Մի դրվագ Արևելքի ու Արևմուտքի հերոսներից «Տինտինն ու Սենդբադը» գրքում
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i31897-Մի_դրվագ_Արևելքի_ու_Արևմուտքի_հերոսներից_Տինտինն_ու_Սենդբադը_գրքում
«Տինտինն ու Սենդբադը» գիրքը, իր երկրի ավանդական մշակույթի պահպանման հարցով մտահոգված արվեստագետի հասարակական հայացքի հաջողված նմուշ է:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Օգոստոս 24, 2016 21:56 Asia/Tehran

«Տինտինն ու Սենդբադը» գիրքը, իր երկրի ավանդական մշակույթի պահպանման հարցով մտահոգված արվեստագետի հասարակական հայացքի հաջողված նմուշ է:

Մոհամմեդ Միրքիանին իրանցի գրող է, ով գրում է մանուկների ու պատանիների համար: Նա 58 տարեկան է և բազմաթիվ գրքեր է գրել մանուկների ու պատանիների համար: Նա տարիներ շարունակ տարիքային այս խմբի համար ռադիոսցենարներ և պատմվածքներ է գրել:

Նրա ստեղծագործություններն իրանցի մանուկներին ու պատանիներին գերելուց բացի, թարգմանվել են նաև տարբեր լեզուների և ուշադրության են արժանացել Պակիստանի ու Գերմանիայի պես երկրներում: Որպես օրինակ, 1990-2000թթ. Մյունխենի միջազգային կենտրոնը տարիքային այդ խմբի համապատասխան գրքերի ցուցակում է ներառել «Փափեր» և «Ռուզի բուդ, ռուզի նաբուդ» (Մի օր կար, մի օր չկար կամ լինում է ,չի լինում) գրքերը: Նույնպես «Մեր հեքիաթը առակ դարձավ» աշխատությունը 2007 թ. ընտրվեց որպես ԻԻՀ-ի տարվա գիրքը: Տարիքային բոլոր խմբերի համար, Միրքիանին շուրջ 500 կարճ և երկար պատմվածք ու վեպ է գրել:

Միրքիանին «Տինտինն ու Սենդբադը» գիրքը գրել է ա.հ. 1370 թ. (1991թ.):

Ճշգրիտ և խորաթափանց հայացքով նա իր ժամանակներում ծնված խնդիրը ընտրել է որպես պատմվածքի թեման ու հիմնական կորիզը: Այս պատմվածքի ստեղծագործությամբ հեղինակը նպատակ է ունեցել փոխաբերական և ոչ ուղղակի ձևով անդրադառնալ Արևելքի ուղղությամբ Արևմտյան աշխարհի մշակութային գրոհին:

Մոհամմեդ Միրքիանի

«Տինտինն ու Սենդբադը» գիրքը՝ Արևմուտքի ու Արևելքի մշակույթները ներկայացնող Տինտին ու Սենդբադ կերպարների երևակայական ու փոխաբերական առճակատման պատմությունն է: Արևելքի հնամենի առասպելների ու Արևմուտքի երևակայական հեքիաթների պատմությունը՝ Իրապաշտական բովանադակությամբ և փոխաբերական լեզվով: Սենդբադի, Ալիբաբայի և .... նման կերպարներ, որոնք մի ժամանակ ներկա էին արևելքի և Իրանցի պատմողների պատմվածքներում և խրատական խոսքերը ասվում էին նրանց լեզվով՝ այս գրքում առճակատվում են Արևմուտքի չափազանցված հերոսներին: Այս գրքում յուրաքանչյուր խումբը ներկայացվում է որպես իր մշակույթի ներկայացուցիչը:

Պատմվածքում ասված է, որ արևմուտքի հերոսների դիմաց՝ արևելքի հերոսները տրամաբանական ու խելացի քայլեր վերցնելով են դիմակայում նրանց ոտնձգություններին ու բռնություններին և համբերատարությամբ ու միաբանությամբ փրկում են իրենց հայրենիքը: Փաստորեն Միրքիանին փորձել է պատմական ճշմարտությունը պատանիներին ներկայացնել երևակայական պատմվածքի տեսքով: Արևելյան տարածաշրջանների վրա Արևմուտքի կրկնվող ոտնձգությունների պատմությունը, որի բովից են անցել ասիական ու աֆրիկյան երկրները:

«Տինտինն ու Սենդբադը» գիրքը

Իսկ ո՞վ է Տինտինը, որին հանդիպում ենք այս գրքում: 1929թ. Բելգիացի գրող Ժորժ Պրոսպեր Ռեմին, ով հայտնի է Հերժե գրական կեղծանվամբ որպես առաջին անգամ հրատարակեց «Տինտինը խորհուրդների երկրում» վերտառությամբ պատկերազարդ պատմվածքը: Այս գրքում Տինտին անունով մի լրագրող իր Միլու անունով շան հետ մեկնում է Ռուսաստան, որն այն ժամանակ Արևելյան բլոկի երկրների ներկայացուցիչն էր: Տինտինը հասկանում է, որ այնտեղ իշխում են բռնապետ ու անգետ անձինք:

Գրքի հրատարակությունից հետո և ժողովրդի կողմից ընդունման  արդյունքում, գրի առնվեցին Տինտինի արկածների մյուս գրքերը և թարգմանվեցին աշխարհի այլ լեզուներով ևս: Տինտինի արկածախնդիր ու գրավիչ անհատականությունը, իր յուրահատուկ սանրվածքներով՝ հենց  այս անունով էլ հայտնի դարձավ ու աշխարհի պատանիներից կազմված երկրպագուների մեծ բանակ հավաքեց իր շուրջ: Շուտով Տինտինը ներկայացվեց, որպես արևմտյան ուշիմ ու գրավիչ մի երիտասարդի խորհրդանիշ: Այդ ընթացքւմ նույն Տինտինի պատմվածքների շարանում որպես վատ ու բացասական կերպար էին ներկայացվում կոմունիստ ռուսները, Ամերիկայի սևամորթները, Ասիայի հարավ-արևելյան շրջանի ցեղախմբերը և ուրիշները: Այդ փաստը խոսում էր՝ այլ մշակույթների համեմատությամբ արևմուտքի գերազանցության գաղափարի տարածման միտումների մասին: Տինտինը ճամբորդում էր ամեն տեղ, տեսնում էր մարդիկ, ովքեր դժվարությունների մեջ էին և ամերիկյան բոլոր պատմվածքների նման որպես այդ ժողովրդի փրկիչը անցնում էր գործի ու իր բարեկամների ընկերակցությամբ հաղթահարում էր բարդությունները:

«Տինտինի արկածները» հավաքածուի հեղինակ Հերժե՝ բուն անունով Ժորժ Պրոսպեր Ռեմի

«Տինտինն ու Սենդբադը» գրքի դեպքերն սկսվում են այնտեղից, որ արևմուտքցի մի խումբ հերոսներ Տինտինի ղեկավարությամբ ուղևորվում են արևելյան տարածքներ, որպեսզի նրանց դեմ պատերազմեն ու հաղթեն: Դեպքերի այս կողմում արևելքի հերոսները Սենդբադի գլխավորությամբ գնում են դիմակայելու նրանց և վերջապես Սենդբադն ու իր աջակիցները պարտության են մատնում նրանց:

Հեղինակի կողմից արևելյան ու արևմտյան հերոսների առճակատումը ներկայացնող պատմվածքը գրելու հետաքրքիր մտահղացումը, արևելյան մի խումբ մոռացված հերոսներին ներկայացնելու համար լավ առիթ է: Այնպիսի հերոսներ, ովքեր անցնող տարիների ընթացքում արևմտյան արտադրանքների ներխուժման բերումով մոռացության են տրվել: Արևելյան սիրված հերոսներ ինչպես՝ Սենդբադը, Ալիբաբան, Ալաեդդինը, կախարդական լապտերի հրեշը, Փահլևան փանբեն (Բամբակե փահլևան), Նոխոդին և այլն, որոնք մի ժամանակ Արևելքի առասպելների ու քաղցր հեքիաթների արարողներն էին:

«Տինտինն ու Սենդբադը» գրքի շապիկը

Այս նոր պատմվածքի մեջ Տինտինն ու իր ուղեկիցները ամեն գնով ուզում են հաղթել, բայց այդ ընթացքում Սենդբադը արևելյան առասպելների ուղեկցությամբ դիմակայում է ոտնձգիչներին: Տինտինը, որ տեսնում է արդեն պարտվում է ճարահատված օգնություն է խնդրում արևմտյան այլ հերոսներից և Սուպերմանի, Թարզանի ու Քինգ Քոնգի նման առասպելները մուտք են գործում պատմվածքի իրադարձությունների շրջան: Վերջում արևելքցիներն են իրենց խելամտությամբ ու ինքնավստահությամբ կարողանում են պարտության մատնել հարձակվողներին: Բայց պարտված խումբը այդ դեպքում է Արևմուտք վերադառնում երբ մտածում էր դեպի արևելք մի նոր հարձակման մասին:

«Տինտինն ու Սենդբադը» գիրքը, իր երկրի ավանդական մշակույթի պահպանման հարցով մտահոգված արվեստագետի հասարակական հայացքի հաջողված նմուշ է: Միրքիանին ճշգրիտ կերպով տեղյակ է արբանյակների ու դրանց միջոցով մշակույթները փոփոխության ենթարկելու ծրագրին ու գրքի մի հատվածում անդրադառնում է այդ խնդրին: Տինտինի ու նրա աջակիցների պարտությունից հետո, Սենդբադի քարավանը հասնում է մի քաղաք և այս անգամ տեսնում են, որ արևմուտքցիները երկնքից են հարձակվել: Այս բաժնում կարդում ենք.

Ալաեդդինն հարցնում է,-Ինչպես են երկնքից հարձակվել,- ալևոր մարդը խոր հոգոց հանեց և ապա ասաց,-Ասում են թե արբանյակով, սա դարի արդյունաբերություն է: Այս անգամ նրանք վերևից են հարձակվել Արևելքի վրա: Ասում են թե նրանք մտադիր են այս գործիքով փոխել մեր ամեն ինչը: Ուզում են այնպես որ իրենք են ուզում ու հարմար նկատում փոխել մեր մաշկի գույնը, կյանքը, խոսելը, հագուստը, ուտեստները ու մի խոսքով ամեն ինչը:

Այս գրքի ուսումնասիրությունը մեծ ուրախություն ու հրճվանք է պատճառել իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդ Այաթոլլահ Խամենեիին: Մեծահարգ առաջնորդը գրքի վերաբերյալ մի հուշագրության մեջ այսպես է գրել.«Ես այս պատմվածքն էի միշտ պատմում: Ափսոս որ շատերը չէին հավատում... Հիմա արդեն իմ գործը դյուրին է դարձել: Բավական է միայն այս գրքի մի օրինակը հանձնեմ բոլոր մանուկներին:

«Տինտինն ու Սենդբադը» գրքի վրա Այաթոլլահ Խամենեիի գրած երկտողը

Գրքում շոշափվող թեմայի մասին Միրքիանին ասում է.«Այն ինչը ես փորձել եմ այս գրքում ցույց տալ, հենց Ն.Վ. առաջնորդի կողմից մշակութային ներխուժման մասին կատարած շեշտադրումներն են եղել և դրանից բացի իմ մտահոգությունները նույնպես ներառել եմ պատմվածքի մեջ: Իրակակնությունն այն է, որ մերօրյա աշխարհը դեպի մշակութային միատարրացում է շարժվում և այս ընթացքի շարունակության դեպքում՝ մի կողմից ոչնչանալու է մշակութային դիմակայումը և մյուս կողմից Արևմուտքի մշակութը տիրելու է ասպարեզին: Ես այս գրքում ցանկացել եմ պատանիներին պատկերավոր ներկայացնել մշակութային միատարրացման դեմ մշակութային դիմակայումը»:

Շարունակելով իր խոսքերոը նա հավելում է.«Չնայած որ առայսօր շատ անձինք միայն անդրադարձել են գրքի ամենավերին շերտին, այն է մշակութային ներխուժման խնդրին, սակայն գրքի բազմաթիվ գաղտնի շերտեր դեռ չեն բացահայտվել: Որպես օրինակ անկախության և ոտնձգիչներին դիմակայելու գաղափարը, ինչը գրքի կառուցվածքում հաշվի է առնվել,սակայն  այնքան էլ ընթերցողի  ուշադրությունը չի գրավել: Մինչդեռ, հաշվի առնելով աշխարհի ու Միջին Արևելքի վերջին իրադարձությունները, սա «Տինտինն ու Սենդբադը» գրքի արդիականության ու հարատևման գաղտնիքներից է համարվում»:

Վերջում հեղինակն ասում է.«Պատմվածքի կառուցվածքից բացի, բոլոր ջանքերս իգործ եմ դրել գրքի իսկակական ընթերցողներն համարվող պատանիների համար ստեղծել մի հաճելի միջավայր: Այդ պատճառով էլ լուրջ բովանդակությամբ այս պատմվածքը ներկայացրել եմ կատակերգական ժանրով, որպեսզի առավել ազդեցություն թողնի պատանիների տարիքային խմբի վրա»:

Հարկ է նշել չնայած որ անցնող 25 տարիների ընթացքում «Տինտինն ու Սենդբադը» գիրքը 14 անգամ վերահրատարակվել է և բազմաթիվ մանուկներ ընթերցել են այս գիրքը, բայց նկատելի է, որ գրքի տարողությունները ավելին է սրանից: Գուցե հենց այդ պատճառով է, որ տարիներ անցնելուց հետո, երբ իր գագաթնակետին է հասել Արևմուտքի կերպարների ու գերմարդերի ներխուժման ծրագիրը, այս գրքի վրա զետեղվել է Մեծահարգ առաջնորդի երկտողը և մի անգամ ևս ընթերցողների ուշադրությանն է հանձնել»:

Մի պատկեր Սենդբադի ու Տինտինի խոսակցությունից