Ղադիր՝ մուսուլմանների ճանապարհային քարտեզը (Նվիրված Ղադիր տոնին)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i177384-Ղադիր_մուսուլմանների_ճանապարհային_քարտեզը_(Նվիրված_Ղադիր_տոնին)
Ղադիրը արարչագործության արդյունքն է և բոլոր աստվածային կրոնների առանցքը: Այն պարզապես պատմական իրադարձություն չէ: Ղադիրը մարգարեության և առաքելության արդյունքն է: Այն մուսուլմանների ուղեգիծը որոշողն է մինչև աշխարհի վերջին օրը:Շնորհավորում ենք բոլոր շիա մուսուլմնաներին այս երկրային մեծ տոնի կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 17, 2022 11:09 Asia/Tehran

Ղադիրը արարչագործության արդյունքն է և բոլոր աստվածային կրոնների առանցքը: Այն պարզապես պատմական իրադարձություն չէ: Ղադիրը մարգարեության և առաքելության արդյունքն է: Այն մուսուլմանների ուղեգիծը որոշողն է մինչև աշխարհի վերջին օրը:Շնորհավորում ենք բոլոր շիա մուսուլմնաներին այս երկրային մեծ տոնի կապակցությամբ:

Ղադիրը շիա մուսուլմանների ամենակարևոր տոներից է:

Հիջրեթի տասներորդ տարվա զիհաջե ամսվա 18-ին իսլամի մարգարեն, հաջի ուխտագնացությունից վերադառնալուց հետո, Աստծու հրամանով իմամ Ալիին հռչակեց խալիֆա և իմամ: Աշխարհի բոլոր շիաներն այս տոնը նշում են և տարբեր միջոցառումներ են կազմակերպում:

Իսլամի մարգարեն արարչի հրամանով, ծանր պայմաններում, մի ժողովրդի, որ տգիտության մեջ էր ու խորտակվում էր, փրկեց ու երջանկացրեց: 23 տարիների տառապանքից հետո,  նա իսլամի կենսատու օրենքները տարածեց կռապաշտության փոխարեն  և հաստատեց համաշխարհային իշխանություն: Երբ նա ավարտեց իր առաքելությունը որպես մարգարե, ներկայացրեց իր հաջորդին: Մարգարեն հիջրեթի 10-րդ տարվա զիղադդեի 24-ին կամ 25-ին, հազարավոր մարդկանց հետ հաջի ուխտագնացությունն իրականացնելուց հետո, Մեդինայից գնում է Մեքքա:   

Հաջի ուխտագնացության ավարտին, մարգարեն մուսուլմանների հետ վերադառնում է Մեդինա: Զիհաջջեի 18-րդ օրը նրանք հասնում են  Ղադիր-ե Խոմ : Գաբրիելն Աստծու կողմից մարգարեին հրամայում է Ալիին որպես իր ժառանգորդ ներկայացնել մարդկանց: Այդ ժամանակ ուղարկվում է Մաեդե սուրահի 68-րդ այան, որը հռչակված է որպես քարոզչության այա:

Այս այայում ասվում է. «Ո՛վ մարգարե, հայտնիր այն օրենքները, որոնք Աստված  իջեցրեց քեզ վրա, որպեսզի առաքելությունդ կատարած լինես: Աստծու բազուկը կպաշտպանի քեզ մարդկանց բռնություններից: Որովհետև նա բնավ չի առաջնորդում անհավատներին»:

 

Պատմական աղբյուրների համաձայն, Աստծու մարգարեն  Ղադիրե Խոմում հավաքում է մարդկանց  և բարձրացնում Ալիի ձեռքը, որպեսզի մարդիկ տեսնեն նրան: Նա ասում է . «Ով մարդիկ, արդյոք ես ձեզանից ավելի շատ ձեր նկատմամբ խնամակալություն չունե՞մ»: Մարդիկ պատասխանում են. «Այո, ով մարգարե»:

Նա պատասխանում է. «Աստված իմ  խնամակալն  է և ես՝ հավատացյալների և համեմատ նրանց, իրենցից ավելի շատ խնամակալություն եմ արել: Ուրեմն նա, ում  խնամակալն եմ ես, Ալին նույնպես նրա խնամակալն է»: Մարգարեն երեք անգամ կրկնում է այս նախադասությունը և հավելում. «Աստված, սիրիր և խնամիր: Սիրիր  ու խնամիր նրան, որ Ալիին իր բարեկամն ու խնամակալն է  համարում և թշնամի համարիր նրան, ով Ալիին իր թշնամին է համարում: Աջակից եղիր նրան, ով Ալիին աջակցում է և թող նրան, ով թողնում է Ալիին»:

Այնուհետև, դիմելով մարդկանց, մարգարեն ասում է. «Ով ներկաներ, այս ուղերձը հասցրեք բացականերին»:

 

Նա մարդկանց հրամայում է խումբ-խումբ դիմել Ալիին ու շնորհավորել որպես հավատացյալների ամիր և հայտարարել, որ հետևելու են նրան: Իսլամի մարգարեի այս հրամանը կարևոր էր այնքան, որ կանայք, ձեռքը դնելով ջրի տաշտի մեջ, իրենց հավատարմությունն են հայտնում նրան:

Այն ինչ կարող էր չեզոքացնել խառնակիչների սադրանքներն ու պահպանել իսլամը նման զգայուն ժամանակաշրջանում, մարգարեի որոշումն էր՝ ունենալ փոխարինող, ինչի մասին նա պաշտոնապես հայտարարեց:

Ինչպես ասել է մարգարեի դուստր Ֆաթեմեն. «Ղադիրի օրը մարգարեն Ալիի համար ապահովեց վիլայաթի խնամակալության պայմանը»:

 Ղադիրե Խոմը խառնակիչներին խորտակեց և թույլ չտվեց, որ նրանց սատանայական սադրանքներն իրականություն դառնան: Այն մասին, թե ինչպես չեզոքացվեց թշնամիների սադրանքը, հստակորեն ասվել է Աքմալ այայում, որը շատ կարևոր այա է և վերաբերում է Ղադիրին:

 

Իսկ Մաեդե սուրահի երրորդ այայում, Խոմի Ղադիրի միջադեպը և այդ միջադեպին ներկաների վիճակն է ի ցույց դնում: Աստված այս այայում ասում է. «Այսօր անհավատները ձեր ուսմունքներից (ոչնչացումից) հուսահատվեցին: Ուստի նրանցից մի վախեցեք, այլ վախեցեք Ինձանից: Այսօր ձեր կրոնի վրա կնիք դրեցի, Իմ շնորհներով լրացրի և ընդունեցի իսլամը որպես ձեր (հարատև) ուսմունք»;   

Այո, Ղադիրի օրը կրոնը լիարժեք դարձավ, ընդգծվեց իմամության ընթացքը, բարիքը լիարժեք դարձավ և որ ամենակարևորն է, միայն առաջնորդի ուղեկցությամբ իսլամական ումման կարող է ընթանալ ճշմարիտ ուղով:

ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, Ղադիրի տոնի կապակցությամբ, անդրադառնալով թշնամիների սադրանքներին, որ փորձում է մարել իսլամի լույսն ասում է. «Այսօր այն օրն է, երբ թշնամիները (անհավատները) հուսահատվեցին ձեր կրոնից: Բայց ի՞նչ  ավելացավ ձեր կրոնին, որ թշնամուն հուսահատեցրեց: Այստեղ ոչ նամազի վերաբերյալ թշնամուն հուսահատեցնելու խոսք կա, ոչ զաքաթի, ոչ ջիհադի, ոչ կողմնակի վճիռների: Ուրեմն սա ուրիշ խոսք է: Բացի կողմնակի պատվերներից, ի՞նչ է այդ խնդիրը: Դա իսլամական հասարակության առաջնորդության խնդիրն է: Իսլամական հասարակության մեջ իշխանության ու իմամության համակարգի խնդիրն է: Այո, հանրավոր է խախտումներ անել, ինչպես արեցին:   Բանի Օմայեն, Բանի Աբբասն ու նրանց նմանները, մի քանի դար շարունակ, իմամության, խալիֆայության և այլ անուններով, թագավորեցին, իշխեցին, սակայն սա չի վնասել Ղադիրի փիլիսոփայությանը: Ղադիրի վճռորոշման միջադեպը չափորոշիչը որոշելու միջադեպ է, հիմքը ճշտորոշելու միջադեպ»:

Բացի  Ղադիրե Խոմի մասին իսլամական կրոնագետների ելույթներից, այս կապակցությամբ գոյություն ունեն նաև պատմական վավերագրություններ: Իսկ Ալ Ղադիր գիրքը, որի հեղինակն է  Ալլամե Ամինին, այդ մասին լավագույն վավերագրություններից է: Գիրքն արաբերեն է և փաստերով ներկայացնում է, թե ինչպես Ղադիրի ժամանակ իմամ Ալին ստանձնեց իմամությունն ու խալիֆայությունը: Գիրքը կազմված է 11 հատորից: Ալլամե Ամինին, գիրքը գրելու համար այցելել է Հնդկաստանի, Եգիպտոսի, Սիրիայի և մի քանի այլ երկրների գրադարաններ և ինչպես ինքն է ասել, ավելի քան 100 հազար գիրք է թերթել ու ավելի քան 10 հազարն ուսումնասիրել՝ այս գիրքը  գրելու համար: Նա իր աշխատանքն ավարտել է 40 տարի անց:

Ղադիրը պատմական միջադեպ չէ: Ղադիրը  մարգարեության արդյունքն է և առաքելության պտուղը: Ղադիրը մուսուլմանների ուղենիշն է մինչև աշխարհի ավարտը:

Թանկագին բարեկամներ, մեկ անգամ ևս շնորհավորում ենք շիա մուսուլմաններին՝ այս տոնի կապակցությամբ: