Փախստականները՝ մարդու իրավունքներին եվրոպացիների նվիրվածության փորձաքար(5)
(last modified Sun, 27 Nov 2016 12:13:58 GMT )
Նոյեմբեր 27, 2016 15:43 Asia/Tehran

Եվրոպայում ներգաղթյալների և փախստականների նկատմամբ բուռն արձագանքը հանգեցրել է այն բանին, որ աջակողմյան ծայրահեղական շարժումները մեծ տարածում են գտել։ Շատ վերլուծաբաններ համոզված են, որ 2017-ը Եվրոպայի համար բուռն զարգացումների տարի է լինելու։ Մենք շարունակում ենք փախստականների թեման, մնացեք մեզ հետ։

 

Ողջույն հարգելի  ռադիոլսողներ,  «փախստականները՝ մարդու իրավունքների ոլորտում եվրոպացիների նվիրվածության փորձաքար» հաղորդաշարի հինգերորդ մասը սիրով ներկայացնում ենք ձեր դատին։

Նախորդ հաղորդման ընթացքում խոսել ենք փախստական, միայնակ մնացած և ծնողական ջերմությունից զրկված երեխաների ողբերգական վիճակի մասին։ Պաշտոնական տվյալների համաձայն Եվրոպայում փախստական երեխաների կեսից ավելին անհետ կորչում են։ Շատ երեխաներ անհետ կորած են հայտարարվել, քանի որ ներկա դրությամբ նրանց մասին ոչ մի տեղեկություն չկա։

     Եվրոպայում թափառող երեխա փախստականները

        

Ամեն տարի Եվրոպա են մտնում բազմաթիվ ծնողազուրկ երեխաներ։ Այդ երեխաները հեշտ ավար են հանդիսանում ավազակային խմբավորումների համար։ Նրանք շատ հաճախ դառնում են առք ու վաճառքի առարկա։ Սարսափելի է նաև այն, որ երեխաներին սեռական ստրուկների են վերածում՝ օգտվելով նրանց անօգնական վիճակից։ Այս ամենն իրենց աչքի առաջ ունենալով հանդերձ եվրոպական շատ երկրների կառավարություններն ու ոստիկանությունը համապատասխան քայլեր չեն ձեռնարկում իրավիճակը փոխելու համար։ Հատկանշական է, որ եվրոպական երկրները էմիգրացիոն ճգնաժամի սկզբնական շրջանում փորձեցին մարդասիրական վերաբերմունք ցուցաբերել փախստականների նկատմամբ, սակայն ժամանակի ընթացքում իրավիճակի վատթարացման և ճգնաժամի սրման պայմաններում այս վերաբերմունքը լիովին փոխվեց՝ վերածվելով աջակողմյան ծայրահեղական շարժման։ Եվրոպական շատ երկրներ՝ ինչպես օրինակ Հունգարիան ստեղծված իրավիճակում սկսեցին անտեսել փախստականներին վերաբերող միջազգային պայմանագրերն ու համաձայնագրերը։ Այդ երկրները բացահայտորեն բռնություն կիրառելով սկսեցին պայքարել փախստականների դեմ,  որպեսզի նրանցից և ոչ մեկը չկարողանա անցնել Եվրոպա։ Հենց այս՝ պետական մասշտաբով մղվող պայքարը ծնունդ տվեց աջակողմյան ծայրահեղական շարժմանը Եվրոպայում։ Ցավով պետք է նշել, որ ներկայումս Եվրոպայում էմիգրանտների նկատմամբ որոշակի ֆոբիա է ձևավորվել։ Եթե օբյետիվ մոտեցում ցուցաբերենք ստեղծված իրավիճակին ապա պետք է փաստենք, որ այս ամենն ընդհամենը շատ լավ մտածված սցենար է եվրոպական երկրների իշխող կուսակցությունների կողմից մտածված և այն ուղղված է միմիայն մեկ նպատակի․ չթողնել փախստականներին մուտք գործել Եվրոպա։ Ամեն օր բազմաթիվ տեղեկություններ են ստացվում փախստականների վրա կրկնվող հարձակումների վերաբերյալ։ Հարձակումներ են տեղի ունենում  նաև նրանց ճամբարների ուղղությամբ։ Եվրոպական երկրները բավարար գործունեություն չեն ծավալում ստեղծված իրավիճակը փոխելու ուղղությամբ։ Իրականում շատ եվրոպական երկրների կառավարությունները դժգոհ չեն նմանատիպ հարձակումներից, ավելին՝ այդօրինակ հարձակումները դիտարկվում են որպես շատ հարմար եղանակ՝ ոչ անվտանգ մթնոլորտ ստեղծելու և փախստականներից ազատվելու համար։ Ինքնին հասկանալի է, այսպիսի գործելակերպը դեմ է մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին և փախստականներին վերաբերող միջազգային բոլոր համաձայնություններին։ Նման գործողություններին որևէ կերպ աջակցություն ցուցաբերելը կամ անտարբերությունը ավելի է խորացնելու ստեղծված ճգնաժամը։

      Ազգայնամոլականների  կողմից փախստականների վրա իրականացվող հարձակումները Եվրոպայում աճ են գրանցել

 

Եվրոպական ինտեգրացիոն նախագծերից մեկը կրոնական, մշակութային և ազգային սահմանների վերացումն է։ Եվ սա այն դեպքում, երբ Եվոպայում մեծ տարածում ունեն ազգայնամոլությունը, ռասիզմն ու անհանդուրժողականությունը։ Այս ամենի հետ մեկտեղ եվրոպական երկրներում հստակ նկատվում է մի պրոցես․ աստիճանաբար իշխանության են գալիս աջ կուսակցությունները, որոնք մեղմ ասած լավ չեն տրամադրված փախստականների նկատմամբ։ Որպես օրինակ կարելի է նշել Ավստրիան, որտեղ կանխատեսվում է, որ հունվարին կայանալիք նախագահական ընտրություններում հաղթելու է աջակողմյան կուսակցության թեկնածուն։ Նույն իրավիճակն է տիրում նաև Դանիայում, Շվեդիայում և Նիդեռլանդներում, որտեղ աջակողմյան կուսակցությունները տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում արդեն իսկ մեծ հաջողություններ են արձանագրել։ 2017 թվականը իսկապես Եվրոպայի պատմության որոշիչ տարիներից մեկն է լինելու։ Այս տարի Գերմանիայում, Ֆրանսիայում, Նիդեռլանդներում և Ավստրիայում տեղի են ունենալու խորհրդարանական և նախագահական ընտրություններ։ Այս երկրներում աջակողմյան կուսակցությունները, որոնք բացասաբար են վերաբերվում փախստականներին, խորհրդարանում երկրորդ կամ երրորդ տեղը զբաղեցնելու մեծ շանս ունեն։ Ավստրիայում պայքար է ընթանում կանաչների և աջակողմյան Ազատություն կուսակցության միջև։ Համաձայն վերջին սոցհարցումների՝ Ֆրանսիաի Ազգային ճակատ կուսակցության ղեկավար Մարին Լյուպենը կարող է անցնել նախագահական ընտրությունների հաջորդ փուլ։ Նա ևս դեմ է փախստականներին ընդունելուն։ Ֆրանսիայի մյուս կուսակցությունների թեկնածուները չեն ցանկանում ձայներ զիջել Մարին Լյուպենին, այդ իսկ պատճառով նրանք ևս որդեգրել են հակաէմիգրացիոն քաղաքականություն։

          Մարին Լյուպեն՝ Ֆրանսիայի Ազգային ճակատ կուսակցության ղեկավար

 

            

Գերմանիայի տասնվեց նահանգներից տասում հաղթել է Այլընտրանք Գերմանիայի համար կուսակցությունը, որը նույնպես ծայրահեղ աջակողմյան քաղաքականություն է վարում։ Գերմանիայում 2017 թվականի օգոստոսին տեղի են ունենալու պառլամենտական ընտրություններ։ Այլընտրանք Գերմանիայի համար կուսակցությունը մեծ հնարավորություն ունի խորհրդարանում երրորդ և նույնիսկ երկրորդ տեղը զբաղեցնելու համար։ Նիդեռլանդներում մեծ ժողովրդականություն վայելող Ազատություն կուսակցությունը՝ Գերտ Վիլդերսի գլխավորությամբ, ճանաչված է որպես հակաիսլամական քաղաքականություն վարողներից մեկը։ Այն որ Գերտ Վիրլդերսի ղեկավարած կուսակցությունը կարող է հաղթել ընտրություններում և նոր կառավարություն կազմել, իրականությունից հեռու չէ։ Ավստրիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ձախողումից հետո, որոշված է որ աստրիացիները իրենց ընտրությունը կատարելու են հունվար ամսին։ Նախորդ չեղարկված ընտրությունների արդյունքում աջակողմյան կուսակցության թեկնածուն չնչին տարբերությամբ պարտություն էր կրել։ Այժմ այդ թեկնածուի հաղթելու հնարավորությունը ավելի մեծ է։

    Եվրոպայի աճող անհանդուրժողականության մթնոլորտը

 

                   

Եվրոպայում քաղաքական և հասարակական իրադարձությունների զարգացումները ցույց են տալիս, որ փախստականների համար այդ աշխարհամասում լուսավոր ապագա գոյություն չունի։ Եթե կանխատեսման համաձայն Եվրոպայում իշխանության գան աջակոմյան կուսակցությունները, ապա նրանց հիմնական գործունեությունն է լինելու ազգային անվտանգության ամրապնդումը։ Կարելի է ասել, որ սա նշանակում է երկրորդվելու են մարդու իրավունքները և բնականաբար փախստականներին վերաբերող հարցերը։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը անցած երկու տարիների ընթացքում բազմիցս փորձել է փախստականների համատեղ ընդունման քաղաքականություն վարել մյուս եվրոպական երկրների հետ միասին։ Այս քաղաքականության ամբողջ իմաստն այն է, որ փախստականները պետք է բաժանվեն Եվրամիության անդամ երկրների միջև՝ ըստ բնակչության քվոտայի։ Սակայն եվրոպական բազմաթիվ երկրներ չընդունեցին այս ծրագիրը։ Փախստականներին համապատասխան վերաբերմունք ցուցաբերելու տեսանկյունից շատ երկրներում ահռելի թերություններ կան։ Այս թերություններն այնքան մեծ են, որ անգամ ստիպեցին Մերկելին փոխել իր քաղաքականությունը փախստականների նկատմամբ։ Հյուսիսային Աֆրիկայի և արևմտյան Ասիայի ճգնաժամի մեջ գտնվող շատ երկրներից մարդիկ իրենց կյանքը վտանգելով անցնում են Եվրոպա։ Այդ փախստականների նպատակը միայն ողջ մնալն է։ Եվրոպական երկրների կողմից ճգնաժամի խորացմանն ուղղված քայլերը նպատակ ունեն աշխարհամասը փակել փախստականների առջև։ Նման բարդ իրավիճակում կարելի է սպասել նորանոր հումանիտար աղետների։