Սաուդյան Արաբիայի գումարները ստվերել են Եմենում մանկասպանության մասին ՄԱԿ-ի զեկույցը
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i29803-Սաուդյան_Արաբիայի_գումարները_ստվերել_են_Եմենում_մանկասպանության_մասին_ՄԱԿ_ի_զեկույցը
Եմենի վրա Սաուդյան Արաբիայի գրոհման 500-րդ օրը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մի զեկույց է հրապարակել Եմենում տեղի ունեցած աղետի ծավալների և մարդկային կորուստների մասին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Օգոստոս 10, 2016 12:41 Asia/Tehran

Եմենի վրա Սաուդյան Արաբիայի գրոհման 500-րդ օրը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մի զեկույց է հրապարակել Եմենում տեղի ունեցած աղետի ծավալների և մարդկային կորուստների մասին:

Այս ընթացքում զոհվել է ավելի քան 6500 խաղաղ բնակիչ, ավելի քան 32 հազարը վիրավորվել է: Տասը եմենցիներից ութին հումանիտար օգնություններ են անհրաժեշտ: Երեք միլիոն եմենցիներ լքել են իրենց տները, ավելի քան երկու միլիոնը հայտնվել է փախստականի կարգավիճակում: Երկրի սահմաններից ներս անօթևանների երկու երրորդը 10 ամիս  մնացել է առանց տանիքի: Ավելի քան 14 միլիոն եմենցիներ անկարող են ապահովել իրենց սնունդը: Եմենի 21 միլիոն բնակչության քսան միլիոնը խմելու ջուր չունի: Ավելի քան 14 միլիոնը զրկված են բուժօգնությունից ու առողջապահական ծառայություններից: Զեկույցում նշված է, որ Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի առևտրական պաշարման հետևանքով, կաթվածահար է եղել առանց այդ էլ աղքատ երկրի տնտեսությունը, ինչը գների աննախադեպ աճերի պատճառ է դարձել: Մյուս կողմից ՄԱԿ-ն անդրադարձել է Եմենում նոր դիրքեր գրավելու և անդամներ ինտեգրելու հարցում ԻԼԻՊ և Ալ-Ղաիդա ահաբեկչական խմբավորումների միջև անցնող խիստ մրցակցությանը: Ըստ զեկույցի տվյալների, այնպիսի հանգամանքներում, երբ Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան ռմբակոծում է Եմենի տարբեր շրջանները, ահաբեկչական խմբերն ամրապնդում են իրենց դիրքերն այդ երկրում: Այս պատերազմի ամենախոցելիներն են կանայք ու երեխաները: Զոհերի մեծ մասը հենց կանայք ու երեխաներն են: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ Պան Գի մունի հրապարակած վերջին զեկույցի համաձայն, վերջին տարվա ընթացքում վեց անգամ մեծացել են Եմենում երեխաների դեմ հարձակումները՝ հասնելով 1953 դեպքերի: Ընդամենը մեկ տարվա ընթացքում այդ հարձակումները խլել են 785 եմենցի երեխաների կյանքեր:

Եմենի դեմ ընթացող պատերազմի մեղավորը միայն Ալե-Սաուդական ռեժիմը չէ: Հարցում մեղքի իրենց բաժինն ունեն նաև ազատատենչության ու մարդասիրության հավակնորդ արևմտյան  երկրները, որոնք տեսնելով կատարվող ոճրարարքները լռում են: Արևմտյան երկրները համարվում են Սաուդյան Արաբիայի մոտ և ռազմավարական դաշնակիցները, ուստի աչք են փակում սադուացիների արարքների վրա: Սաուդիացներն ունենալով արևմտյան պետությունների թաքուն ու անթաքույց աջակցությունը, դիմում են ծայրահեղ անմարդկային քայլերի: Սաուդյան Արաբիան համարվում է 2015 թվականին ԱՄՆ-ից և եվրոպական երկրներից ամենամեծ քանակությամբ սպառազինություն գնած երկիրը: ԱՄՆ-ի և Բրիտանիայի արտադրած ռումբերը թափվում են Եմենի ժողովրդի գլխին: Ռմբակոծումների հետևանքով, ավերվել են առանց այդ էլ աղքատ երկրի հիմնաշենային կառույցները: Խորհելու տեղիք է տալիս այն, որ մարդասիրության հավակնորդ եվրոպական երկրները բացեիբաց նշել են , որ Սաուդյան Արաբիան ոտնահարում է Եմենի ժողովրդի իրավունքները: Դա այն դեպքում, երբ աշխարհով մեկ տարածվում են Եմենի քաղաքացիների սպանության ու տների ավերման մասին վկայող լուսանկարներն ու տեսանյութերը: Տարբեր երկների քաղաքացիներ սեփական աչքերով են տեսնում, թե ինչպես են փլատակների տակից հանում եմենցիների մարմինները: Քաղաքացիական իրավունքների ակտիվիստների ճնշումների ներքո, Բրիտանիայի փոխարտգործնախարար՝ Տոբիաս Էլվուդը հարկադրաբար խոստովանել է, որ Եմենում ոտնահարվում են մարդու իրավունքները: Տարածած հաղորդագրությունում Էլվուդը նշել է, որ սխալ է թույլ տվել Սաուդյան Արաբիայի կողմից Եմենում մարդու իրավունքների ոտնահարման կապակցությամբ փաստեր գտնելու հարցը գնահատելու գործում: Նա իր խոսքերում ուղղել է իր երկրի երեք նախարարների կողմից ավելի վաղ ասված հայտարարարությունն, առ այն, որ Բրիտանիան հասել է այն եզրակացության,որ Սաուդյան Արաբիան Եմենում չի ոտնահարել մարդու իրավունքները:

Սաադայում «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության հիվանդանոցի վրա արաբական կոալիցիայի իրականացրած ավիահարձակումների մասին զեկույցը հրապարակվելուց հետո, Բրիտանիայի ԱԳ նախարար՝ Ֆիլիպ Համոնդը հայտարարեց, որ մարդու իրավունքների ոտնահարման փաստեր չեն հայտնաբերվել: Լեյբորիստական կուսակցության արտաքին գործերով խոսնակ ՝ Թամ Բրիկը նշել էր, որ Էլվուդի համար խնդիրներն են առաջացել՝ Եմենի հարցի վերաբերյալ կառավարությանը պաշտպանելու պատճառով: «Այս ընթացքում ասվել է, թե Եմենում մարդու իրավունքների խախտումն ապացուցող կամ բացառող փաստեր չեն հայտնաբերվել , սակայն այսօր տեսնում ենք, թե ոչ մի քայլ էլ չի արվել և նույնիսկ մոլորեցրել են համայնքների պալատի պատգամավորներին».-ասել է նա:

Սաուդյան Արաբիայի ոճրագործություններն անտեսելու հարցում ՄԱԿ-ի դերակատարությունը նաև ընդգրկվում է Պան Գի Մունի պաշտոնավարման տասնամյա աշխատանքային վկայականների սև էջերում: Տարբեր փորձագետներ հավաստել են, որ սաուդացիները համարվում են Եմենում մարդու իրավունքների ոտնահարողները և ռեժիմը համարվում է մանկասպան, վերջերս ի զարմանս բոլորի, Պան Գի մունը ՄԱԿ-ի ԱԽ-ին տրամադրած զեկույցում, երեխաների իրավունքները ոտնահարողների ցուցակից հանել էր Սաուդյան Արաբիայի ռեժիմի անունը: ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ՝ Ղոլամալի Խոշռուն ԱԽ-ում այդ մասին ասել էր.-«Եթե միջազգային հանրության խիղճը քնել է և չի նկատում եմենցի երեխաների կոտորածը, արդյոք կարո՞ղ է հանգիստ լինել ահաբեկչության ու ծայրահեղականության տարածման ստրատեգիական սպառնալիքի նկատմամբ»: ՄԱԿ-ում ԻԻՀ-ի ներկայացուցիչը ցավալի ու մտահոգիչ էր գնահատել երեխաների սպանության, նաև դպրոցների ու հիվանդանոցների ավերման դեմ պայքարի հարցում քաղաքական գործոնի առկայությունը, նշելով.-«Անցյալ տարի, չնայած Գազայի հատվածի երեխաների դեմ իրականացրած բացահայտ ոճրագործություններին, Սիոնիստական ռեժիմը չհայտնվեց ՄԱԿ-ի սև ցուցակում : Այս տարի նույնը տեղի ունեցավ Եմենի դեպքում: Տեսանք, թե ինչպես արաբական կոալիցիան, որ ՄԱԿ-ի փորձագետների հավաստի փաստերի հիմունքով՝ համարվում էր Եմենի խաղաղ բնակիչների, այդ թվում 785 երեխաների սպանության պատասխանատուն, սկզբում հայտնվեց ՄԱԿ-ի սև ցուցակում, ապա քաղաքական ճնշումների ներքո, նրա անունը հանվեց ցուցակից» : Ինչպես, որ Սաուդյան Արաբիայի նավթային դոլարների և արևմուտքից այդ երկրի քաղաքական կախվածության պատճառով, արևմտյան երկրները լուռ մնացին Եմենում Ալե-Սաուդական ռեժիմի ոճրագործությունների և Սիրիայում ու Միջինարևելյան այլ երկրներում ծայրահեղականությանն ու ահաբեկչությանը սատարելու հարցում, այսօր արաբական դոլարները ստվերել են նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ընդունած որոշումները: Իր առաքելության վերջին ամիսներին , Պան Գի Մունն իրենից բարի անուն չթողեց: Իր այդ քայլով, նա ապացուցեց, թե ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը գտնվում է արևմտյան երկրների ղեկավարների թելադրած քաղաքականությունների ազդեցության տակ: Այսօր Սաուդյան Արաբիան համարվում է Միջին Արևելքում ահաբեկչության տարածման գլխավոր աջակիցը: ՄԱԿ-ը և արևմտյան պետություններն ապացուցել են, որ նավթային դոլարների և արևմուտքից այդ երկրի կախվածության պատճառով, պատրաստ է աչք փակել Ալե-Սաուդական ռեժիմի ոճրագործությունների վրա: