Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (2)
Իրանում նախագծվել և արտադրվել է պարկինսոնյան հիվանդության բուժման համար գլխուղեղի խթանման սարքը:
«Ամիր Քաբիր»-ի անվան համալսարանի իրանցի գիտնականները նախագծել և արտադրել են պարկինսոնյան հիվանդության բուժման համար գլխուղեղի խթանման սարքը : Սարքը չունի հետևանքներ և կիրառվում է պարկինսոնյան հիվանդության, ալցհեյմերի և դեպրեսիայի բուժման համար, որը կարող է նպաստել նաև հիշողության բարելավմանը:
Սարքն օժտված է նաև համակարգչին միանալու հնարավորությամբ: Իրանցի գիտնականների այդ գյուտն արվել է Իրանի նախագահի աշխատակազմի գիտական ու տեխնոլոգիական հարցերի գծով տեղակալության կոգնիտիվ գիտությունների շտաբի համագործակցությամբ :
Պարկինսոնյան հիվանդությունը կենտրոնական նյարդային համակարգի քրոնիկական առաջադիմող հիվանդություն է, որը բնորոշվում է շարժողական ֆունկցիաների խանգարմամբ։ Առաջինը նկարագրել է անգլիացի բժիշկ Ջ․ Պարկինսոնը (J․ Parkinson), 1817 թվականին։ Հիվանդությունն առավել տարածված է տարեց տղամարդկանց մոտ: Պարկինսոնյան հիվանդությունը պայմանավորված է գլխուղեղի ենթակեղևային գոյացություններում դոֆամինի (կատեխոլամինների փոխանակության նյութ) անբավարարությամբ, որը հանգեցնում է գլխուղեղի մեդիատորների հիմնական համակարգերի հավասարակշռության խախտման և շարժողության կարգավորման խանգարման:
60 տարեկանից բարձր տարիք ունեցող յուրաքանչյուր 100 հոգուց մեկը տառապում է պարկինսոնյան հիվանդությամբ:Վիճակագրական տվյալների համաձայն, 55 տարեկանից ավելի քիչ տարիք ունեն հիվանդների հինգից տասը տոկոսը: Ժամանակակից աշխարհում 4.3 միլիոն հոգի տառապում է պարկինսոնյան հիվանդությամբ : Կանխատեսվում է , որ մինչև 2050 թվականը նրանց թիվը հասնելու է 9 միլիոնի:
Հիմնական ախտանշաններն են․ ձեռքերի և ոտքերի մշտական դող, դիմականման դեմք, թքահոսություն, մկանների տոնուսի բարձրացում, ընդհանուր կաշկանդվածություն, և շարժումների դանդաղում։ Հիվանդների խոսակցությունը միապաղաղ է, առանց էմոցիոնալ երանգավորման։ Պատճառներն են՝ ուղեղաբորբը, գլխուղեղի արյան անոթների աթերոսկլերոզը, գլխի վնասվածքները, թունավորումները։ Գիտնականների խոսքերով, հիվանդությանը կարող են հանգեցնել ինչպես և կենսական, այնպես էլ ժառանգական գործոնները: Թեև վերջնականապես չի ապացուցվել, որ հիվանդությունը ժառանգականության հետևանք է:
2007 թվականին հրապարակված բժշկական ուսումնասիրությունների համաձայն, հիվանդության պատճառ կարող են լինել նաև թունաքիմիկադիների հետ շփումը, ֆոլաթթվի դեֆիցիտը, շաքարային դիաբետը , նաև մեծ քանակությամբ ճարպերի օգտագործումը : Պարկինսոն հիվանդների բուժման համար կիրառվում են լոգոպեդիան, նաև ֆիզիկական ու աշխատանքային թերապիան:
2016 թվականի հոկտեմբերի վերջերին «Ամիր Քաբիր»-ի անվան արդյունաբերական համալսարանի բժշկական ճարտարագիտության ֆակուլտետի դասախոս ՝ Դկտ. Ֆարզադ Թոհիդխահը հայտարարեց այդ համալսարանի գիտնականների կողմից պարկինսոնյան հիվանդության բուժման համար գլխուղեղի խթանման սարքի նախագծման ու արտադրման մասին: Դկտ. Թոհիդխահի խոսքերով, միջազգային ստանդարտներին համապատասխան պատրաստվել է սարքի երկու օրինակ, որոնք կարող են արտադրել հետազոտական նախագծերին անհրաժեշտ հաստատուն Direct current (DC) և փոփոխական Alternative current (AC) հոսանքներ: Սարքի արտադրած հոսանքը կազմում է երկու միլիամպեր: Իրանցի գիտնականներն այժմ կատարում են սարքի երկրորդ սերնդի ուսումնասիրությունները: Սարքն ավելի վաղ արտադրվել է Իսպանիայում, Գերմանիայում և ԱՄՆ-ում: Իրանում սարքի արտադրման ծախսերը կազմում են արտասահմանյան տարբերակի ծախսերի մեկ երրորդը : Սարքի պատրաստման համար ծախսվել է 5300 դոլար: Սարքի արդյունաբերական տարբերակն արդեն պատրաստ է: Բացի վերոնշյալ հաջողությունից, հոկտեմբերի վերջերին և նոյեմբերի սկզբին Իրանում և աշխարհում գիտական նոր նվաճումներ են արձանագրվել:
Զանջանի պետական համալսարանի հետազոտողներին հաջողվել է կիսաարդյունաբերական եղանակով արտադրել ջերմադիմացկուն պղնձի ֆետալոսինանի կապույտ նանո պիգմենտներ: Այս նանո պիգմենտներից կարելի է ստանալ նանոյի մասշտաբի բոլոր գույները , որոնք միկրո մասշատբով էին և նախկինում ներկրվում էին Չինաստանից, Հնդկաստանից և Գերմանիայից : Իրանն այսօր այդ պիգմենտներն արտադրում է նանո մասշտաբով: Կիսաարդյունաբերական եղանակով արտադրված կապույտ նանո–պիգմենտները կարող են կիրառվել մենքենաշինության, տեքստիլագործության, ստամբի թանաքաշինության, ձեռարվեստի, ներկերի պատրաստման արդյունաբերություններում: Իրանական տարբերակն արտասահմանյանից երեք անգամ ավելին կարող է գունավորել , իսկ երկու անգամ ավելին կարող է ապահովել գունային գաման: Այդ պիգմենտները կարող են դիմանալ 250 աստիճանի ջերմության, իսկ արտասահմանյան տարբերակները 200-ից ավելի ջերմություն ստանալու դեպքում, ենթարկվում է ջերմային կազմալուծման:
Իրանցի հետազոտողներն արտադրել են լաբորատորային մասշտաբով նանո-կատալիզիսի տարբերակ, որի օգնությամբ հնարավոր է ցածր գներով և հասանելի պայմաններում արտադրել կրծքագեղձի քաղցկեղի բուժման դեղամիջոցը: Արդյունաբերական երկրներում, սրտանոթային հիվանդություններից հետո, քաղցկեղը և մասնավորապես կրծքագեղձի քաղցկեղը համարվում է մահվան գլխավոր պատճառը: Յուրաքանչյուր տասներորդ կինը տառապում է այդ հիվանդությունից: Ուստի հիվանդությունը բուժող նոր դեղամիջոցներ արտադրելով, հնարավոր կլինի փրկել շատ մարդկանց կյանք:
Իրանում մեկնարկել է միզապարկի քաղցկեղի բուժման համար իրանական բիոլոգիական դեղերի զանգվածային արտադրությունը: Ներկայումս օգտագործվող միզապարկի քաղցկեղի բուժման դեղամիջոցն ունի թերություններ: Այն ունի ցածր կայունություն, դժվար է տեղափոխել և պետք է պահել քսանից ցածր ջերմաստիճանի պայմաններում: Իսկ նոր դեղամիջոցն օպտիմալացված տարբերակն է և պատրաստ է արտահանման:
Կորեացի գիտնականները վերջերս մադու օրգանիզմից ստացված նանո ածխաջրային նյութերի, ցողունների , գրաֆենի ու սպիտակուցների օգնությամբ , արհեստական լեզու են արտադրել, որը համրերի ընկալման համար տասն անգամ ավելի զգայուն է քան մարդկային լեզուն: Բիո-էլեկտրոնային արհեստական լեզուն կարող է տարբերակել քաղցր և աղի համերը: Այս առավելության շնորհիվ, նա կարող է կիրառվել սննդային արդյունաբերությանը հսկող ճշգրիտ աշխատող սարքերի արտադրման մեջ:
Տարբեր հիվանդությունների վարակը տարածող միջատների ոչնչացման հարցում գիտնականներին հաջողվել է նոր գյուտ անել: Դա իրականացվել է լաբորատորիաներում միլիոնավոր մոծակների բազմացման միջոցով: Բրազիլիայում շահագործման հանձնված արդիական ու հսկայական օբյեկտներում, արտադրվում է միմիայն մոծակներ , այն տարբերությամբ, որ վերջիններս ենթարկվել են գենետիկական փոփոխությունների ՝ զիկայի նման հիվանդությունների բուժման համար: Կանխատեսվել է , որ այդ լաբորատորիայում բազմացվելու է շուրջ 60 միլիոն մոծակներ, որոնք զուգավորվում են հիվանդության վարակը տարածող մոծակների հետ : Արդյունքում ծնվում են գենտիկական փոփոխություններով մոծակներ, որոնք էլ չեն կարող հիվանդությունը տարածել և ի վերջո ոչնչանալու են: