Մաշհադը գոհարեղենի , իսկ Լալեջինն ՝ աշխարհի բրուտագործության քաղաքներ են հռչակվել
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i27847-Մաշհադը_գոհարեղենի_իսկ_Լալեջինն_աշխարհի_բրուտագործության_քաղաքներ_են_հռչակվել
Ձառարվեստը մարդու ձեռքի աշխատանքի ու արվեստի միաձուլված աշխատանքի արգասիքն է : Ձեռարվեստում հիմնականում կիրառելի են ավանդական մեթոդները , իսկ ցանկացած քաղաք ու տարածք ունի իրեն բնորոշ էթնիկ մեթոդներն ու միջոցները :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2016 08:38 Asia/Tehran

Ձառարվեստը մարդու ձեռքի աշխատանքի ու արվեստի միաձուլված աշխատանքի արգասիքն է : Ձեռարվեստում հիմնականում կիրառելի են ավանդական մեթոդները , իսկ ցանկացած քաղաք ու տարածք ունի իրեն բնորոշ էթնիկ մեթոդներն ու միջոցները :

Վերջերս Ձեռարվեստի համաշխարհային խորհուրդ ՝ wcc (World Crafts Council)-ի կողմից , Մաշհադ և Լալեջին քաղաքները թանկարժեք քարերի և բրուտագործության քաղաքներ են հռչակվել : Խորհրդի որոշմամբ , իրանական երկու քաղաքներն ընտրյալ քաղաքներ են ճանաչվել ՝  թանկարժեք քարերի և խեցե ամանների ոլորտներում ասելիք ունենալու բերումով : Համաշխարհային քաղաքներ ընտրելու հարցում կարևոր հանգամանքն այն է , որ բացի իրանական երկու քաղաքները , միաժամանակ քաղաքներ էին ներկայացվել նաև Հնդկաստանի , Չինաստանի , Չիլիի , Լիբանանի , Հորդանանի և Պաղեստինի կողմից , սակայն անհրաժեշտ պայմանները լրացնելու արդյունքում , իրանական երկու քաղաքներն ընդգրկվեցին լավագույնների ցուցակում : Այդպիսով , Իրանն արդեն ունի համաշխարհային մասշատբով գրանցված չորս քաղաքներ , որը Չինաստանից հետո , այդ ոլորտում զբաղեցնում է երկրորդ տեղը : Ավելի վաղ , Սպահանը և Թավրիզը ՝ որպես ձեռավրեստի և գորգի համաշխարհային քաղաքներ գրանցվել էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից :

Անցյալում թանկարժեք քարերը խորհրդանշել են հարստություն և իշխանություն : Հին ժամանակներում իշխաններն այդ ակնաքարերից ին օգտվում: Կանանց կողմից գեղեցիկ քարերի կիրառումն ՝ անկախ բժշկական ու կախարդական համոզմունքների ազդեցությունից , գրավում էին նաև տղամարդկանց ուշադրությունը ՝ ինչով էլ նրանք դառնում էին գովասանքի արժանի : Թանկարժեք քարերի կիրառումն ունի շուրջ յոթհազարամյա պատմություն : Քանի դեռ մարդը չէր հմտացել քարտաշության մեջ , այդ քարերը բարձր արժեք ներկայացնելուց բացի , ունեին նաև կախարդական ազդեցություն և տիրոջ համար թալիսմանի դեր էին կատարում : Այսօր գոհարեղենը դարձել է տևական ներդրումային միջոց : Մյուս կողմից , գոհարագիտությունն արդեն գիտության ճյուղ է համարվում ՝ իսկ գոհարեղենի պատրաստելը ՝ արվեստի աշխատանք :

Պատմական շրջանի Իրանում գոհարեղենը տիրոջը գեղեցկություն պարգևելուց բացի , նրանից հեռացնում էր չարիքը : Գոհարեղենը նաև խորհրդանշում էր տվյալ անհատի հասարակական դիրքն ու ընտանեկան արմատները : Առ այսօր Իրանում շուրջ 200 շրջաններ են հայտնաբերվել , որտեղ կան թանկարժեք քարեր : Փորձագետների համոզմամբ , գոհարի հղկման արվեստը կարող է տարբեր աշխատատեղեր ստեղծել հանքափորների , արտադրողների , առևտրականների ու գոհարագործների համար : Իրանում առավել ճանաչված թանկարժեք քարերն են ՝ ագատը , փիրուզան , բյուրեղը , նռնաքարն ու հասպիսը : Իրանի թանկարժեք քարերի հանքերը գտնվում են Խորասանի , Սպահանի , արևելյան Ատրպատականի , Համադանի և Զանջանի նահանգներում : Քարերի պաշարների ու որակի առումով Իրանը դասվում է աշխարհի երկրների առաջին տասնյակում : ԱՄՆ գոհարագիտության ինստիտուտը  Մաշհադի մոտակայքում գտնվող Նեյշաբուրի փիրուզան ճանաչել է աշխարհի այդ քարի ամենաորակյալ տեսակը : Թանկարժեք քարերի առևտուրը չափազանց շահավետ ու եկամտաբեր է : Խոսքը տարեկան շուրջ 60 միլիարդ դոլարի մասին է : Աշխարհում թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի տեսակներից կեսից ավելին կարելի է գտնել Իրանում: Ներկայիս Իրանի արտածումների խոշոր մաս են կազմում ձեռարվեստի աշխատանքները , գորգերը , փիրուզան և մի քանի այլ տեսակի թանկարժեք քարեր : Վերջին տարիներին , Իրանի ձեռարվեստի կազմակերպությունը տարբեր նահանգներում ՝ արևելյան ու արևտմյան Ատրպատականների  , Արդաբիլի , Կենտրոնական , Թեհրանի , Խորասանի , Ֆարսի և այլ նահանգներում , թանկարժեք քարերի մշակման վարպետության դասընթացներ է կազմակերպել : Մշակված քարերի հավելյալ գները 700 տոկոսով գերազանցելու են  հանքերից ստացված քարերի գներին :

Թանկարժեք քարերի ամբողջական հավաքածուն գտնվում  է Խորասան Ռազավի նահանգում , որի շնորհիվ էլ Մաշհադը ճանաչվել է թանկարժեք քարերի համաշխարհային քաղաք : Մաշհադ քաղաքում այդ ոլորտում աշխատում է 16 հազար հոգի  : Գոհարեղենի մշակման գործում Մաշհադ քաղաքի զարգացմանը նպաստել են գոհարեղենի լաբորատորիաների կողքին գործող  ուսումնական և տարածաշրջանային երկրաբանական կենտրոնները : Իմամ Ռեզայի անվան շուկայի նման առևտրական խոշոր կենտրոնները համարվում են Մաշհադի գոհարեղենի վաճառքը խթանող մեծ պոտենցիալներ: Մոտ ապագայում Մաշհադում նշելու են ՝ նրա որպես համաշխարհային գոհարեղենի քաղաքի ընտրությունը , որից հետո նահանգի մաքսային կետերից մեկի հարևանությամբ գոհարեղենի տնտեսական հատուկ գոտի է ստեղծվելու , գոհարագործության արվեստի քաղաքավաններ են կառուցելու : Քաղաքում աշխատելու է  նաև թանկարժեք քարերի մասնագիտական շուկան : 2015 թվականին Խորասան Ռազավի նահանգի թանկարժեք քարերի արտահանումների արժեքը կազել է 54 հազար դոլար : Գոհարեղենի անցյալ տարվա արտահանումների գումարը կազմել է 200 միլիարդ թուման :  

Ձեռարվեստի համաշխարհային խորհրդի ցուցակում գրանցվել է նաև Համեդանի նահանգի քաղաքներից ՝ Լալեջինը ,  որը համարվում է Միջին Արևելքի խեցեղենի արտադրման կենտրոնը : Լալեջինի բնակչության 80 տոկոսի արվեստը խեցեգործությունը և հարակից մասնագիտություններն են , ինչպիսիք են ՝ խեցեղենների գեղանկարչությունը , փաթեթավորումը և խեցեղենի առք ու վաճառքը : Լալջինում աշխատում են շուրջ հազար խեցեգործության արհեստանոցներ : Նրանց արտադրած խեցեղենները հասնում են երկրի հեռու և մոտ քաղաքներ : Լալջինի խեցեղենները բազմազան են և ունեն դեկորատիվ ու կիրառական գործառույթ : Լալջինի խեցեղենները համաշխարհային համբավ են վայելում : Լալջինի խեցեղեններն արտահանվում են աշխարհի ավելի քան քսան երկրներ : Լալեջինի բնակիչները շուրջ 700 տարի զբաղվել են այդ արհեստով : Քաղաքն այդ ոլորտում  մեծ պոտենցիալներ ունի : Այդ դաշտում հարուստ աշխատաշուկայի առկայության շնորհիվ , Լալեջինում և մոտակա քաղաքներում գործազուրկ բնակիչ չկա :

Բրուտագործության հողը բերվում է Լալեջինի մոտակա Դասթջերդի գյուղից : Նստելով խեցեգործության սարքի մոտ : Աշխատանքի վերջում ստացվում է խեցե աման ՝ վարպետի մտքում նախանշված  տեսքով :  Կաղապարված իրերը այնուհետև չորացվում են չորանոցներում։ Խեցեգործական արտադրության ամենակարևոր տեխնոլոգիական պրոցեսը թրծումն է, որն ապահովում է եռակալման անհրաժեշտ աստիճանը։

Լալեջինի մի խումբ վարպետներ մասնագիտացված են խեցե ամանների վրա գեղանկարչության գործում : Դա իրականացվում է երկու տեսակի նյութերով ջրաներկով ու յուղաներկով : Երեսպատման սալիկները կաղապարում են պլաստիկ զանգվածներից՝ շնեկավոր վակուումային մամլիչներում , իսկ տնտեսական ճենապակին և հախճապակին՝ գիպսե կաղապարներում ։ Ճենապակե, հախճապակե և այլ նուրբ խեցեղեն իրերը թրծումից առաջ պատում են ջնարակով, որը թրծման բարձր ջերմաստիճաններում (1000 - 1400 °C) հալվում է՝ առաջացնելով անջրաթափանց և անգազաթափանց ապակենման շերտ։

Վիճակագրական տվյալների համաձայն , Լալեջինում ավելի քան 200 վաճառակետեր են աշխատում այս ոլորտում : Լալեջինի քաղաքապետարանը գոհունակություն է հայտնել քաղաքը համաշխարհային գրանցում ստանալու կապակցությամբ ՝ տեղեկացնելով , որ քաղաքում կառուցվելու է խեցեղենների քաղաքավան : Դա զբաղեցնելու է շուրջ 50 հեկտար տարածք :

Համաշխարհային գրանցումը թերևս համարվում է առաջին քայլը : Առավել կարևոր են հաջորդ փուլերը : Իրականում , համաշխարհային մասշտաբով գրանցված քաղաքների գլխավոր առաքելությունը սկսվում է այդ փուլից հետո , քանզի հիշյալ քաղաքներն աշխարհին ծանոթացնելու ուղղությամբ լուրջ քայլեր պետք է տարվեն : Սա կարևոր իրադարձություն է , բայց այունամենայնիվ անժամկետ բնույթ չի կրում , քանզի նկատի առնված չափանիշներից մեկը ՝ նկատելի զարգացումն է , որի արդյունքում էլ գրանցումը վերանորոգվում է չորս տարին մեկ : Հակառակ դեպքում , Ձեռարվեստի համաշխարհային խորհուրդը կարող է այդ կոչումն այլ քաղաքի փոխանցել :Ընտրյալ քաղաքները պետք է համապատասխանեն համաշխարհային գարնցումների նորմերին : Այդ քաղաքները պետք է ակտիվ գործունեության անցյալ ունենան ձեռարվեստի ուսուցման , առևտրա-տնտեսական իրադարձություններին մասնակցության , արհեստավորների ու արվեստագետների ուսուցման և մշակութային նաև գյուղական ու քաղաքացին հիմնաշենային մարմինների զարգացման , տարբեր լեզուներով գրքերի ու տեղեկատավական գրականության հրատարակման ոլորտներում : Համաշխարհային գրանցում ստացած քաղաքները փաստորեն աշխարհաշրջիկներ գրավելու հնարավորություն են ստանում : Իսկ ձեռարվեստի ոլորտի գործիչները սկսում են հետաքրքրվել առանձնապես տվյալ ճյուղի աշխատանքներով : Այս երևույթներն ըստ ամենայնի , նպաստում են արտասահմանյան զբոսաշրջության , տեղական տնտեսության , աշխատատեղերի ստեղծմանը , նաև ձեռարվեստի ուղղակի արտահանումներին : Տվյալ քաղաքները փաստորեն բրենդավորում են , ուստի հյուրընկալում են նաև առևտրական պատվիրակությունների, ինչի արդյունքում էլ քաղաքի վարպետները տարբեր միջոցառումների ու հյուրախաղերի մասնակցելու հրավերներ են ստանում :