Թուրքիայում փոքրամասնությունները միջազգային իրավունքի տեսանկյունից(7)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i145004-Թուրքիայում_փոքրամասնությունները_միջազգային_իրավունքի_տեսանկյունից(7)
Ողջույն Ձեզ սիրելի ունկնդիրներ: Այս հաղորդման ընթացքում ,կքննարկենք Թուրքիայում կրոնական փոքրամասնություն համարվող Ալավիների և Ջաաֆարի շիաների իրավիճակը:Ընկերակցեք մեզ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 06, 2021 11:02 Asia/Tehran

Ողջույն Ձեզ սիրելի ունկնդիրներ: Այս հաղորդման ընթացքում ,կքննարկենք Թուրքիայում կրոնական փոքրամասնություն համարվող Ալավիների և Ջաաֆարի շիաների իրավիճակը:Ընկերակցեք մեզ:

Կրոնական փոքրամասնությունը, փոքրամասնության ամենահին և ամենատարածված ձևաչափն  է:Մարդու իրավունքների հատուկ և ընդհանրական միջազգային բազմաթիվ փաստաթղթերում ,փոքրամասնությունը և կրոնական խմբերը համազոր են օգտագործվել: Իրանում, իրավագիտության դասախոս դոկտ. Մոհամադալի Արդեբիլին համոզված է.«Կրոնական խումբ» -ը վերագրվում  է ընդհանուր հոգևոր իդեալներ հետապնդող խմբին:Կրոնների հետևորդները սովորաբար հեշտությամբ զատորոշվում  են այլ կրոնների հետևորդներից , կատարելով հատուկ արարողություններ և ծեսեր, որոնք արտացոլում են նրանց  հավատքի միասնությունը»:

Թուրքիայի Նևշեհիրում Հաջի Բեկտաշ Վալի թանգարանը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի 22-րդ մեկնաբանությունը սահմանում է կրոնական փոքրամասնությունների իրավունքներն ու պահանջները, ներառյալ՝ կրոնական արարողությունների իրականացման ազատությունը, կրոնական կենտրոնները պահելը և  պահպանելը և կրոնական ուսուցման հնարավորությունը: Իրանում ,փոքրամասնությունների իրավունքների դասախոս,դոկտ.Սաթար Ազիզին ,միջազգային իրավունքի համաձայն,կրոնական փոքրամասնությունների իրավունքներն է համարում՝ կառավարության միջամտությունների դիմաց անձեռնմխելիություն ՝ կրոնական կազմակերպություններում  և կրոնական առաջնորդների ընտրության ազատություն, կրոնական կառույցների հիմնադրման ազատություն ,փոքրամասնությունների խմբերին պատկանող երեխաների ծնողների իրավունքը `սովորեցնել իրենց կրոնական ուսմունքները և հիմնել կրոնական դպրոցներ,սեմինարների անցկացում և կրոնական տեքստերի տպագրության և տարածման ազատություն,հանգստի և արձակուրդի իրավունքը կրոնական տոների ժամանակ,հասարակության գերիշխող դավանանքի թշնամական զգացումների  դեմ փոքրամասնության  խմբերին աջակցություն և  հատուկ հագուստ կրելու թույլտվություն: 

Թուրքիայի ամենամեծ կրոնական փոքրամասնությունը ալավիներն են:Ալավիները իսլամի ճյուղավորումներից մեկի  հետևորդներ են:Դրա հետևորդների մեծ մասը գտնվում է Թուրքիայում, իսկ մի քանիսը ՝ Սիրիայում:Ալավիներին  կարելի է  համարել 12 իմամներին հետևող  շիաների Ճյուղերից մեկը: Ալավիները, քանի որ պաշտում են Հաջի Բեկթաշ Վալիին,ընդհանուր տեսակետներ  ունեն Բեկտաշիեի հետ: Ալավիների էթնիկ խմբերի մեջ են մտնում Անատոլիայի թուրքերը, ադրբեջանցիները, թաթարները, քրդերը, զազաները և թուրքմենները:

Թուրքիայում ալավիների բնակչության ճշգրիտ տվյալները բացակայում են :Սրա հիմնական պատճառը կարելի է համարել ալավիների դեմ Թուրքիայի ազգային և կրոնական ծայրահեղականների պատմական նեղմտությունն ու դոգման: Թուրք և եվրոպացի սոցիոլոգների գնահատմամբ,  Թուրքիայի բնակչության մեկ հինգերորդը ,այսինքն ավելի քան 15 միլիոնը ալավիներ են:Բրիտանիայի Բրիստոլի համալսարանի հնագիտության պրոֆեսոր, դոկտոր Դեյվիդ Շենքլանդը համոզված  է.«Անատոլիայի շատ թուրքեր և թուրքմեններ, Թուրքիայի քրդեր և զազաներ՝ ալավիներ են, Թուրքիայի քրդերի մեծ մասը ևս ալավիներ են»:

