Ամեն ինչ «Պոկեմոն» խաղի մասին
Արտասահմանում բնակվող սիրիացի մի արվեստագետ «Պոկեմոն» խաղի հերոսների նկարները տեղադրել է այդ երկրի ավերակներում կանգնած սիրիացի երեխաների կողքին ու դա կոչել է «Սիրիա Գո»:
«Պոկեմոն Գո»-ն համակարգչային խաղ է՝ իրապատում ոճով,որը «Պոկեմոն» ընկերությունը 2016 թվականին IOS և Android պլատֆորմերում արտադրել է «Պոկեմոն» խաղի հրապարակման 20-ամյակի կապակցությամբ: «Պոկեմոն Գո»-ն նախագծվել է 1990-ական թվականների անիմացիոն սիրված խաղի կերպարների առանցքայնությամբ: Նույն նոստալգիայի ֆոնին խաղը կարողացել է մեծ տարածում գտնել աշխարհում: «Պոկեմոն Գո» խաղի յուրահատկությունը վիրտուալ կերպարների վերարտադրումն է իրական աշխարհի վրա։ Խաղը խրախուսում է ճանապարհորդել փողոցներում պոկեմոններ որսալու նպատակով, տնից դուրս գալ և շփվել այլ խաղացողների հետ։
«Պոկեմոն Գո»-ի մասին ճիշտ պատկերացում կազմելու համար նախ պիտի մտքից հանել բջջային հեռախոսների խաղերի մասին ընդհանրացած պատկերացումը: Խաղը նախագծվել է այնպես, որ օգտատերն իր խելացի բջջայինը ձեռքն առած և GPS սարքի ու նկարահանման խցիկի օգնությամբ ինքն էլ դառնում է խաղի կերպարներից մեկը և իր քաղաքի ու նույնիսկ երկրի երկայնքով Պոկեմոն է որոնում: Այս խաղը մյուս առցանց խաղերից տարբերվում է նրանով, որ օգտատերը պիտի շարժվի և ներակայանա տարբեր վայրերում:
Այս խաղի տենդն աշխարհի չորս քաղաքներում տարածվելով տարբեր վերլուծություններ են կատարվել դրա մասին: Ոմանք դրա հանդեպ դրական մոտեցում ունեն, քանի որ նման խաղերի հաճախ ծույլ օգտատերերին պարտադրում է առավել ակտիվություն ցուցաբերել, իսկ մեկուսացված անձանց բերում է հասարակության մեջ: Ոմանք էլ թվում են դրա բացասական կողմերը, ընդգծելով, որ դա որոշ վայրերում խանգարում է բնականոն աշխատանքը և նույնիսկ մի քանի դեպքերում Պոկեմոն որսալու ժամանակ ավտովթարներ են պատահել ու մարդիկ են զոհվել:
Աշխարհում այս խաղի շուրջ հետաքրքրությունը տարածվելով նաև հետաքրքիր հակազդեցությունների ենք հանդիպում: Զավթված տարածքներում Լացի պատի պատասխանատուները և Վաշինգտոնում Հոլոքոստի թանգարանի տնօրեններն այդ վայրերի տարածքում արգելել են այդ խաղով զբաղվելը: Չինաստանն էլ մի առ ժամանակ առաջ հայտարարեց, որ մտահոգ է նրանից, որ «Պոկեմոն Գո»-ն կարող է խաղի տեսքով լրտեսել օգտատիրոջ տեղեկությունները: Այդ երկրի ԶԼՄ-ներում էլ հիշյալ խաղի հրապարակման գլխավոր նպատակի մասին բազմաթիվ տեսություններ են ներկայացվում:
Չինաստանում ներկայացված տեսություններից մեկի համաձայն քանի որ Պոկեմոնները հայտնվում են այնպիսի վայրերում, որտեղ շատ երթևեկ չկա, օգտատերերը ենթադրում են թե այդ վայրը գաղտնի է համարվում: Միևնույն ժամանակ եթե Պոկեմոնը հայտնվում է մի վայրում նշանակում է,թե այդտեղ մեծ ծավալով երթևեկ չի կատարվում ու հավանաբար այդ վայրը անվտանգության մեծ նշանակություն կարող է ունենալ: Չինաստանի ԶԼՄ-ների որոշ տեսաբաններ ասում են, որ ԱՄՆ-ն ու Ճապոնիան այդ խաղի օգնությամբ կարող են հետախուզել Չինաստանի գաղտնի կենտրոնները:
Բացի այդ Սաուդյան Արաբիայի տեղեկատվական տեխնոլոգիաների ու կապի հանձնաժողովն ազդարարել է, որ այս ափլիքեյշընը կարող է ոտնահարել օգտատիրոջ անձնական սահմանները և չարաշահելով տեղեկությունները նրա գտնված վայրի մասին տեղեկություն փոխանցել արտասահմանցիներին: Արաբիայի ավագ հոգևորականության խորհրդի անդամներից մեկը «Աըքազ» պարբերաթերթին տված հարցազրույցում ասել է, որ սաուդացիների համար թույլատրելի չէ «Պոկեմոն Գո» խաղալը: Նա ասել է, որ այս խաղը վնասակար է ազգային անվտանգության համար և սատարում է գաղտնի վայրերի հայտնաբերմանն, ինչը համարվում է դավաճանություն:
