Փախստականները՝ մարդու իրավունքներին եվրոպացիների նվիրվածության փորձաքար(2)
Այս ծրագրի շրջանակներում կխոսենք Եվրոպայում փախստականների ողբերգական վիճակի մասին այն բանից հետո, երբ նրանք բազմաթիվ չարչարանքներից հետո անցան Միջերկրական ծովը ու հասան Եվրոպայի ափերը։
Ողջույն սիրելի ռադիոլսողներ, Ներկայացնում ենք «Փախստականները՝ մարդու իրավունքների ոլորտում եվրոպացիների նվիրվածության փորձաքար» հաղորդաշարի երկրորդ մասը։ Փախստականների հոսքը 2015 թվականին Եվրամիությանը քաղաքական, հասարակական և անվտանգության հետ կապված բազմաթիվ մեծ խնդիրների առաջ կանգնեցրեց։ Այս ճգնաժամը այն պատճառով չէր, որ միլիոնավոր անտուն փախստականները իրենցից որևէ վտանգ էին ներկայացնում։ Միակ պատճառը, որ Եվրոպան փախստականների հետ կապված մեծ խնդիրների առաջ կանգնեց՝ եվրոպական երկրների անմարդկային վերաբերմունքն էր այդ մարդկանց նկատմամբ։ Այս ամենի հետ մետկեղ եվրոպական երկրները իրենց համարում են իսկական մարդասիրական երկրներ կոչման հավակնորդներ։ Եվրոպական երկրների զարգացման չափանիշներից մեկը հարգանքն է դեպի մարդու բնական իրավունքները՝ առանց սեռական, ռասայական, ազգային ու կրոնական խտրականությունների։ Սակայն եվրոպական երկրները իրենց սահմաններից դուրս որևէ լուրջ սկզբունքայնություն չունեն մարդասիրության չափանիշի նկատմամբ և շատ հաճախ ձևական մասնակցություն են ունենում մարդու իրավունքների հետ կապված հարցերում։ Նրանք միայն սեփական սահմանների ներսում են պահպանում որոշակի ստանդարտներ և հիմնվելով այդ ստանդարտների վրա իրենց երկիրը որպես օրինակ են ներկայացնում ավելի պակաս զարգացած երկրների համար։ Իրականում սեփական սահմաններից դուրս այդ երկրները բոլորովին այլ գործելակերպ ունեն։
Արևմտյան երկրների համար իրենց սահմաններից դուրս հետաքրքրում են միայն սեփական շահերը։ Որևէ տարբերություն գոյություն չունի՝ այդ շահերը օրինական են թե՝ ոչ։ Այն հանգամանքը, որ այդ երկրները արտաքին հարաբերություններում օգտվում են երկակի ստանդարտներից վկայում է այն մասին, որ իրոք իրենց համար օրինական ու անօրինական շահեր գոյություն չունեն։ Փախստականների հոսքը դեպի Եվրոպա ստիպեց, որպեսզի մարդու իրավունքների բնագավառում կիրառվող երկակի ստանդարտները փոխադրվեն սեփական սահմաններից ներս։ Հենց այս խնդիրը եվրոպական երկրներին մեծ մարտահրավերի առաջ կանգնեցրեց։ Այս իրողությունը, որը հումանիտար աղետ և արևմտյան երկների համար մեծ սկանդալ պետք է կոչել, ըստ երևույթին մի փորձաքար է մարդասիրության քարոզիչների համար որպեսզի ամբողջ աշխարհի, մասնավորապես հենց արևմուտքի երկրների հասարակությունների համար բացահայտվեն իրենց կառավարությունների խոսքերի ու գործերի միջև առկա հակասությունները մարդասիրության ասպարեզում։
Փախստականների այն խմբերին, որոնց վերջիվերջո հաջողվել է Միջերկրական ծովում ունեցած մահացու վտանգավոր ճամփորդությունը, ոստիկանների բռնի վերաբերմունքը, բնական արգելքներն ու փշալարերը հաղթահարելուց հետո հասնել Եվրոպա, սպասվում էր բոլորովին այլ ճակատագիր, քան որ իրենք էին սպասում։
Եվրոպական երկրներում փախստականների վիճակի մասին հրապարակված լուրերն ու զեկույցները վկայում են, որ այդ երկրներում նրանց համար ստեղծված չեն սանիտարահիգիենիկ բավարար պայմաններ, ինչպես նաև սննդի ոլորտում կան շատ խնդիրներ։ Սովն ու վարակիչ հիվանդությունների տարածումը այն երկու հրատապ խնդիրներն են, որոնց եվրոպական երկրների անուշադրության քողի տակ ամեն օր բախվում են փախստականները։ Հունաստանը այն երկիրն է, որտեղ փախստականների խնդիրը շատ ավելի ծանր է քան մյուսներում։ Այս երկիրը, չնայած Միավորված ազգերի կազմակերպության կողմից փասխտականների վիճակը բարելավելու նպատակով ցուցաբերված օգնության, ներկայումս անկարող է նրանց կյանքի ու գոյատևման համար նվազագույն պայմաններ ստեղծել։ Փախստականներից շատերը Հունաստանում ապրում են այգիներում, փողոցներում, քաղաքի արվարձաններում՝ բաց երկնքի տակ և դիմակայում են ձմռան ցրտին ու ամառվա շոգին։ Կառավարությունը այս մարդկանց օգնելու նպատակով որևէ քայլ չի ձեռնարկել, նրանցից շատերը մինչ այսօր էլ տառապում են սովից ու սննդի քչությունից։ Վիճակն այնպիսիսն է, որ փախստականները շատ հաճախ ստիպված են լինում ռեստորանների կողքին տեղադրված աղբարկղերում սնունդ որոնել։ Իրավիճակն այնքան է բարդացել, որ եվրոպացի որոշ պաշտոնյաներ բազմիցս իրենց բողոքն են արտահայտել այս ուղղությամբ։
Գերմանիայի խորհրդարանի նախագահի տեղակալը, քննադատելով Հունաստանի կղզիներում փախստականների ողբերգական վիճակն ու առաջին օգնության, սննդի, դեղորայքների և ծածկի բացակայությունը, իր մտահոգությունն է հայտնել ստեղծված հարցի շուրջ։ Նա քննադատել է այն, որ Հունաստանի հեռավոր կղզիներում բացակայում են անվտանգության նվազագույն պայմանները։ Ինչպես նաև ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն՝ Վինսենթ Կոչետելը հունական Լեսբոս, Կոս և Խիոս կղզիներ կատարած այցից հետո երկրից պահանջել է վերահսկողության տակ վերցնել Միջերկրական ծովի կղզիներում տիրող իրավիճակը, քանի որ այդտեղ հազարավոր փախստականներ են մտել։ Նա ասել է.-«Ջրի, հիգիենայի և սննդի տեսանկյունից ոչ մի բավարար պայմաններ չկան։ Շատ կղզիներ չունեն փախստականներ ընդունելու կարողություն և մարդիկ հայտնվել են բաց երկնքի տակ՝ չունենալով անգամ քնելու տեղ»։ Նա ավելացրեց.-«Այս կղզիներում տիրում է լիակատար քաոս։ Մի քանի օրից փախստականներին կտեղափոխեն Աթենք, սակայն այնտեղ էլ նրանց ոչինի չի սպասում»։
Այս ոլորտում մեծ տարբերություն չկա տնտեսապես և ֆինանսապես կայուն վիճակում եվրոպական երկրների և ճգնաժամի մեջ գտնվող Հունաստանի միջև։ Տարբեր ցուցանիշներով առաջին մակարդակում գտնվող եվրոպական երկրներում, որոնցից են Ֆրանսիան, Հոլանդիան, Ավստրիան և այլն, ավելի տարածված է այլատյացությունը (քսենոֆոբիա)։ Հոլանդիայում փախստականները ապրում են լքված գրասենյակներում, որոշները գոյատևում են միայն մեկ մահճակալով ու ներքնակով՝ այն դեպքում, երբ սենյակում ապրում են մի քանի հոգով։ Երբեմն նաև միակ ներքնակը կախում են առաստաղից, որպեսզի սենյակը բաժանվի երկու մասի։ Նրանք հաճախ իրենց կերակուրը տաքացնում են փողոցների շրջակայքում կամ ավտոտնակներում։ Ուտելու համար նախատեսված տարաներն էլ իրենց հերթին չեն գտնվում հիգիենիկ վիճակում, քանի որ փախստականներով լի այդ շրջանները չափազանց ծանրաբեռնված են բոլոր առումներով։ Պետք է նաև ասել, որ շատ հաճախ փախստականներին բուժկետերում չեն սպասարկում, ինչը նրանց մահվան կամ էլ վարակիչ հիվանդությունների տարածման պատճառ է դառնում։ Փախստական կանայք և երեխաները շատ հաճախ բախվում են նաև բռնաբարությունների և մարմնավաճառության խնդիրների հետ։ Ճամբարներում չնչին գումարներով մարմնավաճառությունը , լուրերում լուսաբանված լուրջ խնդիրներից է։ Գերմանական «Գունազ» հեռուստատեսության հաղորդման համաձայն՝ Գերմանիայի փախստականների ճամբարներում վերջին երեք ամսվա ընթացքում տեղի են ունեցել բռնաբարության ավելի քան հարյուր դեպքեր։ Մինչ այսօր այդ բռնաբարությունների ու մարմնավաճառության թիվը բավականին աճել է՝ ցնցելով փախստականների հոգեկան վիճակը։ Մյուս կողմից ըստ կանանց իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող մի խմբավորման զեկույցի, Գերմանիայում որոշ փախստական կանայք վաճառվում են տասը եվրո գումարով։
Փախստականների դեպի Եվրոպա հոսքի ժամանակ բազմաթիվ ցնցող տեղեկություններ են հրապարակվել կանանց առք ու վաճառքի վերաբերյալ։ Այդ հոսքից հետո Եվրոպայում անասելի ավելացել են նման դեպքերը։ Մարդիկ գնում են կանանց, որպեսզի հագուրդ տան իրենց սեռական ցանկություններին։ Սա Եվրոպայի թրաֆիքինգով զբաղվողների համար դարձել է եկամտի մի աղբյուր։ Թրաֆիքինգով զբաղվող հանցագործները աշխարհի տարբեր մասերից՝ մասնավորապես այն երկրներից որտեղ ճգնաժամ է տիրում, փորձում են երիտասարդ կանանց տարբեր միջոցներով օգտագործել սեռական թրաֆիքինգի մեջ։ Եվ քանի որ այդ կանայք ոչ օրինական ձևով են մուտք գործում Եվրոպա, այլևս չեն կարողանում փախչել կամ բողոքել իրավապահ մարմինների դեմ։ Եվրոպայի երկրների ոստիկանությունը այս օրերին որևէ քայլ չի ձեռնարկում այս հանցագործությունների դեմ պայքարելու համար։ Փախստականների հոսքը Եվրոպա մի այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ թրաֆիքինգով զբաղվող մարդիկ հեշտությամբ կարողանում են կանանց և երիտասարդ աղջիկներին դարձնել սեռական ոտնձգությունների զոհ։
Այսօր այսքանը հարգարժան ռադիոլսողներ, մյուս ծրագրի ընթացքում կխոսենք Եվրոպայում երեխա փախստականների վիճակի մասին։ Շնորհակալություն մեզ ընկերակցելու կամար։