Գրքի հմայքը(21)
Ամեն պահ սպասում էր մեկ այլ հարվածի և սարսափահար դեմքով նայում էր վարից վեր: Նրա երիտասարդ, գունատ, ցեխով շաղախված դեմքը՝ բաց ոսկեգույն մազերով, գունատ կապույտ աչքերով, կզակի վրայի քաղցրիկ փոսով , թշնամական չէր և համադրելի չէր պատերազմի ու արյունահեղության հետ։Նրա պարզունակ հայացքը համահունչ էր ճաշարաններում սպասարկող ժպտադեմ անձանց:(Մի հատված «Պատերազմ և խաղաղություն» վեպի 3-րդ հատորից):
Անգոս Ֆլեչերը ,անգլերենի դասախոս է: Նա ուսանել է նյարդաբանության ճյուղում: Նա ասում է.«Պատմությունները մարդկանց օգնելու համար նախատեսված միջոցներ են:Եթե իսկապես ուզում եք հասկանալ գրականությունը, մի սկսեք թղթի վրա գրված բառերից և փնտրեք, թե ինչպես է այն ազդում ուղեղի վրա:Պատմություններն իրականում մի տեսակ տեխնոլոգիա են:Միջոցներ , որոնք ստեղծվել են մեր նախնիների կողմից՝ նվազեցնելու դեպրեսիան,թեթևացնելու անհանգստությունը , ստեղծագործ մոտեցում առաջացնելու, խիզախություն ներշնչելու և մարդ լինելու հոգեբանական մարտահրավերների ընդարձակ շրջանակի դեմ հանդիման գալու համար»:
Ֆլեչերը բացատրում է այս հասկացությունները «Հրաշքներ. 25 ամենահզոր գյուտերը գրականության պատմության մեջ» վերնագրով գրքում:Գրքի մի գլխում, որը վերաբերում է միայնության դեմ պայքարին, նա քննարկում է, թե ՝Մարիո Պոզոյի «Կնքահայրը»գրքի ընթերցումը ինչպես է կարող ընթերցողին օգնել ,և այլ գլխում, որը նվիրված է ստեղծագործական ունակությունների զարգացմանը, նա խոսում է «Ալիսան հրաշքների աշխարհում» և «Վինի Փու»գրքերի ազդեցության մասին:
Այս գրքում, հեղինակը չի անտեսում դասականներին և հետաքրքիր ձևով քննարկում է, թե ինչպես Շեքսպիր կարդալը կարող է օգնել մեղմել վիշտը և Հոմերի կարողությունը՝ աջակցելու նրանց, ովքեր քաջության կարիք ունեն:
Ֆլեչերը ասում է.«Հաշվի առնելով նեյրոգիտության նախապատմությունը և իմ կատարած ուսումնասիրությունները, ես կարող եմ տեսնել, թե ինչպես են հեղինակների նորամուծությունները իրենց գրքերում կապվում մեր ուղեղի տարբեր հատվածների հետ, որպեսզի մեզ ավելի քիչ միայնակ զգանք կամ ավելի շատ քաջություն ձեռք բերենք»:
Մի ուսումնասիրության ժամանակ նա հակադարձել է սովորական գործընթացը և փոխանակ սկզբում նայելու գրքերի բառերին, նայում է , թե ինչ է կատարվում ընթերցողի մտքում:Ինչպես է պատմությունը ստիպում իրեն զգալ կամ ինչպես են տարբեր մարդիկ արձագանքում հերոսներին, սյուժեին և հեղինակի ստեղծած աշխարհին:
Ուսումնասիրելով այն զգացումները,, որն առաջացնում է գիրքը ընթերցողի մոտ, սկսվում է հեղինակների, պատմողի կամ այդ պատմության աշխարհի որոշ նորարարությունների աղբյուրը գտնելու գործընթացը:Այս մոտեցմամբ ,պատմության գրքերի թեմաները քիչ կարևորություն են զբաղեցնում: Օրինակ երբ դուք փնտրում եք մի գիրք ,որը ձեզ խիզախություն ներշնչի, անհրաժեշտ չէ,որ վերնագրում ունենա«խիզախություն » բառը կամ ուղղակիորեն անդրադռնա այդ հարցին: Խիզախությունը արդյունքն է գրական մի ստեղծագործություն կարդալու ,որը պատճառ է դառնում զգանք մասնակից ենք մեզանից ավելի մեծ հարցի:
Ֆլեչերը իր գրքի մասին ասում է.« Իմ գրքի հիմքում ընկած գաղափարը ձեզ կարդալու այլ ձև ներկայացնելն է ,մի միջոց, որը ցույց է տալիս ուղեղը բարելավելու համար գրականության արտասովոր ուժը՝ ձեզ նվիրելով ուրախություն, քաջություն և այն ամենը, ինչ ձեզ անհրաժեշտ է կյանքում»:
Նախորդ հաղորդման ընթացքում ասացինք, որ կան բազմաթիվ գրքեր, որոնք անդրադարձել են պատերազմի թեմային և նրա ազդեցությանը մարդկային կյանքի ընթացքի վրա, և աշխարհի մեծ գրողները երբեմն անդրադարձել են այս խնդրին։
Նապոլեոնյան պատերազմները, ինչպես ենթադրում է իր անվանումը, պատերազմների շարք են, որոնք տեղի են ունեցել Ֆրանսիայում Նապոլեոնի իշխանության օրոք։Այս պատերազմների արդյունքը եղավ Ֆրանսիայի կողմից Եվրոպայի մեծ մասերի գրավումը։Նապոլեոնի մարտերի շարքի վերջին պատերազմը Ռուսաստանի դեմ պատերազմն էր։1814 թվականին տեղի ունեցած երկարատև ու մեծ կորուստներ ունեցած ճակատամարտում Նապոլեոնը վերջապես ճաշակեց պարտությունը և հեռացվեց իշխանությունից:
«Պատերազմ և խաղաղություն»վեպը ՝ ռուս գրող Լև Տոլստոյի ամենահայտնի ստեղծագործությունն է ,որը դասական գրականության լավագույն վեպերից է։Գրքում 580 կերպարների առկայությունը ցույց է տալիս այն ժամանակվա ռուսական հասարակության տարբեր շերտերին ծավալուն անդրադարձը։Հեղինակի այս ջանքը նույնպես ռեկորդային է իր տեսակի մեջ:Այս վեպում նա քննում է հասարակության վիճակը ոչ միայն քաղաքական և սոցիալական առումով ,այլև հոգեբանական առումով: Վեպի տոնայնությունն ավելի պաշտոնական է, քան Տոլստոյի մյուս վեպերը:Այս առումով .«Պատերազմն ու խաղաղություն»վեպը ավելի շատ նման է պատմության գրքերին։Այս գիրքը լույս է տեսել 1869 թվականին:
«Պատերազմ և խաղաղություն»գրքի պատմությունը սկսվում է Սանկտ Պետերբուրգում այն ժամանակ, երբ Արևմտյան Եվրոպայում Նապոլեոնի նվաճումների մասին լուրերը սկսում են աստիճանաբար անհանգստացնել Ռուսաստանի ժողովրդին և կառավարությանը։ Գրքի հերոսների մեծ մասը հավաքված է մեծահարուստների որդիների համար նախատեսված երեկույթի ժամանակ և ընթերցողին ներկայացվում են նույն երեկույթի ժամանակ:
«Պատերազմ և խաղաղություն»-ը կարելի է համարել հերոսական կերպարի դեմ ստեղծագործություն , քանի որ, Տոլստոյի կարծիքով, պատմության իրական հերոսները սովորական մարդիկ են, ովքեր ապրում են իրենց կյանքով՝ չմիջամտելով իրադարձությունների ընթացքին։Մարդիկ, ովքեր, ի տարբերություն առաջնորդների ու գեներալների, պատմության մեջ իրենց համար որոշիչ դեր չեն վերապահում:
ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմը 19-րդ դարում, երբևէ տեղի ունեցած ամենաարյունալի պատերազմներից մեկն է, և Մարգարետ Մուններլին Միտչելի հռչակավոր վեպը «Քամուց քշվածները», ներկայացնում է պատերազմի ժամանակաշրջանի իրադարձությունների մի մասը:Վեպը աշխարհահռչակ պատերազմական գրքերից է և Սքարլեթ Օ'Հարա անունով մի աղջկա կյանքի պատմությունը՝ պատանեկությունից մինչև վաղ միջին տարիք:Հարուստ ընտանիքի մի աղջիկ , ում կյանքը փոխվել է ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի սկզբից ի վեր, և նա շատ իրադարձությունների ու դեպքերի դեմ է պայքարում։
Գրքի կեսից ավելին ազդված է այս պատերազմից, և ընթերցողը մոտիկից ծանոթանում է այս պատերազմի մանրամասներին և դրա հետևանքներին, ինչպիսիք են հիվանդությունները, սննդի պակասը և զոհերը:«Քամուց քշվածները» այն մարդկանց պատմությունն է, որոնց կյանքը հանկարծակի տակնուվրա է լինում պատերազմի պատճառով , և մենք՝ որպես ընթերցող , ականատես ենք այս կրիտիկական իրավիճակում հայտնված հերոսներից յուրաքանչյուրի հակազդեցությանը:
Գիրքը հրատարակվել է 1936 թվականին, և հեղինակը այդ մասին մի գրառման մեջ գրել է.«Եթե այս վեպի համար թեմա ընտրեինք, ես կնախընտրեի «գոյատեւել»:Ի՞նչն է մարդուն հնարավորություն տալիս դիմանալ այս ողբերգություններին և մնալ քաջ, ուժեղ և ընդունակ:Նման բան մենք կարող ենք տեսնել յուրաքանչյուր մեծ փոփոխության մեջ:Ոմանք գոյատևում են, իսկ մյուսները ոչնչանում են:Նրանք ովքեր այս պայքարում պարզերես են դուրս գալիս ,ի՞նչ հատկանիշներ ունեն ուրիշների համեմատությամբ:Իմ կարծիքով՝ վերապրածները ունեն ամենակարեւոր հատկանիշը՝ նախաձեռնության ուժը»։
«Սև անձրև»-ը գիրքը , ճապոնացի գրող Մասուջի Իբուսեի պատերազմական գիրքն է ՝Երկրորդ համաշխարհային պատերազմի , Ճապոնիայի ատոմային ռմբակոծությունների և դրանց հետևանքների մասին:Գիրքը սկզբում տպագրվել է կարճ մասերով ճապոնական մի պարբերաթերթում , այնուհետև հրատարակվել է որպես պատմության գիրք:
Այս գիրքը գրելու պատճառի մասին հեղինակն ասել է.«Վերջապես մտածեցի, որ պատերազմին հակադրվող մի բան գրեմ:«Սև անձրևը» պատմվածք է, որը գրել եմ Վիետնամի պատերազմից հետո:Վիետնամի պատերազմի հետևանքով զայրույթն ու վիշտը ստիպեցին ինձ գրել «Սև անձրեւ»-ը։«Սև անձրևը» կտակ է, որը պետք է կարդան ապագա բոլոր սերունդները, երկրագնդի որ մասում էլ որ լինեն , որպեսզի մենք այլևս ականատես չլինենք նման խավարի։
Այս պատմությունը արմատավորված է իրականության մեջ, և հեղինակը գրել է այն պատմական փաստաթղթերի հիման վրա, թե ինչ է տեղի ունեցել Հիրոսիմայի ժողովրդի հետ:Իրականում, շատ գրաքննադատներ, վեպը համարում են այն մղձավանջների վերարթնացում , որոնք տեսել են տեղացիները ԱՄՆ-ի ատոմային ռմբակոծությունից հետո:Իբուսեն պատմում է գյուղական ընտանիքի և Յասոկո անունով մի աղջկա մասին։
Դուք հավանաբար լսել եք Ֆաուստի լեգենդը, որը պայմանագիր է կնքում սատանայի հետ և վաճառում իր հոգին գիտակցության դիմաց:Գերմանացի գրող Կլաուս Մանի «Մեֆիստոն» հերթական վեպն է, որի պատմությունը տեղի է ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմի նախաշեմին:Մեֆիստոն պատմվածքի առաջին հերոսի աստիճանական անկման և Հիտլերի կառույցին, թատերական արտիստի միանալու պատմությունն է՝ փառքի և հարստության դիմաց։
Այս գրքում լավ պատկերված է Գերմանիայի հասարակության քաղաքական և սոցիալական մթնոլորտը Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին:Լավատեսության և օպորտունիզմի համադրությունը ազդարարում է Գերմանիայի հասարակության մեջ բարոյական ճգնաժամի առաջացումը, որը հանգեցնում է Հիտլերի ուժի անցնելուն և տասնյակ միլիոնավոր մարդկանց անվերջ տառապանքին:
Երբ Հիտլերը եկավ իշխանության, Կլաուս Մանն իր մի շարք ընկերների հետ գտնվում էր Իսպանիայում՝ թատերական ներկայացման համր:Հաշվի առնելով խմբի անդամների գործունեությունն ու նրանց քաղաքական հակումները՝ Կլաուս Մանն առաջարկում է խմբին չվերադառնալ Գերմանիա։Սակայն նրանց ընկերներից մեկը գնում է Գերմանիա և համագործակցում նացիստների հետ, որպեսզի կարողանա իրականացնել իր գեղարվեստական աշխատանքը։Մեֆիստոյի վեպը ոգեշնչված է այս իրական պատմությունից:
Այս ստեղծագործությունը գրվել է 1936 թվականին և վերցված է գերմանական հայտնի լեգենդից՝ «Ֆաուստ»ից։Գերմանական այս լեգենդի համաձայն՝ մեծ գիտելիքներ ունեցող հաջողակ մարդը դժգոհ է իր վիճակից:Նա իր հոգին վաճառում է սատանային, որպեսզի ստանա իր ուզած բոլոր բարիքները:Ֆաուստի պատմությունը ժամանակի ընթացքում արձանագրվել է տարբեր ձևերով:Ֆաուստը և «Ֆաուստ»-ական ածականը հաճախ վերագրվում է մի իրավիճակի, երբ հավակնոտ մարդը հրաժարվում է բարոյականությունից՝ հասնելու իշխանության և հաջողության։
Հարգելի ունկնդիրներ , հաջորդ հաղորդման ընթացքում կներկայացնենք իրանցի հեղինակների՝ պատերազմի թեմայով գրված մի շարք գրքեր: Տերն ընդ ձեզ: