Մոնաֆեղին խմբակը՝միջազգային ամենաահաբեկչական կազմակերպությունը
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i28726-Մոնաֆեղին_խմբակը_միջազգային_ամենաահաբեկչական_կազմակերպությունը
Այս օրերին ահաբեկչության հարձակումները եվրոպական երկրների ժողովրդին ահ ու սարսափ են պատճառել: Նիսի և Մյունխենի բնակիչներն աննախադեպ ահաբեկչական հարձակումների ականատես են եղել:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Օգոստոս 01, 2016 16:45 Asia/Tehran

Այս օրերին ահաբեկչության հարձակումները եվրոպական երկրների ժողովրդին ահ ու սարսափ են պատճառել: Նիսի և Մյունխենի բնակիչներն աննախադեպ ահաբեկչական հարձակումների ականատես են եղել:

Աննախադեպ լինելու առումով, այդ դեպքերը լայնամասշտաբ արձագանք են գտել միջազգային մասշտաբով: Սակայն երկար տարիներ է,ինչ ահաբեկչությունը դարձել է Եվրոպայի սահմաններից դուրս և Միջին Արևելքի բնակիչների կյանքի անբաժան մասը: Այդ շրջանում ահաբեկչական հարձակումների պատճառով, ամեն օր տասնյակ կանայք ու երեխաներ են զոհվում: Ահաբեկչական հարձակումների ու սպանությունների մասին լուրերի հաղորդումը սովորական երևույթ է դարձել եվրոպական երկրների համար: Երբ եվրոպական մի քաղաքում ռումբ է պայթում կամ ահաբեկչական ակտ է իրականացվում, ապա այդ դեպքը հայտնվում է ԶԼՄ-ների ուշադրության սևեռակետում: Այդպես է եվրոպական երկրների կառավարությունների որդեգրած քաղաքականությունն ահաբեկչության հանդեպ: Նրանք այդ նենգ երևույթը բաժանում են լավ և վատ երկու խմբերի: Նման դասակարգմամբ, արևմտյան պետությունները ահաբեկչության դեմ պայքարը միջոց են ծառայեցնում՝ իրենց տարածամոլական քաղաքականություններին դեմ գնացողների նկատմամբ: Վերջին տարիներին, ահաբեկչության դեմ պայքարն՝ ինչպես ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և այլ հարցեր դարձել են լծակ նրանց ձեռքում: Հուլիսի 26-ը համարվում է ԻԻՀ-ի օրացույցի մնայուն օրերից մեկը: 1988 թ.-ի հուլիսի 24-ին՝ ԻԻՀ-ի կողմից թիվ 598 բանաձևի ընդունումից մի քանի օր անց, մոնաֆեղները մտադիր էին «Մեհրանից Թեհրան» կարգախոսով օպերացիա իրականացնել՝ ԻԻՀ-ը և հեղափոխությունը ոչնչացնելու համար: Սակայն հուլիսի 26-ին  իրանցի երիտասարդները «Մերսադ» անունով փոխադարձ գործողության դիմեցին ՝ Քերմանշահի մոտակայքում Մերսադի նեղուցում մոնաֆեղին խմբակի տարրերին ծանր հարվածելով, ոչ միայն մոնաֆեղներին ծանր պարտության մատնեցին, այլև Իրանի ժողովրդի չարակամներին պատմական մեծ դաս տվեցին:

Մոնաֆեղին խմբակն Իրանում ոճրագործությունների սև անցյալ ունի: Երբ պարզ դարձավ Իրանի իսլամական հեղափոխության իդեալների ու նպատակներին այդ շեղված խմբակի նկարագիրը , խմբակը փորձեց իսլամական հանրապետության մեծ դեմքերին ահաբեկելով, իր կարծիքով, Իրանին փակուղային իրավիճակի մատնել: Մոնաֆեղին խմբակի ղեկավարները և նրանց աջակիցներն իրենց նենգ նպատակներն իրականացնելու համար, ոչ մի ջանք չէին խնայում՝ նույնիսկ շարքային քաղաքացիներին էին ահաբեկում՝ իսլամական հեղափոխությանը պաշտպանելու համար: Իսլամական հեղափոխության դեմ իրենց թշնամական քայլերի շրջագծում, նրանք նույնիսկ Սադդամին ապաստանեցին և իսլամական հեղափոխությանը հարվածելու համար, Իրանի դեմ ութամյա պարտադրյալ պատերազմի տարիներին ծառայեցին Սադդամին: Մոնաֆեղին խմբակի իրականացրած ահաբեկչական քայլերի հետևանքով, շուրջ 17 հազար իրանցիներ են զոհվել: Ահաբեկչական այդ խմբակն իր գործունեության ընթացքում պաշտպանվել է ահաբեկչության դեմ պայքարի հավակնորդ արևմտյան պետությունների կողմից: ԻԻՀ-ից ճողոպրելուց հետո, Մոնաֆեղին խմբակի պարագլուխ ՝ Մասուդ Ռաջավին Փարիզ մեկնեց ՝ հովանավորվելով Ֆրանսիայի կառավարության կողմից: Վերջինս չնայած խմբակի ահաբեկչական գործունեության մասին իրազեկ լինելուն, աջակցում էր Ռաջավիին: Նրանք Փարիզում շարունակեցին իրենց գործունեությունը: Իրաքի գրավումից հետո, Դիալե նահանգում մոնաֆեղների կենտրոնական կայան՝ Աշրաֆի զորակայանը դարձավ անվտանգ վայր, քանզի ամերիկացի ոչ մի ուժ այդ զորակայան մուտք չէր գործում: 2003 թվականին Իրաքի գրավումից հետո, Սադդամի օրոք Մոնաֆեղներին հանձնված զորակայանը ՝ շարունակեց վայելել ԱՄՆ-ի աջակցությունը: Իրականում եթե 2003 թվականի մարտին ԱՄՆ-ի համար ավարտվեց Սադդամի սպառման ժամկետը և Բուշի կառավարությունը՝ զանգվածային սպանության զենքերի առկայության պատճառաբանությամբ հարձակվեց Իրաքի վրա, ապա Մոնաֆեղին խմբակը դեռևս կարող է օգտակար լինել ամերիկացիների համար: Այդ պատճառով էր, որ Աշրաֆի զորակայանը ոչ մի վնաս չկրեց: Նույնիսկ մի քանի տարի անց, Իրաքի ժողովրդի ճնշումների տակ, զորակայանը տեղափոխվեց Բաղդադի մոտակա Լիբերթի զորակայանի մոտ:

Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր, ԱՄՆ կառավարությունն ի սկզբանե թշնամանք է տածել ԻԻՀ-ի դեմ: Փահլավի բռնապետական ռեժիմը համարվում էր Միջին Արևելքում ԱՄՆ-ի ռազմական ու քաղաքական ամենամեծ դաշնակիցը: Փահլավի ռեժիմի կործանումը ծանր հարված էր ԱՄՆ-ի համար՝ Միջին Արևելքում և Պարսից ծոցում իր ծրագրերի իրականացման հարցում: Իսլամական հեղափոխությունից առաջ, 1953 թվականին նավթի ազգայնացման համար Իրանի ժողովրդի պայքարի ընթացքում, ԱՄՆ կառավարությունը Մոսադեղի կառավարության դեմ հեղաշրջում իրականացնելով, խոչընդոտեց Իրանի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վերականգնումը՝ Մոհամմեդ Ռեզայի Իրան վերադարձի համար նպաստավոր պայմաններ ստեղծելով: Այս պետական հեղաշրջումը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ի և նրա եվրոպացի դաշնակիցներն Իրանի ժողովրդի ազատության ու ժողովրդավարության հարցում տարբեր լծակներից են օգտվում: Այս գործելակերպը շարունակվեց իսլամական հեղափոխության հաղթանակից հետո: Իրանի ժողովուրդն ապավինելով մեծ հոգևորականի , ընդվզել էր բռնապետ ռեժիմի դեմ և հաջողել էր տապալել նրան: Այս մեծ հաղթանակին ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հակազդեցությունը եղավ իսլամական հեղափոխության դեմ կողմնորոշումը և հակահեղափոխական խմբերին սատարումը: Այդ խմբերից մեկն էր մոնաֆեղին խմբակը , որի պարագլուխները երբ իմացան, որ ժողովրդի մոտ աջակիցներ չունեն և ընտրությունների ու ժողովրդավարական մեխանիզմների միջոցով չեն կարող իշխանության հասնել, ընտրեցին ԻԻՀ-ի նորակազմ համակարգի դեմ զինյալ պայքարի միջոցը: Մոնաֆեղները դարձան տարբեր պատասխանատու այրերից մինչև Իրանի շարքային հազարավոր քաղաքացիների զոհվելու պատճառը: Իրանի առաջին նախագահ՝ Բանի Սադրի դավաճանությունը բացահայտվելուց հետո, Մոնաֆեղին խմբակի պարագլուխ՝ Մասուդ Ռաջավին կանացի զգեստով ճողոպրեց Իրանից ՝ մեկնելով Փարիզ: Ֆրանսիայի կառավարությունն ապաստան տվեց Իրանի ժողովրդի այդ դավաճաններին:

Ֆրանսիայի և ազատության հավակնորդ մյուս պետությունները շարունակում էին օժանդակել մոնաֆեղներին: Նրանք Փարիզում և եվրոպական այլ քաղաքներում , Իրանի դեմ ահաբեկչական ծրագրեր էին մշակում և իրականացնում: Թեև այդ ԻԻՀ-ի անվտանգության ծառայությունը դիտարկում էր այդ ծրագրերի մեծ մասը և նրանց հեղինակները հայտնաբերվում և ձերբակալվում էին: Նույնիսկ 1980-ականներին , երբ Մոնաֆեղներն Իրաք մեկնեցին և Սադդամի ռեժիմի կողքին պատերազմեցին ԻԻՀ-ի դեմ, վայելում էին եվրոպական երկրների աջակցությունը: Մոնաֆեղին խմբակի ճանաչված դեմքերից ՝ Մարիամ Ռաջավին այսօր Փարիզում է բնակվում և ամեն տարի համահավաքներ կազմակերպելով , փորձում է ձևացնել, թե իրենց ժամկետն դեռևս չի ավարտվել:

Այսօր ցանկացած ոք , ով համարվում է ԻԻՀ-ի թշնամին, մոնաֆեղների ուշադրությանն է արժանանում: Վերջին անհատը, ով հայտնվեց մոնաֆեղների լարած թակարդում, Սաուդյան Արաբիայի հետախուզական կազմակերպության նախկին պետ՝ Թորքի Ֆեյսալն էր: Նա մասնակցել էր Փարիզում մոնաֆեղների վերջին համահավաքին: Նա Իրանի դեմ ելույթ ունեցավ՝ մի խումբ ժամկետանց և հնամաշ հասարակության առջև: Նրան կարելի է անվանել ԻԼԻՊ-ի և Ալ-Ղաիդայի նման ահաբեկչական խմբավորումների կնքահայրը: Ինչպե՞ս կարելի է վստահությամբ խոսել ծայրահեղականության ու ահաբեկչության դեմ պատերազմի մասին Ֆրանսիայի և եվրոպական այլ երկրների ծրագրերի մասին: Մի խումբ ահաբեկիչներ, շուրջ չորս տասնամյակ համախմբվել են Ֆրանսիայում և փորձում են ահաբեկչական միջոցներով, հարվածել ԻԻՀ-ին:  Քանի դեռ ահաբեկչության դեմ պայքարի հարցում գործում է այս երկակի դիրքորոշումը , ապա ահաբեկչական սպառնալիքներն անպակաս են լինելու Փարիզից , Նիսից , Բրյուսելից և Մյունխենից: Մեր օրերի փոքրացած աշխարհում, ինֆորմացիայի կուտակման պատճառով, սահմանները վերացել են, իսկ ահաբեկչությունը ՝ լավ և վատ երկու խմբերի բաժանումը, ծայրահեղականության ու բռնության կրակին յուղ լցնել է նշանակում: