Ահաբեկչությունը համաշխարհային սպառնալիք (5)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i33787-Ահաբեկչությունը_համաշխարհային_սպառնալիք_(5)
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք «Ահաբեկչությունը համաշխարհային սպառնալիք» զրուցաշարի վերջին համարը: Ընկերակցեք մեզ:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Սեպտեմբեր 07, 2016 11:56 Asia/Tehran

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք «Ահաբեկչությունը համաշխարհային սպառնալիք» զրուցաշարի վերջին համարը: Ընկերակցեք մեզ:

Ահաբեկչությունը վատ երևույթ է և ինչ անվան տակ էլ այն կատարվի անընդունելի է ու դատապարտված, սակայն երբ ահաբեկչության առաջնորդները, այդ երևույթի կապակցությամբ մտահոգված են ձևանում ու այդ դիմակով են ներկայանում՝ ահաբեկչության ու նրանց հովանավորների միջև եղած սահմանը դյուրությամբ չի զանազանվում և գուցե անհետանում է: Այս խառնաշփոթի ընթացքում նրանք են ահաբեկչության դեմ պայքարի դրոշ ծածանում, ովքեր սնկի նման տարածաշրջանում աճած ահաբեկչության մի մասն են կազմում: Բայց ի՞նչ գործոններ են դերակատար եղել ահաբեկչության տարածման մեջ, սա այն հարցն է, որը այսօր այս հաղորդաշարի վերջին զրույցում կուսումնասիրենք ու կվերլուծենք:

Մի խումբ հետազոտողներ համոզված են, որ հաշվի առնելով այն փաստը,որ ահաբեկչական քայլը ո՞ւմ կողմից է կատարվում՝ պետության կամ որևէ խմբի կողմից, դրա դրդապատճառները տարբերվում են միմյանցից և բոլորովի տարբեր պատճառներ կարող են ունենալ, սակայն ընդհանուր առմամբ այդ դրդապատճառները կարող ենք բաժանել երկու ընդհանուր խմբերի՝ հասարակական ու անհատական դրդապատճառների:

Իհարկե, այդ ոլորտում կատարված մի շարք հետազոտություններից պարզվում է, որ ահաբեկչական քայլերը ուղղակիորեն կապված են անհատի՝ ֆիզիկական, մտային ու հուզական աճին և հասարակական նեխած միջավայրին, որոնց սաղմերը ձևավորվում են նույնիսկ մանկության տարիներից՝ ընտանիքում ծնողների հետ ունեցած դժվարությունների, դպրոցում ու առհասարակ հասարակության մեջ տարբեր մշակույթների ու ընկերների հետ ունեցած հարաբերությունների որակի հետևանքով:

Մեծ մասամբ ահաբեկչական քայլերի դրդապատճառները քաղաքական են լինում և ծագում են քաղաքացիների նկատմամբ իշխանությունների կողմից դրսևորված վերաբերմունքից, որոնց շարքին կարող ենք դասել՝ անարդար քաղաքականությունների գործադրումն ու պարտադրումը, քաղաքացիներին լուսանցք մղելը և նրանց ազատությունների ու իրավունքների ոտնահարելը, ինչը պատճառ է դառնում այդ հասարակության քաղաքացին՝ քաղաքական ճնշվածության ու շնչահեղձության զգացում ունենա և հասնի այն եզրակացության, որ ոչ մի դերակատարություն չունի հասարակության մեջ, ինչի հետևանքով՝ իշխանության ուշադրությունը գրավելու համար դիմի ահաբեկչական քայլերի, չնայած որ այդ կարգի գործողությունները արդարացում չունեն:

Որոշ պարագաներում էլ բռնագրավված հասարակությունների մեջ ոտնձգողների ձեռքից երկիրն ազատագրելու համար՝ մի խումբ անձանց կամ խմբերի կատարած քայլերը՝ կարող են ուղղվել դեպի ահաբեկչական ակտերը, որոնք իհարկե էությամբ տարբեր են դիմադրությունից:

Քաղաքական ու հասարակական անբնական վարքագծի ձևավորման մեջ դերակատար մյուս գործոնը կապի, հեռահաղորդակցության ու հանրային կապի տեխնոլոգիաների ոլորտում արձանագրված առաջադիմությունն է: Զանգվածային կապի այս հզոր միջոցները պատճառ են դարձել, լուրերը հատուկ ճանապարհներից անցնելով հասնեն ունկնդիրներին, նույնիսկ ունկնդիրներին կեղծ լուրեր են փոխանցվում, որոնք չարաշահվում և ահաբեկչական շարժումներ են հրահրում:

Որոշ դեպքերում ահաբեկչական քայլերը կատարվում են հասարակության ուշադրությունը ինչ-որ խնդրի կամ յուրահատուկ հոսանքի շուրջ գրավելու նպատակով: Այդ ոլորտում, վիրտուալ, սոցիալական և լրատվական ցանցերը այն միջոցներն են, որոնց շահագործմամբ ահաբեկիչները կարող են արտահայտել իրենց պահանջներն ու կարծիքները և բացատրել ահաբեկչական նպատակները: Սա այն գործն է, որ ԻԼԻՊ-ի, Ալ-Ղայիդայի և դրանց նման խմբերը կատարել ու կատարում են Իրաքում ու Սիրիայում:

Ահաբեկիչները այնքան են առաջացել, որ տեսագրությունների համար կիրառելով ամենաարդիական տեխնոլոգիաներ, իրենց հատկացված ինտերնետային կայքեր ու տեղեկատվական բազաներ են ձևավորում և հրապարակում են իրենց կողմից կատարված ահաբեկչական քայլերը, որոնց նմուշներն իհարկե բազմաթիվ են:

Մի շարք լրատվամիջոցներ հատուկ նպատակներով լուրերի փոխանցման միջոցով, ահաբեկիչներից հերոսներ են ներկայացնում, ինչը պատճառ է դառնում ոմանք հայտնվեն ահաբեկիչներին նմանակելու ուղղության մեջ: Սա այն երևույթն է ինչ ԻԼԻՊ-ին միանալու հարցում դրդեց հազարավոր երիտասարդների, քանի որ այս երիտասարդները իրենց իշխանությունների կողմից պարտադրվող բռնությունների հակառակ վիրտուալ միջավայրում տեսնում էին, որ ԻԼԻՊ-ը ինչ փայլուն հաղթանակներ է արձանագրում:

Երբեմն հասարակությունը մեծ դերակատարություն ունի ահաբեկչական ակտեր գործող իր բնակիչներին դեպի ահաբեկչություն ուղղորդելու հարցում և դրդապատճառների այս խումբը հենց այդ բաժինն է մատնանշում: Այդ կարգի դրդապատճառներից կարող ենք հիշել՝ աղքատությունը և տնտեսական կարիքները, որոնք կարող են հասարակական բացասական ազդեցություն առաջացնել, քանի որ դրանց բերումով անձը թշնամական հարաբերություն է ունենում հասարակության հետ:

Ահաբեկչական քայլերի ձևավորմանը ինչ-որ կերպ կարող են նպաստել՝ կառավարության սխալ քաղաքականությունների հետևանքով ստեղծված հետամնացությունը, ինչը հարուստների ու աղքատների միջև աստիճանաբար մեծացող ճեղք է առաջացնում. նույնպես , առաջադիմության համար անհրաժեշտ հարստության ու այլ պարագաների անհամապատասխան բաժանումը և ժողովրդի նախնական կարիքների չապահովելը, որոնք նույնպես իրենց հերթին վնասում են հասարակական արդարությանը, և իհարկե ժողովրդի մեծ բաժնի վրա գործադրվող ճնշումները, որոնք առհասարակ հանգում են հասարակության հատուկ խավի նկատմամբ քինախնդրության ու զայրույթի ձևավորման:

Որոշ պարագաներում հնարավոր է պատմական դեպքերն ու թայֆայական դրդապատճառները մի խումբ մարդկանց մի այլ խմբի նկատմամբ դրդեն՝ բռնության կիրառման ու ահաբեկչական քայլի: Այն ինչի նման որը սերբերի կողմից իրականացվեց Բոսնիա և Հերցեգովինայում և Կոսովոյում կամ էլ այն ամենը ինչ պատահել են մի շարք աֆրիկյան երկրներում: Իհարկե երբեմն էլ հնարավոր է կրոնական կամ մտավոր այս կամ այն ուղղության կամ գաղափարախոսության մասին ունեցած կույր նախանձախնդրությունը և ծայրահեղական հոսանքները մի խումբ մարդկանց դրդեն դիմել ահաբեկչական քայլերի ու բռնությունների՝ իրենց հավատալիքները այդ հասարակությանը պարտադրելու նպատակով: Դրանց պարզ նմուշները սաուդացիները թաքֆիրական գաղափարախոսությունների հոսանքներն են: Այլ նմուշներից կարող ենք հիշել կապիտալիստների ու սոցիալիստների, բողոքական ու կաթոլիկ քրիստոնյաների և հինդուների ու մուսուլմանների միմյանց դեմ իրականացնող պայքարները:

Այս բոլոր  գործոնների առկայությամբ հանդերձ, վերջին տարիների ընթացքում աշխարհի ցանկացած վայրում երբ խոսվում է ահաբեկչության մասին առանց հաշվի առնելով խնդրի խորությունն ու տարբեր կողմերը, խոսվում է իսլամ կրոնի մասին ու եթե նույնիսկ ահաբեկիչները ոչ մուսուլմաններ լինեն մեղադրանքները ուղղում են դեպի մուսուլամանները, նույնիսկ նախքան ահաբեկչի ինքնությանը և նրա դրդապատճառների բացահայտվելը:

Մինչդեռ բոլորը գիտեն, որ Եվրոպան 20-րդ դարի երկրորդ կեսին կանգնած էր ներքին ահաբեկչության երևույթի առջև, այն ամենի նման ինչ կատարվեց Իռլանդիայում կամ Իպանիայի Բասկերի տարածաշրջանում: Նախքան 11 սեպտեմբերյան դեպքերը ԱՄՆ-ն նույնպես անվնաս չէր ներքին ահաբեկչությունից:

Համաշխարհային մակարդակով էլ աշխարհի տարբեր վայրերում ահաբեկչական գործողություններ են իրականացվել, որտեղ մուսուլմանները որևէ կերպ կապ չեն ունեցել դրանց հետ: Օրինակ Ճապոնիայի մետրոյի թունելներում թունավոր գազի կիրառումը կամ հինդուների ձեռքով Հնդկաստանի Բաբերի մզկիթի ավերումը:

Նկատի առնելով այս ամենը պարզ է, որ ահաբեկչական քայլեր կարող են  կատարել տարբեր ազգություններ, կազմակերպություններ, կուսակցություններ կամ թայֆաներ ու իշխանություններ: Այն անձը, ով ահաբեկչությունը վերագրում է յուրահատուկ խմբի, կրոնի, ազգության կամ իշխանության՝ փաստորեն հեռացել է իրականությունից ու ճշմարտությունից:

Պարզ է, որ ահաբեկչության հարցով մտահոգվելը կարևոր խնդիր է:Եթե այս մտահոգությունը կառուցողական ու իրական ճանապարհով  արծարծվի ու առաջ ընթանա, անշուշտ, աշխարհում ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի ու ժողովրդի անվտանգության ապահովման ուղղությամբ մեծ փոփոխությունների աղբյուր կդառնա:

Այն ինչ պարզ է, ահաբեկչության չարաբաստիկ ու վատ երևույթը մարդկային հասարակության հիմնական գերխնդիրներից կարելի է համարել, ինչը, հատկապես վերջին հարյուրամյակի ընթացքում դարձել է համաշխարհային խաղաղությանն ու անվտանգությանն սպառնացող հիմնական աղբյուր:

Ահաբեկչությունը համաշխարհային սպառնալիք է, որ չափ ու սահման չի ճանաչում: Այն նաև սպառնում է ԱՄՆ-ին, Եվրոպային ու այլ երկրներին և այնքանով որ սպառնում է Սիրիային նույնքան վտանգավոր է Սաուդյան Արաբիայի համար: Սակայն, տարածաշրջանում դեռևս կան այնպիսի մարդիկ, ովքեր կարծում են, որ իրենց շահը ԻԼԻՊ-ին ու ահաբեկչությանը հովանավորելն է:

Այս կողմնորոշումը պիտի փոփոխության ենթարկվի: Պիտի ուսումնասիրել թե ինչու են մի խումբ միանում նրանց: Նրանք ովքեր ապրելով Սիրիայից ու Իրաքից դուրս, միանում են ԻԼԻՊ-ին այդ գաղափարախոսությունը այնտեղ է առաջանում, ուր նրանց հովանավորում են նավթի գումարները:

Ոմանք իրենց անվտանգությունը ապահովված են տեսնում ուրիշների անվտանգությունը խափանելու մեջ, այսինքն նրանց կայունությունը հաստատվում է ուրիշների անկայունությամբ, սակայն փորձը ցույց է տվել, որ եթե ուրիշները ապահով չլինեն , իրենք երբեք չենք կարողանա ապահով լինել:

ԱՄՆ-ի նման երկրի համար նույնիսկ անվտանգությունը հասանելի չի լինի, բացի այն դեպքում, երբ մյուս երկրները անվտանգ լինեն: Սակայն ոչ ոք չի կարող միայն Միջին Արևելքում հակաահաբեկչական պայքար մղել:

ԻԻՀ-ի համար հատուկ նշանակություն ունի ահաբեկչության դեմ պայքարը, սակայն բազմիցս արծարծել է այս մտահոգությունը, որ ահաբեկչության հարցում Արևմուտքը երկստանդարտ նպատակների է ձգտում:

Ահաբեկչությանը զոհ դարձած երկիր Իրանը գիտակցում է ահաբեկչության դեմ իրական պայքարի նշանակությունն ու անհրաժեշտությունը: Իրանական օրացույցում՝ Մոնաֆեղին խմբավորման կողմից իրանցիների դեմ իրականացված հարյուրավոր հանցանքներից մեկը հիշեցնող շահրիվար ամսի 8-ը (օգոստոսի 30-ը), որպես ահաբեկչության դեմ պայքարի օր հռչակելը կրկին ընդգծում է այդ խնդրին ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը: