Իրանի առաջնորդի տեսակետը՝ տարածաշրջանում կայուն անվտանգության գործոնների մասին(5)
ԱՄՆ-ի ներխուժումն Իրաք և Աֆղանստան ,ըստ երևույթին կատարվել էր տարածաշրջանում անվտանգություն հաստատելու և ահաբեկչությունը արմատախիլ անելու նպատակով ,սակայն խորքում նախագծվել էր ԱՄՆ-ի այսպես ասած միաբևեռ աշխարհ կերտելու հավակնոտ գաղափարների և արևմտյան Ասիայում ռազմավարական նպատակների իրականացման համար։
ԱՄՆ-ը գերտերության պես ներխուժեց Աֆղանստան, բայց ի վերջո հեռացավ Աֆղանստանից, ինչպես անկում ապրող տերություն:
Աֆղանստանի օկուպացիան ,ամերիկացի հարկատուներին պարտադրեց ավելի քան 2 տրիլիոն դոլար ծախս :Ահավասիկ ԱՄՆ-ի ժողովրդի, հատկապես՝ էլիտայի համար գլխավոր հարցը հետևյալն է, որ եթե Թալեբանը ահաբեկչական խմբավորում էր համարվում , որի պատճառով ԱՄՆ -ը ՆԱՏՕ -ի հետ համատեղ 20 տարի օկուպացրել էր Աֆղանստանը, ապա ինչու՞ բանակցություններ է սկսել այս խմբի հետ,և ինչո՞ւ դրական արձագանքեց իր զինվորական ուժերի դուրս բերմանը:Էլիտաների կողմից առաջադրված հարցերից է հետևյալը, թե ինչու Աֆղանստանում 2 տրիլիոն դոլար ծախսելուց հետո ոչ միայն չոչնցացվեց ահաբեկչությունը, այլ Աֆղանստանի խնդիրներին ավելացավ ԻԼԻՊ-ի ահաբեկչական խմբավորումը:Աֆղանստանի պաշտոնյաներից մեկը ասել է,որ ՝ եթե ամերիկացիները մեկ դոլարի դիմաց մեզ վճարեին ընդամենը քսան ցենտ, մենք կարող էինք շենացնել մեր երկիրը և ուսուցանել մեր ուժերին:
Փաստորեն եթե ԱՄՆ-ը երկու տրիլիոն դոլարը ծախսեր հիվանդանոց,դպրոց ,համալսարան կառուցելու և զարգացման նախագծերի ու թմրանյութերի ու դրա ցանքսի դեմ պայքարի համար ,արդյ՞ոք այսպես նվաստացած կհեռանար Աֆղանստանից:
Աֆղանստանից, ԱՄՆ-ի հեռացումը ապացուցեց ,որ այլևս այս երկիրը աշխարհի հզոր ուժը չէ և չի կարող իր կամքը պարտադրել այլ ազգերին: Աֆղանստանի օկուպացման 20 տարիների ընթացքում ,ամերիկացիները միշտ նվաստացել են և նրանց անմարդկային քայլերը որոնք Աֆղանստանի ավերվածությանն են հանգեցրել և Աֆղանստանի բանտերում նրա զինվորների անմարդկային ու նվաստացուցիչ արարքները ,ոչ միայն միջազգային բեմում նվաստացրեց Սպիտակ տանը, այլև պատճառ հանդիսացավ,որ Աֆղանստանի ժողովուրդը հավերժ ատելություն տածի օկուպանտների նկատմամբ:
Իրաքից՝Օբամայի վարչակազմի հեռանալուց մինչև Սիրիայից՝ Թրամփի վարչակազմի հեռանալը և այժմ Աֆղանստանից Բայդենի վարչակազմի հեռանալով ,ԱՄՆ-ի կառավարությունները մեկը մյուսից հետո այն արդյունքի են հասնում ,որ արևմտյան Ասիայի պատերազմներից այդ երկրի հեռացումը ,նրանց միակ ելքն է:
Տարիներ է ինչ ԱՄՆ-ը Աֆղանստանում փակուղու դիմաց է կանգնել և նրա մնալը այդ երկրում միայն ֆինանսական ծախս ու մարդկային կորուտ է ունեցել :
Աֆղանստանից, ԱՄՆ -ի հեռացումը՝ պատերազմում կրած վճռական պարտությունն ընդունելու հստակ նշան էր:Բագրամի ռազմաբազան Աֆղանստանում ԱՄՆ -ի ամենամեծ ռազմական բազան էր և համարվում էր այս երկրում ԱՄՆ -ի իշխանության գահը:Ռազմաբազան, որը 2012 թվականին ամենափայլուն շրջանն էր անցկացնում , ընդունել է ավելի քան 100 հազար ամերիկացի զինծառայողի:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության տվյալները ապացուցում են , որ 2001 թվականի սեպտեմբերի 11 -ից մինչև 2019 թվականի սեպտեմբերի 30 -ն ընկած ժամանակահատվածում Աֆղանստանում, Իրաքում և Սիրիայում պատերազմները, ընդհանուր առմամբ, ամերիկացի հարկատուներին պարտադրել են ավելի քան 1.57 տրիլիոն դոլար ծախս :Նաև , միայն Աֆղանստանում սպանվել է ավելի քան 2300 ամերիկացի զինվոր (ըստ Բայդենի՝2,448 զինվոր) և վիրավորվել մոտ 20,660 զինվոր (ըստ Բայդենի 20,722 -ը):
ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության (Centcom) պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ-ի բանակը , Աֆղանստանից հեռանալու ժամանակ ,այդ երկրից դուրս է բերել մոտ 1000 բեռնվածք ՝խոշոր բեռնատար ինքնաթիռներով և ոչնչացրել 17,000 միավոր տեխնիկա, որոնք չպետք է հանձնվեին Աֆղանստանի բանակին:
Պենտագոնի պաշտոնյաների խոսքերով ՝ Բագրամը յոթերորդ և վերջին հենակետն էր, որ որոշված էր ԱՄՆ-ի բանակը հանձներ Աֆղանստաի պաշտոնյաներին :
ԱՄՆ-ի նախագահ Բայդենը, 2021 թ. հուլիսի 8 -ին, ի պաշտպանություն Աֆղանստանը լքելու իր որոշման և, իհարկե, իր արտահայտություններում ,որը ինչ որ ձևով գնդակը այդ երկրի հարևանների դաշտում նետելու իմաստով էր ,տարածաշրջանի երկրներից ուզեց նպաստեն Աֆղանստանի կառավարության և Թալեբանի միջև համաձայնության հաստատման հարցով քաղաքական բարդ ելք գտնելուն: Նա նաև ասել է, որ Աֆղանստանի կառավարությունը պետք է համաձայնություն ձեռք բերի Թալեբանի հետ, որը կողմերին թույլ կտա ապրել խաղաղ գոյակցությամբ: Ըստ Բայդենի.«Աֆղանստանի խաղաղությունը և անվտանգությունն ապահովելու միակ ճանապարհը հետևյալն է,որ [կառավարության պաշտոնյաները] Թալեբանի հետ համակեցության համաձայնության հասնեն»:
Աֆղանստանի ճակատագրի մասին ԱՄՆ-ի պաշտոնյաների հայտարարությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ խաբեություն:Միացյալ Նահանգները երբեք չի ձգտել տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատմանը:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին ,1396 թվականին իր կրոնագիտական դասընթացի սկզբում ,համապարփակ զեկույց ներկայացնելով Աֆղանստանում ահաբեկչական դառը դեպքերի և անմեղ ժողովրդի սպանության մասին ասել է.«Նրանք ովքեր ԻԼԻՊ -ի ստեղծմամբ այն օգտագործեցին ,որպես միջոց Սիրիայում և Իրաքում մարդկանց նկատմամբ ճնշումների և հանցագործության համար,այսօր այդ տարածքներում կրած պարտությունից հետո ձգտում են ԻԼԻՊ-ը տեղափոխել Աֆղանստան, իսկ վերջին սպանությունները իրականում այս ծրագրի սկիզբն են»:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը ընդգծում է.«ԱՄՆ-ի աջակցությունը վայելող ահաբեկիչների համար շիաների և սուննիների միջև տարբերություն չկա, և նրանք թիրախավորում են խաղաղ բնակիչներին,թե՛ շիաներին և թե՛ սունիներին»:
Թեհրանի պետական համալսարանի դասախոս Էբրահիմ Մոթաղին անդրադառնալով արևմտյան Ասիայի հարցում ԱՄՆ-ի ռազմավարությանը ասում է.
«2016 թվականին ԱՄՆ-ի ժամանակի նախագահ Բարաք Օբաման,այդ երկրի Պաշտպանության նախարարությունից ստացավ՝ Աֆղանստանից, ամերիկյան զորքերը դուրս բերելու ծրագիրը:Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի ռազմավարական որոշ կառույցներ , ինչպիսիք են Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնը (CSIS), որտեղ աշխատում են Էնթոնի Կորդեսմանի նման մարդիկ, նշում են այն հանգամանքը ,որ ԱՄՆ-ի տարածաշրջանային դերը վտանգավոր է եղել այդ երկրի ազգային անվտանգության համար և միացյալ Նահանգները պետք է ընտրովի մեխանիզմներ կիրառի տարածաշրջանային անվտանգության ոլորտում»:
Միջազգային հարցերով այս վերլուծաբանը շեշտում է՝ հենց այնպես որ 80-ական թվականներին ԱՄՆ-ը փորձում էր Սադդամ Հոսեյնի օրոք Իրաքի օգնությամբ տարածաշրջանում կողմնակիորեն հետապնդել իր նպատակները ,այսօր այդ ծրագիրը իրականացնում է Իսրայելի օգնությամբ: Մոթաղին ավելացնում է.« Տարածաշրջանի արաբական պետություններին Իսրայելին մոտեցնելը կարելի է վերլուծել ճիշտ նույն համատեքստում ՝ տարածաշրջանային վստահված դերակատարների օգտագործմամբ»:
Հաջորդ հաղորդման ընթացքում կշարունակենք այս թեման :