Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (5)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i45721-Իրանի_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունները_(5)
Մաշհադի բժշկական գիտությունների համալսարանը 3-րդ տեղն է գրավել աշխարհում ռեֆրակցիոն խնդիրների լուծման ոլորտում: «Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք Մաշհադի համալսարանի արձանագրած հաջողությանը և 2016 թ.-ի նոյեմբերի վերջին շաբաթվա գիտական նորություններին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Դեկտեմբեր 07, 2016 11:53 Asia/Tehran

Մաշհադի բժշկական գիտությունների համալսարանը 3-րդ տեղն է գրավել աշխարհում ռեֆրակցիոն խնդիրների լուծման ոլորտում: «Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք Մաշհադի համալսարանի արձանագրած հաջողությանը և 2016 թ.-ի նոյեմբերի վերջին շաբաթվա գիտական նորություններին:

 

Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները

 

2016 թվականի նոյեմբերի վերջին, Մաշհադի բժշկական գիտությունների համալսարանի գիտնականները պատրաստել են տեսողական թերությունների ՝ շլության , գունազգայնության , լուսազգայնության և տեսողության գնահատման էլեկտրոնային սարքը: Այդ կենտրոնում իրականացվում է թալասսեմիայով և կարդալու խանգարումներով կամ դիսլեկցիայով հիվանդաների մոտ աչքի  ռեֆրակցիոն խնդիրների բացահայտումն ու գնահատումը: Վերջին երեք տարիներին, կենտրոնը զբաղեցրել է առաջինից երրորդ տեղերը՝ ռեֆրակցիոն խնդիրների համաճարակաբանության էպիդեմիալոգիա epidemiology ուսումնասիրությունների ոլորտում: Այսպիսով ԱՄՆ-ից և Ավստրալիայից հետո, Իրանը դարձել է տվյալ ոլորտում երրորդ առաջատար երկիրը:

 

Իրանցի գիտնականները պատրաստել են տեսողական թերությունների  գնահատման էլեկտրոնային սարքը

 

Ռեֆրակցիոն թերություններն՝ այդ թվում հեռատեսությունն ու կարճատեսությունն ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ ցանցաթաղանթի վրա գոյացած պատկերը լինում է ոչ-ճշգրիտ և անհատի տեսողությունն ապահովելու համար անհրաժեշտ են լինում ակնոցներ կամ լինզաներ: Որոշ դեպքերում անհրաժեշտ է լինում վիրահատական միջամտություն: Այս կենտրոնում ախտորոշվում են գունազգայնության թերությունները:

Իրանից բացի, Իտալիայում ևս նման հետազոտություններ են իրականացվել ցանցաթաղանթի քայքայման առաջացած խանգարումներով հիվանդների տեսողությունը վերականգնելու  համար: Այդ խանգարումները կարող են երկարատևում կուրության պատճառ դառնալ: Նոր տեսողական միջամտությունը նպաստում է գլխուղեղում տեսողական ազդանշանների ամրագրմանը, ինչի արդյունքում աչքը կարողանում է ընկալել լուսային նոր ազդանշաններ և աստիճանաբար վերականգնվում է տեսողությունը:

 

Նոր սարքի շնորհիվ հնարավոր կլինի վերականգնել կույրերի տեսողությունը

 

 «Ամիր Քաբիր»-ի անվան համալսարանի իրանցի հետազոտողներին հաջողվել է կադրերի մշակման ծրագրակազմի օգնությամբ ներկայացնել սրտի երկփեղկ կամ միտրալ փականի շարունակական շարժումների տեսանյութը:  Էլեկտրասրտագրության և սոնոգրաֆիայի սարքերն ունեն որոշակի թերություններ: Այդ սարքերի կադրերում բացակայում է շարունակականությունը: Ուլտրաձայնային սարքերն ունեն կայուն ալիքային տեմպ, ուստի ավելի բարձր ցուցիչներով պատկերներ ստանալու հնարավորություն չկա : Հիվանդությունն ախտորոշելու համար, բժիշկն անհրաժեշտաբար պետք է բարձր արագությամբ կադրեր ստանա, ինչը բացակայում է ներկա սարքերում: Տարբերակման հնարավորությունը մեծացնելու նպատակով, նախ ճշտվում է պահանջվող կադրերի թիվը, ապա ֆիքսված գրանցման մեթոդով, ամրագրվում է տվյալ կադրը, որն էլ տեղադրվում է նախկին կադրերում բաց թողնված հատվածում:

 

Իրանցի հետազոտողներին հաջողվել է կադրերի մշակման ծրագրակազմի օգնությամբ ներկայացնել սրտի  փականի շարունակական շարժումների տեսանյութը

 

 

Իրանցի գիտնականները նաև պատրաստել են նանոտեխնոլոգիական թելիկներ, որոնք լայն կիրառում ունեն տեքստիլային ու պոլիմերային արդյունաբերություններում նաև պետրոքիմիայում և մեքենաշինության մեջ: Այդ արտադրանքներն արտահանվում են Ուզբեկստան, Տաջիկստան, Ղրղզստան, Ադրբեջան, Թուրքիա, Իտալիա և պարսիցծոցյան երկրներ: Արտադրանքն ունի նաև եվրոպական նմանակ, որը սակայն արտադրման բարձր մակարդակ չի ապահովում:

 

Իրանում արտադրվել են նանոթելիկներ

 

Ինչպես գիտեք, գիտական նոր ձեռքբերումների շնորհիվ, հնարավոր է լինում օգնել անպտուղ ամուսնական զույգերին: Գնալով մեծանում է արտամարմնային հղիության ճանապարհով ծնված երեխաների թիվը: Ուստի «Ռոյան» գիտական հաստատության հետազոտողները փորձել են բուժել անպտուղ մայրերին , ապա ուսումնասիրել ու պարզել նորածնին մոր կախվածության ցուցիչը: Աշխատությունը, որի արդյունքները հրապարակվել են IJFS-ում (The International Journal of Fuzzy Systems), ցույց են տվել, որ բժշկական միջամտության արդյունքում ծնված երեխաների նկատմամբ իրանցի մայրերի կապվածությունը համապատասխանում է Մյուլերի սանդղակին ՝ ապահովելով բարձր մակարդակ:

Երեխաների հետ Իրանցի մայրերի կապվածությունը համապատասխանում է Մյուլերի սանդղակին ՝ ապահովելով բարձր մակարդակ

 

Այսօր աշխարհում լայն կիրառում ունեն սմարթ լողունները : Լողուններն օգտագործվում են տարբեր ոլորտնում, այդ թվում խաղաղ ջրերի և գետի հատակի ջրի որակային մոնիտորինգի գործում: Իրանցի հետազոտողները պատրաստել են նման լողուններ: Ընդհանուր առմամբ ջրի որակային մոնիտորինգի ընթացքում գնահատվում են ջրի կիրառական ու էկոլոգիական պայմանները, նաև առողջապահության առնչությամբ ջրի կենսական , քիմիական ու ֆիզիկական չափորոշիչները: Հիշյալ սարքերի օգտագործման շնորհիվ, կրճատվում են ծախսերը, բարձրանում է անվտանգության մակարդակը և ուսումնասիրությունների ճշգրտությունը: Լողունի այդ տեսակն ունի հեռակառավարման համակարգ և կարող է ճշտել տարբեր խորություններում ջրի բաղադրիչները և տվյալներն առցանց ուղարկել ափամերձ կայան: Մյուս կողմից, լողունը կարող է նաև իրականացնել հիդրոգրաֆիայի կամ ջրաբանության  ուսումնասիրություններ: Սմարթ լողունը հեռացնում է լճերի ջրի մակերեսային ապականումները ՝ չափելով տարբեր շրջանային խորությունները: Այս առավելությունը չափազանց մեծ նշանակություն ունի ջրամբարտակների ու նավահանգիստների տանկերներում նստվածքային հատվածի ուսումնասիրման համար: Այս հազվագյուտ առավելության շնորհիվ հնարավոր է պարզել ջրի հատակի իրավիճակը:

 

Իրանցի գիտնականները նախագծել են ջրերի որակային մոնիտորինգի սմարթ համակարգ

 

Այս շաբաթ  Մաշհադ քաղաքի բժշկական գիտությունների իրանցի հետազոտողը նախագծել և արտադրել է օրգանիզմում գոյացությունների բուժման սարքը: Դա կիրառելի է հատկապես այն դեպքում, երբ գոյացություններ են հայտնաբերվում գլխուղեղի նման օրգաններում, որտեղ դժվարհասանելի են նկարահանման և վիրահատման համար : Չի բացառվում, որ  գլխուղեղային գոյացություններ լինեն զգալի և վտանգավոր մասում և տվյալ օրգանի ստուգումը բերի ծանր հետևանքների, ուստի անհրաժեշտ են առանձնահատուկ սարքեր, որոնք կարող են սահմանափակել ճառագայթային բուժումների հետևանքը  : Սարքը կարող է ճառագայթել միմիայն օրգանի հիվանդ մասը :

 

Մաշհադ քաղաքի բժշկական գիտությունների իրանցի հետազոտողը նախագծել և արտադրել է օրգանիզմում գոյացությունների բուժման սարքը