Ծանոթանալ մրգերին և բանջարեղենին(13)
Այս հաղորդման ընթացքում մենք կներկայացնենք բալի հատկությունները :Ընկերակցեք մեզ
Բարև Ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք «Ծանոթանալ մրգերին ու բանջարեղենին» հաղորդաշարի հերթական թողարկումը:Այսօրվա հաղորդումը նվիրված է Cerasus vulgaris գիտական անվամբ բալի ծառի հատապտղի և դրա բուժիչ հատկությունների ծանոթացմանը:
Բալը թթվահամ հատապտուղ է և ունի վառ կարմիր գույն ,որի բնօրրանն է Ասիայի հարավ արևմուտքը և Եվրոպան: Բալի հիմնական բնօրրան է համարվել արևելյան տարածքները ինչպես ՝Իրանը ,հատկապես Իրանի արևմուտքում գտնվող Քուրդստանը:
FAO- ի հրապարակած տվյալների համաձայն,2018-ին ,աշխարհում տարեկան շուրջ 4 միլիոն տոննա բալ է հավաքվել և Թուրքիայի, Ռուսաստանի, Լեհաստանի և ԱՄՆ -ի պես երկրներ , աշխարհում այս հատապտղի խոշորագույն արտադրողներից են:Իսկ Իրանը, ավելի քան 100 հազար տոննա բալի արտադրությամբ, այս արտադրանքի վեցերորդ խոշոր երկիրն է , որի արտադրությունը հիմնականում արտահանվում է Ռուսաստանի, Կատարի և Իրաքի նման երկրներ:Նկատի առնելով թարմ բալի փչանալու և անպիտանելիության հավանականությունը ,չորացրած բալի արտահանումը ավելի է ընդառաջվում: Խորասանի չորացրած բալը չորացրած չարազի լավագույն տեսակներից է, որոնք չորանում են ստանդարտ և կատարելապես բնական եղանակով:Խորասանի չորացրած բալը արտահանվում է Մերձավոր Արևելքի բոլոր երկրներ, որն իր լավ որակի պատճառով բազմաթիվ հաճախորդներ ունի տարբեր երկրներում:
Ամռան եղանակին սպասված այս միրգը կարելի է օգտագործել տարբեր ձևերով ,ինչպես թարմ միրգ,կամ որպես սննդամթերքի այլ տեսականի ,ինչպես՝նախուտեստներ,զանազան քաղցրավենիքներ, հյութ,վարենի,կոմպոտներ ,թթուներ և փլավի հետ որպես ՝բալով բրնձե փլավ:
Բալն ունի թփեր, որոնք հեշտությամբ կարելի է մշակել բարենպաստ տարածքում:Արտաքին տեսքով ունի սրածայր ձվաձեւ և ատամնավոր տերեւներ եւ գնդաձեւ պտուղ, կեռասի չափ, վառ կամ մուգ կարմիր գույնով է (հազվադեպ ՝ սև կամ դեղնավուն) ՝ և թթվահամ:
Բալի կարմիր գույնը պայմանավորված է անտոցիանինի (Anthocyanin) առկայությամբ և այս հակաօքսիդանտն ունի շատ ուժեղ հակաբորբոքային հատկություններ:Միչիգանի համալսարանի հետազոտությունները ապացուցում են , որ բալը ասպիրինից տասն անգամ ավելի արդյունավետ է գլխացավեր առաջացնող մարմնի հյուսվածքների բորբոքումները նվազեցնելու համար:
Բալը շատ համեղ միրգ է , որը հարուստ է բուժիչ հատկություններով:Այս հատապտուղը հարուստ է հետևյալ հանքանյութերով՝ երկաթ, կալցիում, ֆոսֆոր, քլոր, ծծումբ, մագնեզիում, նատրիում, կալիում, պղինձ, ցինկ, մանգան և կոբալտ:
Բալը պարունակելով մեծ քանակությամբ C վիտամին ,օգնում է բարելավել իմունային համակարգը, և պաշտպանում է օրգանիզմը, մրսածության և հազի դիմաց: Բալը հնարավոր է դարձնում երկաթի ներծծումը, դրանով իսկ ամրացնելով օրգանիզմի դիմադրողականությունը վարակների նկատմամբ և պայքարում է վիրուսների դեմ:Բալի պտղի մեջ պարունակվող կալիումն ու հակաօքսիդանտները նվազեցնում են արյան գերճնշումը:Բալը պարունակում է քվերցետին ,որը ամենահզոր հակաօքսիդանտներից մեկն է և իջեցնում է արյան մեջ բարձր ճարպերը:
Քվերցետինը ֆլավոնոիդ է, որն ունի ուժեղ հակաքաղցկեղային հատկություններ, բալը և չորացրած բալը քվերցետինի շատ լավ աղբյուր են:Բալի մեջ պարունակվող ամիգդալինը նվազեցնում է քաղցկեղային ուռուցքների չափը և կանխում քաղցկեղի առաջընթացը: Բացի այդ, բալի վիտամին C- ն և անտոցիանինը,ամրացնում են իմունային համակարգը և նվազեցնում կրծքի, թոքերի, լյարդի, մաշկի և հաստ աղիքի քաղցկեղի առաջացման վտանգը:
Բալը միզամուղ մրգերից է , մեծացնում է մեզի քանակը և օգնում է երիկամները թունազերծել ու մաքրել և օգտակար է երիկամների քարերի բուժման համար:
Բալը, շնորհիվ իր մելատոնինի և տրիպտոֆանի (որն օրգանիզմում վերածվում է մելատոնինի), բարելավում է գիշերային նինջը և կարգավորում քնելու ցիկլը:Բալի հյութը նվազեցնում է տարեց մեծահասակների մոտ անքնության ախտանիշները:Արթրիտը առաջանում է մարդու մարմնի հոդերում միզաթթվի բյուրեղացումից եւ առաջացնում է ուժեղ ցավ:Նրանք , ովքեր ունեն միզանյութի բարձր մակարդակ, ենթակա են հոդատապի:Գիտնականներն ապացուցել են, որ բալի հյութն արդյունավետ է այս ցավը նվազեցնելու համար:
Բալի հյութը հարուստ է ֆենոլաթթուներով և հետևաբար, զգալի ազդեցություն ունի արյան ճնշման իջեցման վրա:Արյան ճնշման զգալի նվազումը նրանց մոտ, ովքեր օգտագործում են բալ , համեմատելի է արյան ճնշման քիմիական դեղամիջոցների ազդեցության հետ:Սա պարզում է այս հատապտղի կարևորությունը արյան ճնշման բուժման գործընթացում և այս հիվանդությամբ տառապողները պետք է ներառեն այս միրգը և դրանից պատրաստված զանազան ուտեստներն իրենց սննդակարգում:
Բալի այլ հատկությունը կապված է կեղևի հետ:Բալի մեջ պարունակվող հակաօքսիդիչ անտոցիանինը ձևավորում է անհրաժեշտ ամինաթթուներ `բարելավելու օրգանիզմի աշխատանքը:Անտոցիաններն ունակ են նաև պաշտպանել մաշկի բջիջները վաղաժամ ծերացումից և ուլտրամանուշակագույն ճառագայթների բացասական հետևանքներից:
Այս պտուղը արդյունավետ է մաշկի վիճակը բարելավելու և դրա հոգնածությունը վերացնելու համար:Բալն ունի ուժեղ և նշանակալի հակաբակտերիալ հատկություններ:Հետևաբար , այն կարող եք օգտագործել որպես բնական և տնական դիմակ ՝ ձեր մաշկի բշտիկները բուժելու համար:Բալի հակաբակտերիալ բաղադրությունները հեռացնում են մաշկի մակերեսից պզուկ առաջացնող վնասակար բակտերիաները:Այդ պատճառով որոշ մաշկաբաններ նաև խորհուրդ են տալիս բալը `որպես մաշկի թունազերծող միջոց:
Ընդհանուր առմամբ, բալը ունի արյունը մաքրող, թունազերծող, նյարդերը հանգստացնող , միզամուղ և լուծողական ազդեցություն: Դրանք բարենպաստ ազդեցություն ունեն գիրությունը վերացնելու, աթերոսկլերոզի բուժման, օրգանիզմը հանքանյութերով ապահովելու, ռևմատիզմի, հոդատապի, երիկամների քարերի և լեղաքարերի արտազատման և փորկապության դեմ:Բալի միջուկի յուղը արդյունավետ է նաև ռևմատիկ ցավերը, գորտնուկներն ու դեմքի արատները վերացնելու համար:Բալի հյութը եւ ջեմը բուժիչ ազդեցություն ունեն լյարդի անբավարարությամբ հիվանդների մոտ:Լյարդի անբավարարությամբ տառապող հիվանդները սովորաբար առավոտյան երբ անոթի են ,բերանում զգում են դառը համ:Անորեքսիան կամ ախորժակ չունենալը,, բերանի տհաճ հոտը, փորկապությունը և դեմքի մաշկի դեղին գույնը, լյարդի անբավարար գործունեության այլ ախտանիշներ են:Նման դեպքերում կես բաժակ բալի օշարակը լուծեք մեկ բաժակ սառը ջրի մեջ և տվեք հիվանդին ,որպեսզի խմի մի քանի օր անընդմեջ:Թթվահամ բալի մրգահյութից պատրաստվում է հաճելի ընպելիք ,որը օգտակար է ջերմութուն ունեցող, լյարդի խանգարումներով և մարսողական համակարգի (ստամոքս) քրոնիկ բորբոքումներով, երիկամների բորբոքումով և այլ հիվանդների համար:
Հարգելի ունկնդիրներ, Իրանի հյուսիսային տարածքներում և Ալբորզի շրջանում, աճում է վայրի բալ ,որի գիտական անունն է Cerasus avium իսկ տեղական անունը ,Իրանի արևմտյան շրջանում ՝ Բելալուք է:Այս տեսակը հին անցյալ ունի ,նույնիսկ մի քանի դար: Այս տեսակը նույնպես աճում է Եվրոպայում և դրա պտուղը օգտագործվում է Եվրոպայում մի տեսակ ըմպելիք պատրաստելու համար:
Բարեկամներ հույս ունենք,որ այս հաղորդումը ձեր ուշադրությանն արժանացած կլինի: Հաջորդ հաղորդման ընթացքում կներկայացնենք մեկ այլ մրգի բուժիչ հատկությունները: