Քինախնդրության բոցերը (Մասնավոր հաղորդում մզկիթների համաշխարհային օրվա առիթով)
Օգոստոսի 21-ը սիոնիստների կողմից «Ալ-Աղսա» մզկիթի հրկիզման օրն է: Այդ մզկիթը կառուցվել է նախքան Հիսուս Քրիստոսի ծնունդը և աստվածային բոլոր կրոնների մոտ հատուկ սրբություն ունի: ԻԻՀ-ի դիմումով Իսլամական Կոնֆերանսի կազմակերպությունն այդ օրը «Մզկիթի համաշխարհային օր» է հռչակել, մզկիթների մեծարման ու հարգման առիթ ստեղծելով:
1967 թվականի օգոստոսի 21-ի առավոտյան «Ալ-Աղսա» մզկիթն այրվեց քինախնդրության բոցերում: Կրակի ու ծուխի սյուների բարձրությունը հասնում էր տասնյակ մետրի: Իսրայելցի ոճրագործներ ներխուժելով «Ալ-Աղսա» մզկիթը հրդեհեցին այն: Հրդեհի ընթացքում այրվեցին այն հիմնասյուները, որոնց վրա կանգնեցված է մզկիթի գմբեթը և մզկիթի առաստաղը փլուզվեց: Ոչնչացվեցին դրա զարդարանքները, մզկիթի ներսում գտնվող փայտե գմբեթի որոշ մասերը, տաճարը, Ղեբլեի պատը, մզկիթում տեղադրված մարմար քարերը, գաջից ու գունավոր ապակիներից պատրաստված պատուհանը, գորգերը և տաճարի վերին բաժնում ոսկեջրած «Իսրա» սուրան: Նաև հրդեհվեց այս մզկիթի շուրջ 800-ամյա հնությամբ հին բեմը: Փղոսկրով ու խեցիով զարդարված այս եզակի ու յուրահատուկ բեմը Սուլթան Սալահեդդին Յուսեֆ Իբն Այուբը մզկիթ էր բերել 1187 թվականին:
Մզկիթի հրդեհման լուրը տարածվելով բոլոր քաղաքներից ու գյուղերից ժողովուրդը դիմեց մզկիթ, սակայն ժողովրդային առաջին խմբերն այդտեղ հասնելով նկատեցին, որ սիոնիստ զավթիչ ռեժիմի զինվորները փակել են մզկիթի դռները և կրակը տարածվել է ամբողջ մզկիթում: Հետաքրքիրն այն է, որ մզկիթի շրջափակը մտնող սիոնիստ ուժերն էլ կրակը մարելու համար որևէ քայլի չէին դիմում: Չէին աշխատում այն պոմպերը, որոնց միջոցով ամեն օր հորից ջուր է հանվում: Որոշ ժամանակ անց տեղ հասան Ալխալիլ, Բեթղեհեմ, Ջենին և Թոլքարմ քաղաքների հրշեջները, սակայն Երուսաղեմի քաղաքապետարանի հրշեջ կայանի պետը, որ սիոնիստ էր արաբ հրշեջներին չթույլատրեց մզկիթ մուտք գործել, սակայն Ալխալիլի հրշեջ կայանի պետն անտեսելով նրան կարողանում է կրակը հանգցնել:
Իսրայելի զավթիչ ռեժիմը նախ էլեկտրականության լարերի կարճ միացումն է հրդեհի պատճառ համարում, սակայն ոչ ոք չի հավատում այդ ստին: Հետևաբար դեպքի հաջորդ օրը ավստրալիացի ոչ-հրեա զբոսաշրջիկ Դենիս Մայքըլ Ռուհանին է պատասխանատու ճանաչում հրդեհի առաջացման հարցում: Դատարանում Ռուհանն ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը, սակայն դատարանը նրան հոգեկան հիվանդ է ճանաչում և բուժման համար աքսորում է Ավստրալիայում գտնվող իր հարազատների մոտ:
Սիոնիստական ռեժիմն աշխարհի մուսուլմանների զայրույթի ու նողկանքի պատճառ դարձած այս դեպքը վերագրեց ավստրալիացի զբոսաշրջիկ Դենիս Մայքըլ Ռուհանին և ապա նրան դատելով ցուցադրական մի դատարանում հոգեկան հիվանդության պատճառով ազատ արձակեց:
Իհարկե բոլորը գիտեին, որ «Ալ-Աղսա» մզկիթի հրդեհը Սիոնիստական ռեժիմի կողմից ծրագրված սադրանք է եղել: Ջրի հոսանքի ընդհատումը, ջրի պոմպերի աշխատեցման ձգձգումը և պաղեստինյան քաղաքներից ժամանած հրշեջների մուտքի արգելումը բոլորն էլ վկայում են այդ մասին: Լիբանանի դիմադրության ղեկավարներից Էմամ Մուսա Սադրը «Ալ-Աղսա» մզկիթի հրդեհումից հետո Բեյրութի «Ալ-Ջարիդա» օրաթերթին տված հարցազրույցում ասաց. «Այս հրդեհի պատասխանատուն Իսրայելն է: Ինչքան էլ, որ Իսրայելի իշխանությունը փորձի քողարկել կամ հերքել ճշմարտությունը, մեկ է, ի վերջո դեպքի ամբողջ պատասխանատվությունն ուղղված է նրա կողմը: Մեր պատճառն այն է, որ երկար ժամանակ է ինչ մամուլը հայտարարում է «Ալ-Աղսա» մզկիթի վայրում Սողոմոնի տաճարի վերականգնման մասին և այս տաճարի վերականգնումը ամրապնդում է ցեղապաշտական այնպիսի զգացմունքներ, որոնք ներկայացվում են կրոնի անվամբ: Շուրջ երկու տարի առաջ «Թայմ»-ում ընդարձակ մի հոդված հրապարակվեց, որտեղ հեղինակն արծարծում էր այն հարցը, որ թե ինչպե՞ս կարելի է «Ալ-Աղսա» մզկիթը վերածել Սողոմոնի տաճարին ու հեղինակն ինքն էլ պատասխանելով այդ հարցին ասել է, որ գուցե «Ալ-Աղսա» մզկիթը հրդեհելով հնարավոր լինի հասնել այդ նպատակին: Այդ հոդվածն այսօր էլ գոյություն ունի: Միևնույն ժամանակ մենք հրդեհը մարելու հարցում ուշացման ու ձգձգման ականատես ենք եղել: Ցանկացած հետամնաց պետության մեջ էլ այսօր հրշեջներն ու պատասխանատու մարմինները մի քանի րոպեներում կարողանում են դեպքի վայր հասնել»:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն էլ նկատի առնելով «Ալ-Աղսա»մզկիթի կրած վնասի ծավալները չկարողացավ դիմադրել ու այդ կապակցությամբ հանդես եկավ բանաձևով, որտեղ ասված էր, որ Երուսաղեմի սուրբ ու կրոնական վայրերի ցանկացած տեսակի ավերում, ինչը կարող է վտանգել քաղաքի խաղաղությունն ու անվտանգությունն արգելված է: Այս բանաձևը միջազգային օրենքները ոտնահարելու պատճառով դատապարտեց Իսրայելի զավթիչ ռեժիմին: Այս հրդեհից և դրան հաջորդած աշխարհի մուսուլմանների ծավալուն բողոքներից շուրջ մեկ ամիս անց՝ 1967 թվականի սեպտեմբերին ձևավորվեց Իսլամական Կոֆերանսի կազմակերպությունը: Տարիներ անց ԻԻՀ-ի առաջարկով և Իսլամական Կոնֆերանսի կազմակերպության վավերացմամբ օգոստոսի 21-ը Մզկիթի համաշխարհային օր հռչակվեց:
Այս անվանակոչությունը միայն «Ալ-Աղսա» մզկիթի հրկիզման հիշատակման համար չէ, այլ պատրվակ է ուշադրություն դարձնելու բոլոր ժամանակներում մզկիթի մեծ դերակատարությանը: Այն օրվանից երբ մարգարեն Մեդինայում կառուցեց առաջին մզկիթը մինչև այսօր կրոնական բոլոր աշխատանքները հանգում են մզկիթին: Այսինքն չի կարելի գտնել որևէ արարք ու քայլ, որ կրոնի հետ առնչություն ունենալով չկապվի նաև մզկիթին: Որտեղ մի մուսուլման կա, այնտեղ գոյություն ունի նաև մզկիթ: Աշխարհի կրոնների սրբավայրերի ու կրոնական վայրերի շարքին մզկիթն այն վայրն է, որն իր կառուցվածքով բովանդակությամբ, արտաքինով ու ներքինով համարվում է միասնականության ու միատարրության խորհրդանիշ: Բոլոր մզկիթներն ուղղված են Քյաբեի կողմը, որ միաստվածապաշտության առաջին տունն է: Աղոթակողմի հարցում այս ներդաշնակությունը մուսուլմանների միջև միասնականության պահպանման գլխավոր պատճառներից է: Միասնականություն, որ օրվա ընթացքում երեքից հինգ անգամ «Մեծ է Աստված» կանչով ու աղոթքի համար մզկիթներում մուսուլմանների ներկայությամբ ընդգծվում: Քանզի մուսուլմանների միջև այս միասնականությունն ու համախոհությունը խոսափող է, որը իսլամի մարդկային ու վեհ ուսուցումները լսելի է դարձնում 21-րդ դարի մոլորված մարդկանց: Իհարկե նրանք ովքեր 1967 թվականին հրդեհեցին մզկիթը չէին կարողանում հանդուրժել ազանի աստվածային կանչն ու չեին ցանկանում մուսուլմանների միասնականության ականատեսը լինել: Այդ պատճառով էլ նրանց քինախնդրությունն ու թշնամությունը վերածվեց կրակի բոցերի: Նրանք աշխարհում ու հատկապես Եվրոպայում իսլամի արագ աճն ու տարածումը նկատելով, իրենց թշնամությունը միայն մզկիթները ռմբակոծելով ու հրդեհելով չեն սահմանափակել: Արևմուտքում ու Եվրոպայի հասարակության մեջ իսլամաֆոբիայի ալիքի ծավալմամբ իսլամական կենտրոններն ու մզկիթները սպառնալիքի ու հարձակման ականատես են: Օրինակ, Գերմանիայում 2015 թվականի առաջին վեց ամիսներում մզկիթների ու իսլամական կենտրոնների դեմ հարձակման առնվազն 23 դեպքեր են արձանագրվել: Որոշ երկրներում մուսուլմաններին չի թույլատրվում մզկիթ կառուցել և մզկիթների վերահսկման ու նրանց էմամների սահմանափակման համար անվտանգության միջոցառումներ են գործադրվում: Իհարկե սրանք մետաղադրամի միայն մի կողմն են: Դրան զուգահեռ Ալե Սաուդի իշխանությունը արտաքուստ իսլամական ձևանալով և գեղեցիկ ու շքեղ մզկիթներով կառուցելով հանդերձ Եմենում մզկիթներն ու այդտեղ աղոթող մարդկանց ռմբակոծելուց չի խուսափում ու նաև Բահրեյնում լրջորեն մզկիթներ է ավերում: Ալե Սաուդի և Ալե Խալիֆայի պաշտոնյաները Բահրեյնում լիովին ավերել են ավելի քան 25 մզկիթներ, իսկ 253 մզկիթների լուրջ վնաս են հասցրել:
Այս երկու ավերիչ հոսանքներին զուգահեռ արևմուտքն էլ Միջին Արևելքում իր դաշնակիցների համագործակցությամբ ծրագրավորված ու անմարդկային քայլի դիմելով առաջացրել է ահաբեկչական ու շեղված տարբեր հոսանքներ, որպեսզի դրանց օգնությամբ հարվածի իսլամի հիմքերին ու սկզբունքներին: Այդ խմբերից է ԻԼԻՊ-ը, որ նպատակաուղղված ու ծրագրավորված կերպով առաջացել է հեղինակազրկելու համար իսլամի մարդակերտ վարդապետությունը և նվազեցնելու ճշմարտության ձգտող մարդկանց համար նրա գրավչությունը: Սա այն ճշմարտությունն է, որին իր հուշերում անդրադարձել է նաև ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնը, որը նաև հիշատակված է Վիքի Լիքսի հիմնադիր Ջուլիան Ասանժի ներկայացրած փաստաթղթերում: Հետևաբար թեև ԻԼԻՊ թաքֆիրական խումբն առերևույթ իրեն իսլամի հետևորդ է ներկայացնում, սակայն իրականում տիրակալ համակարգի ստեղծածն է և իսլամի դիմագիծը խաթարելու ուղղությամբ որևէ քայլից չհրաժարվելով իր սիոնիստ պարագլուխների նման բազմաթիվ մզկիթներ այրելով փորձել է հասնել իր նպատակին:
Թեև այսօր էլ բազմաթիվ մզկիթներ են այրվում, սակայն յուրաքանչյուր մզկիթի ավերմամբ մուսուլմաններն առավել միասնական կերպով նոր մզկիթներ են կառուցելու և ճշմարիտ իսլամին որևէ վտանգ չի սպառնալու: