Հատուկ թողարկում՝ նվիրված Ջամարանի արեգակի՝ լուսահոգի իմամ Խոմեյնիի մահվան տարելիցին
«Խաղաղ հոգով , հանգիստ սրտով, ուրախ հոգեկանով և հույսով առլեցուն անհատականությամբ ,Աստծու կամոք , ես կհեռանամ իմ եղբայրներից ու քույրերից և կմեկնեմ դեպի հավիտենականություն։Եվ ձեր բարի աղոթքների խիստ կարիքն ունեմ:Եվ խնդրում եմ բարեգութ ու ողորմած Աստծուն , որ ընդունի իմ ներողությունը իմ ծառայության մեջ թերանալու ,մեղքերիս և թերություններիս համար»:
Ողջույն Խոմեյնիի բոլոր սիրահարներին, մարդ ով ավարտեց իր ուխտը Աստծո հետ, և որքան գեղեցիկ ու մնայուն էր ուխտի այս կատարումը:
«Խաղաղ հոգով , հանգիստ սրտով, ուրախ հոգեկանով և հույսով առլեցուն անհատականությամբ ,Աստծու կամոք , ես կհեռանամ իմ եղբայրներից ու քույրերից և կմեկնեմ դեպի հավիտենականություն։Եվ ձեր բարի աղոթքների խիստ կարիքն ունեմ:Եվ խնդրում եմ բարեգութ ու ողորմած Աստծուն , որ ընդունի իմ ներողությունը իմ ծառայության մեջ թերանալու ,մեղքերիս և թերություններիս համար»:
Սրանք Աստծո իսկական ծառայի՝Մեծն Խոմեյնիի վերջին խոսքերն են մուսուլմաններին ուղղված :Իր հզորության, պատվի ու փառքի գագաթնակետին նա իր եղբայրներն ու քույրերն է համարում ոչ միայն Իրանի ժողովրդին, այլև բոլոր մուսուլմաններին և ընդգծում ,որ նրանց բարի աղոթքների կարոտն է և չնայած իր ողջ կյանքն անցկացրել է կրոնի նպատակներն՝ իրականացնելու և մուսուլմաններին ու ճնշվածներին փրկելու համար,բարձրյալն Աստծուց հայցում է ներողամտություն: Սա է անձնվեր մարդկանց օրինաչափությունները,նրանց ովքեր ոչ շվայտանում են աշխարհիկ հաճույքներով և ոչ անճարակ դառնում տառապանքներով ու չարչարանքներով:
1368 թվականի խորդադ ամսի կեսերին (1989 թ.) նախորդող օրերը շատ ծանր օրեր են հիշեցնում Իրանի ժողովրդին և Խոմեյնիի բոլոր սիրահարներին :Այս ծանր օրերին, երբ Իմամ Խոմեյնիի հիվանդության լուրը մեծ ու խորը կսկիծ պատճառեց հոգիներին.այդ մեծ ու եզակի առաջնորդի բազմաթիվ սիրահարներ ու նվիրյալներ մզկիթներում, հոսեյնիեներում, փոքր խմբերում և նույնիսկ տանը աղոթում էին իրենց սիրելի Իմամի առողջության համար, և համակ հոգով դիմելով Աստծուն ասում էին՝...Տեր Աստված ,Տեր Աստված մեր կյանքը կրճատելով ,ավելացրու նրա կյանքը....
Բայց ավաղ , որ երբ պահը հասնում է ,մահից փախուստ չի լինում: Իհարկե, յուրաքանչյուր կյանքի համար, Աստծո մոտ կա որոշակի չափ, որը նա երբեք չի խախտի:
Աստծո ճակատագիրն էր, որ Խորդադի 13-ի երեկոյան Ռուհոլլա Խոմեյնիի լուսավոր սիրտը հավերժական հանգիստ առնի:Այո, նման մի գիշեր, Ռուհոլլահը միացավ միակ Աստծուն ,խաղաղ սրտով ու հանգիստ խղճով:
Ով անխախտ ոգի ,վերադարձիր Տիրոջդ մոտ, այն պայմաններում երբ թե՝ դու ես գոհ Նրանից և թե՝Նա է գոհ քեզանից:(Ֆաջր սուրահի 27 և 28-րդ այաներ):
Այդ թանկագին ճանապարհորդի ողբերգական մահից անցել է երեսուներեք տարի և ամեն տարի այս օրերին , Խոմեյնիի սիրահարները հավաքվում են նրա դամբարանի մոտ և նորոգում իրենց ուխտը նրա իդեալների հետ։Այո՛, նա մեր մեջ չէ, բայց նրա իդեալներն ու ձգտումները միշտ վառ կմնան սերունդների սրտերում։Նա մեր բազմաթիվ տղամարդկանց ու կանանց հայրն է:«Մենք»բառից նպատակս միայն իրանցիները չեն: Նա Իսլամի ումմայի շատ կանանց ու տղամարդկանց հայրն է: Ումմա ,որը երբևէ սահման չի ունեցել ու չունի:

Երբ մարդիկ մահանում են, նրանց պատկերը ժամանակի ընթացքում ավելի մշուշոտ է դառնում,բայց կան այնպիսիք, որոնց կորստից ինչքան երկար է անցնում , նրանցից այնքան ավելի պարզ պատկերներ են գծագրվում: Այդպիսի մարդիկ միշտ լույս ու ջերմություն են հաղորդում ազգերին ու հասարակություններին՝ որպես կենսատու տարր։Լուսահոգի Իմամ Խոմեյնին, այս մեծ մարդկանց թվում էր:Այս մեծ մարդու մահից անցել են երկար տարիներ, և նրա անունը, հիշատակը, մտքերն ու համոզմունքները շարունակում են առաջնորդել ու զորացնել իրավատենչ ու մարտունակ մարդկանց հոգիները:
Իմամ Խոմեյնիի գաղափարախոսության կարեւոր առանձնահատկություններից է արտաքին ուժերի ազդեցությանը դիմակայելը և գերտերությունների հետ փոխզիջումների չգնալը։Անշուշտ, պատմության ընթացքում շատ են եղել մարդիկ, ովքեր ոտքի են ելել՝ պայքարելու ճնշումների դեմ,սակայն իվերջո իրենք ևս բռնապետական վերաբերմունքների ճիրանում են հայտնվել ,սակայն մեծ Խոմեյնիի գաղափարախոսության մեջ բռնապետության դեմ պայքարը ուղեկցվում է խոնարհությամբ և Աստծուն հնազանդությամբ և աշխարհիկ ցանկությունների դեմ պայքարով: Իմամ Խոմեյնին երբեք պայքարի այս երկու դաշտերը միմյանցից չի առանձնացրել :Հասարակության ու քաղաքականության ասպարեզում նա կանգնել է մեծապետական ուժերի դեմ և իր հոգու բարեզարդման համար պայքարում էր աշխարհիկ ցանկությունների դեմ:Հենց այս պատճառով էր , որ իսլամական հասարակության առաջնորդի դիրքի հասնելը ,նրան երբեք չվարակեց իշխանամոլությամբ և աշխարհապաշտությամբ:Նա և իր գաղափարակից աշակերտները միշտ շարժվում են Աստծո անունով, հանուն Աստծո և դեպի Աստված:Այս գաղափարի հետևորդներից էր ՝ նահատակ մտավորական , վարպետ Մորթեզա Մոթահարին:Նա ասում էր.«Իմամի հոգևոր աշխարհից ես հասկացա բաներ, որոնք ավելացրեցին ոչ միայն իմ զարմանքը, այլև իմ հավատքը»:Մտավորական Մոթահարիի դիտանկյունից , կան մի քանի բաներ, որոնք Իմամ Խոմեյնիին տարբեր հարթակի վրա են դնում.«Նախ՝ Իմամը հավատում է իր նպատակին, եթե համայն աշխարհը համախմբվի,չի կարող նրան հեռու պահել իր նպատակից: Երկրորդ՝ Նա ամուր կանգնած է իր նպատակին հասնելու համար,հնարավոր չէ ,որևէ մեկը կարողանա նրան շեղել իր ուղուց և դեռ ավելին ՝նա խորապես հավատացած է ամենակարող Աստծուն և բոլոր հարցերում նկատում է Աստծու ներկայությունը»:

Իմամ Խոմեյնիի մեծագույն ցանկություններից մեկն այն էր, որ ոչ միայն Իրանի ժողովուրդը , այլեւ բոլոր մուսուլման ժողովուրդները վերադառնան իրենց ինքնությանը և ճանաչեն իրենց առաջադեմ մշակույթը, որը ազդված է Իսլամից և ճանաչեցնեն ուրիշներին և այսպիսով ազատվեն արևմուտքին ունեցած իրենց մտային կախվածությունից: Իր հեղափոխական գրականությամբ նա ինքնագիտակցության սերմ է ցանել սրտերում, իսկ ճշմարտությունն այն է, որ նա լավապես մշակել է այս սերմերը:Ինքնագիտակցություն , այսինքն անհատը իր և իր անհատականության համար ինքնություն նկատի առնի ,հավատա իր կարողությյուններին և իր իղձերի իրականացումը ուրիշների մոտ չփնտրի: Լուսահոգի Իմամ Խոմեյնին ասում էր.«Հիմնականը հետևյալն է ,որ մենք նախապատրաստենք այս երիտասարդների, տարեցների և մտավորականների միտքը ,որ մենք մարդկային արարած ենք և չի կարելի ամեն ինչի համար ուրիշներին դիմել : Եթե համոզվեք որ մենք ևս մարդիկ ենք և մենք ևս մտածելու ունակ ,կհաջողենք»:
Լուսահոգի Իմամ Խոմեյնին յուրաքանչյուր մուսուլմանի, հատկապես՝ հոգեւորականի պարտականությունն էր համարում լուրջ առճակատումը Արևելքի և Արևմուտքի երկու այլասերված մշակույթների դեմ և պայքարը կապիտալիստական և սոցիալիստական տնտեսության քաղաքականության դեմ և ընդգծում ժողովուրդների զարթոնքն ու զգոնությունը։Այսօր Իրանի Իսլամական հեղափոխությունը միակ անկախ հեղափոխությունն է, որը աշխարհի երկրների մեջ ճանաչվում է դիմադրության խորհրդանիշը անարդարության ու ճնշումների դիմաց և այդ իսկ պատճառով է ,որ բոլոր նրանք ովքեր ցանկանում են ինչ որ ձևով պայքարել մեծապետական համակարգի դեմ ,ընդօրինակում են այս հեղափոխությանը ,որը զայրացնում է ԱՄՆ-ին, Անգլիային և իր դաշնակիցներին:
Իմամը վառ օրինակ էր այն փաստի, որ Աստծո մարդիկ չեն վախենում ոչ մեկից, բացի Աստծուց:Նա իր հնարամտությամբ իրադարձությունները ուղղորդում էր ցանկալի ուղղությամբ ու նկատի առնում բոլոր պայմանները,սակայն չէր սպասում որ բոլոր պայմանները ինքանաբերաբար կարգավորվեն ,այլ անձամբ էր ստեղծում պայմանները:
Իմամ Խոմեյնին իրենից ավանդ թողած համապարփակ կտակի մեջ ,այնպիսի ուղի է գծել ,որով ընթանալով մարդ անհատը կհասնի իր նպատակակետին : Նա այդ բովանդակալից ու հարուստ փաստաթղթի սկզբում ,բացատրում է Սաղլեյնի հադիսը,ինչը հաստատվում է համայն մուսուլմանների կողմից: Իմամ Խոմեյնիի դիտանկյունից ,այն ինչ ժողովուրդներին պարգևում է բարգավաճում ու առաջընթաց և աշխարհը մղում դեպի արդարություն ու բարություն ,Ղուրանի ուսուցմունքների օգտագործումն է և իշխանությունը արժանի ու արդար մարդկանց հանձնելը:
Հոգևոր և կրոնական արժեքների վրա հիմնված կառավարությունն ի սկզբանե դեմ է ճնշումներին, կոռուպցիային և ագրեսիային.և վտանգելու է իշխանատենչների շահերը,անշուշտ, նման իշխանությունը դավադիր թշնամիների կողմից դեմ հանդիման է կանգնելու բազմաթիվ մարտահրավերների ու խոչընդոտների :Բայց նրանք, ովքեր գնում են Աստծո ճանապարհով և համառում են այս ճանապարհին, կշահեն Աստծո օգնությունը և հաղթանակը կլինի նրանցը:Իմամ Խոմեյնին իր կտակում բոլորին հորդորում է.«Ամենակարող Աստծուն ապավինելով շարժվեք դեպի ինքնաճանաչում, ինքնաբավություն և անկախություն՝ իր բոլոր ոլորտներով, և անկասկած, Աստծո աջը հովանի ու պահապան կլինի Ձեզ»:

Իմամ Խոմեյնին հավերժ կենդանի ճշմարտություն է, ում ճանապարհը շարունակելը մարդուն պարգևում է կյանք ՝ անկախության, ազատության և իրավունքի վրա հիմնված։Նրա արժանի աշակերտն ու իրավահաջորդ այաթոլլահ Խամենեին Իմամի անհատականության մասին ասում է հետևյալը.«Նա նման էր արեգակի , ում փայլով բացահայտվում էին առարկաները և նման էր ոգու, որը անկենդան մարմնին ,վերակենդանացնում էր:Նա վերակենդանացրեց ու աշխուժացրեց մեզ , և նրա օգնությամբ մենք կարողացանք գիտակցել մեր երկրի պատմական և աշխարհագրական արժեքը, մեր ազգի անցյալի մշակույթի ճշմարտությունը և Ղուրանի ճշմարտությունը»:
Ողջույն Խոմեյնիին , Աստծուն փնտրող արթուն բարեկարգողին: Ողջույն նրան, ում հզոր առաջնորդության , ազատատենչության և իրավատենչության հիշատակը ,բուրմունքն է նրա հիշատակի և աշխարհում տարածել է նրա անունը և ողջույն նրան ,ով աշխարհի ժողովուրդին կրկին ծանոթացրեց Իսլամը և աշխարհը ընթացավ դեպի իրականություն,հոգեւոր արժեքներ և իրական ազատություն: