Կյանքի ճշմարիտ պատկերը՝ վավերագրական կինոյում
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i46123-Կյանքի_ճշմարիտ_պատկերը_վավերագրական_կինոյում
Իրանական կինոյի պատմությունն արմատներ ունի վավերագրական ֆիլմերում, որը մնայուն ստեղծագործությունների շնորհիվ, ձեռք է բերել համաշխարհային հեղինակություն: Իրանական առաջին վավերագրական կինոն պատրաստվել է 1900 թվականին , երբ փարիզյան համաշխարհային ցուցահանդեսում , Մոզաֆֆարեդդին շահի արքունի լուսանկարիչ ՝ Միրզա Էբրահիմ խանը ծանոթացավ կինոմատոգրաֆիային:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 10, 2016 12:44 Asia/Tehran

Իրանական կինոյի պատմությունն արմատներ ունի վավերագրական ֆիլմերում, որը մնայուն ստեղծագործությունների շնորհիվ, ձեռք է բերել համաշխարհային հեղինակություն: Իրանական առաջին վավերագրական կինոն պատրաստվել է 1900 թվականին , երբ փարիզյան համաշխարհային ցուցահանդեսում , Մոզաֆֆարեդդին շահի արքունի լուսանկարիչ ՝ Միրզա Էբրահիմ խանը ծանոթացավ կինոմատոգրաֆիային:

 

«Ճշմարտություն» 10-րդ կինոփառատոնի պաստառը

 

Իր պատմության ընթացքում Իրանի վավերագրական կինոն փորձել է ներկայացնել Իրանի մշակույթի, պատմության ու արվեստի գեղեցիկ պատկերը: Այս բարձր դիրքին հասնելու համար, կինոյի այդ ժանրը երկար ու վայրիվերումներով լի ուղի է անցել ՝ հասնելով դրվատանքի արժանի աստիճանի: Այդ մասին է վկայում այն փաստը, որ վերջին տարիներին Իրանի վավերագրական կինոն արժանացել է միջազգային մասշտաբով հեղինակավոր մրցանակների : Իրանական վավերագրական մի քանի ֆիլմեր են էկրանավորվել տարբեր փառատոներում ՝ իրանցի վավերագիրներին բերելով համաշխարհային ճանաչում ու հռչակ: Վերջերս Մոին Քարիմեդդինի «Աթլան» ֆիլմն արժանացել է Իտալիայի Front Doc վավերագրական կինոփառատոնի 4-րդ շրջանի լավագույն լիամետրաժ ֆիլմի մրցանակին: Փառատոնը կայացել է Իտալիայի Աոստա քաղաքում:

 

Մոին Քարիմեդդինի «Աթլան» ֆիլմը

Իսկ Սաադաթ Ալի Սաիդփուրի «Կապիտան Սուլեյման» ֆիլմը շահել է Չեխիայի հանրապետության  Eco Top film կենսոլորտային 42-րդ կինոփառատոնի կարճամետրած լավագույն ֆիլմի մրցանակը: Հիշյալ փառատոնը հանդիսանում է էկոլոգիայի և կենսոլորտային ոլորտի կարևոր փառատոներից մեկը :  Eco Top film կինոփառատոնը կապող կամուրջն է ոլորտի գիտնականների ու փորձագետների միջև:

 

Սաադաթ Ալի Սաիդփուրի «Կապիտան Սուլեյման» ֆիլմը

Ասիա-Պասիֆիկյան կինոյի 10-րդ մրցանակաբաշխության ընթացքում, վավերագրական լավագույն ֆիլմ անվանակարգում հաղթող են ճանաչվել իրանցի ռեժիսոր ՝ Մեհրդադ Օսկուիի «Շունչը» և«Լուսաբացի երազանքը» վավերագրական ֆիլմերը:

 

Ասիա-Պասիֆիկյան կինոյի 10-րդ մրցանակաբաշխության ընթացքում, վավերագրական լավագույն ֆիլմ անվանակարգում հաղթող են ճանաչվել իրանցի ռեժիսոր ՝ Մեհրդադ Օսկուիի «Շունչը» և«Լուսաբացի երազանքը» վավերագրական ֆիլմերը:

 

Համաշխարհային մասշտաբով ձեռքբերված հաջողությունների կողքին, իրանական ֆիլմերն արժանացել են նաև հանդիսատեսի համակրանքին: «Ճշմարտություն» վավերագրական ֆիլմերի կինոփառատոնը գործունեության առաջին իսկ տարիներից փորձել է «Վավերագրությունը բոլորի համար» կարգախոսով, ընդլայնել վավերագրական ֆիլմերի սահմանները: Հարկ է նշել, որ վավերագիրների բարձր ստեղծագործ ոգու և լսարանի իրազեկության շնորհիվ, կինոփառատոնի երկրորդ տասնամյակի սեմին , այն մոտենում է նախանշված նպատակների իրականացմանը:

Թվականիս դեկտեմբերի 4-ից 11-ը , կինոյի կազմակերպության վավերագրական ֆիլմերի զարգացման կենտրոնի նախաձեռնությամբ, կայացել է «Ճշմարտություն» կինոյի Իրանի վավերագրական ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնը: Փառատոնի նշանաբանն է Ալի էմիրապետի խոսքերից ՝ «Ճշմարտությունը լավագույն ուղեկիցն է»: Կինոփառատոնի նպատակներն են իրանական ու իսլամական հասարակության մշակույթի ու պատմության ներկայացումը, կրոնական ու ազգային գաղափարների հիմունքով ազգային ինքնության պաշտպանումը, Իրանի ստեղծագործական վավերագրական կինոյի զարգացումը, հասարակական իրողությունների և վավերագրական կինոյի միջև կապի արտահայտումը, աշխարհի վավերագրական կինոյի արդիական իրադարձություններին երկրի կինոգործիչների ծանոթացումը, ներքին ու արտաքին բեմերում այդ ստեղծագործությունների  արտադրման և էկրանավորման  խոչընդոտների վերացման նպատակով վավերագրական կինոյի տնտեսության ընդգծումը:

 

                         «Ճշմարտություն» 10-րդ կինոփառատոնի բացման արարողությունը

  

«Ճշմարտություն» 10-րդ կինոփառատոնում էկրանավորվել են 184 իրանական ու արտասահմանյան ընտրյալ ֆիլմեր: Կինոփառատոնի շրջանակում ցուցադրվել են աշխարհի 35 երկրի 59  և իրանական 125 ֆիլմեր: Կինոփառատոնի փակման արարողությունը կայացել է դեկտեմբերի 10-ին: Փառատոնի վերջին օրը ներկայացվել են լավագույն ստեղծագործությունները:

Դեկտեմբերի 13-ից 15-ը, Քերմանի նահանգը հյուրընկալելու է «Ճշմարիտ» 10-րդ միջազգային փառատոնի լավագույն վավերագիրներին ու արվեստագետներին: Թեհրանում և Քերմանում կինո գործիչների համար անց են կացվելու սեմինարներ: Քերման նահանգի արվեստագետների համար փառատոնն առանձնանում է տարբեր առումներով, ՝ Թեհրանում և Քերմանում էկրանավորվելու են Քերմանի վավերագրական ֆիլմեր, ինչի շնորհիվ լսարանին են ներկայացվելու կինոյի այդ ոլորտի հնարավորությունները: Քերմանում անցկացվող փառատոնի հատուկ բաժնում, ցուցադրվելու են իրանցի անվանի կինոռեժիսորներ ՝ Մանուչեհր Ասգարի Նասաբի և Մոհամմեդ Էսլամիի երկու ֆիլմերը: Քերմանի 18 վավերագիրների ստեղծագործություններն էկրանավորվելու են փառատոնի մեծարման բաժնում: Հատկանշական է, որ փառատոնն ավարտվելուց հետո, Քերման է մեկնելու ժյուրիներից, ընտրանիներից ու վարպետներից կազմված Իրանի վավերագրական կինոյի պատվիրակությունը, որպեսզի փառատոնի լավագույն ֆիլմերը ցուցադրելուց բացի, ծանոթանան Քերման քաղաքի մշակութային, պատմական ու աշխարհագրական գեղեցկություններին: Օտարալեզու 27 ֆիլմերի հետ միասին, փառատոնին մասնակցել են նաև իրանական 7 վավերագրական ֆիլմեր: Փառատոնի միջազգային լիամետրաժ ֆիլմերի բաժնի ժյուրիի կազմում են Իրանից ՝ Դկտ. Ահմեդ Զաբեթի Ջահրոմին, Իտալիայից Ստեֆանո Տիլդին , Բոսնիայից Էլմա Տատարաջիկը, իսկ կարճամետրաժ և կիսալիամետրաժ ֆիլմերի բաժնի իրավարարների կազմում են՝  Իրանից Մոստաֆա Ռազզաղ Քարիմին, Թայվանից Վուդ Լինը, իսկ Հունաստանից Դիմիտրիս Կրեկինոսը:

 

Իրանի վավերագրական ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմը

 

Թեհրանում անցկացվող կինոփառատոնին մասնակցել էին նաև տարբեր երկրների 44 արտասահմանցի հյուրեր : Միջազգային «Ճշմարտություն» 10-րդ կինոփառատոնի հյուրերն էին ՝ Դանիայի Կոպենհագենի վավերագրական ֆիլմերի փառատոնի ծրագրերի պատասխանատու Նիկոլաս Կիլդգարդ Անգեստրոմը, Բոսնիա Հերցեգովինայից Էլմա Տատարաջիկը, Իտալիայի Վենետիկյան փառատոնի կինոքննադատների շաբաթվա միջոցառումների  տնօրեն և Շվեյցարիայի  Visions du Réel վավերագրական կինոփառատոնի ներկայացուցիչ Ջիովենաա Նազարոն, Հարավային Կորեայի Բուսան կինոշուկայի ավագ տնօրեն  Դանիել Կիմը , Չեխիայի հանրապետությունից պրոդյուսեր Ռադովան Սիրտը, Հունաստանի Ցալոնիկիի վավերագրական կինոփառատոնի շուկայական գծով տնօրեն Յանա Սարին, Իտալիայի Տորինոյի համալսարանի դասախոս ՝ Ստեֆանո Տիլդին և Ֆրանսիայից Էթին Դո Ռիկարդը: Փառատոնի պատվավոր հյուրերից էին Նյու Յորքի կինոփառատոնի տնօրեն և Տորոնտոյի փառատոնի գեղարվեստական հարցերի գծով տնօրեն ՝ Թոմ Պավերզը, Հունաստանի Ցալոնիկիի վավերագրական կինոփառատոնի գեղարվեստական հարցերի գծով տնօրեն Դիմիտրիս Կրեկինոսը, Թայվանից Վուդ Լինը և Իտալիայի կիոնփառատոնի տնօրեն Իտալո Սպինալին:

Օտարալեզու ֆիլմերի բաժնում ներկայացվել են 24 երկրի 27 ստեղծագործություններ, որոնք մասնակցում են կարճամետրաժ, լիամետրաժ ու կիսամետրաժ երեք բաժիններում: Գերմանիան ներկայացել է 6 , Իտալիան և ԱՄՆ-ը երեքական ֆիլմերով : Ֆրանսիան, Լեհաստանը, Ռուսաստանը, Շվեյցարիան և Կոլումբիան ներկայացրել են երկվական ստեղծագործություններ , իսկ Իսպանիան, Պորտուգալիան, Թուրքիան, Խորվաթիան, Ուկրաինան, Ռումինիան, Չեխիան, Շոտլանդիան, Մեքսիկան, Ադրբեջանը, Լատվիան, Թայվանը, Լիբանանը, Ղրղզստանը և Պակիստանը մեկական ֆիլմերով են մասնակցել փառատոնին:

Փառատոնի ոչ-մրցակցային բաժնում ներկայացվել են 21 վավերագիրների աշխատանքներ ՝ «Հատուկ ներկայացումների», «Դիմանկարների» , «Մեր օրերը», «Փառատոնի հայելին» , և «Վավերագրական կինոյի քննարկում» բաժիններում: Ընդհանուր առմամբ մրցութային ու ոչ-մրցութային երկու բաժիններում , մասնակից 35 երկրներից, առաջին տեղն է գրավել տասը ֆիլմեր ներկայացրած Գերմանիան: Վերջին տարիներին մի քանի երկրների համագործակցությամբ վավերագրական ֆիլմերի տարբեր նախագծեր են իրականացվել: Փառատոնին ներկայացվել էին նաև նմանօրինակ ֆիլմեր :

«Ճշմարտություն» կինոփառատոնի «Նահատակ Ավինիի» անվան մրցութային բաժնում մասնակցության հայտ ներկայացրած 228 վավերագրական ֆիլմերից «Սրբավայրերի պահապան» թեմայով ավելի քան 65 ստեղծագործություն էին գրանցվել : Անվանակարգի հատուկ մրցանակը տրվում է ժյուրիի ընտրած լավագույն ֆիլմի ռեժիսորին, ում ստեղծագործությունը ներկայացվել է «Ազգային մրցանակ» բաժնում: Հիշյալ բաժնի ֆիլմերը թեմատիկ ստեղծագործությունների կողքին , անկախ կարգով էկրանավորվում են Դիմադրության, իսլամական հեղափոխության և Սրբազան պաշտպանության թեմաներով «Նահատակ Ավինի» անվան մրցութային ֆիլմերի շարանում:

Իրանի վավերագրական ֆիլմերի «Ճշմարիտ» կինոփառատոնը

 

Ամփոփելով ասենք, որ Իրանի վավերագրական ֆիլմերը զարգացում են արձանագրել և՛ որակական և՛ քանակական առումներով: Չի բացառվում , որ հիշյալ ստեղծագորությունները կարող են մասնակցել նաև այլ կինոփառատոներին, սակայն «Ճշմարտություն» կինոփառատոնը մնում է վավերագրական ֆիլմերի ներկայացման ու ցուցադրության լավագույն էկրանը: Փառատոն, որի 10-րդ շրջանն անց է կացվել դեկտեմբերի 4-ից : Նախորդ 9 շրջաններում, փառատոնի կազմակերպիչներին հաջողվել է ապահովել փառատոնի ազգային ու միջազգային վարկանիշը: