Սիրիան և արևմուտքի մեդիապատերազմը՝ սկզբից առայսօր (1)
(last modified Mon, 02 Jan 2017 12:12:20 GMT )
Հունվար 02, 2017 15:42 Asia/Tehran
  • Սիրիան և արևմուտքի մեդիապատերազմը՝ սկզբից առայսօր (1)

Արևմտյան ԶԼՄ-ները հանդես են գալիս ազատամտության հավակնությամբ, սակայն իրականում քողարկում են իրողությունն ՝ արդարացնելով արևմտյան երկրների հանդուգն քայլերը: Անհրաժեշտ է լինել զգոն: Իրականում հենց արևմտյան երկրներն են իրենց որդեգրած քաղաքականությամբ, Սիրիայում հազարավոր մարդկային կյանքեր խլել ՝ այդ երկրում նման իրավիճակ ստեղծելով:

2011 թվականի ապրիլին բռնկվեց պատերազմը Սիրիայում: Պատերազմ, որն առ այսօր ավելի քան 400 հազար զոհ է ունեցել : Սիրիայի 22 միլիոն բնակչության ավելի քան կեսը լքել է իր տունն ու քաղաքը, ավելի քան հինգ միլիոն հոգի հայտնվել են փախստականի կարգավիճակում: Սիրիայում բախումների մեկնարկից մեկ տարի անց, կառավարության ընդդիմադիր զինյալները պաշարեցին Հալեպի մի հատվածը: Ամիսներ անց, նրանց միացան թաքֆիրականները ՝ պաշարելով Հալեպի որոշ հատվածներ: Այս խմբերը Ալ-Ղաիդայի կամ «Ալ-Նուսրա» ճակատի ուժերն էին: Հաջորդ տարվա գարնանը, քաղաք հասավ իրական աղետը՝ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը : Իսկ հաջորդ ամիսներին Հալեպը գնալով դարձավ ավերակ:

 

Ավիացիոն կադրեր ՝ ահաբեկիչների կողմից Հալեպի ավերածությունների մասին

 

Չորս տարիների ընթացքում, Հալեպի տարբեր թաղամասերի վերահսկողությունը  ահաբեկչական խմբերի  կողմից ձեռքից-ձեռք է անցել: Թաղամասեր, որոնցից այսօր  մնացել են ավերակներ: Հալեպի պատերազմի հետևանքով անօթևան է դարձել քաղաքի երեք միլիոն բնակչությունը , զոհվել է ավելի քան 30 հազար հոգի:

Սակայն Հալեպի ազատագրումը ծանր հարված էր Արևմուտքի և նրա դաշնակիցների համար, որոնք Դիմադրության ուժերի, հատկապես Իրանի դեմ քարոզչական աշխատանք սկսեցին: Արևմուտքում 7 տարածաշրջանում  ահաբեկչությանը սատարող լրատվամիջոցները փորձում են հոգեբանական պատերազմ սանձազերծելով, այնպես ձևացնել, թե Իրանը և Դիմադրության առանցքն են Սիրիայում ավերածությունների մեղավորները:

 

Հալեպի ազատագրումը

 

Հալեպի ազատագրմանը զուգընթաց, ահաբեկիչներին կից լրատվամիջոցների մասնագիտական թիմը գործի անցավ՝ հարցն այնպես ներկայացնելու, թե իբր Սիրիայի բանակը և նրա դաշնակիցները Հալեպի արևելքում անմարդկային ոճրագործություն են իրականացրել: Արևմտյան և արաբական որոշ ռեժիմներին կից ԶԼՄ-ներն արևմտյան հեռուստատեսություններին կեղծ տեսանյութեր էին տրամադրում: Սպանված կանանց ու երեխաների մասին կադրեր ցուցադրելով, մարդկային պատճառաբանություններով թեժացնում էին կրքերը: Արևմտյան որոշ լրատվամիջոցներ , որոնք ահաբեկիչներին աջակցողի դերով էին հանդես գալիս, Հալեպի ազատագրումից հետո, մարդու իրավունքները ոտնահարվելու հավակնությամբ և լրատվական սկանդալ բարձրացնելով, փորձում են վարկաբեկել Սիրիայի կառավարությանը և նրա դաշնակիցներին: Դեկտեմբերի 9-ին մամուլի ասուլիսի ժամանակ կանադացի լրագրող ՝ Էվա Բրաթլեթը, քողազերծելով Սիրիայում արմտյան ԶԼՄ-ների ստաբանություններն, ասել է.-«Եթե ճիշտ արձագանքվեին Սիրիայում իրողությունները , ապա իրավիճակն այսքան չէր բարդանա»: ՄԱԿ-ում ունեցած ելույթում, Բրաթլեթն ասել է.-«Սիրիայի իրադարձությունները հաղորդող արևմտյան գլխավոր լրատվամիջոցները վստահելի չեն: Բազմիցս եղել եմ Հոմսում, Մաալուլայում, Լաթաքիայում և Տարտուսում , իսկ չորս անգամ էլ՝ Հալեպում: Երկրի ժողովուրդն աջակցում է կառավարությանը, սակայն լրատվամիջոցներն իրողությունը գլխիվայր են ներկայացնում»:

 

Էվա Բրաթլեթը ՄԱԿ-ում

Անդրադառնալով BBC-ի,  New York Times-ի և Guardian-ի նման լրատվամիջոցներին, նա ավելացրել է.-«Այն ինչ հաղորդվում է Հալեպի մասին, իրողության հակառակն է , որպեսզի հնարավոր լինի ապակողմնորոշել միջազգային հանրությանը: Ոչ ոք Հալեպի արևելքում Իդլիբում կամ այդ շրջանի խաղաղ բնակիչների փրկող խմբերի մասին ոչինչ չի լսել»: Նրա խոսքերով, երեք ամիսների ընթացքում , մի քանի անգամ խորհրդանշական կերպով ցուցադրվել են փրկարարների կողմից Հալեպում մի աղջնակի  փրկելու մասին տեսանյութը: «Սպիտակ գլխարկներ կրողներին վստահել չի լինի, ինչպես որ Սիրիայի մարդու իրավունքների մոնիթորինգի խումբը վստահելի չէ».-ասել է նա: Կանադացի լրագրողը վերջում ավելացրել է .-«Եթե ԶԼՄ-ներն արձագանքեին այն ինչ տեղի էր ունեցել Սիրիայում, այդ դեպքում, մենք այստեղ չէինք լինի և մեծ թվով մարդիկ էլ չէին զոհվի»:

Տարածաշրջանում իսլամական զարթոնքի ալիքը բարձրանալու առաջին պահից, Արևմուտքը մեծ ջանքեր գործադրեց ՝ ալիքն իր ուզածի պես ղեկավարելու համար , նաև հոսանքներն իր նպատակներին համապատասխան ձևավորելու և Արևմուտքի դրածո բռնապետների դեմ բարձրացած զարթոնքի ալիքը կանխելու համար: Արևմուտքի պետայրերն իրենց ողջ ջանքերն ուղղել էին իրողությունը միջազգային հանրության աչքին հակառակը ներկայացնելու ծրագրին: Այստեղ գլխավոր դերը վստահված էր Արևմտյան ԶԼՄ-ներին, որոնք պետք է լոբբիների ծախսած գումարներն ու որդեգրած քաղաքականությունն իրենց նպատակների ուղղությամբ առաջնորդեին: Այստեղ կարևոր հանգամանքն այն էր, որ ԶԼՄ-ները յուրահատուկ ռազմավարությամբ էին հետևում, ինչը վկայում է այն մասին, որ հակառակ անկախ գործելու առնչությամբ հայտարարություններին, լրատվամիջոցները գործում էին այդ քաղաքականությունների ուղղությամբ: Սիրիայի ճգնաժամի մեկնարկից ի վեր, արևմտյան, արաբական ու եբրայական լրատվամիջոցները միասնաբար , իրենց հնարավորությունները ծառայեցրել են ոչ թե Սիրիայի զարգացումները ճիշտ հաղորդելու աշխատանքին, այլև ՝ խեղաթյուրել են այդ երկրի մասին իրողությունները : Վիրտուալ ստուդիաների միջոցով, այդ լրատվամիջոցները մի քանի անգամ ավելի մեծ էին ներկայացնում բողոքարարների թիվը ՝ ցուցադրելով կեղծ զոհերի հուղարկավորության կադրերը: Թաքֆիրական խմբերը քիմիական զենքեր էին կիրառում, իսկ ԶԼՄ-ները հոգեբանական մեթոդներով, Սիրիայի իշխանությունների դեմ ծանր մթնոլորտ էին ստեղծել և զոհի դերում հանդես գալով, կանանց ու երեխաների կյանքեր խլած  թաքֆիրականների կողմից քիմիական զենքերի կիրառումը Սիրիայի կառավարությանն էին վերագրում:

 

Ցավոք միջազգային կազմակերպությունները , որոնք իրականում արևմտյան պետությունների ձեռքի խաղալիքն են, եղել են պասիվ ՝ ծառայելով կառավարությունների քաղաքականությունների ուղղությամբ : Իսկ Սաուդյան Արաբիան, որ արաբական լրատվամիջոցները ղեկավարելու հին անցյալ ունի, Սիրիայում լրատվական մեծ ցանց է ձևավորել ՝ հեռուստատեսային , ռադիոյի , վիրտուալ և բջջային միջոցներ կիրառելով: Լրատվամիջոցներ, որոնք միևնույն աղբյուրից էին ֆինանսավորվում ՝ նպատակ ունենալով վարկաբեկել Սիրիայի կառավարությանը: Այդ ուղղությամբ, Արևմտյան և միջազգային ԶԼՄ-ները համադրված քայլերով, որոնք ստեղծում են այնպիսի տպավորություն, որ բոլորը միևնույն կառույցից են հրաման ստանում, տարածաշրջանային ու միջազգային մասշտաբով Սիրիայի կառավարության դեմ պայքար սկսեցին: Նրանք նույնիսկ կիրառում էին լրատվական միևնույն տերմիններն ու բառերը:  

Արևմուտքը և արաբները Սիրիայի հարցում հետևում են միևնույն քաղաքականությանը

 

Ի հարկե արաբական BBC-ի, Sky News-ի, «Ալ-Արաբիայի» և «Ալ-Ջեզիրա» հեռուստաընկերությունների գործելակերպը ցույց է տվել, որ աշխարհում առաջին անգամ միասնական ղեկավարման ներքո արաբական, արևմտյան ու եբրայական լրատվամիջոցների միջև լրատվական համագործակցություն է ձևավորվել: Այդ կապակցությամբ, նույնիսկ Բրիտանիայի խաղաղության կայքը վերջերս Սիրիայի ճգնաժամի մասին հոդված հրապարակելով, քննադատել էր Սիրիայի մասին Արևմուտքի քաղաքականությունը, գրելով.-«Արևմտյան ճակատը Սիրիայի մասին լրատվական միակողմանի քաղաքականություն որդեգրելով, ինչպիսին տեղի ունեցավ Լիբիայի դեպքում, երկրի սահմաններից ներս  տարածվում են բախումները, ինչի հետևանքով օտարերկրյա ուժերն այդ երկիր են մտնելու: Հետևելով նույն սցենարին, Արևմտյան ԶԼՄ-ներն իրողությունների մասին հաղորդում են հետևելով միևնույն սցենարին , առանց լուրերի աղբյուրների հավաստիությունը ստուգելու: Նրանք անուշադրության են մատնում սցենարին հակառակ տեղեկությունները ՝ զերծ մնալով նոր հարցերի տեղիք տալուց: Վերջին շաբաթներին այդ գործընթացը հակառակ ուղով է ընթանում: Թեև լրատվամիջոցները տեսնում են, թե ահաբեկիչները պարտվում են Հալեպի ճակատում, սակայն փորձում են իրենց հաղորդումների համար հղում անել սիրիական հեղինակավոր լրատվամիջոցների: Այդ կապակցությամբ , ֆեյսբուքում BBC-ի լրագրողը գրել էր, որ արաբական երկրներից մեկում, պաշտոնական լրատվամիջոցների թղթակիցներին վերապատրաստելու համար, մի լրագրողուհու հետ քննարկում էին լուրերի աղբյուրների հարցը: Նա ինձ ասաց, որ մինչ վերջերս իրենց հանձնարարել էին  Սիրիայի մասին լուրերի աղբյուրների համար, հղում անել լոնդոնում հաստատված ընդդիմադիրներին պատկանող «Սիրիայի մարդու իրավունքների մոնիթորինգի» խմբին, սակայն վերջերս ասվել է, որ կարող են հղում անել միմիայն Սիրիայի պաշտոնական գործակալություն ՝ ՍԱՆԱ-ին և արգելվում է ընդդիմադիրների աղբյուրների լուրերից օգտվել: Սա վկայում է այն մասին, որ Սիրիայի ճակատում Դիմադրության ուժերի առաջխաղացման և դրա արդյունքում ՝ մոտ ապագայում Մոսուլի ազատագրման հավանականության պատճառով, արաբական ու արևմտյան լրատվամիջոցները չեն ցանկանում լսարանի մոտ կորցնել իրենց հեղինակությունը: Հաջորդ զրույցում, շարունակելու ենք այս թեման: