Զեկույց՝ Իսլամական մարդու իրավունքների մասին
Իսլամական մարդու իրավունքների և մարդկային արժանապատվության օրը բացառիկ առիթ է, որ յուրաքանչյուր տարի իսլամ աշխարհում մարդու իրավունքների սկզբունքների գործադրման համար գործնական գաղափարների ներկայացման հնարավորություն է ստեղծում:
Ամեն տարի ԻԻՀ-ի պետական կազմակերպությունները, քաղաքացիական կառույցներ ու հասարակական կազմակերպություններ այս օրվա սեմին տարբեր համաժողովներ ու նիստեր գումարելով մարդու իրավունքների իրագործման համար տարբեր գաղափարներ ու լուծումներ են առաջարկում ու փոխանակում են այդ կապակցությամբ իրենց փորձը:Իրանական մորդադ ամսվա 14-ը՝ օգոստոսի 4-ը, Իսլամական մարդու իրավունքների ու մարդկային արժանապատվության օրն է: Դա այն օրն է, երբ Կահիրեում վավերացվեց Իսլամական մարդու իրավունքների հռչակագիրը:
Որոշ ժամանակ միջազգային հանրության ճնշման, մարդու իրավունքների օգտին ծավալված լայն քարոզչության ու նաև աշխարհում մարդու իրավունքների հռչակագրի հանդեպ հետաքրքրության ազդեցության ներքո, իսլամ աշխարհի որոշ մտավորականներ ընդունելով հանդերձ Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրում ընդգծված սկզբունքները, որոշեցին դրանք համապատասխանեցնել իսլամական չափանիշներին և փորձեցին ապացուցել, որ այդ սկզբունքներն ու իրավունքները շատ ավելի կատարյալ ու լավ կերպով ներկայացված են իսլամում ու հետագային օրինակ ծառայեցնելով մարդու իրավունքների հռչակագիրը՝ որոշեցին մարդու իրավունքների մասին սկզբունքներն ու օրենքները քաղելով իսլամական աղբյուրներից դրանք մշակված կերպով ներկայացնել միջազգային հանրությանը: Այս հռչակագիրը վավերացվեց 1990 թվականի հուլիսի 21-ից օգոստոսի 5-ը Կահիրեում գումարված Իսլամական Կոնֆերանս կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների նստաշրջանում:
Իսլամական Կոնֆերանս կազմակերպության անդամ երկրների կողմից իսլամական մարդու իրավունքների հռչակագրի վավերացումը սկիզբ հանդիսացավ նրա համար, որ իսլամական երկրները ներշնչվելով իսլամական անխառն գաղափարներից մարդու իրավունքների ու մարդկային արժանապատվության շրջանակի կապակցությամբ հռչակագիր ընդունեն, որպեսզի այդպիսով որոշ դեպքերում իսլամական չափանիշներին հակասող մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրի դիմաց հավաքական լուծումներ ունենան իսլամ կրոնի դիտանկյունից մարդու արժևորման համար:
Իսլամական մարդու իրավունքների և մարդկային արժանապատվության օրը բացառիկ առիթ է, որ յուրաքանչյուր տարի իսլամ աշխարհում մարդու իրավունքների սկզբունքների գործադրման համար գործնական գաղափարների ներկայացման հնարավորություն է ստեղծում: Ամեն տարի ԻԻՀ-ի պետական կազմակերպությունները, քաղաքացիական կառույցներ ու հասարակական կազմակերպություններ այս օրվա սեմին տարբեր համաժողովներ ու նիստեր գումարելով մարդու իրավունքների իրագործման համար տարբեր գաղափարներ ու լուծումներ են առաջարկում ու փոխանակում են այդ կապակցությամբ իրենց փորձը:
Կանանց իրավունքները պաշտպանող իրանական հասարակական կազմակերպություններից մեկի նախաձեռնությամբ և դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի տեղակալի ու նաև տարբեր փորձագետների ու իրավապաշտպանների ներկայությամբ գումարված նիստերից մեկում իսլամի դիտանկյունից մարդու իրավունքների գաղափարական ու տեսական հիմունքների մասին որոշ տեսակետներ են ներկայացվել, որոնք կանդրադառնանք մեր հաղորդման այս բաժնում:
Կրոնի առանցքայնությունը իսլամական մարդու իրավունքների գլխավոր ու հիմնական սկզբունքն է: Կրոնի առանցքայնության նպատակը մարդու առաջնորդելը, երջանկացնելն ու կատարելագործելն է: Պիտի տեսնել, որ արդյոք մարդը՝ միայնակորեն կարող է կատարելիության հասնել: Անկասկած՝ ո՛չ: Այսինքն միայն բարձրյալն Աստված տեղյակ է մարդու իրական կարիքների, կարողությունների ու ընդունակությունների մասին ու կարող է նրան դեպի երջանկություն առաջնորդել: Սա կրոնի առանցքի վրա հիմնված հասարակության մեջ գլխավոր կետն է: Մյուս հարցը, որին մարդու իրավունքների արդիական գաղափարներում քիչ ուշադրություն է ցուցաբերվում Աստծո իրավունքն է: Աստված ի՞նչ իրավունքներ ունի մարդու հանդեպ: Մարդը պարտավոր է պաշտել բարձրյալն Աստծուն ու սա Աստծո հանդեպ մեր պարտականությունն է:
Իսլամական մարդու իրավունքներում իրավունքի ու պարտավորության հարցն այնպես է դրված, որ ցանկացած իրավունք հանգեցնում է որոշ պարտականությունների, իսկ ցանկացած պարտականությունից բխում են իրավունքներ, սակայն մի տարբերությամբ: Երբ խոսքը գնում է իրավունքի մասին դա նշանակում է իրավատիրոջը թույլատրել ենք օգտվել կամ չօգտվել իր իրավունքից, սակայն իսլամական մարդու իրավունքներում պարտականության պարագային հարցն անհրաժեշտաբար այդպես դրված չէ ու դա պիտի որ իրագործվի: Օրինակ, եթե խոսքի ազատության տեր եք դառնում դրանից բխում են մի շարք պարտավորություններ ու պիտի հարգել հասարակության շահերն ու օրենքները, հանրային կարգը, կարմիր գծերն ու նաև մյուսների ազատությունները: Երբ իրավունքի տեր եք դառնում պարտավոր եք հարգել դրանից բխած պարտավորությունները:
Իսլամական մարդու իրավունքների երկրորդ սկզբունքը մարդկային արժանապատվությունն է, որին ակնարկ է կատարվել Ղուրանում և ունի մի շարք կարևոր մանրամասնություններ: Իսլամական մարդու իրավունքներում դա բարձր դիրք է գրավում: Մարդն Աստծո ընտրյալն ո նրա ներկայացուցիչն է Երկրի վրա: Օժտված է աստվածաճանաչության բնազդով, անկախ է, Աստված նրան վստահել է, ծանոթ է բարուն ու չարին, ձգտում է կատարելագործման, օժտված է գիտական ու գործնական ընդունակություններով և մարդկային արժանապատվությամբ և Աստծո դիմաց պատասխանատու է իր արարքների համար: Սա Ղուրանում մարդու համար նշված հատկանիշներն են: Նման վեհ մտածողությամբ ու Աստծո միջոցով մարդուն վերապահված նման բարձր դիրքով կարելի է ըմբռնել լիարժեք մարդաբանության վրա հիմնված իսլամական այս վարդապետության և արևմտյան հասարակության մեջ բնակվող մարդու հետ:
Իսլամական մարդու իրավունքների երրորդ սկզբունքը բնական կամ բնազդային իրավունքների հարց է: Արևմտյան մարդու իրավունքներում էլ բնական իրավունքները կարևոր սկզբունքներից են համարվում, սակայն տարբերվում են իսլամական մարդու իրավունքների հետ: Իսլամ կրոնի դիտանկյունից բնազդային ու բնական մարդու իրավունքները բարձրյալն Աստծո կողմից են տրվել մարդուն և հող են պատրաստում մարդու առաջնորդման, երջանկացման ու կատարելագործման համար: Այսինքն Աստծո կողմից մարդուն տրված ցանկացած իրավունք պիտի հող պատրաստի հոգևոր բարձր արժեքների ու կատարելագործության իրագործման համար:
Ապրելու իրավունքը ցանկացած մարդու գլխավոր ու տարրական իրավունքն է, որ ընդգծված է նաև իսլամում: Արևմտյան մարդու իրավունքը՝ մարդու իրավունքների համաձայն ապրելու իրավունքը մարդուն տրված բացարձակ իրավունք է, որից չի կարող զրկվել, սակայն իսլամական մարդու իրավունքների համաձայն ապրելու իրավունքը տրվել է բարձրյալն Աստծո կողմից և պայմանավորված է Աստծո կողմից հստակեցված պայմաններով: Արդյոք Ղեսասը կամ մահապատիժն այս դեպքում հակասում է մարդկային արժանապատվությանը: Որտեղ խոսք է գնում Ղեսասի մասին դրան զուգահեռ նաև խոսվում է ներման մասին: Ղեսասի փիլիսոփայությունը կանխարգելումն է: Իսլամական ու արևմտյան իրավական համակարգերի գլխավոր տարբերությունն էլ պատժամիջոցների մեջ է:
Ի դեպ, արևմտյան մարդու իրավունքներում ապրելու իրավունքը սոսկ նյութական իմաստ է ստանում, մինչդեռ իսլամում ապրելու իրավունքը թե նյութական և թե բարոյական կողմ ունի: Ղուրանում հավատուրացները նմանեցվում են կյանք չունեցող մեռելների: Ուրեմն իսլամական մարդու իրավունքներում ապրելու իրավունքը թե նյութական և թե բարոյական կողմ ունի: Արդյոք ցանկացած մարդ կարող է խլել մյուսի կյանքը: Անկասկած դա այդպես չէ: Կյանքից զրկելու իրավունքը միայն վերապահված է իսլամական իշխանությանը, որի համար օրենքներ են սահմանվել: Եթե իսլամում այն համոզումը գոյություն ունի, որ մեկին սպանողը սպանում է ողջ մարդկությանը, դա վկայում է այն մասին, որ իսլամը արժևորում է ապրելու իրավունքը:
Ազատության իրավունքն էլ թե իսլամական և թե արևմտյան մարդու իրավունքների սկզբունքներից է, սակայն այստեղ էլ տարբերություններ գոյություն ունեն: Օրինակ իրանական հասարակությունը իսլամական հեղափոխության հաղթանակից հետո անգամներ ահաբեկչական խնդիրներ և քաղաքական ու զինվորական բազմաթիվ մարտահրավերներ է դիմագրավել, սակայն երբևէ այդ պատրվակով հասարակության ազատությունները չեն սահմանափակել, մինչդեռ արևմուտքցիներն ահաբեկչական խնդիրների պատճառով իրենց հասարակություններում արտակարգ դրություն են հայտարարում և չեղարկում են մարդու իրավունքների հետ կապված հարցերը:
Հավասարությունն անգամներ հիշատակվել է Ղուրանում ու Սահմանադրական օրենքում, սակայն պիտի նկատի ունենալ, որ արական ու իգական սեռերը թե ֆիզիկական ու թե կրած պատասխանատվության տեսակետից բազմաթիվ տարբերություններ ունեն, որոնց անտեսում է արևմտյան մարդու իրավունքները: Միևնույն ժամանակ արևմտյան համակարգում սեփականության իրավունքը բացարձակ է և մարդն ամեն ինչի տերն է, սակայն իսլամական գաղափարների համար գոյության աշխարհի իրական տերն Աստված է ու եթե սեփականության որևէ իրավունք է սահմանվել մարդու համար, սա նրան է տրված Աստծո կողմից ու միայն միջոց է, որպեսզի նա երջանկության ու կատարելիության հասնի:
Արևմտյան մարդու իրավունքների համակարգում ընտանիքին մեծ ուշադրություն չի ցուցաբերվում, մինչդեռ իսլամական մարդու իրավունքներում ընտանիքը օրենսդրության հիմքն է:
ԻԻՀ դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի տեղակալ Ղարիբաբադին այս նիստում ասաց. «Իսլամական մարդու իրավունքների համակարգում երկու ուշագրավ կետեր կան, որոնք չեն նկատվում մարդու իրավունքների արևմտյան համակարգում: Իսլամական հասարակության մեջ մաքուր ու հոգևոր մթնոլորտի ստեղծումն, ինչը չի նկատվում արևմուտքում և ապա Ընտանիքի համար հզոր դերակատարության ապահովումը, որ մեծ ազդեցություն ունի իսլամական հասարակության մեջ, մինչդեռ մարդու իրավունքների արևմտյան համակարգում ընտանիքը որևէ արժեք ու դիրք չի վայելում»:
Նա եզրափակելով իր ելույթն ասաց. «Եթե մենք կարողանանք արևմուտքցիներին համոզել ընդունելու մի սկզբունք թյուրիմացություններից շատերը կվերանան և դա հասարակություններում տիրող մշակութային բազմատեսակության ու տարբեր արժեքների ընդունումն է, ինչը մարդու իրավունքների դիմագրաված գլխավոր մարտահրավերն է: Մարդու իրավունքները քաղաքական շահարկման ենթարկելն և դրա հանդեպ խտրական ու երկակի մոտեցումն էլ մյուս մարտահրավերից են համարվում»: