Հատուկ հաղորդում՝ նվիրված Ֆաթիմա Զահրայի նահատակության տարելիցին
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i160674-Հատուկ_հաղորդում_նվիրված_Ֆաթիմա_Զահրայի_նահատակության_տարելիցին
Հունվարի 6-ն իսլամի մարգարեի հարգարժան  դստեր՝ Ֆաթիմայի նահատակության տարելիցի օրն է:Ֆաթիման իսլամի մարգարեի և Խադիջեի դուստրն էր: Նա իմամ Ալիի կինն էր և իմամ Հասանի մայրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 05, 2022 10:23 Asia/Tehran

Հունվարի 6-ն իսլամի մարգարեի հարգարժան  դստեր՝ Ֆաթիմայի նահատակության տարելիցի օրն է:Ֆաթիման իսլամի մարգարեի և Խադիջեի դուստրն էր: Նա իմամ Ալիի կինն էր և իմամ Հասանի մայրը:

Ֆաթիման իսլամ կրոնում հատուկ տեղ է զբաղեցնում: Նա սուրբ է  և շիա 12 իմամները սերում են նրանից: Ղուրանում կան   բազմաթիվ սուրահներ և այաներ, որոնք նվիրված են Ֆաթիմային, նրա ամուսնուն ու երեաներին: Իսլամի մարգարեն ասում էր, որ Ֆաթիմայի  հետ բարեկամությունը և թշնամությունը հավասար են իր հետ բաեկամությանը կամ թշնամությանը:
Մեկ այլ տեղ, մարգարեն Ֆաթիմային բնութագրել է որպես աշխարհի բոլոր կանանց մեջ ամենավեհը:

Ցավակցություն  հայտնելով Ֆաթիմայի նահատակության կապակցությամբ, կներկայացնենք նրա վերաբերյալ որոշ փաստեր:

Ղուրանն իսլամի մարգարեին որպես օրինակ է ներկայացնում և մարգարեն իր արտահայտություններում, իր ընտանիքին ու գեդաստանը ներկայացնում է որպես ժողովրդի օրինակ: Եվ այստեղ հատկապես կարևոր է Ֆաթիմայի դերը: Իսլամի մարգարեն Ֆաթիմային համարում էր աշխարհի լավագույն կանանցից մեկը և հավերժական օրինակ կանանց համար:

Որոշ աղբյուրներ, վկայակոչելով մարգարեին, նշում են, որ պատմության ընթացքում, 4 կանայք եղել են իրենց ժամանակաշրջանի լավագույնները՝ Իմրանի դուստր Մարիամը, փարավոնի կինը՝ Ասիեն, Խոյլադի դուստր Խադիջեն և Ֆաթիման: Իսկ որպես լավագույն կին Ֆաթիմային ներակայցնելը, ցույց  է տալիս, թե նա ինչ մեծ նշանակություն է  ունեցել մարգարեի ու Աստծու համար: Հին ժամանակներում, երբ աղջիկ երեխաներին կենդանի թաղում էին, մարգարեն խոնարհվում է նորածին Ֆաթիմայի առջև ու ասում. «Ֆաթիման իմ դրախտն է: Ես Ֆաթիմայից դրախտի հոտ եմ առնում: Ֆաթիման ինքը դրախտի նման է: Ֆաթիման դրախտ մտնելու թույլտվությունն է: Իմ գոհունակությունը կախված է Ֆաթիմայի գոհունակությունից: Աստծու գոհունակությունը պայմանավորված է Ֆաթիմայի գոհունակությամբ, Ֆաթիմայի զայրույթը նման է  Աստծու դժոխքին, գոհունակությունն Աստծու դրախտին»:

Ֆաթիմայի գթասրտության մասին բոլորը գիտեին: Բազմիցս պատահում էր, որ կարիքավոր մարդիկ  դիմում էին Ֆաթիմային ու նա երբեք չէր մերժում նրանց: Ֆաթիման համարում է , որ կարքիավորին օգնելը հավասար է Աստծուն ծառայելուն: Չնայած գարնան նման կարճ իր կյանքը, ֆաթիման մեծ դերակատարությունն ունեցավ: Որոշ աղբյուրներ, վկայակոչելով մարգարեին, ասում են. «Երբ իմ դուստր Ֆաթիման աղոթում է , Աստված իր հրեշտակներին ասում է . Ով հրեշտակներ, նայեք իմ լավագույն արարածին: Նա կանգնել է իմ դիմաց,  իմ վախից դողում է ողջ մարմնով ու ամբողջ սրտով ինձ է աղոթում»:

Ֆաթիման Աստծուն աղոթողների խորհրդանիշն էր: Սակայն ոչ թե այն պատճառով, որ մարգարերի դուստրն էր,  այլ որովհետև այնքան ազնիվ էր իր հավատքի մեջ, որ կարողացավ մեծ դիրք զբաղեցնել: Ֆաթիման իր ողջ էությամբ նվիրված էր Աստծուն: Եվ մի օր, մարգարեն, դիմելով նրան, ասում է. «Աստծուց մի բան խնդրիր, որ հրեշտակների միջոցով ի կատար ածի»: Ֆաթիման ապտասխանում է. «Միակ ցանկությունս Աստծուն նվիրվելու գործում կատարյալ լինելն է»: Նա մտածում էր միայն Աստծու մասին: Իսլամի մարգարեի ասելով. «Նրա սրտում միայն Աստված էր»:

Մարգարեն հատուկ սեր ու հարգանք էր տածում Ֆաթիմայի նկատմամբ: Մարգարեն նրան ասում էր. «Մատաղ լինեմ քեզ»: Որոշ աղբյուրների համաձայն, մարգարեն նրան սեփական  մոր նման էր սիրում: Ֆաթիման սրտացավ աղջիկ էր ու կռապաշտների հարձակումների ժամանակ մշտապես կանգնած էր մարգարեի կողքին: Նրանց կապը վեր էր հոր ու դստեր հարաբերություններից և մարգարեի հարգանքը նրա նկատմամբ ցույց է տալիս, որ նա իսկապես դրախտային էություն ուներ: Ֆաթիման միայն աղոթելով չէր սահմանափակվում: նա իր ողջ կյանքում պայքարեց չարիքի դեմ ու մարգարեի մահից հետո շարունակեց տարածել իսլամի ուսմունքներն ու պայքարել մոլորության դեմ: Նա դասախոսությունների ու բանախոսությունների միջոցով ներկայացնում էր իսլամի ուսմունքները, որոնց հիմքում ընկած էր արդարամտութունը: Ֆաթիման իր նպատակասլաց պայքարում, պաշտպանում էր վիլայաթի սկզբունքը, որ մարգարեի ճանապարհի շարունակությունն էր: Ու այդ պայքարում նա չէր խնայում անգամ իր կյանքը: Ֆաթիման, որպես մարգարեի միակ ժառանգը, հոր մահից հետո ապրեց ընդհամենը երեք ամիս ու մահացավ երիտասարդ տարիքում: Մարգարեի մահից հետո տեղի ունեցած իրադարձությունները տանջում էին Ֆաթիմային: Նա հիվանդացավ: Այս հարգարժան տիկինն իր կյանքի վերջում խիստ վշտացած էր, որ մարդիկ չկատարեցին իր հոր կտակը: Նա իր ամուսնուն՝ Ալիին ասաց. «Ես քեզ կտակում եմ, որ մահիցս հետո, գիշերը  լվանաս մարմինս, գիշերով ինձ  թաղես,  աղոթես ինձ համար ու որևէ մեկին չտեղեկացնես այդ մասին»: