք հապճեպ ու մակերեսային ընթերցանության պատճառով: Մեզ պետք են «ընթերցանության հմտություններ», որոնք ինքնին մաս են կազմում ավելի մեծ ընդհանրության , որը հայտնի է որպես «տեղեկատվական գրագիտություն»:

Թայվանում մի գրախանութ նոր միջավայր ստեղծելով ,այցելուների համար նոր հնարավորություն է ստեղծել : Վուգուան գրախանութը, որը գտնվում է Թայվանի Կաոսյունգ քաղաքում գտնվող Պիեր -2 արվեստի կենտրոնում, նույնքան արվեստի ցուցասրահ է, որքան գրախանութ:

Այս գրախանութում, բացառությամբ գրքերի յուրաքանչյուր շապիկի վրա  լուսարձակի կենտրոնացած  լույսերից,  նաև որոշ սեղանների վրա դրված ընթերցանության լամպաներից բացի,  սաստիկ խավար է տիրում, և այս մթության մեջ   այցելուները պետք է գրախանութում  իրենց ճանապարհը գտնեն :

 Եզակի  այս գրախանութի դիզայնը և կապիտալ ներդրումը կատարել է  հայտնի դիզայներ և ճարտարապետ  Շու Չի Քանգը ,ով շահել է ճարտարապետական ​​մրցանակներ ,նախկինում նա նախագծել է Չինաստանում «Ֆանգսու» գրախանութը, որը տեղական լրատվամիջոցները բնութագրում էին ,որպես Չինաստանի ամենագեղեցիկ գրախանութը:

Բացարձակ մութ տարածքի  և գրքերի համադրությունը , որոնց վրա քիչ լույս է սփռվում,  այցելուների մոտ այն զգացողությունն է առաջացնում թե՝  գրքերը չերևացող միջավայրում կախված և լողուն վիճակում են :Այս գրախանութում կա 400 գրապահարան, որոնցից յուրաքանչյուրի վրա միայն մեկ գիրք է դրված:

Գրախանութի տնօրենը ասում է.«Գրախանութի նախագծման  նպատակը հետևյալն է, որ այցելուները  կարողանան ավելի ուշադիր կենտրոնանալ յուրաքանչյուր գրքի վրա»:

Հարկ է նշել, որ այս վայրում ցանկացած տեսակի լույսի օգտագործումն արգելված է, և սա գրախանութի միակ օրենքը չէ:

Մուտքի վրա զավեշտալի ձևով  տեղադրված է կանոնների և օրենքների ցուցակը , որոնցից մի քանիսն են.՝

-Մի գոռացեք, եթե ինչ-որ մեկը ոտքով ճզմի ձեր ոտքի մատները, դուք ևս ճզմեք նրա ոտքը !

-- Եթե ինչ-որ մեկը ցանկանում է գնել ձեր ցանկացած  նույն գիրքը, անմիջապես գնեք գիրքը կամ ստացեք նրա հեռախոսահամարը:

Վուգուան գրախանութը

Վերջ իվերջո,այս  գրախանութը ավելին է, քան պարզապես գիրք վաճառելու վայր:Գրախանութի տնօրենը ասում է .«Այստեղ  Instagram- ի լուսանկարներ նկարահանելու վայր չէ:Այլ Ձեր ժամանակը անցկացնելու և ձեր հոգեկան վիճակին համապատասխան գիրք  գտնելու վայր:Թեև մեր գրախանութում ընտրությունները սահմանափակ են և նման չէ այլ գրախանութներին,սակայն այցելուները գրքերի հետ կապ հաստատելու համար ավելի շատ  ժամանակ են հատկացնում: Մութ տարածքը  նրանց նպաստում է ,ընտրել այնպիսի գրքեր ,որոնց գնելու համար այլ գրախանութներում համարձակությունը չունեն»:

Ի՞նչ կարծիք ունեք գրախանութի մասին: Արդյոք թվում է թե՝ հազարավոր գրքերի միջից  մի գիրք գտնելը դյուրին է ,կամ թե մի քանի հարյուր գրքի միջից մեկ գիրք ընտրելը:

Վստահաբար նման գրախանութ գնալու փորձը նոր է ու եզակի և կարող է մեզ կանգնեցնել սահմանափակ սակայն  ուշիմ ընտրության դիմաց: Համենայն դեպս լուրին անդրադառնալու պատճառը հետևյալն էր ,որ ես և դուք մի հարցի առջև կանգնեցինք:Հարցը հետևյալն է.«Արդյ՞ոք եղել է մի գիրք ,որը կարղացել է փոխել  մեր կյանքի ընթացքը  կամ ճակատագիրը :Եվ արդյո՞ք ընթերցանության համար գիրք ընտրելը կարող է  մի զգայուն ու կարևոր խնդրի վերածվել»:

Ըստ իս ,գիրք ընտրելն ուղղակի դեղատոմսի է նման:Յուրաքանչյուր մարդ պետք է ընտրի և կարդա որոշակի գրքեր ՝ ըստ իր հոգեկան վիճակի ,  նպատակների , երազանքների, նույնիսկ իր աշխատանքի և կրթության: Այսպիսով, գիրք ընտրելը շատ կարևոր է, և եթե իմանանք, թե ընթերցանության համար ինչպես ընտրել լավ գիրք , ավելի շատ գրքեր կընթերցենք:

Ընտրությունը հոգեբանական գործընթաց է, որը ներառում է տարբեր ընտրությունների  ուժեղ և թույլ կողմերի մասին  դատողությունը  և նշանակում է դրանցից մեկը կամ մի քանիսը ընտրելը:Մեր յուրաքանչյուր քայլը ,կապված է մեկ ընտրության հետ: Մեր ընտրած յուրաքանչյուր քայլ կարող է մեզ համար հաջողություն կամ պարտություն արձանագրել: Մեր կյանքը լի է մեծ ու փոքր ընտրություններով ,որոնցից յուրաքանչյուրը խիստ դերակատար է անհատական ու հասարակական զանազան պայմաններում:

Մենք կախված ենք մեր ընտրությունից, և  իրազեկ  ընտրության հմտություններ կիրառելով կստանանք օգուտներ:Ոչ գիտակցաբար  ընտրության հետևանքներից են՝ կյանքը և ժամանակը վատնելը և  որոշումներ կայացնելիս կասկածելն ու զղջալը:Ընտրությունները, որոնք առանց ուսումնասիրության, խորհրդակցության և մտածելու են կիրառվում ,ավելի հավանական են , որ փոփոխության ենթարկվեն :

Գիրք ընթերցելն ու ընտրելը նույնպես ընտրություն է, որը պետք է կատարվի գիտակցաբար:Անհրաժեշտ է այս ուղղությամբ մի քանի փուլեր կիրառել ,որը սկսում ենք առաջին փուլից: Առաջին փուլում մի թուղթ վերցրեք և բացատրեք այն թեմայի մասին ,որ ցանկանում եք ընթերցել:

Ինչ՞ գիրք եք սիրում:Ո՞ր հեղինակին եք հավանում և արդյո՞ք  կարդացել կամ հավանել եք նրա ստեղծագործությունները:Գրեք այն ամենը, ինչը ձեզ հետաքրքիր է եղել նախորդ ընթերցանությունների ժամանակ: Հետաքրքիր թեմաների մասին գրելով կարող եք  ավելի ճշգրիտ գիտելիքներ ստանալ ձեր մասին:

Հիմա ժամանակն է կազմել ձեր նախընտրած հիմնական բառերի ցուցակը և գրադարանում փնտրել այդ հիմնական բառերը ՝ ձեր նախընտրած գիրքն ընտրելու համար:

Մտաբերեք Թայվանի «Վոգուան» գրախանութը:Մութ տարածություն, որտեղ միայն գրքերը միմյանցից որոշակի հեռավորության վրա են և մեզ դեպի իրենց են ձգում:Ուստի գրքից բացի պետք է մոռանանք  ամեն ինչ: Օրինակ ՝ «Եթե մենք մեր տունը մթնացնենք  և միայն գրքերը լուսավորված լինեն ,ավելի հեշտ է կենտրոնանալ դրանց գտնելու վրա»:

Մի հապաղեք:Փնտերք  ձեր տանը:Լավ գրքերի մեծ մասը անձայն տան անկյուններում ,փոշոտվում են: Գուցե լինի մի գիրք ,որի մասին մենք մոռացել ենք:Ինչ լավ է, որ յուրաքանչյուր տուն ունենա մի  գրադարան, որպեսզի դրա լույսը լուսավորի մեզ շրջապատող մթության մի անկյունը:

****

Հաջորդ քայլը հետևյալն է՝ դիմեք մեկի որպեսզի լավ գիրք ներկայացնի Ձեզ: Դուք կարող եք դիմել Ձեր ավագ քրոջը,մորը,հորը ,լավագույն ընկերոջը և նույնիսկ ուսուցչին: Ձեր ընկերները կամ ընտանիքը ,որոնց հետ ունեք ընդհանրություններ ,հաճախ գերազանց առաջարկություններ են ներկայացնում գրքի համար: Տեղական և փոքր գրախանութները ևս ,հաճախ գրքի համար լավ առաջարկություններ են ներկայացնում և եթե Ձեզ ճանաչեն ,նույնիսկ ավելի շատ  կարելի է վստահել նրանց խորհուրդներին: 

Օրաթերթերին,  ամսագրերին, վիրտուալ միջավայրին  և ինտերնետին դիմելը կարող է մեզ    որոշակիորեն օգնել,գրքերի ընթերցանության, համառոտագրության  կամ գրական քննադատության համար:Այս ԶԼՄ-ների մեծ մասում ներկայացվում են ամենավաճառվող գրքերը և հնարավոր է ինչ-որ չափով հասկանալ, թե որ գրքերն են ամենավաճառվողները և ինչու են դրանք այդքան ընդառաջվում:

Եթե Ձեր ճանաչած գրադարանը կամ գրախանութն ունի ինտերնետային կայքէջ կամ որևէ ինտերնետային կայք, բաժանորդագրվեք: Այսօր ընթերցանության համար  լավ գիրք ընտրելու  ամենադյուրին ճանապարհը համացանցն ու  ինտերնետն են: Դուք կարող եք որոնիչների միջոցով գտնել որոշակի գիրք, հեղինակ կամ որևէ ընդհանուր թեմա ՝ որպես որոնման որոշակի ոճ:

Բայց անհրաժեշտ է հիշատակել մեկ կարևոր կետ.

Ընթերցողը երբեք չպետք է իրեն պարտական ​​համարի որևէ գրողի կամ տեսակետի. Ազատությունը յուրաքանչյուր մարդու ամենակարևոր փրկարար արժեքն է:Սա չի նշանակում խառնաշփոթ ընթերցում և տարբեր թեմաներից մակերեսային անցում:Մենք հազարավոր տարիների գրավոր քաղաքակրթության ժառանգորդներն ենք, և երևի թե չասված ոչինչ չի մնացել :Ուրեմն անիվը կրկին չհայտնագործելու նպատակով ,ավելի լավ է մեր ճաշակին համահունչ խորանանք մի թեմայի մեջ: Միգուցե կարողանանք պեղել ինչ որ անիվ կամ նոր հայտնագործություն կատարել ,բայց եթե մենք կարդանք,մտապահենք և անցնենք , լավագույն դեպքում մենք դառնալու ենք կենդանի Վիքիպեդիա:

Առանց վերլուծելու կարողություն ունենալու,  ընթերցանության ամենաընդհանրացած  ու խորը վնասներից է վերածվել՝ գործիքի ,որը թեև ամեն ինչի մասին տեղյակ է ,սակայն ոչնչի մասին իրազեկ չէ: Սխալ վերլուծություն ունենալը շատ ավելի արժեքավոր է, քան չունենալը:Այդ պարագային գոնե շտկելու հնարավորություն կա: Անհրաժեշտ է հասկանալ, որ մեր գործը պարզապես տեղեկատվություն ընդունելը  չէ, այլ դրանք մշակելը,իրադարձություն, որը եթե միաձուլվի ազատականության հետ, անտարակույս ընթերցանությունը  կդարձնի արժեքավոր  և նույնիսկ փրկարար:

Նորվեգիայի Բերգեն համալսարանի փիլիսոփայության դասախոս Լարս Սվենդսընը «Վախի փիլիսոփայություն» խորագրով իր գրքում  ,վկայակոչելով գերմանացի սոցիոլոգ Ուլրիխ Բեքին գրել է.«Վտանգի աղբյուրն այլեւս տգիտությունը չէ, այլ գիտելիքն ու ճանաչողությունը:Նա համոզված է, որ գիտակցությունը պետք է կարողանա մեզ համար անվտանգություն ապահովել,բայց տեղեկատվությունը եթե անաղարտ չլինի ,կարող է անհատի և հասարակության համար վնասակար լինել: Այս հիմամբ եթե ընթերցանությունը ճիշտ և սկզբունքային ձևով չլինի ,ոչ միայն օգտակար չէ ,այլև վնասակար է լինելու»:

Մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: