Մարդու իրավունքների ոտնահարումը Արևմուտքում. Երևակայությունից մինչև իրականություն (24)
Եվրոպական երկրներում ևս , կանանց գերխնդիրներից մեկը աշխատանքային ոլորտում տղամարդկանց ու կանանց անհավասարությունն ու նրանց իրավունքների ոտնահարումն է: Այսօր մեր զրույցի ընթացքում ադրադառնալու ենք այս խնդրին: Ընկերակցեք մեզ:
Միջազգային օրենքներում և փաստաթղթերում՝ այդ թվում ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայում լուրջ քննարկման թեմա է դարձել կանանց աշխատանքի խնդիրը: Այդ կոնվենցիայի 11-րդ հոդվածում ասված է, անդամ պետությունները պետք է ձեռնարկեն բոլոր համապատասխան միջոցները զբաղվածության բնագավառում կանանց նկատմամբ խտրականությունը վերացնելու համար այն հաշվով, որպեսզի տղամարդկանց և կանանց համահավասարության հիման վրա հավասար իրավունքներ ապահովեն մասնավորապես` աշխատանքի վարձվելիս միատեսակ հնարավորությունների իրավունքը, այդ թվում` վարձվելիս ընտրության միատեսակ չափանիշների կիրառումը.: Մասնագիտության կամ աշխատանքի տեսակի ազատ ընտրություն, պաշտոնում առաջ գնալու և զբաղվածության երաշխիքի, ինչպես նաև աշխատանքի արտոնություններից և պայմաններից օգտվելու, մասնագիտական պատրաստություն ստանալու և վերապատրաստվելու իրավունքը և աշխատանքային ապահովությունը, սեռական բռնության արգելում և աշխատանքի ընդունման հարցում խտրականության արգելումը:
Այս կոնվենցայի ռազմավարությունը և գլխավոր նպատակը բոլոր ոլորտներում կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի արգելումն է: Հետևաբար կանանց նկատմամբ խտրականություններն արգելող կոմիտեի մեկնաբանությունների հիմքում ընկած է բոլոր ոլորտներում կանանց նկատմամբ գործադրվող խտրականությունների վերացման գաղափարը: Այդուհանդերձ դեռևս տեսնում ենք, որ նույնիսկ եվրոպական զարգացած երկրներում կանանց գերխնդիրներից և ոտնահարված իրավունքներից մեկը աշխատանքայն ոլորտում կանանց ու տղամարդկանց անհավասարությունն է:
Վերջին լուրերն ու հաղորդումները խոսում են Բրիտանիայում կանանց ու տղամարդկանց աշխատավարձի անհավասարության մասին: Բրիտանիայի ֆինանսական խնդիրների հետազոտական ինստիտուտներից մեկի տնօրեն Ռոբերտ Ջոյսին ասում է.«Չնայած որ 20 տարի է անցել, սակայն կանանց ու տղամարդկանց միջև անհավասարությունները դեռ շարունակվում են: Իհարկե այդ տարբերությունները վերջին տարիների ընթացքում կանանց ուսման մակարդակի բարձրանալու բերումով մի քիչ մեղմացել են»:
Այս հետզոտական ինստիտուտի հաղորդման համաձայն աշխատավարձերի վճարման մեջ այս գենդերային ճեղքվածքը 1993թ. եղել է շուրջ 28 տոկոս և 2003 թ.՝ 23 տոկոս: Ֆինանսական խնդիրների հետազոտական կենտրոնը միևնույն ժամանակ զեկուցել է, թե չնայած որ աշխատավարձերի վճարման առումով նվազել է գենդերային բացը, սակայն նախորդ 20 տարվա համեմատությամբ բարձրագույն կրթություն ունեցող կանանց ու տղամարդկանց միջև զգալի փոփոխություն չի նկատվել:
Ժոզեֆ Ռոնթերիի հիմնադրամի զեկույցը պարզում է, որ այդ բացը ավելի է մեծանում, երբ կանայք երեխաներ են ունենում: Այս ինստիտեւտի տվյալների համաձայն կանանց առաջնեկի ծնունդից հետո նրանց աշխատավարձը 33 տոկոսով զիջում է տղամարդկանց աշխատավարձին: Նույնպես Բրիտանիայի Սի Էմ Էյ ինստիտուտի կատարված ուսումնասիրության համաձայն տնօրենի պաշտոնում տղամարդկանց հնարավոր աճը 40 տոկոսով գերազանցում է միևնույն ոլորտում կանանց աճին:
Աշխատավարձերի չափի առումով գենդերային ճաղքվածքը այն դեպքում է շարունակում նեղել աշխատող կանանց, երբ ավելի քան 4 տասնյակ է անցնում «Աշխատավարձի հավասարության» մասին օրենքի վավերացումից: Աշխատավորական արշավախմբերը և կանանց իրավունքների պաշտպան խմբերը՝ սեռական խտրականությանը դիմակայելու ուղղությամբ նոր օրենքի վավերացման պահանջ ներկայացրին: կանանց դեմ խտրականություները վերացնելու և աշխատավարձերը հավասարեցնելու մասին օրենքը այն օրենքներից է, որ հավանաբար նախատեսված է վերջնականացվի 2016 թվականին: Այդ օրենքի վավերացման դեպքում, այդ օրենքը խախտողների դեմ բողոք ներկայացվելու դեպքում դատական հետապնդման են ենթարկվելու:
Կանանց իրավունքների պաշտպան արշավախմբերի խոսքերով, ներկա պայմաններում, աշխատանքային հավասար պայմաններում կանանց ու տղամարդկանց աշխատավարձերը 19.1 տոկոսով տարբերվում են միմյանցից: Նրանք համոզված են, որ ժամանակավոր և ոչ մշտական զբաղմունքների դեպքում այդ տարբերությունը հասնում է նույնիսկ 40 տոկոսի: Գարդիան օրաթերթը իր հրապարակումներից մեկում գրել էր, որ բրիտանացի կանայք իրենց աշխատանքային կյանքի ընթացքում 300 հազար եվրո պակաս աշխատավարձ են ստանում իրենց տղամարդ գործընկերներից:
Չնայած որ,ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի վերջնական ու հիմնական ռազմավարությունը դեմ է կանանց ու տղամարդկանց միջև խտրականություն առաջացնող ցանկացած օրենքի, սակայն գործնական դաշտում այդ կոնվենցիան չի կարողացել նույնիսկ զարգացած երկրներում լավ պայմաններ ստեղծել կանանց համար: Աշխատավայրերում կանայք ենթարկվում են տարբեր տեսակի խտրականությունների, որոնք հաշվի առնելով անհատի աշխատանքային դիրքը և ուսման մակարդակն ու աշխատավայրը տարբերվում են միմյանցից: Ընդհանուր առմամբ աշխատավայրերում կանանց նկատմամբ գործադրվող անարդարությունները համարվում են կանանց դեմ կիրառվող բռնությունների ընդամենը մի մասը: Այդ բռնություններից կարող ենք հիշել ֆիզիկական, հոգեկան, սեռական և ֆինանսական բռնությունները: Սովորաբար աշխատավայրերում կանանց նկատմամբ գործադրվող բռնությունները լինում են հոգեկան ու սեռական բռնություններ:
Մի հետազոտության արդյունքներից պարզվել է որ Բրիտանիայում աշխատող կանանց գրեթե կեսը իրենց աշխատավայրերում սեռական բռնության են ենթարկվել: Բրիտանիայի արհմիությունների հետազոտողների կենգրեսի հրապարակած զեկույցի համաձայն՝ Բրիտանացի կանայք ամեն օր սեռական չարաշահման են ենթարվում: 2016թ. օգոստոսի 10-ին հրապարակված այդ զեկույցը պարզում է, որ կանայք աշխատավայրում իրենց հարաբերությունները վտանգվելու հավանականության վախից, լռել են ու գործատուներին չեն տեղեկացրել:
Բրիտանիայի արհմիությունների կոնգրեսի պատասխանատուներից Ալիս Հուդը այդ կապակցությամբ ասել է.«Գրանցված դեպքերի քանակը մտահոգիչ է և այն պիտի ահազանգ համարել: Աշխատավայրերում կանանց դեմ գործադրվող սեռական բռնությունները նրանց մեծ դժվարություններից են, որը դեռևս շարունակվում է: Այդ բռնությունները կարող են իրականացվել էլեկտրոնային փոստի կամ էլ հասարակական մեդիայի միջոցով, բայց այդ դեպքում էլ դա բռնություն է համարվում և դրան ենթարկված անհատին նվաստացնող երևույթ»:
Ըստ այդ հետազոտությունների մոտավորապես կանանց մեկ հինգերորդը իրենց վերադասի կողմից սեռական չարաշահման են ենթարկվել: Նրանք կարծել են, որ այդ մասին զեկուցելու դեպքում ոչ ոք լուրջ չի ընդունելու իրենց ասածները:
Բրիտանիայի արհմիությունների կոնգրեսի հետազոտողների զեկույցի համաձայն 16-ից 24 տարեկան կանանց խնդիրները ավելի սուր բնույթ են կրում: Այդ կանանց շուրջ երկու երրորդը հայտարարել են, որ իրենց աշխատավայրում սեռական չարաշահման են ենթարկվել: Կոնգրեսի գլխավոր քարտուղար Ֆրանսիս Ուգրեյդին հայտարարել է.«Այդ բարդությունը ենթակայի նվաստացման պատճառ է դառնում, ինչը կարող է մեծ վնասներ հասցնել անհատի հոգեկան առողջությանը»:
Բրիտանիայի լեյբորիստական կուսակցության խոսնակ Անգելա Ռիների կարծիքով այդ երկրի կառավարությունը այնպես որ հարկն է չի հովանավորում կանանց:
Կրոնը և կրոնական պարտականությունների իրագործումը, աշխատանքային ոլորտում մուսուլման կանանց դեմ գործադրվող խտրականություններից մեկն է համարվում: Վերջերս կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հիջաբ կրող կանայք խտրականության են ենթարկվում, քանի որ գործատուները գերադասում են աշխատանքի ընդունել նրանց ովքեր հիջաբ չեն կրում:
2016 թ. օգոստոսի 11-ին «Թելեգրաֆ» պարբերականը հաղորդել է, որ Բրիտանիայի օրենսդիրները նախազգուշացրել են հիջաբ կրող կանայք աշխատանքի ընդունման գործընթացում հաճախ են մերժվում, ինչը վերածվել է «ընդունելի» խտրականության ձևի:
Միևնույն ժամանակ Բրիտանիայի համայնքների պալատի զեկույցը պարզում է, որ այդ երկրի գործատուները հիջաբով կանանց «թույլ և հնազանդ» են համարում: Բրիտանիայի համայնքային պալատի «Կանայք և հավասարություն» հանձնաժողովը իր հետազոտական ուսումնասիրության մեջ ասել է.«Մի խումբ մուսուլման կանայք հարմար աշխատանք գտնելու համար հարկադրված են եղել հիջաբը և իսլամական հագուստը մի կողմ դնել: Հարցազրույցների ժամանակ գործատուները ապօրինի կերպով հարցաքննում են մուսուլման կանանց և հարցեր են տալիս ամուսնական կարգավիճակի, զավակների թվի մասին կամ էլ հարցնում են արդյոք մտադի՞ր են զավակներ ունենալ :
Այդ զեկույցի մեջ նունպես կարևորվել է իսլամական համայնքներում գործազրկության բարձր մակարդակին ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը: Վերջին տվյալներից պարզվում է, որ ընդհանուր առմամբ ոչ մուսուլմանների համեմատությամբ գործազուրծ մուսուլմանների թիվը երկու անգամով գերազանցում է:
Բրիտանիայի համայնքների պալատի «Կանայք և հավասարություն» կոմիտեի նախագահ Մարիա Միլերը հայտարարել է, որ կանանց դեմ կիրառվող խտրականության համար այս կարգի մոտեցումները ցավոք ընդունելի են համարվել: Նա հավաստիացրել է.«Այս երկրում ցանկացած անձ ենթակա է նմանատիպ օրենքի և մուսուլման կանայք մյուս կանանց նման կարող են անկախ լինել իրենց հագուստի ընտության մեջ և դրա համար չպիտի խտրականության ենթարկվեն»:
«Կանայք և հավասարություն» կոմիտեն նույնպես նախազգուշացրել է,որ «Կանխարգելման ռազմավարությունը» մուսուլմանների մեջ խորացրել է անհավասարության զգացումը: Այս ռազմավարությունը ուսուցիչներին ստիպում է աշակերտների մոտ նկատվող ծայրահեղականության նույնիսկ չնչին նշանների մասին զեկուցել համապատասխան մարմինների ներկայացուցչին:
Մեր մյուս զեկույցը վերաբերում է Ավսրտալիային: Վերջերս հրապարակված տվյալներից պարզվում է, որ ազգային ոստիկանությունում աշխատող կանանց գրեթե կեսը հայտարարել է, որ աշխատավայրում սեռական չարաշահման են ենթարկվել: Դա խոսում է այն մասին,որ ոստիկանության մեջ կանանց նկատմամբ սեռական չարաշահման դեպքերը կրկնապատկվել են: Հրապարակված տվյալները պարզում են, որ տղամարկանց 62, և կանաց 66 տոկոսը հայտարարել է, որ վերջին 5 տարիների ընթացքում աշխատավայրում բռնությունների են ենթարկվել:
Ոստիկանության մի խումբ աշխատակիցներ զգացել են, որ եթե զեկուցեն սեռական չարաշահման մասին, ապա բարձրաստիճան պաշտոնատարների կողմից են վնասներ կրելու: Ոստիկանության մի խումբ աշխատակիցներ էլ հայտարարել են, որ սեռական չարաշահման մասին հայցերին ընթացք տալը երկարատև գործընթաց է:
Ավսրտալիայում սեռական չարաշահման հարցով նախկին կոմիսար և այդ զեկույցի հեղինակ՝ Էլիզաբետ Բրոդրիկն այդ կապակցությամբ ասում է.«Սեռական չարաշահման դեպքերը կասեցնելու համար ահրաժեշտ է անհապաղ քայլեր ձեռնարկել»: