Սանայում հազարավոր եմենցիներ շնորհակալություն են հայտնել Իրանին
Հազարավոր եմենցիներ հավաքվել են մայրաքաղաք Սանայի Ալ-Սաբին հրապարակում՝ շնորհակալություն հայտնելու Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ Եմենի նկատմամբ կիրառվող շրջափակումը հաղթահարելու քայլի համար։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը, հավաքի մասնակիցները, աջակցություն են հայտնել Եմենի զինված ուժերի հայտարարությանը և Իրանի գործողությունը բնութագրել են որպես մարդասիրական և քաղաքական քայլ՝ ի պաշտպանություն Եմենի ժողովրդի։
Ավելի վաղ, Եմենի զինված ուժերի խոսնակը հայտարարել էր, որ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը հայտնաբերել և ստիպել են լքել Եմենի օդային տարածքը սաուդյան ռազմական ինքնաթիռներին, որոնք, ըստ հայտարարության, փորձել էին խոչընդոտել իրանական քաղաքացիական ինքնաթիռի վայրէջքը Սանայի միջազգային օդանավակայանում։
Նշվում է, որ իրանական ինքնաթիռը ուղարկվել էր Սանա՝ 200 հիվանդների և վիրավորների տեղափոխման նպատակով։