Սիոնիստական ռեժիմի բանակը անվտանգության նկատառումներով իր բոլոր զինվորական կենտրոններում արգելել է այս խաղը: Հարավային Կորեայում այս խաղը դեռ չի հրապարակվել և առցանց քարտեզագրման տվյալներից օգտվելու ուղղությամբ լուրջ սահմանափակություններ գոյություն ունեն: Այդուհանդերձ հստակ լուրերի համաձայն, այդ երկրի հյուսիս-արևելյան Սոքչոյի մերձակա փոքր մի շրջանում այս խաղը հասանելի է և շատ կորեացիներ խաղի համար մեկնում են այդ տարածք:
Իրանի համակարգչային խաղերի ազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Հասան Քարիմի Ղոդուսին մի հարցազրույցում տեղեկացրել է «Պոկեմոն Գո» խաղն արտադրող ընկերության հետ պաշտոնական նամակագրության մասին և ասել է. «Պոկեմոն Գո» խաղի կապակցությամբ մենք էլեկտրոնային նամակագրություն ենք ունեցել դրան արտադրողների հետ և նշել ենք, որ այդ խաղն Իրանում ներկայացվելու համար անհրաժեշտաբար պիտի անցնի Համակարգչային խաղերի ազգային հիմնադրամի քննարկման և անհրաժեշտ համադրումներ կատարվեն, այլապես խաղին հասանելիությունը կարգելվի»: Քարիմի Ղոդուսիի ընդգծմամբ խաղն Իրանում ներկայացվելու համար երկու պայմաններ են դրվել.՝ խաղի գլխավոր սերվերը պիտի տեղադրվի Իրանում և այս խաղում ներկայացվող վայրերն ու կետերը պիտի ընտրվեն Համակարգչային խաղերի ազգային հիմնադրամի համադրմամբ ու համագործակցությամբ: Նա նաև ընդգծել է, որ խաղի համար չպիտի ընտրվեն ռազմական կամ անվտանգության նշանակությամբ վայրերը, քանի որ Իրանի օրենքների համաձայն արգելվում է այդ վայրերում սովորական օգտատիրոջ ներկայությունը:
Փորձագետների համոզմամբ «Պոկեմոն Գո»-ն կարող է օգտակար լինել ընկճախտով տառապող օգտատերերի ֆիզիկական ու հոգեկան պայմանների բարելավման հարցում: «Պոկեմոն Գո»-ի օգտատերերը միջին հաշվով օրական 43 րոպե զբաղվում են այդ խաղով ու քայլում են իրական աշխարհում, ինչը նշանակում է, որ կանայք շաբաթական 1500, իսկ տղամարդիկ՝ 1800 կալորիա են սպառում:
Համալսարանի դասախոս դոկտ. Ալիասղար Մահաքին այս խաղը վերլուծելով ասում է. «Այս խաղի կապակցությամբ ուշագրավ կետն այն է, որ այն պայմաններում, երբ շատ երկրներ չեն կարողանում արդյունավետ օգտագործման ենթարկել իրենց հարստությունը, մի ընկերությունը գրեթե «ոչնչից» հարստություն է արտադրում և ապացուցում է , որ ստեղծարար մարդկային ռեսուրսը շատ ավելի արժեքավոր է բրածո ու հանքային պաշարներից: Մյուս ուշագրավ կետը վիրտուալ միջավայրում խաղի հնարավորության ընդլայնումն է: Այն դեպքում, երբ մինչև այսօր «Ֆեյսբուք»-ը, «Թուիթեր»-ն ու «ինսթագրամ»-ը միայն տիրապետում էին մեր ժամանակի ու կենտրոնացման վրա, հիմա՝ այս խաղով, նաև կարող են որոշել օգտատիրոջ գտնվելու աշխարհագրական դիրքը»:
Այդուհանդերձ խաղը նաև արժանացել է քննադատությունների, որոնցից մեկը վերաբերում է Պոկեմոնի թաքստոցի համար նախատեսված վայրերին: Դա պատճառ է դարձել, որ Պոկեմոն որոնողների ճանապարհը երբեմն անցնի հիվանդանոցների սենյակների և կամ երկաթգծերի միջով, ինչն օրինակ Նիդերլանդներում ցավալի հետևանքներ է ունեցել:
Մյուս քննադատությունն այն է, որ «Պոկեմոն Գո»-ն կարող է լրտեսության հարմար միջոց համարվել: Խաղը ձեր գտնված վայրի աշխարհագրական տվյալներից ու նաև բջջային հեռախոսի նկարահանման խցիկի հնարավորությունից օգտվում է, որպեսզի ձեր բջջային հեռախոսի վրա ցուցադրի Պոկեմոն կոչվող արարածներին: Այդպիսով ձեր գտնված աշխարհագրական վայրը վերածվում է խաղի և Պոկեմոնների մրցակցության դաշտի: Խաղի նպատակն է հնարավոր չափով ավելի շատ Պոկեմոններ հավաքել և մեծացնել նրանց ուժը: Թաքնված Պոկեմոններին հայտնաբերելու համար պիտի ակտիվացնեք բջջային հեռախոսի նկարահանման սարքը և իրական աշխարհում որոնում կատարելով ու քայլելով Պոկեմոնների համար Փոքբալ ուղարկել: Այդ պատճառով էլ թվում է, որ ցանկացած անհատի գտնված վայրի պատկերները խաղի ծրագրին փոխանցվելով այս առերևույթ գրավիչ սակայն բարդ ու վտանգավոր խաղի հեղինակները կարող են առանց մեծ ծախս կատարելու երբեմն զգայուն տեղեկություններ ձեռք բերել տարբեր երկրներից: Նման պայմաններում լրտեսության համար ներթափանցման կարիք չի զգացվում, քանի որ «Պոկեմոն Գո» խաղացող ցանկացած անձ օրական իր գտնված աշխարհագրական վայրից տասնյակ պատկերներ է արձանագրում և դա կիսում է խաղի հեղինակների հետ:
Բայց մի կողմ թողնելով քանի թերություններն ու առավելությունները ԶԼՄ-ներում ու վիրտուալ միջավայրում ականատեսն ենք նրա, որ դեռ հնարավոր է լինում քաղաքական ու հասարակական իրադարձությունները կապել զվարճանքի աշխարհի իրադարձությունների հհետ:
Սիրիայի ժողովուրդն աշխարհի ուշադրությունը սիրիացի տարհանված երեխաների ու այդ երկրի ժողովրդի վրա կենտրոնացնելու համար օգտվել է «Պոկեմոն Գո» խաղից: Այս ուղղությամբ ձևավորված հասարակական շարժման ընթացքում սիրիացի երեխաներ «Պոկեմոն Գո» խաղի հերոսների պատկերները ձեռքին աշխարհի ժողովուրդներից օգնություն են խնդրում: Այս պատկերներում երեխաները ներկայացնելով իրենց, ինչպես նաև իրենց բնակած քաղաքի ու գյուղի անունը աշխարհի ժողովուրդներին կոչ են անում գնալ ու փրկել իրենց: Այդ պատկերներից որոշները հազարավոր անգամներ հրապարակվել են սոցիալական ցանցերում:
Արտասահմանում բնակվող սիրիացի մի արվեստագետ «Պոկեմոն» խաղի հերոսների նկարները տեղադրել է այդ երկրի ավերակներում կանգնած սիրիացի երեխաների կողքին ու դա կոչել է «Սիրիա Գո»:
Սիրիայում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Հանա Սանջարն ասում է. «Սիրիայում խաղաղ բնակչության դեմ հարձակումները սաստկանալով բռնությունները նաև ազդել են երեխաների վրա և տասնյակ երեխաներ այդ հարձակումների ընթացքում զոհվել են»:
«Սիրիայի ողջ տարածքում երեխաների հետ շփվելիս նրանք պատմում են այն սարսափելի իրադարձությունների մասին, որոնց ականատես են եղել: Այս երեխաները հոգեպես տուժել են: Նրանցից որոշները չեն կարողանում քնել ու նրանք էլ որ քնում են սարսափելի երազներ են տեսնում: Այս երեխաներից շատերը շարունակական ռմբակոծությունների պատճառով կորցրել են իրենց լսողությունը: Շարունակաբար լաց են լինում եւ վախից դողում են: Այս երեխաներն ասում են, որ սարսափում են ռումբից ու հրթիռից ու նրանցից որոշները կորցրել են խոսելու ունակությունը: Նրանք ամենուր սարսափ են ապրում ու չեն իմանում թե հաջորդ հարձակումը երբ է լինելու»,-հավելել է Հանա Սանջարը:
Նման պայմաններում պիտի գնահատել այն հնարամիտ մարդկանց ովքեր ցանկացած միջոցի դիմելով փորձում են հանրության ուշադրությունը գրավել այդ երեխաների պայմանների վրա: