Հատուկ թողարկում՝ Խորդադի 15-ի ապստամբության առիթով. Շարժառիթներ և արդյունքներ
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i173826-Հատուկ_թողարկում_Խորդադի_15_ի_ապստամբության_առիթով._Շարժառիթներ_և_արդյունքներ
Իրանական խորդադ ամսի 15-ը (հունիսի 5) այն օրն էր, երբ երկրի բոլոր քաղաքներում մարդիկ հավաքվեցին բողոքելու իմամ Խոմեյնիի ձերբակալության դեմ: Այդ ժամանակ իմամ Խոմեյնին Իրանի Ղոմ քաղաքի կրոնագիտական կենտրոնի աստվածաբաններից էր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 04, 2022 11:14 Asia/Tehran

Իրանական խորդադ ամսի 15-ը (հունիսի 5) այն օրն էր, երբ երկրի բոլոր քաղաքներում մարդիկ հավաքվեցին բողոքելու իմամ Խոմեյնիի ձերբակալության դեմ: Այդ ժամանակ իմամ Խոմեյնին Իրանի Ղոմ քաղաքի կրոնագիտական կենտրոնի աստվածաբաններից էր:

1963թ. հունիսի 5-ին շահի ռեժիմի զինվորները հարձակվեցին իմամ Խոմեյնիի տան վրա և ձերբակալեցին նրան: Դրանից մի քանի օր առաջ, կրոնագիտական դպրոցում  իր ջախջախիչ ելույթում, իմամը խոսել էր շահի և ամերիկացիների ու սիոնիստների հանցագործությունների մասին:  Իմամը ձերբակալվեց ու տեղափոխվեց Թեհրանի բանտ: Դեպքից մի քանի օր անց, հեղափոխական տղամարդիկ ու կանայք դուրս եկան  Ղոմ քաղաքի փողոցներ և շահի ռեժիմի դեմ բողոքի մեծ ալիք բարձրացավ: Բողոքի ալիքը տարածվեց նաև Թեհրանում ու այլ քաղաքներում: Ցուցարարները պահանջում էին վերջ տալ շահի բռնատիրությանը: Ցույցը շարունակվեց և Ղոմ, Թեհրան և Վարամին քաղաքներում ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառվեց: Ցուցարարներից ոմանք վիրավորվեցին ու զոհվեցին: Սակայն այս բռնությունն ու սպանդն ավելի նպաստեց, որպեսզի 1978 թ տեղի ունենա և հաղթի իսլամական հեղափոխությունը: Կարելի է  ասել, որ բողոքի այս շարժումը շահի ռեժիմի տապալամանն ուղղված շարժման առաջին կայծն էր:

1963թ. իրանական խորդադ ամսին տեղի ունեցած այս իրադարձությունը դարձավ հետագա ավելի խոշոր իրադարձությունների սկիզբ:  

 

Շարժառիթներ և նպատակներ

Ինչ շարժառիթներ ու նպատակներ էր հետապնդում խորդադի շարժումը: Ամենակարևորն այն էր, որ մարդիկ ցանկանում էին որպեսզի բոլոր ոլորոտներում իրականացվեն իսլամական սկզբունքները: Մյուս կողմից, հոգևորականությունը պնդում էր, որ անհրաժեշտ է պայքարել գաղութատիրական նախագծերի ու արևմտյան մշակույթի տարածման դեմ:

Սակայն շահական ռեժիմը չէր ենթարկվում իսլամական սկզբունքներին:

Իմամ Խոմեյնիի այս շարժման մյուս շարժառիթը համաշխարհային սիոնզիմի ու նրանց վարձկանների դեմ պայքարն էր: Մյուս կողմից, իմամ Խոմեյնին պայքարում էր, որպեսզի Ղուրանը և երկրի անվտանգությունը պահպանվեն: Այլ խոսքով, իմամ Խոմեյնին պայքարում էր երկու ճակատով՝ ներքին ու համաշխարհային բռնատիրության դեմ: Նա այդ ամենի համար մեղադրում էր շահին: Հենց այդ պատճառով, շարժումը սկսելով, իմամ Խոմեյնին նպատակ ուներ երկրում տարածել իսլամական սկզբունքներ և իրացնել իսլամական շարիաթը, ինչպես նաև վերջ տալ գերտերություններից Իրանի կախվածությանը և տապալել շահի իշխանությունն ու հաստատել իսլամական համակարգ:

 

Խորդադի 15-ի շարժման առանձնահատկությունները

Այս շարժման առանձնահատկություններից էր իսլամական լինելը և այն, որ ուներ մեկ ղեկավար: Դրանից առաջ նույնպես Իրանում տեղի էին ունեցել տարբեր շարժումներ: Սակայն քանի որ դրանք չունեին վերոնշյալ գործոնները, որևէ արդյունք չէին ունենում: Այդ ժամանակ խորդադի 15-ի շարժումը միակն էր, որ իսլամական էր և ուներ մեկ ղեկավար: Փահլավիների ռեժիմն այդ ժամանակ շատ փորձեց ապացուցել, որ շարժումը ժողովրդական չէ: Շահի համակարգն օգտվելով ԶԼՄ-ներից, հակաքարոզչություն սկսեց շարժման դեմ, փորձելով համոզել մարդկանց, որ այն ղեկավարվում է դրսից: Սակայն իմամի առաջնորդությամբ, ժողովուրդը չեզոքացրեց այդ սադրանքները:

 

Խորդադի 15-ի շարժման արդյունքները

Խորդադ ամսվա 15-ը պատճառ դարձավ, որ Փահլավիների ռեժիմի դեմ ապքյարը թևակոխի նոր փուլ: Այդ ժամանակ, քաղաքական պայքարը վերածվեց զինված պայքարի, հատկապես ներառելով շահի դեմ պայքարող մեծ թվով քաղաքական շրջանակների: Ի վերջո, ընդդիմադիր խմբերը հասան այն եզրակացության, որ միայն քաղաքական պայքարով հնարավոր չի լինի տապալել շահի ռեժիմը:

Արդյունքում ձևավորվեցին իսլամական միություններ՝ շուկաներում և ուսանողների շրջանում: Իսկ դպրոցներում, գիտությանը զուգահեռ, սկսեցին տարածվել նաև կրոնական ուսմունքները:

Մյուս կողմից, ընդդիմության ղեկավարությունն անցավ իսլամի կողմնակիցներին, իսկ ազգայնական ու ձախ խմբերը դարձան երկրորդական: Չնայած այս շարժումն ապացուցեց, թե շիա հոգևորականությունն Իրանի հասարակության մեջ ինչպիսի մեծ հեղինակություն ունի, դրա արդյուքնում այդ հեղինակությունն ավելի մեծացավ: Հոգևորականությանը հաջողվեց իր տեղը զբաղեցնել բոլոր ժողովրդական խավերի շրջանում:

Վերջում պետք է ասել, որ իմամ Խոմեյնիի ղեկավարությամբ սկսված խորդադի 15-ի շարժումն արտաքուստ ջախջախվեց, սակայն իր առանձնահատկությունների շնորհիվ շարունակվեց: Եվ ի վերջո, այդ շարժման արդյունքում, Իրանում տապալվեց շահի 2500 –ամյա թագավորությունը:

Այս շարժումը կարելի է  համարել իսլամական հեղափոխության հիմքը և ներքին ու միջազգային բազմաթիվ իրադարձությունների աղբյուր:  

Իմամ Խոմեյնին այս կապակցությամբ նշել է, որ խորդադի 15-ը չի ջնջվելու մարդկանց հիշողություններից և դրա մասին պետք է միշտ հիշել ու խոսել:

Խորդադի շարժումը, որը մեկնարկեց մոհարրամ ամսվա 12-րդ օրը, Իրանի ժողովրդի քաջարի պայքարն էր բռնատիրության, վարձկանների և ձախ ու աջ գաղութատիրության դեմ:

Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, խորդադի 15-ը հայտարարվեց ոչ աշխատանքային օր և ամեն տարի Իրանում այս օրը կազմակերպվում են տարբեր միջոցառումներ: