«Դիմադրության» առաջնորդները ՝ սպառնալիքի ու նահատակության թիրախում ( 2)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i27874-Դիմադրության_առաջնորդները_սպառնալիքի_ու_նահատակության_թիրախում_(_2)
Կայսերապաշտության դեմ պայքարի ճակատի առաջնորդները ներկա են Իսլամ աշխարհի տարբեր շրջաններում ՝ պաշտպանելով իրավազուրկ ժողովուրդներին : Նրանք ունեն մի ընդհանրություն , որն էլ միացնում է նրանց : Նրանք թեև սակավաթիվ են , բայց այնուամենայնիվ նրանց գոյությունը չափազանց մեծ նշանակություն ունի Իսլամ աշխարհի համար :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2016 12:39 Asia/Tehran

Կայսերապաշտության դեմ պայքարի ճակատի առաջնորդները ներկա են Իսլամ աշխարհի տարբեր շրջաններում ՝ պաշտպանելով իրավազուրկ ժողովուրդներին : Նրանք ունեն մի ընդհանրություն , որն էլ միացնում է նրանց : Նրանք թեև սակավաթիվ են , բայց այնուամենայնիվ նրանց գոյությունը չափազանց մեծ նշանակություն ունի Իսլամ աշխարհի համար :

Նրանց ազդեցության ու նշանակության վրա դույզն չափով չեն ազդում ազատազրկումը , քաղաքացիության իրավունքից զրկվելը , նույնիսկ զոհվելը : Զրուցաշարի անցյալ համարում ասացինք , որ վերջերս Ալե-Խալիֆայի ռեժիմը Շեյխ Իսա Ղասեմին զրկել է Բահրեյնի քաղաքացիության իրավունքից և լուծարել է ընդդիմադիր ամենամեծ խմբակցություն ՝ «Բահրեյնի իսլամական ազգային Ալ-Վեֆաղ» հավաքականությունը ՝ իսկ նրա առաջնորդ ՝ Շեյխ Ալի Սալմանին դատապարտել է 9 տարվա ազատազրկման : Այս բռնի միջոցները նորություն չեն : Անցյալ համարում նաև անդրադարձանք Շեյխ Ահմեդ Յասինի , Ֆաթհի Շաղաղիի , Սեյյեդ Աբբաս Մուսավիի նման առաջնորդների ահաբեկման դեպքերին : Այսօրվա համարում , ներկայացնելու ենք Դիմադրության մի քանի այլ դեմքերի :

Իմամ Մոսա Սադրը մեկն է անվանի հոգևորականներից , ով պաշտպանում էր Լիբանանի բռնահարված ժողովրդին : Նա պաշտպան էր հանդիսանում նաև Պաղեստինի Դիմադրության շարժմանը ՝ դեմ դուրս գալով Սիոնիստական ռեժիմին : Մյուս կողմից , Իմամ Մուսա Սադրը հանդիսանում էր Լիբանանի տարբեր կրոնների հետևորդների միջև միասնության դրոշակակիրը : Այդ առանձնահատկությունները բավական էին , որպեսզի նրան համարեին ժողովրդական սիրված առաջնորդ , իսկ թշնամիների աչքի փուշը : Մուսա Սադրը Լիբիա մեկնեց 1978 թվականի օգոստոսին և անհետ կորավ այդ երկրում : Մինչ օրս նրա մասին ոչ մի տեղեկություն չկա :

Դիմադրության մյուս դեմքերից էր նրա հորեղբոր որդին ՝ Սեյյեդ Մոհամմեդ Բաղեր Սադրը , ով Իրաքի շիաների կրոնապետն էր : Ուսումն ու  կրթությունը նրան հետ չպահեցին Իրաքի բաասական ռեժիմի դեմ պայքարից : Լուսահոգի Իմամ Խոմեյնիի Իրաք աքսորի տարիներին , նա ծանոթացավ իմամի հեղափոխական գաղափարներին , իսկ իսլամական հեղափոխության հաղթանակից հետո , սատարեց անցնող բոլոր իրադարձություններին : Սադդամը , որ սարսափում էր ժողովրդի մոտ Այայթոլլահ Մոհամմեդ Բաղեր Սադրի վայելած ժողովրդականությունից և բռնապետական կուսակցությանը նրա ընդդիմադիր ծրագրերից , հրամայեց ձերբակալել նրան և քրոջը ՝ Բենթ Օլ-Հոդային : Վերջապես 1980 թվականի ապրիլի 7-ին երկու մարտնչող քույր ու եղբայրը զոհվեցին խոշտանգումների հետևանքով :

Պակիստանը համարվում է մի երկիր , որը հիմնադրվել է 1947 թվականին ՝ Իսլամի անվամբ , սակայն մինչ օրս  բազմաթիվ դեմքեր են փորձել իրականացնել այդ նպատակը , որոնցից մեկն է Ալլամե Սեյյեդ Արեֆ Հոսեյն Հոսեյնին : Նա նույնպես լուսահոգի Իմամ խոմեյնիի գաղափարներից ազդեցություն կրելով , լուրջ ջանքեր է գործադրել Պակիստանում շիաների ու սուննիների միասնականության , նաև երկրում կայսերապաշտությունն ու չարիքը վերացնելու ուղղությամբ : Նա նաև խիստ դեմ էր իր երկրում ԱՄՆ-ի և սաուդական իշխանությունների միջամտողական քաղաքականություններին : Ժողովրդական ու հեղափոխական այդ դիրքորոշման պատճառով , միջամտողական կառավարությունների ու նրանց ներքին թաքֆիրական աջակիցների   մոտ ատելություն առաջացավ , որի պատճառով էլ 1988 թվականի օգոստոսի 5-ին , Ալլամե Արեֆ Հոսեյնին հայտնվեց  անծանոթ մի մարդու գնդակի թիրախում և զոհվեց :

Սաուդյան Արաբիայի նման երկրում , որտեղ լայն տարածում են գտել կոռուպցիան և խտրականությունը , ժողովրդի բողոքն ու ընդվզումը դարձել են բնական երևույթներ : Բողոքներ , որոնք բնականաբար ունեն առաջնորդներ : Սաուդյան Արաբիայի շիաների հոգևորապետ ՝ Այաթոլլահ Շեյխ Նիմեր Բաղեր Նիմերը ղեկավարում էր խտրականության ու չարիքի դեմ շարժումը : Նա պահանջում էր շիաների համար նկատի առնել մյուս քաղաքացիների հետ համահավասար իրավունքներ , վերջ տալ Ալե-Սաուդի ռեժիմի իշխանությանը և վերականգնել քաղաքացիական ազատությունները : Նա ձերբակալվել էր մի քանի անգամ : 2013 թվականի հուլիսին   սաուդացի զինյալ վարձկանների կողմից նա հարձակման ենթարկվեց և անհայտ վայր տեղափոխվեց , իսկ 2016 թվականի հունվարի 2-ին մահապատժի ենթարկվեց : Ալե-Սաուդի ռեժիմի այդ վայրագ քայլն իսլամական երկրներում բացասական կրքեր առաջացրեց :

Սեյյեդ Հոսեյն Բադրեդդին Հուսին նաև համարվում է կայսերապաշտության դեմ պայքարի դրոշակակիրներից մեկը : Նա Եմենի ժողովրդին կոչ արեց պայքարել կայսերապաշտ իշխանությունների դեմ ՝ այդ երկրի հյուսիսում հիմնադրելով «Անսարալլահ» շարժումը : Այդ մարտիկ հոգևորականը խիստ դեմ էր ԱՄՆ-ին և Սիոնիստական ռեժիմին և զբաղվում էր Եմենի ժողովրդին իրազեկելու առաքելությամբ : Ի վերջո 2004 թվականին ՝ ամիսներ որոնումներից հետո , Եմենի նախկին իշխանությունների հրամանատարության տակ գտնվող բանակային ուժերի հարձակման հետևանքով , զոհվեցին Հոսեյն Բադրեդդին Հուսին և նրա աջակիցները : Նրանց զոհվելով չավարտվեց Եմենի ժողովրդի պայքարը : Դա շարունակվեց նրա եղբայր ՝ Սեյյեդ Աբդոլմալեք Բադրեդդին Հուսիի ղեկավարությամբ : Եմենի Անսարալլահ շարժումն առաջնորդելով , նա կանգնեց երկրի նախկին ռեժիմի բանակայինների , ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարձակումների դիմաց և նույնիսկ տարածեց Եմենում ժողովրդական շարժումը : 2015 թվականի մարտ ամսից ի վեր , երբ սաուդացիները սկսեցին հարձակումները Եմենի վրա , Անսարալլահը դարձավ վայրագ հարձակումներին Դիմադրության առանցքը : Այդ իսկ պատճառով , սաուդական բանակի ինքնաթիռները բազմիցս փորձել են սպանել նրան , սակայն ձախողել են :

Աֆրիկայի մայրցամաքում չարիքի ու մեծապետականության դեմ իսլամական դիմադրության առաջնորդներից մեկն է Նիգերիայի մուսուլմանների առաջնորդ ՝ Շեյխ Իբրահիմ Զաքզաքին : Նա Նիգերիայի բռնահարված ժողովրդի իրավունքների պաշտպանը և իսլամական գաղափարների տարածողն է համարվում : Վերջին երեք տարիներին , նա մեծ թվով մարդկանց է առաջնորդել ՝ ակներեև հաջողություններ է ունեցել , որոնք էլ առթել են Նիգերիայի տարբեր կառավարությունների և նրանց դաշնակիցների զայրույթը : Շեյխը բազմաթիվ անգամներ ազատազրկվել է :  Արտաքին սադրիչ քայլերի հետևանքով , 2015 թվականի դեկտեմբերի 13-ին , Նիգերիայի բանակը ներխուժելով նրա բնակարանը , հրի ու սրի քաշեց հարյուրավոր շիա մուսուլմանների: Շեյխ Զաքզաքին ծանր վիրավորվելուց հետո , բանտարկվեց : Հարձակման հետևանքով , զոհվեցին նրա երեք որդիները : Ավելի վաղ 2014 թվականի Ղոդսի համաշխարհային օրվա քայլարշավի մասնակիցների դեմ բանակի հարձակման ժամանակ , զոհվել էին նրա մյուս երեք որդիները : Թեև Շեյխ Զաքզաքին ներկայումս վիրավոր ու կալանավորված է , սակայն նրա համախոհները շարունակում են նրա պայքարի ուղին :   

Կայսերապաշտության դեմ պայքարի ճակատի առաջնորդները ներկա են Իսլամ աշխարհի տարբեր շրջաններում ՝ պաշտպանելով իրավազուրկ ժողովուրդներին : Նրանք ունեն մի ընդհանրություն , որն էլ միացնում է նրանց : Նրանք թեև սակավաթիվ են , բայց այնուամենայնիվ նրանց գոյությունը չափազանց մեծ նշանակություն ունի Իսլամ աշխարհի համար :  Նրանք բոլորն էլ խորը համոզումներ ունեն հեղափոխական ու իսլամական ուսուցումներին ու գաղափարախոսության նկատմամբ : Նրանց այս խորը համոզմունքի շնորհիվ է , որ Աստծուն ապավինելու միջոցով  , նրանց հաջողվում է հաղթահարել տարբեր խոչընդոտներ : իսլամական դիմադրության առաջնորդները թեև ծանրագույն սպառնալիքների են ենթարկվում , սակայն նրանք միմիայն Աստծո օգնությանն են ապավինում և չեն պատրաստվում թշնամու հետ հաշտություն կնքել : Նրանք հավատք են տածում Ղուրանի այս նախադասությանը , որ ասում է .-«Ով հավատացյալներ , եթե դուք ապավինեք Աստծուն , ապա նա նույնպես Ձեզ աջակցելու է» :

Չարիքի դեմ պայքարող Իսլամը զերծ է խտրականությունից , մոլեռանդությունից ու խավարամտությունից , նույնպես պայքարում է նման շեղված Իսլամի դեմ : Նրանք չեն պայքարում մուսուլման եղբայրների դեմ , այլև նրանց կոչ են անում միասնական լինել ՝ արտաքին թշնամու դեմ  : Նրանք պաշտպանության են դիմում միայն այն դեպքում , երբ սատանայից խաբվածներն ՝ Իսլամի անվան ներքո , պայքարում են մուսուլման ազատախոհների դեմ :  Սակայն ազատախոհ առաջնորդները մշտապես հաշվի են առնում այն փաստը , որ իրական թշնամին համաշխարհային կայսերապաշտությունն է , որի մերօրյա խորհրդանիշներն են ԱՄՆ-ը և Սիոնիստական ռեժիմը : Այդ ռեժիմները նպատակ ունեն վերացնել հիշյալ առաջնորդներին ու նրանց հետևորդներին :

Ազատախոհ առաջնորդները նման արժանիքներով են դարձել ժողովրդի սիրված դեմքերը : Նրանք գիտեն , որ ժողովրդին ճիշտ ուղիով առաջնորդելու միջոցով , կարող են պայքարել իրական թշնամիների դեմ : Փոխադարձաբար , արդարատենչ առաջնորները ևս իրենց ողջ կարողությամբ սատարում ու աջակցում են ժողովրդին : Նրանք չեն երկնչում հանուն արդարության  զոհվելուց : Նրանք ժողովրդին կարիք ունեն ոչ թե համբավ  ու հարստություն ձեռք բերելու ՝ այլև իրենք նվիրաբար պայքարում են այդ ճանապարհին :  Նրանց ազդեցության ու նշանակության վրա դույզն չափով չեն ազդում ազատազրկումը , քաղաքացիության իրավունքից զրկելը , նույնիսկ զոհվելը :