Թունջելին, որը քրդերն անվանում են Դերսիմ, Թուրքիայի միակ նահանգն է ,որի մեծամասնությունը ալավիներ են:Այս քաղաքի քրդերն ,իրենց քրդական ինքնությունից առավել,շեշտում են իրենց ալավիական ու կրոնական  ինքնությունը:Ալավիները միշտ էլ համարվել են Թուրքիայի  համակարգի կարմիր գիծը:Հետևաբար, ալավիների հետ կապված որոշ տվյալների  և պատմական փաստաթղթերի բացահայտումն արգելված է կամ տաբու է:Թուրքիայի համակարգը փորձում է , այդ երկրի ալավիների հետ կապված հարցերն ու միջադեպերը ,ցենզուրայի ենթարկելով հրամցնել հասարակական կարծիքին:Ընդհանուր առմամբ, Թուրքիայում Հանրապետության  բոլոր կառավարությունները վախեցել և վախենում են արծարծել ու բացահայտել ալավիների բողոքները:Թուրքիայի ալավիները ոչ միայն դժվարությամբ են կարողանում իրականացնել իրենց կրոնական ծեսերն ու գրանցել իրենց կրոնական կենտրոնները ,այլև դեմ հանդիման են կանգնած սպանությունների ու դառը դեպքերի ,ինչպես Սիվասի սպանությունների:

Թուրքիայում  ալավիաբնակ նահանգների անուններն ու քարտեզը)

Թուրքիայում ալավիականության միատարր ձև չկա:Ալավիների հավատամքային  ​​սկզբունքներն են՝ հավատքը Աստծուն, Իսլամի սուրբ մարգարեին , իմամ Ալիին  և տասներկու իմամներին:Ալավիականությունը  միշտ կապված է եղել իսլամական սուֆիզմի հետ, և դրա բարոյական կողմերը դեռևս շատ ուժեղ են:Այս ասպեկտը երևան է գալիս   նրա քառյակ հատվածներում, որոնք են՝ շարիաթը, կրոնական ուղին, գիտելիքն ու ճշմարտությունը:Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության գալուց հետո Ռեջեփ Թայեփ Էրդողանը փորձեց քաղաքական հնարքներով ներգրավել և աջակցել ալավիներին և  օգտագործել նրանց թաքնված և բացահայտ կարողությունները:Սա այն պայմաններում է , երբ Թուրքիայի աղանդավորական քաղաքականությունը տարածաշրջանում, այդ թվում ՝ Սիրիայում, և Ստամբուլի երրորդ կամրջի անունը Սուլթան Յավուզ Սալիմի անունով կոչելը, որը պատմության մեջ հայտնի է ալավիների սպանությամբ, մտահոգություն  է առաջացրել ալավիական փոքրամասնության մոտ:

 Թուրքիայի  կրոնական փոքրամասնություններից  են Ջաֆարիի շիաները:Թուրքիայի Ջաֆարի շիաների պատմությունը սկսվում է թուրքերի ՝ Կենտրոնական Ասիայից դեպի ներկայիս  Թուրքիա գաղթելով  և թուրքերի մի զգալի մասի  և նրանից սերած ղեզելբաշի, Ալի Ալլահիի, Բեկթաշիի և Ալավիի կողմից շիան ընդունելով::Թուրքիայի շիաների ռասայական խմբերի մեծ մասը ազերիներ են  , որոնք սերում են պատմական Իրանի  ազերախոսներից ,որոնք  գաղթել են Անատոլիա:Թուրքիայի Տասներկու Իմամներ ընդունող  շիաների կենտրոնը  Կարս  եւ Իգդիր  նահանգներն են, որոնք գտնվում  են Իրանի Իսլամական հանրապետության, Նախիջեւանի ինքնավար հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության սահմանային տարածքում:Թուրքիայի շիաները, ներառյալ բնիկ եւ ներգաղթյալները, հետևում են  12 իմամներով ջաաֆարի շիան:

(Ստամբոլի Զեյնաբիե մզկիթը:Զեյնաբիե խումբը Ստամբոլում կրոնական ծրագրերի առաջատարներն են )

Թուրքիայի Ջաֆարի շիաները բազմաթիվ սպառնալիքների պատճառով  հաստատված են եվրոպական զանազան քաղաքներում ,հատկապես Գերմանիայում: Թուրքիայի Շիաները հավատամքային  սկզբունքների եւ շիաների կրոնական ծեսերի ու մշակութային ծրագրերի իրականացման առումով նման են իրանցի շիաներին և պատմամշակութային զանազան պատճառներով հետևում են Իրանի ու Իրաքի կրոնապետերին:Մինչ այժմ, Թուրքիայի լայիք համակարգի հատուկ քաղաքականությունների և  նրանց ծննդյան վկայականներում  անհատների կրոնական պատկանելիությունը չգրանցվելու պատճառով , շիաների քանակի վերաբերյալ պաշտոնական եւ ճշգրիտ տվյալներ  չկան:Մեծ թվով ազերիներ,որոնք բոլորը շիաներ են ,աստիճանաբար և ծավալուն ձևով գաղթել են մեծ քաղաքներ: Կարելի է ասել, որ ազերիները  կարեւոր դեր են խաղացել Թուրքիայի էթնիկ այլ ժողովրդի կողմից  շիան ընդունելու գործում :

 Թուրքիայի Ջաաֆարի շիաները միշտ լուսանցքում են հայտնվել բազմաթիվ հանգամանքների պատճառով ,ինչպես՝ Թուրքիայում շիա փոքրամասնությանը  չնդունելու,  շիաների դեմ ճնշում բանեցնելու համար կառավարության պաշտոնական քաղաքականությունների,աշխարհագրական պայմանների, պատմական հետամնացության,ուսումնական,մշակութային և տնտեսական  կենտրոններից հեռու մնալու,կրոնական ու քաղաքական առաջնորդ չունենալու ,իրազեկ կրոնագետների և պատասխանատու հոգևորականների պակասի պատճառներով: Չնայած վերջին տասնամյակում մեծ քաղաքներում շիաների կենսամակարդակի քանակական և որակական բարելավմանը, նրանք, ընդհանուր առմամբ, դեռ լավ պայմաններում չեն :Թուրքիայի ջաաֆարի շիաները, ինչպես ալավիները, զրկված են իրավական և տնտեսական առավելություններից , ինչպիսիք են ՝փոքրամասնությունների խնդիրների համար կառավարության կողմից հատկացվող  բյուջեներից և Թուրքիայի հանրապետության կրոնական հարցերով կազմակերպության  լիազորություններից :

Թուրքիայում կան Ջաաֆարի շիաների երկու հիմնական խմբեր կամ կարևոր հավաքականություններ,որոնց երկուսի  կենտրոնը Ստամբուլն է :Զեյնաբիեի և Քոսարի խմբերը: Թուրքիայի շիաները չունեն քաղաքական հստակ կուսակցություն և ընտրությունների ժամանակ ընդհանրապես հովանավորում են ազգային աջակողմյան և իսլամական ազգային կուսակցություններին: Թուրքիայի պաշտոնատարների խոստովանությամբ ,այդ երկրի Ջաաֆարի շիաների կողմից իշխանությանը որևէ սպառնալիք չի հասցեագրվում, մինչդեռ Թուրքիայի շիաները չեն վայելում միջազգային փաստաթղթերով ամրագրված կրոնական իրավունքներից շատերը: Թուրքիայի շիաների մզկիթներից շատերը պաշտոնապես չեն գրանցվում: Իրանում խաղաղության հարցով ուսումնասիրության միջազգային կենտրոնում միջազգային մշակութային հարաբերությունների զարգացման գիտահետազոտող  Ահմադ Մարջանի Նեժադը ասում է.«Օսմանցիների մոտավորապես վեց դարյա տիրապետության տարիներին ,ջաաֆարի շիաները և դրանց ճյուղավորումները ,ինչպես՝ ալավիները,միշտ ճնշման ենթակա են եղել:

Ջաաֆարի շիաների և Ալավիների սգո արարողությունը Աշուրայի օրվան,Ստամբուլ՝ Հալքալի հրապարակ

Թուրքիան այն երկրներից է, որը ժառանգել է կրոնական փոքրամասնությունների լայն շրջանակ ՝ որպես Օսմանյան կայսրության ժառանգորդ:Ալավիները Թուրքիայի ամենամեծ կրոնական փոքրամասնությունն են, որին հաջորդում են քրիստոնյաները, ջաաֆարի շիաները, հրեաները, դունամները և եզդիները:Պատմական պատճառներով, ինչպես՝ շիաների նկատմամբ օսմանյան սուլթանների բռնությունները , Թուրքիայի Հանրապետության ձևավորումից և ստեղծված  չնչին  ազատությունից հետո, շիաներն ու ալավիները խաղաղ գոյակցություն դրսևորեցին Թուրքիայի լայիք ռեժիմի նկատմամբ և խուսափեցին իշխանությունների հետ բախումներից: Այդ պատճառով, Ջաաֆարիի շիաների մոտ  ոչ մի խոշոր քաղաքական ակտիվ խումբ կամ ընդդիմադիր խմբավորում չի ձևավորվել:Այնուամենայնիվ,  կրոնական այս երկու փոքրամասնությունները Թուրքիայի զանազան կառավարությունների կողմից միշտ ունեցել են  և ունեն սահմանափակումներ՝ մշակութային, քաղաքական և տնտեսական աշխատանքների առումով , ինչը պայմանավորված է Թուրքիայի մենաշնորհային հայացքով:

Հարգելի ունկնդիրներ, ավարտեցինք այսօրվա հաղորդումը : Հաջորդ թողարիման ընթացքում կանդրադառնանք Թուրքիայում քրիստոնյա, հայ, հրեա, դունամ և եզդի կրոնական փոքրամասնությունների իրավիճակին:Տերն ընդ ձեզ։